10:20 02.09.2023
Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է ընդունելություն Հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ: Միջոցառման ընթացքում ընդունելության մասնակիցները դիտել են նախագահի նստավայրում կազմակերպված հայկական արժույթների պատմությանը նվիրված ցուցադրությունը և ծանոթացել հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը հայկական դրամի անցած պատմական ճանապարհին: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել տոնական միջոցառմանը և իր խոսքում անդրադարձել ազգային արժույթի ստեղծման ու ներդրման պատմական […]
09:30 02.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով, որում ասված է. «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, 32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հղում կատարելով ինքնորոշման իրավունքին՝ որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման մասին: Լեռնային Ղարաբաղի հայությունն այդ […]
08:38 02.09.2023
Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վիետնամ կատարած այցի ընթացքում կստորագրի համապարփակ երկկողմ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, գրում է Washington Post-ը։ «Գործարքը, որը կհայտարարվի այս շաբաթավերջին նախագահ Բայդենի Վիետնամ պետական այցի ժամանակ, Բայդենի վարչակազմի վերջին քայլն է Ասիայում հարաբերությունները խորացնելու ուղղությամբ… «Համապարփակ ռազմավարական գործընկերության» հաստատումը Միացյալ Նահանգներին կտա դիվանագիտական կարգավիճակ»,- հայտնում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով աղբյուրներին։ […]
08:29 02.09.2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը պատգամ է հղել Արցախի Հանրապետության 32-րդ տարեդարձի առթիվ, որում ասվում է. «Անհապաղ ապաշրջափակում, բայց ոչ ի հեճուկս Արցախի ինքնորոշման: Այսօր Արցախի անկախութեան տօնն է։ Տխուր ու անորոշ պայմաններու մէջ կը նշենք Արցախի անկախութեան 32-րդ տարեդարձը։ Ահա շուրջ ինը ամիսներէ ի վեր շրջափակումի ենթարկուած է Արցախը Ազրպէյճանի կողմէ եւ ենթակայ է սովամահ […]
08:20 02.09.2023
Մարդու իրավունքների միջազգային իրավունքի, կառավարման և քաղաքական հարցերի մասնագետ Էնդրյու Ֆորդը X-ի (Թվիթեր) իր հարթակում անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման հարցի քննարկմանը: Նա մասնավորապես նշել է. «Գրեթե անկասկած Հայաստանը կդառնա ՄՔԴ-ի 124-րդ մասնակից պետությունը: Չափազանց դրական լուր. խաղը փոխող միջազգային արդարադատության համար Հարավային Կովկասում»: The Parliament of Armenia is now […]
21:53 01.09.2023
Երբ մարդ ինքն իրեն իրացնի ու իր կյանքը նվիրի ընտանիքին և երկրին, նա երջանիկ կդառնա։ Այս մասին սեպտեմբերի 1-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Խոսի՛ր կարևորի մասին» բաց դասի ժամանակ, որը տեղի է ունեցել Գիտելիքի օրվա առթիվ: ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ մարդը պետք է գտնի իրեն, և այդ ժամանակ նա հնարավորություն կունենա առավելագույնի […]
21:48 01.09.2023
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ին Սոթքի […]
21:39 01.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի (Թվիթեր) իր հարթակում անդրադարձել է Սոթքի և Նորաբակի մոտակայքում այսօր առավոտից Ադրբեջանի ԶՈւ-երի կողմից սադրիչ գործողություններին, մասնավորապես գրել է. «Այսօր Ադրբեջանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի և ականանետերի կիրառմամբ Սոթքի և Նորաբակի մոտակայքում Հայաստանի մարտական դիրքերի ուղղությամբ թիրախավորել են N դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 3 զինծառայող, վիրավորվել՝ 2-ը: Հայաստանի […]
21:12 01.09.2023
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցին, որը վերաբերել է Ադրբեջանի ԱԳ նախարարության այն պնդմանը, թե հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հերթական անգամ պնդում է, որ հուլիսի […]
19:39 01.09.2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի 5 մասնակիցների հետ, ովքեր համալրելու են նախարարության մասնագիտական ստորաբաժանումները։ Սփյուռքահայ երիտասարդ մասնագետներին ողջունել և արդյունավետ գործունեություն է մաղթել հայրենիքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը։ Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել սփյուռքահայ պատանիների պատրաստակամությունը՝ […]
16:28 01.09.2023
Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Սահմանադրական դատարանը ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կառավարությունը կրկին վերադարձել է […]
15:13 01.09.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան և Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը: Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, չնայած բարդ ժամանակաշրջանին, Հայաստանի արձանագրված մակրոտնտեսական բարձր ցուցանիշները և այդ ուղղությամբ Կառավարության […]
13:13 01.09.2023
Օգոստոսի 30-ին, ժամը 16.10-ին, Նար-Դոսի փողոցում 56-ամյա վարորդը «Շևրոլե» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել 53-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Օգոստոսի 27-ին ժամը 19-ին, Նուբարաշենի խճուղիում, Երևան-Մասիս կամրջի հարևանությամբ, միմյանց են բախվել «Օպել» և «Դեու» մակնիշի մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Օգոստոսի 31-ին, ժամը […]
