19:47 08.09.2023
Արաբկիր վարչական շրջանում ևս ավարտվել են թիվ 22 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, ներկայումս բարեկարգվում է մանկապարտեզի բակը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:32 08.09.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ստեֆան Նիքսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված գործունեությունը եւ արժեւորել կառույցի կողմից իրականացվող ծրագրերը՝ միտված ԱԺ աշխատակազմի, խորհրդարանական հանձնաժողովների շարունակական վերապատրաստմանն ու աշխատանքային ունակությունների կատարելագործմանը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը […]
15:00 08.09.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջայց է կատարել Երևանում և ծանոթացել վարչական շրջաններում իրականացված և ընթացքում գտնվող մի շարք ծրագրերին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Շենգավիթ վարչական շրջանում, որտեղ ընթացքի մեջ են Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները: Դրանք մեկնարկել են 2022թ., իսկ շինաշխատանքների ավարտը նախատեսված […]
12:57 08.09.2023
Սեպտեմբերի 7-ին Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն ընդունել է պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցեր՝ այս համատեքստում կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումն ու միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցութունը: ԱՄԷ նախագահը և ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ […]
11:29 08.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում շրջայցի ընթացքում ծանոթանում է իրականացվող ծրագրերի ընթացքին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Առաջին կանգառը Շենգավիթ վարչական շրջանում էր, որտեղ ընթացքի մեջ են հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2024թ․։ Կառուցվում է […]
10:59 08.09.2023
Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում պայթյուն է որոտացել՝ օդային հարձակման հետևանքով, հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Վիլկուլը հեռագրային ալիքում։ Ավելի վաղ ուրբաթ օրը Ուկրաինայի շրջանների մեծ մասում օդային ռմբակոծման նախազգուշացում էր հայտարարվել։ «Կրիվոյ Ռոգ . պայթյուն: Մենք ոչինչ չենք նկարահանում կամ տեղադրում ինտերնետում», – գրել է Վիլկուլը Telegram-ի իր ալիքում: Ուկրաինական Strana.ua հրատարակությունը հայտնել է, որ պայթյունից […]
10:43 08.09.2023
Սպտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների համաձայն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման անհրաժեշտությունը։ […]
10:15 08.09.2023
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի վիճակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Զրույցին X-ի իր հարթակում անդրադարձել է նաև Պետդեպարտամենտի պաշտոնյան: Նա գրել է. «Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ զրուցել ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի […]
09:48 08.09.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-3, ՀՀ սահման – Մարգարա – Վանաձոր – Տաշիր – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի նորոգման համար կատարվող ուսումնասիրությունների նպատակով սեպտեմբերի 11-ից մինչև 15-ը՝ ժամը 9:00-ից 13:00 և 14:00-ից 18:00, Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի։ Հիմնադրամը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
09:33 08.09.2023
Մոսկվայում սկսվել են քաղաքապետի ընտրությունները, որոնք կտևեն երեք օր: Այս տարի մոսկվացիները կարող են իրենց ձայնը տալ առցանց՝ օգտագործելով էլեկտրոնային տերմինալներ, ավանդական եղանակով և տանը։ Իրենց ընտրությունը կարող են կատարել մինչև սեպտեմբերի 10-ի ժամը 20.00-ն։ Քաղաքացիները կարող են անձամբ քվեարկել գրեթե 2,2 հազար ընտրատեղամասերում։ Այնուամենայնիվ, ինչպես նախորդ ընտրություններում, Մոսկվայում ընտրողները հնարավորություն կունենան իրենց ձայնը տալ […]
08:14 08.09.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին, ժամը 00:25֊ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ է կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
08:04 08.09.2023
Սեպտեմբերի 7-ին, ժամը 20։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։01-ին, մարվել՝ 22։10-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ 27 քմ։
22:45 07.09.2023
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և կշարունակի այցելել եվրոպական երկրներ՝ չնայած ԵՄ իր չհամաձայնեցված այցերի պատճառով իմփիչմենթի վերաբերյալ իշխող կուսակցության նախաձեռնությանը։ Նախկինում իշխող կուսակցությունը հայտարարել էր, որ նախաձեռնելու է Զուրաբիշվիլիի իմպիչմենտը, քանի որ, չնայած կառավարությունից ստացված մերժումներին, նա շարունակում է այցելել արտերկիր։ «Ես ոչ մի տեղ չեմ գնալու, կարծում […]
21:15 07.09.2023
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում ստանձնել ԱՄՆ ղեկավարի պաշտոնը։ «Այո, եթե անհրաժեշտություն առաջանա: Բայց Ջո Բայդենի հետ ամեն ինչ կարգին կլինի», – ասել է Հարիսը CBS News-ին տված հարցազրույցում: Նա այսպես է պատասխանել լրագրողի այն հարցին, թե պատրա՞ստ է նա ստանձնել գլխավոր հրամանատարի պաշտոնը, եթե ներկայիս վարչակազմին հաջողվի ընտրվել […]
21:09 07.09.2023
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով հինգշաբթի այցով ժամանել է Թբիլիսի, ասել է, որ Վրաստանը դեռ «շատ աշխատանք ունի» անելու Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։ 2022 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հայտարարեցին, որ պատրաստ են Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ՝ մի շարք պայմանների կատարման դեպքում։ Միաժամանակ թեկնածուի […]
20:21 07.09.2023
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ՀՀ ԱԳ նախարարությունում հանդիպում է ունեցել Երևանում անցկացվող հայ-ռուսաստանյան մեդիա ֆորումի մասնակիցների հետ: Իր խոսքում նախարարի տեղակալն անդրադարձել է հայ-ռուսաստանյան հարաբերությունների օրակարգին, առկա միտումներին, ինչպես նաև առանձնանշել արտաքին քաղաքական բնագավառում համագործակցության համապատասխան տեղեկատվական ուղեկցման կարևորությունը: Հանդիպման ընթացքում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նաև ներկայացրել է Հայաստանի […]
