11:00 04.09.2023
Ավարտվել է Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը, 2016թ. փետրվարից մինչև 2021թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում […]
10:55 04.09.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 5-ին կառավարության նիստ կանցկացնի՝ քննարկելու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայանալիք բանակցությունների արդյունքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի աղբյուրը։ «Սեպտեմբերի 5-ին նախագահի գլխավորությամբ տեղի կունենա նախարարների կաբինետի նիստը, որի ընթացքում կքննարկվեն Պուտինի հետ բանակցությունների արդյունքները, անդրադարձ կլինի նաև Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և տնտեսությանը»,- […]
10:16 04.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին ներկա է գտնվել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանն ու առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը: Դպրոցի նախկին շենքը քանդվել է, վերակառուցման ժամանակ պահպանվել է միայն նախկին շենքի ճակատային պատը, որը պատմամշակութային արժեք ունի: Նոր շենքն ամբողջությամբ կառուցվել է երկաթբետոնե կոնստրուկտիվ լուծումներով: Շենքի սեյսմիկ ամրությունը հաշվարկված է […]
23:07 03.09.2023
Իսրայելը սահմանային պարիսպներ կկառուցի Հորդանանի հետ արևելյան սահմանին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Կիպրոս թռչելուց առաջ։ Իսրայելի ղեկավարի խոսքերը տարածել է գրասենյակը։ «Աֆրիկան առաջիկա 20 տարում կկրկնապատկի իր բնակչությունը: Իսրայելը, իմ տնտեսական քաղաքականության շնորհիվ, դարձել է աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը: Ցավոք, Աֆրիկայում սովը և տնտեսական առաջընթացի բացակայությունը կարող են հանգեցնել ներթափանցման նոր ալիքի: Ուստի, […]
21:23 03.09.2023
Ուկրաինայում մասամբ պիտանի քաղաքացիները պիտանի կհամարվեն հատուկ զինվորական մասնագիտությամբ ծառայության համար, հաղորդում է ուկրաինական Military Pages պորտալը՝ վկայակոչելով հանրապետության պաշտպանության նախարարության հրամանը։ Հրատարակության համաձայն՝ գերատեսչությունը փոփոխել է Ուկրաինայի զինված ուժերում ռազմաբժշկական փորձաքննության կանոնակարգը։ Այն ուժի մեջ է մտել օգոստոսի 25-ից։ «Փոփոխության համաձայն՝ վիճարկվող հոդվածներով բոլորը պիտանի են ճանաչվելու, սահմանափակ պիտանիության մասին որոշման հետ միաժամանակ, ռազմաբժշկական […]
20:00 03.09.2023
Սպասվում է, որ առաջիկա օրերին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Մենք սպասում ենք, որ պարոն Ռաիսին կայցելի Թուրքիա Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ութերորդ հանդիպման կապակցությամբ: Տա Աստված, Ռաիսին կհանդիպի մեր նախագահի հետ»,- ասել է Ֆիդանը Թեհրանում իրանցի գործընկերոջ հետ կայացած ասուլիսի ժամանակ։ Ֆիդանը հայտնել […]
18:56 03.09.2023
Վլադիմիր Զելենսկին կիրակի Telegram-ի ալիքում ասել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը հակամարտության գոտում, հացահատիկի արտահանման և Սև ծովում անվտանգության մասին, ինչպես նաև հայտարարել է, որ մտադիր է աշխատել երկկողմ փաստաթղթի վրա՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ: Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերջին օրը G7-ի երկրները հրապարակեցին Ուկրաինային աջակցող հռչակագիր, որը նախատեսում է […]
18:05 03.09.2023
Հյուսիսային Իրաքի Քիրքուկ քաղաքում բողոքի ցույցը ցրելու հետևանքով զոհվածների թիվը հասել է չորսի։ Ինչպես հայտնում է Rudaw հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանական բաժանմունքի աղբյուրին, եւս 15 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ քուրդ ցուցարարների թվում երեք զոհ և 16 վիրավոր կա։ Հեռուստաալիքի տվյալներով՝ շաբաթ երեկոյան համանուն նահանգում մտցված պարետային ժամը չեղարկվել է, Էրբիլ-Քիրքուք գլխավոր […]
