TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում, հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում հասել է գագաթնակետին. Փաշինյան

11:27 07.09.2023

«Հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում հասել է գագաթնակետին, ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում սրվել է: Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում, ահագնացել է հակահայկական հռետորաբանությունը»,- կառավարության նիստի սկզբում ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի կարծիքով իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մարդկության դեմ Ալիևի հանցագործությունները և Արցախում էթնիկ զտման նրա միտումնավոր արշավը պետք է հետևանքներ ունենան. Ֆրենկ Փալոն

11:09 07.09.2023

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կարծում է, որ խոսքերը պետք է վերածվեն գործողությունների, և Ադրբեջանի նախագահը պետք է պատասխանատվության ենթարկվի Արցախում էթնիկ զտման իր արշավի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է նա արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցին, որի ժամանակ Բլինքենը կրկնել է Լաչինի միջանցքը բացելու կոչը։ «Պետքարտուղար Բլինքենն իրավացիորեն կոչ է […]

̰
Սուրեն Պապիկյանը Կիպրոսի պաշտպանության նախարարին է ներկայացրել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

10:58 07.09.2023

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասի հետ: Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Քննարկվել է նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքը: Նախարարները երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկայիս […]

̰
ԼՂ-ում բնակվող 30.000 երեխաները տառապում են թերսնուցումից ու սննդի պակասից. Աննա Հակոբյանի ելույթը Կիևում Առաջին տիկնանց եւ ամուսինների երրորդ գագաթնաժողովում

10:54 07.09.2023

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։ Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Այս տարի, տասնյակ երկրների ղեկավարների կանայք և ամուսինները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, հայտնի դերասանները և լրագրողները զրուցել են հոգեկան առողջության մասին։ Մինչև միջոցառման պաշտոնական արարողության մեկնարկը […]

̰
Լեռնապատ համայնքի նախկին ղեկավարը համայնքապատկան հողամասը տրամադրել է ինքն իրեն, ապա թանկ գնով հանձնել վարձակալության. գործն ուղարկվել է դատարան

10:48 07.09.2023

Լոռու մարզի Լեռնապատ համայնքի նախկին ղեկավար Վ.Ե.-ն, 2007-2012 թվականներին, ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում հեռահաղորդակցության օպերատորի կողմից բարձր վարձավճարով ալեհավաք կայան է տեղադրվելու և շահագործվելու, անցկացրել է վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ: Վ.Ե.-ն, իր կողմից գլխավորած մրցույթում, հաղթող է ճանաչել ինքն իրեն և 2007 թվականի սեպտեմբերի 25-ին, լիազորված անձանց միջոցով, ինքն […]

̰
Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-բրազիլական բազմաբնույթ հարաբերությունները. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

10:44 07.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-բրազիլական բազմաբնույթ հարաբերությունները՝ ի շահ մեր երկու երկրների […]

̰
Լուիս Մորենո Օկամպոն կոչ է արել դադարեցնել Բայդենի մեղսակցությունը Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությանը

10:23 07.09.2023

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Կոնգրեսում օգոստոսի 6-ին տեղի ունեցած Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ կոչ է արել դադարեցնել նախագահ Բայդենի մեղսակցությունը Արցախի 120,000 բնիկ քրիստոնյա հայերի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ցեղասպանությանը,  հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): «Նախագահ Բայդենը կամ քարտուղար Բլինքենը կարող են պաշտոնապես ասել […]

̰
Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի 23 կմ հատվածի շինաշխատանքները լայն թափով ընթանում են. Փաշինյանը ծանոթացել է աշխատանքներին

09:38 07.09.2023

Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի 23 կմ հատվածի շինաշխատանքները լայն թափով ընթանում են: Ճանապարհահատվածի շուրջ 75% միակողմանի երթևեկելի է: Ծրագրի արժեքը 38,9 մլրդ դրամ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով աշխատանքային այցով գտնվել է Շիրակի մարզում: ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ ճանապարհահատվածի ամբողջական ասֆալտապատման և բետոնային […]

̰
Փաշինյանը Արթիկում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին

09:11 07.09.2023

Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունեցել է չնախատեսված կանգառ Արթիկում, որտեղ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել էր Սպանդարյան փողոցը: «Ավելի քան կես կմ երկարությամբ փողոցի հիմնանորոգման համար հատկացվել է 124 մլն դրամ: Այնուհետև հարգանքի տուրք մատուցեցի հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: Հաջորդիվ ծանոթացա Հոռոմ – Արթիկ – Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 4,9 […]

