TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+17.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրորդ անգամ տարածելով կեղծ հաղորդագրություն՝ ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար. ՊԲ

21:25 06.09.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին , ժամը 19։50֊ի սահմաններում կրակ են բացել օկուպացված Քաշաթաղի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ֊ն հրապարակել էր ևս մեկ ստահող հաղորդագրություն պնդելով, թե ՊԲ ստորաբաժանումներն իբր թե փորձել են նույն շրջանի տարածքում կատարել ինժեներական աշխատանքներ Ակնհայտ է, […]

̰
Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել մեկ միլիոն տոննա հացահատիկի մատակարարման շուրջ

21:00 06.09.2023

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել մեկ միլիոն տոննա հացահատիկի մատակարարման շուրջ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Հաղորդագրությունը փոխանցում է РИА Новости-ն։ «Բոլոր սկզբունքային պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում արդեն աշխատանքային շփումների մեջ ենք մտնելու բոլոր կողմերի հետ՝ մշակելու սխեմայի բոլոր տեխնիկական ասպեկտները նման մատակարարումների համար», – ասել է […]

̰
Ալիևի ելույթները, Լաչինի միջանցքի շրջափակումը ցեղասպանություն իրականացնելու հատուկ մտադրության ազդանշաններ են. Լեմկինի ինստիտուտի զեկույցը

20:38 06.09.2023

2023 թ. սեպտեմբերի 5-ին Լեմկինի ինստիտուտը հրապարակեց 126 էջանոց զեկույց՝ “Risk Factors and Indicators of the Crime of Genocide in the Republic of Artsakh: Applying the UN Framework of Analysis for Atrocity Crimes to the Nagorno-Karabakh Conflict” [Արցախի Հանրապետությունում ցեղասպանության հանցագործության ռիսկի գործոնները և ցուցիչները. ոճրագործությունների վերլուծության ՄԱԿ-ի մեխանիզմի կիրառումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում] վերնագրով, հայտնում […]

̰
Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

19:53 06.09.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Աղդամի և Լաչինի միջանցքի բացման հետ կապված հարցերի շուրջ, պարզ է դառնում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից: Ադրբեջանի ղեկավարը դժգոհել է, որ «Հայաստանը կանխակալ կերպով կանխում է Աղդամի ճանապարհի բացումը, արհեստական ​​խոչընդոտներ ստեղծում Աղդամի ճանապարհի օգտագործման […]

̰
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ

19:10 06.09.2023

Սեպտեմբերի 7-8-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Արաբական Միացյալ Էմիրություններում: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը: Նախատեսվում են հանդիպումներ ԱՄԷ գործընկերների հետ:

̰
Խորհրդակցություն  Արցախում  ստեղծված իրավիճակի շուրջ

18:58 06.09.2023

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում Արցախի Հանրապետութունում ստեղծված իրավիճակն էր: Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժովողի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, պետական նախարար Սամվել Շահրամանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ուժային կառույցների և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետը: Ադրբեջանի […]

̰
Վաղը Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի համար 3 կտրոնով, անհրաժեշտ քանակությամբ այլուրը մատակարարված է. ԱՀ ՍԶՄՆ

18:51 06.09.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը Արցախի քաղաքացիներին տեղեկացնում է, որ ս. թ. սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 3 կտրոնով: «Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել սեպտեմբերի 5-ի և 6-ի համար նախատեսված համար 1 և 2 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 7-ին: Հայտնում ենք, որ անհրաժեշտ քանակությամբ ալյուրն […]

̰
Եթե ԼՂ-ում շրջափակում և սով չկա, ինչու է Ադրբեջանը փորձում հումանիտար օգնություն հասցնել այնտեղ․ Մարուքյանը հակադարձել է Հաջիևին

16:31 06.09.2023

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հակադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կեղծ պնդմանը, թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ, ու Լեռնային Ղարաբաղում շրջափակում չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանը Հաջիևի հայտարարություններին անդրադարձել է X-ի (նախկինում Twitter) իր էջում կատարած գրառմամբ․ «Arab News-ին տված հարցազրույցում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, թե Լաչինի միջանցքը արգելափակված չէ և […]

̰
Աննա Հակոբյանը Կիևում մասնակցում է Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին

16:10 06.09.2023

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիեւում մասնակցում է Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։ «Օրը սկսվեց «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես այցելությամբ, որտեղ ոգեկոչեցինք այս պատերազմում զոհված երեխաների հիշատակը։ Ինչպես նշել էի այս հունիսին Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ 2023» ցագաթնաժողովում իմ ելույթում, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։ Այսօր իմացանք, […]

̰
Կկանոնակարգվի համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը․ նախագիծ

15:57 06.09.2023

Առաջարկվում է օրենքով կանոնակարգել համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը: Այդ նպատակով գործող օրենքը նախատեսվում է լրացնել նոր՝ 5.1-ին հոդվածով: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարությունն իր որոշմամբ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացնել ցանկացած գույք եւ հետ վերցնել իր կողմից hամայնքային ոչ […]

