18:38 04.09.2023
Երևանի թիվ 95 հիմնական դպրոցը նույնպես կառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող դպրոցների «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում: Ծրագրի նպատակով հատկացվել է 1 մլրդ 188 մլն դրամ: Նորակառույց դպրոցում սովորում է 465 աշակերտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով այցելել է դպրոց:
18:26 04.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում տեղի կունենա ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Հայրենական մեծ պատերազմի վետերան, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվելու է քանդակագործի տարբեր տարիներին կերտած քանդակներ, մոնումենտալ արձանների լուսանկարներ, որոնք տեղադրված են […]
18:13 04.09.2023
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունում պետական միջոցների կառավարման արդյունավետության և օրինականության վերահսկողություն նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Քրեակատարողական ծառայության կողմից քրեակատարողական հիմնարկներում շենքերի, շինությունների սպասարկման և շահագործման հետ կապված աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը ծախսվող էներգետիկ ռեսուրսների մասով իրականացվել է ոչ պատշաճ […]
16:00 04.09.2023
Մահապատժի արգելքը` առանց սահմանափակումների, ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: Հայաստանը հանձն է առել վերացնել մահապատիժը թե՛ համընդհանուր, թե՛ տարածաշրջանային միջազգային գործիքների միջոցով: 2003 թվականին Հայաստանը վավերացրել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը, համաձայն որի՝ մահապատժի վերացումն արդեն իսկ սահմանափակված է, սակայն այն չի բացառում մահապատիժը պատերազմի ժամանակ կամ պատերազմի անմիջական […]
15:43 04.09.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը: Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: «Դուք այն եզակի մարդկանցից եք, որ շատ լավ գիտեք Հայաստանը և նաև աշխատանքի բերումով հետևել եք Հայաստան-ԵՄ համագործակցության վերջին […]
14:39 04.09.2023
Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Իմ ունեցած տեղեկություններով դեռևս արձագանք չկա վերջի առաջարկի վերաբերյալ»,- ասաց Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանը արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջերս փոխանցված առաջարկներին։ […]
14:17 04.09.2023
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արգելափակում է Taurus հեռահար հրթիռների մատակարարումն Ուկրաինային, այս մասին «X» սոցիալական ցանցում գրել է Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Մարի-Ագնես Ստրաք-Զիմերմանը։ «Նա այս պահին չի ցանկանում մատակարարել Taurus-ը: Ինչի՞ է սպասում կանցլեր Շոլցը։ Սա անպատասխանատու է»,- գրել է նա: Ավելի վաղ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել էր, որ նախքան Taurus հեռահար […]
14:07 04.09.2023
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Պայմանավորվածություն չունենք հաջորդ հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ։ Ընթացքում, իհարկե, աշխատանքային շփումների մակարդակով ինչ-որ հարցեր քննարկվում […]
13:27 04.09.2023
Սեպտեմբերի 2-ին, ժամը 01.00-ին, Երևանի Այվազովսկու փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.25-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 1-ին, ժամը […]
11:00 04.09.2023
Ավարտվել է Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը, 2016թ. փետրվարից մինչև 2021թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում […]
10:55 04.09.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 5-ին կառավարության նիստ կանցկացնի՝ քննարկելու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայանալիք բանակցությունների արդյունքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի աղբյուրը։ «Սեպտեմբերի 5-ին նախագահի գլխավորությամբ տեղի կունենա նախարարների կաբինետի նիստը, որի ընթացքում կքննարկվեն Պուտինի հետ բանակցությունների արդյունքները, անդրադարձ կլինի նաև Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և տնտեսությանը»,- […]
10:16 04.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին ներկա է գտնվել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանն ու առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը: Դպրոցի նախկին շենքը քանդվել է, վերակառուցման ժամանակ պահպանվել է միայն նախկին շենքի ճակատային պատը, որը պատմամշակութային արժեք ունի: Նոր շենքն ամբողջությամբ կառուցվել է երկաթբետոնե կոնստրուկտիվ լուծումներով: Շենքի սեյսմիկ ամրությունը հաշվարկված է […]