̰
Անիում հիմնանորոգվել է ներհամայնքային ճանապարհը

09:06 07.09.2023

Անի համայնքում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է ներհամայնքային ավելի քան կես կմ երկարությամբ ճանապարհը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը 134 մլն դրամ է, որի 40%-ը հատկացվել է պետբյուջեից: «Անիում եւս հարգանքի տուրք մատուցեցի հերոս հայորդիների հիշատակին»,- գրել է նա: Մանրամասները` տեսանյութում:

̰
Փանիկում ընթացքի մեջ են մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները. Նիկոլ Փաշինյան

08:57 07.09.2023

Փանիկ բնակավայրում ընթացքի մեջ են մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սուբվենցիոն ծրագրի շրջանակում աշխատանքները մեկնարկել են 2021 թ.-ին, ավարտը նախատեսվում է այս տարի։ Կատարվել է աշխատանքների 80%-ը: Ծրագրի արժեքը 165 մլն դրամ է, որի 45 տոկոսը հատկացվել է պետբյուջեից»,- գրել է նա: Մանրամասները` տեսանյութում:

̰ ̰
Ադրբեջանը մարդասիրական օգնություն տրամադրելու փորձեր ձևացնելու փոխարեն պետք է ապարգելափակի Լաչինի միջանցքը. Արայիկ Հարությունյանի հարցազրույցը CNN-ին

21:51 06.09.2023

Վերջին շրջանում միջազգային առաջատար գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Արցախի շրջափակմանը: Այդ շարքում կարևոր տեղ ունի CNN-ի այսօրվա հրապարակումը, որի հեղինակի հարցերին պատասխանել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականից առաջ:  Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Նշել է, որ պատասխանների մի մասը տեղ է գտել նյութի մեջ, որը բավականին […]

̰
Վարչապետը Շիրակի մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

21:40 06.09.2023

Շիրակի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Մ-1, Երևան – Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին, որի 1,8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են այս տարի, ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ: Ծրագրի ընդհանուր արժեքը […]

̰
Սան Պաուլոյի նախկին դատախազը նահանգային խորհրդարանում բարձրացրել է ԼՂ շրջափակման հարցը

21:29 06.09.2023

Սան Պաուլոյի նահանգային խորհրդարանի շենքում սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել բրազիլահայ (նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի), Սան Պաուլո նահանգի նախկին դատախազ Կենարիկ Բուժիկյանին պատվելու միջոցառումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթի ընթացքում Բուժիկյանը ներկայացրել է պատմական և իրավական փաստեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ կապելով այն նաև ներկայումս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Նա նաև նշել է, որ Հայոց […]

̰
Երկրորդ անգամ տարածելով կեղծ հաղորդագրություն՝ ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար. ՊԲ

21:25 06.09.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին , ժամը 19։50֊ի սահմաններում կրակ են բացել օկուպացված Քաշաթաղի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ֊ն հրապարակել էր ևս մեկ ստահող հաղորդագրություն պնդելով, թե ՊԲ ստորաբաժանումներն իբր թե փորձել են նույն շրջանի տարածքում կատարել ինժեներական աշխատանքներ Ակնհայտ է, […]

̰
Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել մեկ միլիոն տոննա հացահատիկի մատակարարման շուրջ

21:00 06.09.2023

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել մեկ միլիոն տոննա հացահատիկի մատակարարման շուրջ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Հաղորդագրությունը փոխանցում է РИА Новости-ն։ «Բոլոր սկզբունքային պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում արդեն աշխատանքային շփումների մեջ ենք մտնելու բոլոր կողմերի հետ՝ մշակելու սխեմայի բոլոր տեխնիկական ասպեկտները նման մատակարարումների համար», – ասել է […]

̰
Ալիևի ելույթները, Լաչինի միջանցքի շրջափակումը ցեղասպանություն իրականացնելու հատուկ մտադրության ազդանշաններ են. Լեմկինի ինստիտուտի զեկույցը

20:38 06.09.2023

2023 թ. սեպտեմբերի 5-ին Լեմկինի ինստիտուտը հրապարակեց 126 էջանոց զեկույց՝ “Risk Factors and Indicators of the Crime of Genocide in the Republic of Artsakh: Applying the UN Framework of Analysis for Atrocity Crimes to the Nagorno-Karabakh Conflict” [Արցախի Հանրապետությունում ցեղասպանության հանցագործության ռիսկի գործոնները և ցուցիչները. ոճրագործությունների վերլուծության ՄԱԿ-ի մեխանիզմի կիրառումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում] վերնագրով, հայտնում […]

̰
Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

19:53 06.09.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Աղդամի և Լաչինի միջանցքի բացման հետ կապված հարցերի շուրջ, պարզ է դառնում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից: Ադրբեջանի ղեկավարը դժգոհել է, որ «Հայաստանը կանխակալ կերպով կանխում է Աղդամի ճանապարհի բացումը, արհեստական ​​խոչընդոտներ ստեղծում Աղդամի ճանապարհի օգտագործման […]