̰
Երևանի նախկին քաղաքապետի տեղակալի ապօրինի գործողությունների հետևանքով Երևանի բյուջեին պատճառվել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամի վնաս

15:27 06.09.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Վ. Ն.-ն, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, Երևան քաղաքի արևմտյան և արևելյան հատվածներում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթների հրավերներով ներկայացվող որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում, մասնակից […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Նիդերլանդների դեսպանի հետ

15:17 06.09.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր առաքելության ընթացքում երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար: Մհեր Գրիգորյանը կարևորել է իրավական համակարգի լավարկման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Նիդերլանդների հետ համագործակցության խորացումը: Դեսպանն իր հերթին […]

̰
Հակոբ Սիմիդյանն ընդունել է Անտառային դաշինքի անդամներին

14:45 06.09.2023

Հանդիպմանը մասնակցել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը։ Հանդիպմանը քննարկվել են անտառների վերականգնման աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանն առնչվող հարցեր, ընդգծվել է խնդիրների շրջանակը, որոնց պետք է համատեղ աշխատանքի միջոցով լուծումներ գտնել։ Հանդիպման ընթացքում նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերներին է […]

̰
Ֆրանսիան կոչ է արել ընդլայնել ԵՄ-ն՝ կանխելու Ռուսաստանի ազդեցության աճը Եվրոպայում

13:04 06.09.2023

Եվրամիությունը պետք է կենտրոնանա բալկանյան երկրների և Ուկրաինայի ընդգրկման վրա, որպեսզի կանխի Ռուսաստանի ազդեցության աճը եվրոպական տարածաշրջանում։ Politico-ի հրատարակությունը։ Այս մասին Politico-ին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Լորանս Բունը։ Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ընդլայնմանն ու նոր անդամներին ընդունելուն մինչև 2030 թվականը։ Սպասվում […]

̰
Վարչապետին են ներկայացվել Շիրակի մարզպետի աշխատակազմի 2022թ. աշխատանքային գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

12:21 06.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Գյումրիում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ

12:14 06.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ: «Խոր կսկիծով ընդունեցի հայկական սպորտի ականավոր ներկայացուցիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մահվան լուրը: Ազարյանի ներդրումն անգնահատելի է ոչ միայն հայկական, այլ նաև սպորտի համաշխարհային մակարդակում։ Նվաճումներ, որոնք բացառիկ են մարմնամարզության պատմության մեջ, այդ թվում՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը, […]

̰
Մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը նաև մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար. ԱՄՆ Պետդեպ

10:47 06.09.2023

Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է Հայաստան – Ադրբեջան հակամարտության ներկա իրավիճակի վերաբերյալ հարցին։ Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք իրավիճակը վատթարանում է, հարցրել է շփումների մասին: Պատելը պատասխանել է. «Սա մի բան է, որով մենք պատրաստվում ենք խորապես ներգրավված մնալ: Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար պայմանների վատթարացմամբ՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ […]

̰
Խորին ցավակցություններս եմ հղում փառավոր մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ․ Արմեն Սարգսյան

10:14 06.09.2023

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական խոսք է հղել օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ․ «Խորին ցավակցություններս եմ հղում փառավոր մարմնամարզիկ, օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ։ Ալբերտ Ազարյանին, բազում տիտղոսներից ու պարգևներից բացի,  լավագույնս բնութագրում է նրա անվան թարգմանությունը՝ ազնվափայլ։ Նա այդպիսին էր թե՛ սպորտում, թե՛ սպորտից դուրս։ Մարդ, ով կարողացավ փայլել […]

̰
Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

09:49 06.09.2023

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասին: Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից: ԱԽ քարտուղարը նորանշանակ դեսպանին շնորհավորել է պաշտոնի ստանձման կապակցությամբ և կարևորել Հայաստան-Լիտվա երկկողմ համագործակցությունը։ Դեսպանն իր հերթին հայտնել է, որ շարունակելու է բոլոր ջանքերը ներդնել՝ Հայաստան-Լիտվա ինչպես բարեկամական, այնպես էլ համագործակցային ամուր […]

̰
ԱՄՆ-ը չի ակնկալում, որ Ռուսաստանի դիրքորոշումն Ուկրաինայի նկատմամբ այս տարի կփոխվի․ Սալիվան

23:45 05.09.2023

ԱՄՆ-ը չի ակնկալում, որ Ռուսաստանի դիրքորոշումն Ուկրաինայի նկատմամբ այս տարի կփոխվի, երեքշաբթի ասել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Մենք չենք ակնկալում, որ այս տարի Ռուսաստանը կփոխի իր դիրքորոշումն Ուկրաինայի նկատմամբ»,- ասել է Սալիվանը ճեպազրույցի ժամանակ։ Հայտարարելով ԱՄՆ նախագահի՝ G20-ի գագաթնաժողովին Հնդկաստան մեկնելու մասին, նա ասել է, որ ամերիկացի առաջնորդը կանդրադառնա Ուկրաինայի թեմային G20-ի […]

̰
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 509 մլն դոլարի վնաս

22:54 05.09.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները։ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,910 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 765 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ […]