23:07 03.09.2023
Իսրայելը սահմանային պարիսպներ կկառուցի Հորդանանի հետ արևելյան սահմանին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Կիպրոս թռչելուց առաջ։ Իսրայելի ղեկավարի խոսքերը տարածել է գրասենյակը։ «Աֆրիկան առաջիկա 20 տարում կկրկնապատկի իր բնակչությունը: Իսրայելը, իմ տնտեսական քաղաքականության շնորհիվ, դարձել է աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը: Ցավոք, Աֆրիկայում սովը և տնտեսական առաջընթացի բացակայությունը կարող են հանգեցնել ներթափանցման նոր ալիքի: Ուստի, […]
21:23 03.09.2023
Ուկրաինայում մասամբ պիտանի քաղաքացիները պիտանի կհամարվեն հատուկ զինվորական մասնագիտությամբ ծառայության համար, հաղորդում է ուկրաինական Military Pages պորտալը՝ վկայակոչելով հանրապետության պաշտպանության նախարարության հրամանը։ Հրատարակության համաձայն՝ գերատեսչությունը փոփոխել է Ուկրաինայի զինված ուժերում ռազմաբժշկական փորձաքննության կանոնակարգը։ Այն ուժի մեջ է մտել օգոստոսի 25-ից։ «Փոփոխության համաձայն՝ վիճարկվող հոդվածներով բոլորը պիտանի են ճանաչվելու, սահմանափակ պիտանիության մասին որոշման հետ միաժամանակ, ռազմաբժշկական […]
20:00 03.09.2023
Սպասվում է, որ առաջիկա օրերին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Մենք սպասում ենք, որ պարոն Ռաիսին կայցելի Թուրքիա Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ութերորդ հանդիպման կապակցությամբ: Տա Աստված, Ռաիսին կհանդիպի մեր նախագահի հետ»,- ասել է Ֆիդանը Թեհրանում իրանցի գործընկերոջ հետ կայացած ասուլիսի ժամանակ։ Ֆիդանը հայտնել […]
18:56 03.09.2023
Վլադիմիր Զելենսկին կիրակի Telegram-ի ալիքում ասել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը հակամարտության գոտում, հացահատիկի արտահանման և Սև ծովում անվտանգության մասին, ինչպես նաև հայտարարել է, որ մտադիր է աշխատել երկկողմ փաստաթղթի վրա՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ: Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերջին օրը G7-ի երկրները հրապարակեցին Ուկրաինային աջակցող հռչակագիր, որը նախատեսում է […]
18:05 03.09.2023
Հյուսիսային Իրաքի Քիրքուկ քաղաքում բողոքի ցույցը ցրելու հետևանքով զոհվածների թիվը հասել է չորսի։ Ինչպես հայտնում է Rudaw հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանական բաժանմունքի աղբյուրին, եւս 15 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ քուրդ ցուցարարների թվում երեք զոհ և 16 վիրավոր կա։ Հեռուստաալիքի տվյալներով՝ շաբաթ երեկոյան համանուն նահանգում մտցված պարետային ժամը չեղարկվել է, Էրբիլ-Քիրքուք գլխավոր […]
17:16 03.09.2023
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Հաքան Ֆիդանն այսօր (կիրակի) հանդիպել են Իրանի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Ֆիդանը այցով ժամանել է Թեհրան՝ քննարկելու երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Սա Ֆիդանի առաջին այցն է Իրան՝ Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։
16:57 03.09.2023
Ռուսական արտադրության Յակ-130 մարտական ուսումնական ինքնաթիռներ (UBS) առաքվել են Իրան։ Այս մասին հայտնում է IRNA պետական գործակալությունը։ IRNA-ի հաղորդման համաձայն՝ ռուսական Յակ-130 ինքնաթիռները ներկրվել են Իրան և, ըստ տեղեկությունների, ծառայության են անցել այդ երկրի ռազմաօդային ուժերում: Այս ինքնաթիռները կօգտագործվեն նոր օդաչուների պատրաստման համար, որոնք կթռչեն հանրապետության ռազմաօդային ուժերի նոր սերնդի կործանիչներով։ Հաղորդագրությանը կցվում է Յակ-130-ի […]
16:17 03.09.2023
Սուդանի բանակը հանդես է եկել հայտարարությամբ, որ լիակատար վերահսկողություն է հաստատել երկրի զրահատանկային ուժերի առանցքային բազայի վրա, որը գտնվում է մայրաքաղաք Խարթումի հարավում։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ «Ապահովվել է Խարթումի հարավում գտնվող Էլ Շաջար շրջանում պարագծի երկայնքով զրահաբազայի անվտանգությունը, բացի դրանից, արագ արձագանքման ուժերը դուրս են մղվել շրջակա տարածքներից»,- ասվում է բանակի […]
15:39 03.09.2023
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության անդամները Սիրիայի հարավում գտնվող Դերաա նահանգում սպանել են Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցության (PASV) քաղկոմի քարտուղարին։ Al Ekhbariya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ահաբեկիչները հարձակվել են կուսակցական ակտիվիստի վրա, երբ նա ուղեւորվում էր Նավա քաղաքի իր աշխատավայր։ Գրոհայինները մոտոցիկլետներով մոտեցել են նրա մեքենային և կրակ բացել ավտոմատներից։ Ստացած վնասվածքներից ակտիվիստը տեղում մահացել է։ PASV նահանգային […]