17:16 03.09.2023
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Հաքան Ֆիդանն այսօր (կիրակի) հանդիպել են Իրանի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Ֆիդանը այցով ժամանել է Թեհրան՝ քննարկելու երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Սա Ֆիդանի առաջին այցն է Իրան՝ Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։
16:57 03.09.2023
Ռուսական արտադրության Յակ-130 մարտական ուսումնական ինքնաթիռներ (UBS) առաքվել են Իրան։ Այս մասին հայտնում է IRNA պետական գործակալությունը։ IRNA-ի հաղորդման համաձայն՝ ռուսական Յակ-130 ինքնաթիռները ներկրվել են Իրան և, ըստ տեղեկությունների, ծառայության են անցել այդ երկրի ռազմաօդային ուժերում: Այս ինքնաթիռները կօգտագործվեն նոր օդաչուների պատրաստման համար, որոնք կթռչեն հանրապետության ռազմաօդային ուժերի նոր սերնդի կործանիչներով։ Հաղորդագրությանը կցվում է Յակ-130-ի […]
16:17 03.09.2023
Սուդանի բանակը հանդես է եկել հայտարարությամբ, որ լիակատար վերահսկողություն է հաստատել երկրի զրահատանկային ուժերի առանցքային բազայի վրա, որը գտնվում է մայրաքաղաք Խարթումի հարավում։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ «Ապահովվել է Խարթումի հարավում գտնվող Էլ Շաջար շրջանում պարագծի երկայնքով զրահաբազայի անվտանգությունը, բացի դրանից, արագ արձագանքման ուժերը դուրս են մղվել շրջակա տարածքներից»,- ասվում է բանակի […]
15:39 03.09.2023
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության անդամները Սիրիայի հարավում գտնվող Դերաա նահանգում սպանել են Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցության (PASV) քաղկոմի քարտուղարին։ Al Ekhbariya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ահաբեկիչները հարձակվել են կուսակցական ակտիվիստի վրա, երբ նա ուղեւորվում էր Նավա քաղաքի իր աշխատավայր։ Գրոհայինները մոտոցիկլետներով մոտեցել են նրա մեքենային և կրակ բացել ավտոմատներից։ Ստացած վնասվածքներից ակտիվիստը տեղում մահացել է։ PASV նահանգային […]
15:27 03.09.2023
ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտնում է հողօգտագործողներին, որ հանրապետությունում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր, ինչը մեղմելու նպատակով ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ։ «Մասնավորապես՝ ԱՀ ԳԳԱ հիմնադրամի կողմից ցորենը կընդունվի մեկ կիլոգրամը 250 դրամ արժեքով, ինչպես նաև ցորեն հանձնած հողօգտագործողներին հնարավորություն կտրվի ձեռք բերել հանձնած ցորենի 20 տոկոսի չափով ալյուր` […]
15:24 03.09.2023
Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես սկսել է ԱՄՆ-ից 25 F-35 կործանիչների գնման գործընթացը, որոնք կկազմեն այդ ինքնաթիռների երրորդ էսկադրիլիան Իսրայելի ռազմաօդային ուժերում։ Այս մասին հայտնում են պաշտպանության գերատեսչության մամուլի ծառայությունից։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ՊՆ գլխավոր տնօրեն Էյալ Զամիրի կողմից գործարքի հաստատումից հետո իսրայելական կողմը պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ-ում F-35 համատեղ ծրագրի գրասենյակ՝ […]
13:40 03.09.2023
Նիգերիայի նախագահ Բոլա Թինուբուն կարգադրել է հետ կանչել բոլոր երկրների դեսպաններին Նիգերիայի դիվանագիտական առաքելություններում իրավիճակը վերլուծելուց հետո: Այս մասին սեպտեմբերի 2-ին հայտնել է նախագահի աշխատակազմը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Նշվում է, որ բացառություն են կազմում Նիգերիայի մշտական ներկայացուցիչները ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնեւի կառույցներում՝ կապված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նիստի հետ։ Ավելի վաղ՝ օգոստոսի […]