20:10 07.09.2023
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 7-ի արտահերթ նիստում հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների նմուշը։ ԿԸՀ-ն հաստատել է նաև մինչ այժմ ներկայացված թեկնածուների ինքնաբացարկների դիմումները։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակի ներկայացուցիչ Աբգար Ալբաբյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության համամասնական ցուցակի ներկայացուցիչ Հովհաննես Զաքարյանը։ Հովհաննես Զաքարյանի դիմումը սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, […]
19:03 07.09.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերին (նստավայրը՝ Մոսկվա), ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին իր ակտիվ գործունեությամբ հայ-կանադական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Կանադայի աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: Վարչապետը կարևորել է […]
18:54 07.09.2023
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի` Երևանի ավագանու ընտրությունների անկախ մշտադիտարկում իրականացնող աշխատանքային խմբի անդամներն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հանդիպել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանի և իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանի հետ։ «Պատշաճ ընտրական գործընթացի կազմակերպումն իրավունքի գերակայության և ժողովրդավարության կարևոր ցուցիչ են։ Արդյունավետ համագործակցության պայմաններում կարող ենք խնդիրներին տալ լուծումներ նախքան դրանց ծագելը։ Այս […]
18:36 07.09.2023
«Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հեռանկարը մեծանում է, չնայած երկրի ներքին և արտաքին բանսարկուների սադրանքներին», – հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է «Ալիք մեդիան»: Հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հանձնարարականներ կպատրաստի Եվրոպական խորհրդի համար, որը դեկտեմբերին կորոշի Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հարցը։ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ կստանա, եթե այս որոշումը պաշտպանեն […]
15:40 07.09.2023
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև քաղաքական երկխոսության և տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է ՀՀ և ԱՄԷ միջև 25-ամյա դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման, երկու ժողովուրդների […]
14:13 07.09.2023
Ռուսաստանը շարունակում է բծախնդիր և կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, Ռուսաստանը շարունակում բծախնդիր, հետևողական և կառուցողական աշխատանքը թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ»,- ասել է Պեսկովը։
13:53 07.09.2023
Ուկրաինան երբեք այնքան մոտ չի եղել ՆԱՏՕ-ին անդամակցելուն, որքան հիմա, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովների համատեղ նիստում։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլը լսել էր Վլադիմիր Զելենսկու խնդրանքը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինային անդամակցության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադիր հետևում […]
13:42 07.09.2023
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Ouest-France օրաթերթին։ Հարց. 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր ինչպիսի՞նն է իրավիճակն Արցախի Հանրապետությունում։ Պատասխան. Ադրբեջանը շարունակում է իր սպառնալից հռետորաբանությունը և հայերի դեմ ցեղասպանական քաղաքականությունը։ Սկզբում՝ 2022 թվականի հունվարի 9-ին, խաթարել է Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի, իսկ այնուհետև՝ մարտի կեսին՝ նաև գազի մատակարարումը։ Ավելի ուշ, […]
13:12 07.09.2023
Այսօր ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի սրտում՝ Սենթ Ջեյմս զբոսայգու եւ Փալլ մալլ պողոտայի միջակայքում ձեռք բերեց նոր եւ պատշաճ դեսպանության շենք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳ նախարարի խորհրդական Դավիթ Կարապետյանը։ «Գույքը գտնվում է ՄԹ արտաքին գործերի նախարարության, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ խորհրդարանի, ՄԹ վարչապետի, […]
12:50 07.09.2023
Հայաստանը կգնի Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում տեղակայված 5 հարկանի անշարժ գույքը՝ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատունը տեղակայելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ համապատասխան որոշման նախագիծը ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ Այս նպատակով Կառավարություն ծախսելու է 17,4 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը […]
12:31 07.09.2023
Սեպտեմբերի 5-ին, ժամը 09.17-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ-21074» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.15-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է […]
11:49 07.09.2023
Շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատանքային այցը Վրաստան։ Այցի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն։ Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վրաստանի գլխավոր դատախազությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հանցավորության դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության, […]
11:44 07.09.2023
Ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Զապորոժիեի շրջանի Էներգոդար քաղաքի վրա, լրագրողներին հայտնել են շրջանային վարչությունից։ «Կիևի ռեժիմի գրոհայինները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Էներգոդարի վրա»,- հայտնել են Զապորոժիեի շրջանի վարչակազմից: Ավելի ուշ քաղաքի տելեգրամյան ալիքը հաղորդել է, որ երկու անօդաչու թռչող սարք հարձակվել է Զապորոժիե Էներգոդարի վրա, մեկը ոչնչացվել է այգում, երկրորդը հարվածել է […]