̰
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ

19:10 06.09.2023

Սեպտեմբերի 7-8-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Արաբական Միացյալ Էմիրություններում: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը: Նախատեսվում են հանդիպումներ ԱՄԷ գործընկերների հետ:

̰
Խորհրդակցություն  Արցախում  ստեղծված իրավիճակի շուրջ

18:58 06.09.2023

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում Արցախի Հանրապետութունում ստեղծված իրավիճակն էր: Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժովողի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, պետական նախարար Սամվել Շահրամանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ուժային կառույցների և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետը: Ադրբեջանի […]

̰
Վաղը Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի համար 3 կտրոնով, անհրաժեշտ քանակությամբ այլուրը մատակարարված է. ԱՀ ՍԶՄՆ

18:51 06.09.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը Արցախի քաղաքացիներին տեղեկացնում է, որ ս. թ. սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 3 կտրոնով: «Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել սեպտեմբերի 5-ի և 6-ի համար նախատեսված համար 1 և 2 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 7-ին: Հայտնում ենք, որ անհրաժեշտ քանակությամբ ալյուրն […]

̰
Եթե ԼՂ-ում շրջափակում և սով չկա, ինչու է Ադրբեջանը փորձում հումանիտար օգնություն հասցնել այնտեղ․ Մարուքյանը հակադարձել է Հաջիևին

16:31 06.09.2023

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հակադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կեղծ պնդմանը, թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ, ու Լեռնային Ղարաբաղում շրջափակում չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանը Հաջիևի հայտարարություններին անդրադարձել է X-ի (նախկինում Twitter) իր էջում կատարած գրառմամբ․ «Arab News-ին տված հարցազրույցում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, թե Լաչինի միջանցքը արգելափակված չէ և […]

̰
Աննա Հակոբյանը Կիևում մասնակցում է Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին

16:10 06.09.2023

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիեւում մասնակցում է Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։ «Օրը սկսվեց «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես այցելությամբ, որտեղ ոգեկոչեցինք այս պատերազմում զոհված երեխաների հիշատակը։ Ինչպես նշել էի այս հունիսին Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ 2023» ցագաթնաժողովում իմ ելույթում, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։ Այսօր իմացանք, […]

̰
Կկանոնակարգվի համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը․ նախագիծ

15:57 06.09.2023

Առաջարկվում է օրենքով կանոնակարգել համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը: Այդ նպատակով գործող օրենքը նախատեսվում է լրացնել նոր՝ 5.1-ին հոդվածով: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարությունն իր որոշմամբ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացնել ցանկացած գույք եւ հետ վերցնել իր կողմից hամայնքային ոչ […]

̰
Երևանի նախկին քաղաքապետի տեղակալի ապօրինի գործողությունների հետևանքով Երևանի բյուջեին պատճառվել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամի վնաս

15:27 06.09.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Վ. Ն.-ն, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, Երևան քաղաքի արևմտյան և արևելյան հատվածներում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթների հրավերներով ներկայացվող որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում, մասնակից […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Նիդերլանդների դեսպանի հետ

15:17 06.09.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր առաքելության ընթացքում երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար: Մհեր Գրիգորյանը կարևորել է իրավական համակարգի լավարկման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Նիդերլանդների հետ համագործակցության խորացումը: Դեսպանն իր հերթին […]

̰
Հակոբ Սիմիդյանն ընդունել է Անտառային դաշինքի անդամներին

14:45 06.09.2023

Հանդիպմանը մասնակցել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը։ Հանդիպմանը քննարկվել են անտառների վերականգնման աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանն առնչվող հարցեր, ընդգծվել է խնդիրների շրջանակը, որոնց պետք է համատեղ աշխատանքի միջոցով լուծումներ գտնել։ Հանդիպման ընթացքում նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերներին է […]

̰
Ֆրանսիան կոչ է արել ընդլայնել ԵՄ-ն՝ կանխելու Ռուսաստանի ազդեցության աճը Եվրոպայում

13:04 06.09.2023

Եվրամիությունը պետք է կենտրոնանա բալկանյան երկրների և Ուկրաինայի ընդգրկման վրա, որպեսզի կանխի Ռուսաստանի ազդեցության աճը եվրոպական տարածաշրջանում։ Politico-ի հրատարակությունը։ Այս մասին Politico-ին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Լորանս Բունը։ Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ընդլայնմանն ու նոր անդամներին ընդունելուն մինչև 2030 թվականը։ Սպասվում […]

̰
Վարչապետին են ներկայացվել Շիրակի մարզպետի աշխատակազմի 2022թ. աշխատանքային գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

12:21 06.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Գյումրիում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և […]

̰
BACK_TO_TOP