12:04 03.09.2023
Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի կունենան լսումներ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման վերաբերյալ: Այս մասին հայտնում է հանձնաժողովը: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն օգոստոսի 7-ին հրապարակեց իր անձնական փորձագիտական եզրակացությունը՝ նշելով, որ «խելամիտ հիմքեր կան ենթադրելու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է […]
11:16 03.09.2023
Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուկ նահանգում բողոքի ցույցերի ժամանակ մեկ մարդ մահացել է, ևս 11-ը՝ վիրավորվել, երկրի իշխանությունները պարետային ժամ են սահմանել տարածաշրջանում, ինչպես նաև իրավապահներին հրահանգել են կարգուկանոն պահպանել տարածքում, հաղորդում է իրաքյան Shafaq News գործակալությունը։ «Մեկ մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել նահանգում (Քիրքուք-խմբ.) բողոքի ցույցերի ժամանակ բռնի գործողությունների արդյունքում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ […]
00:11 03.09.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման- Վարչապետ Փաշինյան, շնորհակալություն այս հանդիպման և հարցազրույցի համար։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բախվել է դժվար իրավիճակի, տեսնում ենք, որ Լաչինի միջանցքը դեռ փակ է ներմուծվող ապրանքների համար՝ ստեղծելով շատ դժվար իրավիճակ, սով Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի համար։ Այնուամենայնիվ, […]
23:13 02.09.2023
Կոնգրեսական Ադամ Շիֆը X-ի իր հարթակում անդրադարձել է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձին շրջափակված ԼՂ-ի իրավիճակին: Իր գրառման մեջ նա մասնավորապես ասել է. «Արցախի Անկախության օրը ես մտածում եմ Արցախում ապրող մարդկանց մասին, ովքեր ստիպված են լինում դիմակայել ամիսներ տեւող ու մահացու շրջափակմանը։ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկեն՝ պաշտպանելու Արցախն […]
23:04 02.09.2023
Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի առաջ մղվի խաղաղության օրակարգն ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե խաղաղության բանակցություններն ի՞նչ փուլում են հիմա, որքանո՞վ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը տեսանելի, վարչապետը պատասխանել է․ «Շատ […]
22:45 02.09.2023
Մեր դիրքորոշումը հստակ է, որ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն, և երաշխիքներ լինեն: Այս մասին իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է «Լուրերը»։ Հարցին` որն է երաշխիքը, որ ԼՂ նկատմամբ վերահսկողություն հաստատելով` Ադրբեջանը տարածքային նկրտումներ չի ունենա ՀՀ նկատմամբ, Փաշինյանը պատասխանել է. «Եթե խաղաղության […]
22:17 02.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույց է տալիս իտալական La Repubblica թերթին: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հայերի ԼՂ-ից դուրս գալու շարժը կարո՞ղ է վկայել այն մասին, որ սա ԼՂ-ում հայերի ներկայության վերջի սկիզբն է, նա պատասխանել է. «Իրավիճակը հետևյալն է, որ որոշ թվով մարդիկ, որոնք ունեն առողջական խնդիրներ, տեղափոխվում են Հայաստան, նաև ուսանողներ: Ընդհանուր առմամբ սրանից […]
21:40 02.09.2023