̰
Ադրբեջանը ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում․ Միրզոյանը՝ Գերմանիայի գործընկերոջը

22:45 05.09.2023

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ: Քննարկվել են տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցեր: Անդրադարձ կատարելով սեպտեմբերի 1-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ դա Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործելաոճի հերթական դրսևորումն էր: Նախարար Միրզոյանը […]

̰
Ադրբեջանական զինուժի տեղաշարժերը և կենտրոնացումը շփման գծում. Արցախի ՊՆ

20:25 05.09.2023

ՊԲ համապատասխան ստորաբաժանումների կողմից շփման գծում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի (այդ թվում՝ հրետանային միջոցներ) տեղաշարժեր և կենտրոնացում: Ադրբեջանի ՊՆ-ն նաև վերջին օրերին ապատեղեկատվության շարունակական տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով ադրբեջանական զինուժի տեղաշարժերը և կենտրոնացումը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Դեսպան Մինասյանը Ռումինիայի վարչապետին է ներկայացրել ԼՂ-ում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները

19:43 05.09.2023

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Ռումինիայի վարչապետ Իոն֊Մարչել Չոլակուի/Ion-Marcel CIOLACU հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը։ Այս մասին տեղեկացնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից։ Հանդիպմանը երկուստեք կարևորվել է հայ֊ռումինական հարաբերություններում վերջին շրջանում արձանագրված դրական դինամիկան, ընդգծվել, որ լավ նախադրյալներ են ստեղծվել երկկողմ […]

̰
Վարչապետն ընդունել է Կորեայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

18:30 05.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տաե-վոն Չեյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են նաև տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներ: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ ակտիվացնելու առևտրատնտեսական համագործակցությունը Կորեայի Հանրապետության հետ: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այցը կնպաստի նաև գործարար կապերի խորացմանը: Կորեայի Հանրապետության […]

̰
ՀՀ և ԻԻՀ քաղաքացիներից տարբեր պատրվակներով խարդախությամբ ավելի քան 90 մլն. ՀՀ դրամ է հափշտակվել. երեք մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

11:45 05.09.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երևանի երեք բնակիչների կողմից ԻԻՀ և ՀՀ մի շարք քաղաքացիներից տարբեր պատրվակներով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, […]

̰
17 անձ փորձել է կաշառքի միջոցով վարորդական վկայական ստանալ. դատախազը գործն ուղարկել է դատարան

11:28 05.09.2023

2023 թվականի օգոստոսի 28-ին դատախազը հաստատել է 17 անձի կողմից կաշառք տալու միջոցով վարորդական վկայականներ ստանալու փորձ կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2023 թվականի մարտ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետության 17 քաղաքացի, առանց տեսական և գործնական քննությունները հանձնելու, վարորդական վկայականներ ստանալու և […]

̰
Հարավային Կորեայի ԱԳՆ-ն հայտնել է, որ հանրապետությունում սառեցված միջոցները պատկանում են Իրանի ժողովրդին

10:15 05.09.2023

Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պակ Չինը իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ հարավկորեական բանկերի հաշիվներում սառեցված ֆինանսական ակտիվները պատկանում են Իրանի ժողովրդին։ Այս մասին հայտնում է Հարավային Կորեայի ԱԳՆ-ն։ Երկուշաբթի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի նախարարի հետ։ «Փակ Չինն ասաց, որ բոլոր ջանքերը գործադրում է սառեցված միջոցները փոխանցելու […]

̰
Ինքս ինձ չեմ համարում նախագահի դիրքի համար համապատասխան անձ՝ տարբեր հանգամանքներ հաշվի առնելով. Արտակ Բեգլարյան

10:03 05.09.2023

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է՝ երեկ մի տելեգրամյան ալիք բացարձակ կեղծ տեղեկություն է հրապարակել, թե իբր տարբեր ներքին ու արտաքին ուժեր լոբբինգ են անում Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ թեկնածության օգտին: Կարող եմ միանշանակորեն պնդել, որ ընդհանրապես նման թեմա չեմ քննարկել որևէ մեկի հետ, նույնիսկ այդպիսի գաղափար չի […]

̰
Արաուկայում Կոլումբիայի զինյալների հետ բախումների ժամանակ ինը մարդ է մահացել

09:16 05.09.2023

Արաուկա դեպարտամենտում ապստամբ ազգային-ազատագրական բանակի (ANL/ELN) և Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) միջև բախումների հետևանքով զոհվել է ինը մարդ, ևս հինգը վիրավորվել է, ասել է Ուիլնթոնի շրջանի նահանգապետ Ռոդրիգես Բենավիդեսը։ «Ինը դիակ կուղարկվի Արաուկա քաղաքի դատաբժշկական փորձագետներին՝ նրանց նույնականացման համար: Այժմ տարածաշրջանում տեղակայվել է զանգվածային սպանությունների դատախազական խումբ», – ասել է Ռոդրիգեսը անվտանգության խորհրդի արտահերթ […]

̰
BACK_TO_TOP