15:27 03.09.2023
ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտնում է հողօգտագործողներին, որ հանրապետությունում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր, ինչը մեղմելու նպատակով ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ։ «Մասնավորապես՝ ԱՀ ԳԳԱ հիմնադրամի կողմից ցորենը կընդունվի մեկ կիլոգրամը 250 դրամ արժեքով, ինչպես նաև ցորեն հանձնած հողօգտագործողներին հնարավորություն կտրվի ձեռք բերել հանձնած ցորենի 20 տոկոսի չափով ալյուր` […]
15:24 03.09.2023
Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես սկսել է ԱՄՆ-ից 25 F-35 կործանիչների գնման գործընթացը, որոնք կկազմեն այդ ինքնաթիռների երրորդ էսկադրիլիան Իսրայելի ռազմաօդային ուժերում։ Այս մասին հայտնում են պաշտպանության գերատեսչության մամուլի ծառայությունից։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ՊՆ գլխավոր տնօրեն Էյալ Զամիրի կողմից գործարքի հաստատումից հետո իսրայելական կողմը պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ-ում F-35 համատեղ ծրագրի գրասենյակ՝ […]
13:40 03.09.2023
Նիգերիայի նախագահ Բոլա Թինուբուն կարգադրել է հետ կանչել բոլոր երկրների դեսպաններին Նիգերիայի դիվանագիտական առաքելություններում իրավիճակը վերլուծելուց հետո: Այս մասին սեպտեմբերի 2-ին հայտնել է նախագահի աշխատակազմը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Նշվում է, որ բացառություն են կազմում Նիգերիայի մշտական ներկայացուցիչները ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնեւի կառույցներում՝ կապված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նիստի հետ։ Ավելի վաղ՝ օգոստոսի […]
12:04 03.09.2023
Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի կունենան լսումներ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման վերաբերյալ: Այս մասին հայտնում է հանձնաժողովը: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն օգոստոսի 7-ին հրապարակեց իր անձնական փորձագիտական եզրակացությունը՝ նշելով, որ «խելամիտ հիմքեր կան ենթադրելու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է […]
11:16 03.09.2023
Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուկ նահանգում բողոքի ցույցերի ժամանակ մեկ մարդ մահացել է, ևս 11-ը՝ վիրավորվել, երկրի իշխանությունները պարետային ժամ են սահմանել տարածաշրջանում, ինչպես նաև իրավապահներին հրահանգել են կարգուկանոն պահպանել տարածքում, հաղորդում է իրաքյան Shafaq News գործակալությունը։ «Մեկ մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել նահանգում (Քիրքուք-խմբ.) բողոքի ցույցերի ժամանակ բռնի գործողությունների արդյունքում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ […]
00:11 03.09.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման- Վարչապետ Փաշինյան, շնորհակալություն այս հանդիպման և հարցազրույցի համար։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բախվել է դժվար իրավիճակի, տեսնում ենք, որ Լաչինի միջանցքը դեռ փակ է ներմուծվող ապրանքների համար՝ ստեղծելով շատ դժվար իրավիճակ, սով Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի համար։ Այնուամենայնիվ, […]
23:13 02.09.2023
Կոնգրեսական Ադամ Շիֆը X-ի իր հարթակում անդրադարձել է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձին շրջափակված ԼՂ-ի իրավիճակին: Իր գրառման մեջ նա մասնավորապես ասել է. «Արցախի Անկախության օրը ես մտածում եմ Արցախում ապրող մարդկանց մասին, ովքեր ստիպված են լինում դիմակայել ամիսներ տեւող ու մահացու շրջափակմանը։ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկեն՝ պաշտպանելու Արցախն […]
23:04 02.09.2023
Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի առաջ մղվի խաղաղության օրակարգն ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե խաղաղության բանակցություններն ի՞նչ փուլում են հիմա, որքանո՞վ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը տեսանելի, վարչապետը պատասխանել է․ «Շատ […]
22:45 02.09.2023
Մեր դիրքորոշումը հստակ է, որ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն, և երաշխիքներ լինեն: Այս մասին իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է «Լուրերը»։ Հարցին` որն է երաշխիքը, որ ԼՂ նկատմամբ վերահսկողություն հաստատելով` Ադրբեջանը տարածքային նկրտումներ չի ունենա ՀՀ նկատմամբ, Փաշինյանը պատասխանել է. «Եթե խաղաղության […]