Ամերիկահայ ռոք երաժիշտ, System of A Down խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անկախության հանրաքվեի 32-րդ տարեդարձին կանգնած ենք մեկ այլ էկզիստենցիալ ճգնաժամի առջև՝ բռնապետական Ադրբեջանի կողմից սովի միջոցով մեր ժողովրդի ցեղասպանությունը։ «Որպես հայ՝ մենք պետք է լինենք միասնական և անսասան այս պայքարի համար»,- X-ի իր հարթակում գրել է նա, միաժամանակ […]
21:19 02.09.2023
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի իր հարթակում անդադարձել է Ացախում տիրող իրավիճակին: «Այսօր մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը կրկին բախվում է էթնիկ զտումների սպառնալիքին իր հայրենիքում՝ Ադրբեջանի վարած քաղաքականության, Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով։ Միջազգային հանրությունը տեղյակ է իրավիճակին, մենք նրանից ակնկալում ենք դա կանխելուն ուղղված […]
21:10 02.09.2023
Ամերիկյան SpaceX ընկերությունը, Պենտագոնի շահերից ելնելով, Falcon 9 հրթիռով տիեզերք է ուղարկել 13 ռազմական արբանյակ։ Արբանյակային համաստեղությունը, որը ստեղծվել է Երկրի ցածր ուղեծրում՝ «Proliferated Warfighter» ծրագրի շրջանակներում, կհայտնաբերի և կհետևի հրթիռների արձակմանը, ինչպես նաև կապահովի «գլոբալ ռազմական հաղորդակցություն»: Ընկերությունը, որը պատկանում է ձեռնարկատեր Իլոն Մասկին, ուղիղ եթերով հեռարձակել է կրկնակի օգտագործման Falcon 9 հրթիռի արձակումը […]
20:57 02.09.2023
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է 39 մարդու և վերահսկողության տակ է վերցրել Թել Ավիվի հարավային թաղամասերում իրավիճակը։ Այս մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին, X սոցցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է վարչությունը։ «Ոստիկանությունը միջոցներ է կիրառել զանգվածային անկարգությունները ցրելու համար և ձերբակալել է տասնյակ օրինախախտների։ Այս պահին ձերբակալվել է 39 կասկածյալ, նրանց մոտ հայտնաբերվել է զենք, արցունքաբեր գազ […]
20:19 02.09.2023
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության հռչակման 32րդ տաեդարձի առթիվ: «265 օր շրջափակման մեջ ապրող հայը Արցախում ստանձնել և համառությամբ, իրեն բնորոշ կողահաստությամբ տանում է իր բաժին պատասխանատվությունը՝ միաժամակ ակնկալելով, որ նվիրական եռյակի մյուս հենասյուները ևս՝ Մայր հայրենիքն ու Սփյուռքը, հավատարիմ կմնան միասնականության երդմանը։ Ըստ այդմ՝ ուզում եմ խնդրել […]
12:52 02.09.2023
Սեպտեմբերի 1-ին, ժամը 8.50-ին, Ալեք Մանուկյան փողոցում 72-ամյա վարորդն «Օպելով» վրաերթի է ենթարկել 9-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության: Կատարվում է նախաքննություն: Օգոստոսի 31-ին, ժամը 20.30-ին, Հալաբյան փողոցում բախվել են «Պորշը», «Նիսանը», «Տոյոտան» ու «Միցուբիշին»։ «Նիսանի» մի ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության: Կատարվում է նախաքննություն: Օգոստոսի 31-ին, ժամը 15.12-ին, «Ֆոլքսվագենը» Խոստիկյան […]
11:06 02.09.2023
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը ԱՀ օրվա առթիվ․ «Հայկական աշխարհում Արցախը և մեր հայրենակիցները, որոնք ապրում են այնտեղ հազարամյակներ, միշտ խորը և մնայուն տեղ են ունեցել: Այդպես է նաև այսօր՝ մեր ժողովրդի առջև ծառացած նոր մարտահրավերների և մարդասիրական ճգնաժամի ներկա ժամանակներում…»։
10:45 02.09.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը սեպտեմբերի 1-ին այցելել են ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան՝ ընկերության գործունեությանն ու ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Խոշորագույն այս գործարանում աշխատում են մոտ 600 բարձրակարգ մասնագետներ: Գործարանի արտադրանքն արտահանվում է ԵՄ և այլ երկրներ, ամենախոշոր գնորդը Գերմանիայի Դաշնությունն է։ Գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի ուղեկցությամբ […]