11:56 01.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 4 բուժառուի, ովքեր ժամանակին պետական պատվերի […]
10:52 01.09.2023
Ֆրանսիայի մի շարք քաղաքների և շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված հումանիտար ապրանքները պահեստավորվել են Գորիսի և շրջակա համայնքների պահեստներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ունեն պիտանելիության և պահպանման ժամկետների հետ կապված որոշակի հատուկ պահանջներ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ «Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայի մի […]
09:25 01.09.2023
Գյուղմթերքի գների կտրուկ աճի ռիսկեր կան Սև ծովում էսկալացիայի համատեքստում, այս մասին Անկարան զգուշացրել է արևմտյան գործընկերներին շփումների ժամանակ, RIA Novosti-ին հայտնել է հացահատիկի գործարքի շուրջ բանակցություններին մասնակցող աղբյուրը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հինգշաբթի Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ասել է, որ Թուրքիան և ՄԱԿ-ը պատրաստել են մի շարք նոր առաջարկներ […]
08:44 01.09.2023
Վենեսուելայի նախկին նախագահ Կառլոս Անդրես Պերեսը, ով մահացել է ավելի քան մեկ տասնամյակ առաջ, հայտնվել է մի տեսանյութում, որը ընդդիմադիր «Ժողովրդավարական գործողություն» կուսակցությունը (DA) ստեղծել է արհեստական ինտելեկտի միջոցով: Ակնկալվում է, որ 2024 թվականի Վենեսուելայի նախագահական ընտրությունների համար ընդդիմության փրայմերիզը տեղի կունենա հոկտեմբերին։ Ձախ կենտրոնամետ «Ժողովրդավարական գործողություն» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու համար առաջադրում է նախկին պատգամավոր, […]
08:15 01.09.2023
Ճապոնիայի կառավարությունն ուրբաթ օրը կայացած նիստում հավանություն է տվել Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներին, որոնք բաղկացած են լինելու ԿԺԴՀ հրթիռային և միջուկային ծրագրերում ներգրավված երեք կազմակերպությունների և չորս անձանց ակտիվների սառեցումից, ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ համընթաց քայլելու համար պատժամիջոցները հաստատվել են […]
21:29 31.08.2023
Ինչպիսի՞ն է նախագահ ընտրելու ընթացակարգը: Ինչպե՞ս են Բաքվում մեկնաբանում Արցախում հավանական իշխանափոխության լուրը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օրենքի համաձայն, եթե Արցախի նախագահը հրաժարական տա, իսկ այժմ նա հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին, ԱԺ-ը 3 օրվա ընթացքում ընդունում է այդ հրաժարականը կամ մերժում: Եթե ընդունում է, նախագահի պաշտոնակատար է դառնում ԱԺ նախագահը: […]
19:39 31.08.2023
Օգոստոսի 31-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Պարույր Հովհաննիսյանը ընդունել է Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված գործադրվող ջանքերը։ Տարածաշրջանում կայունության հաստատման տեսանկյունից վերահաստատվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին […]
19:00 31.08.2023
Հանրապետության բոլոր դպրոցներում վաղվանից կներդրվի հանրակրթության նոր չափորոշիչը, մարզերում կշարունակվեն սուբվենցիոն ծրագրերը, ՊԵԿ-ի ներկայացրած նախագծով էլ Հայաստանում ևս մեկ նախադրյալով կզարգանա «Լիազորված տնտեսական օպերատրի» ինստիտուտը: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:09 31.08.2023
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառված է օգոստոսի 31-ին Իսպանիայում անցկացվող ԵՄ արտգործնախարարների հանդիպման օրակարգում։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС-ի հրապարակումը։ «Ես և իմ ֆրանսիացի գործընկերը (խմբ․՝ Կատրին Կոլոննան) օրակարգում նաև ներառել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այնտեղ մարդկանց վիճակն […]
12:55 31.08.2023
Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց Արցախի նախագահի պաշտոնից: Իր ուղերձում նա նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի ժողովրդի կողմից Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու արդյունքում 2020թ. մայիսի 21-ին ստանձնել եմ Նախագահի լիազորությունները: Հաջորդ իսկ օրվանից անցել եմ Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկությունն ապահովելու գործին: Ցավոք, ընդամենը չորս ամիս անց Ադրբեջանի կողմից սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց մեր […]
12:48 31.08.2023
Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ-ի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը: Այս մասին այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այդ քաղաքականության հիմնական նպատակն է ԼՂ-ի տարածքը ազատել հայերից: Վարչապետը հիշեցրեց, որ Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով 22 […]
11:54 31.08.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինոմ կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, խարդախության՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու, ավտոմեքենայի կամ […]
11:34 31.08.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին։ Նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ։ Սանոսյանը նկատել է, որ ՏԿԵ նախարարությունը շատ մեծ է, տարբեր ոլորտներ է ներառում և համագործակցության լայն հնարավորություններ կան։ Դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար […]