16:28 01.09.2023
Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Սահմանադրական դատարանը ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կառավարությունը կրկին վերադարձել է […]
15:13 01.09.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան և Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը: Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, չնայած բարդ ժամանակաշրջանին, Հայաստանի արձանագրված մակրոտնտեսական բարձր ցուցանիշները և այդ ուղղությամբ Կառավարության […]
13:13 01.09.2023
Օգոստոսի 30-ին, ժամը 16.10-ին, Նար-Դոսի փողոցում 56-ամյա վարորդը «Շևրոլե» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել 53-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Օգոստոսի 27-ին ժամը 19-ին, Նուբարաշենի խճուղիում, Երևան-Մասիս կամրջի հարևանությամբ, միմյանց են բախվել «Օպել» և «Դեու» մակնիշի մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Օգոստոսի 31-ին, ժամը […]
11:56 01.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 4 բուժառուի, ովքեր ժամանակին պետական պատվերի […]
10:52 01.09.2023
Ֆրանսիայի մի շարք քաղաքների և շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված հումանիտար ապրանքները պահեստավորվել են Գորիսի և շրջակա համայնքների պահեստներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ունեն պիտանելիության և պահպանման ժամկետների հետ կապված որոշակի հատուկ պահանջներ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ «Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայի մի […]
09:25 01.09.2023
Գյուղմթերքի գների կտրուկ աճի ռիսկեր կան Սև ծովում էսկալացիայի համատեքստում, այս մասին Անկարան զգուշացրել է արևմտյան գործընկերներին շփումների ժամանակ, RIA Novosti-ին հայտնել է հացահատիկի գործարքի շուրջ բանակցություններին մասնակցող աղբյուրը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հինգշաբթի Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ասել է, որ Թուրքիան և ՄԱԿ-ը պատրաստել են մի շարք նոր առաջարկներ […]
08:44 01.09.2023
Վենեսուելայի նախկին նախագահ Կառլոս Անդրես Պերեսը, ով մահացել է ավելի քան մեկ տասնամյակ առաջ, հայտնվել է մի տեսանյութում, որը ընդդիմադիր «Ժողովրդավարական գործողություն» կուսակցությունը (DA) ստեղծել է արհեստական ինտելեկտի միջոցով: Ակնկալվում է, որ 2024 թվականի Վենեսուելայի նախագահական ընտրությունների համար ընդդիմության փրայմերիզը տեղի կունենա հոկտեմբերին։ Ձախ կենտրոնամետ «Ժողովրդավարական գործողություն» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու համար առաջադրում է նախկին պատգամավոր, […]
08:15 01.09.2023
Ճապոնիայի կառավարությունն ուրբաթ օրը կայացած նիստում հավանություն է տվել Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներին, որոնք բաղկացած են լինելու ԿԺԴՀ հրթիռային և միջուկային ծրագրերում ներգրավված երեք կազմակերպությունների և չորս անձանց ակտիվների սառեցումից, ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ համընթաց քայլելու համար պատժամիջոցները հաստատվել են […]
21:29 31.08.2023
Ինչպիսի՞ն է նախագահ ընտրելու ընթացակարգը: Ինչպե՞ս են Բաքվում մեկնաբանում Արցախում հավանական իշխանափոխության լուրը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օրենքի համաձայն, եթե Արցախի նախագահը հրաժարական տա, իսկ այժմ նա հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին, ԱԺ-ը 3 օրվա ընթացքում ընդունում է այդ հրաժարականը կամ մերժում: Եթե ընդունում է, նախագահի պաշտոնակատար է դառնում ԱԺ նախագահը: […]
19:39 31.08.2023
Օգոստոսի 31-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Պարույր Հովհաննիսյանը ընդունել է Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված գործադրվող ջանքերը։ Տարածաշրջանում կայունության հաստատման տեսանկյունից վերահաստատվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին […]
19:00 31.08.2023
Հանրապետության բոլոր դպրոցներում վաղվանից կներդրվի հանրակրթության նոր չափորոշիչը, մարզերում կշարունակվեն սուբվենցիոն ծրագրերը, ՊԵԿ-ի ներկայացրած նախագծով էլ Հայաստանում ևս մեկ նախադրյալով կզարգանա «Լիազորված տնտեսական օպերատրի» ինստիտուտը: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:09 31.08.2023
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառված է օգոստոսի 31-ին Իսպանիայում անցկացվող ԵՄ արտգործնախարարների հանդիպման օրակարգում։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС-ի հրապարակումը։ «Ես և իմ ֆրանսիացի գործընկերը (խմբ․՝ Կատրին Կոլոննան) օրակարգում նաև ներառել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այնտեղ մարդկանց վիճակն […]
12:55 31.08.2023
Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց Արցախի նախագահի պաշտոնից: Իր ուղերձում նա նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի ժողովրդի կողմից Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու արդյունքում 2020թ. մայիսի 21-ին ստանձնել եմ Նախագահի լիազորությունները: Հաջորդ իսկ օրվանից անցել եմ Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկությունն ապահովելու գործին: Ցավոք, ընդամենը չորս ամիս անց Ադրբեջանի կողմից սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց մեր […]
12:48 31.08.2023
Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ-ի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը: Այս մասին այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այդ քաղաքականության հիմնական նպատակն է ԼՂ-ի տարածքը ազատել հայերից: Վարչապետը հիշեցրեց, որ Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով 22 […]
11:54 31.08.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինոմ կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, խարդախության՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու, ավտոմեքենայի կամ […]
11:34 31.08.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին։ Նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ։ Սանոսյանը նկատել է, որ ՏԿԵ նախարարությունը շատ մեծ է, տարբեր ոլորտներ է ներառում և համագործակցության լայն հնարավորություններ կան։ Դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար […]
11:28 31.08.2023
Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։ Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք նպաստում են փոխգործակցության շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական տնտեսական համագործակցության խորացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, […]
11:27 31.08.2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Այցի նպատակն է տեղում ծանոթանալ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում ջրի փակ շրջանառու համակարգի աշխատանքին։ Ըստ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրած ջրօգտագործման թույլտվության՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» օգտագոծում է ջրի փակ շրջանառու համակարգ։ Նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է փակ շրջանառու համակարգի աշխատանքին, ինչպես նաև կոմբինատի կողմից […]
11:03 31.08.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 31-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որից 37-ը չի զեկուցվում: Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը. – Մաքսատուրքի և հարկերի վճարումից ազատման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի և արխիվային փաստաթղթերի բնօրինակների կարգավիճակի հաստատման կարգը սահմանելու մասին, […]
22:06 30.08.2023
Որտե՞ղ են հիմա գտնվում Բաքվից ուղարկված բեռնատարները. Ադրբեջանի կողմից Արցախ ուղարկված իբրև թե մարդասիրական օգնության թեմային «Հորիզոնի» տաղավարում դարձյալ անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի «Կարմիր մահիկի» կազմակերպության ուղարկած երկու բեռնատարներն այժմ Արցախի և Ադրբեջանի սահմանի մոտ են՝ Ասկերանի ու Աղդամի այդ հատվածում, և ադրբեջանական «Կարմիր մահիկի» կազմակերպության գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևը պարզաբանել է, որ ադրբեջանցիները ռուս […]
21:43 30.08.2023
Կանադայի սենատի անդամ, Կանադայի սենատի նախկին խոսնակ Լեո Հուսակոս խոսել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։ «Ավելի քան 120 հազար էթնիկ հայ անելանելի վիճակում է հայտնվել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի պատճառով, մինչդեռ Արևմուտքը բութ մատն է բարձրացնում ու աչքով անում նրան: Ամոթ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «X»-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է Լեո Հուսակոսը։
21:34 30.08.2023
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պարբերականին։ Հարց է հնչել հնարավոր համարո՞ւմ եք, որ դիվանագիտական հարթակում Ստեփանակերտի և Երևանի ջանքերը կարող են ստիպել Բաքվին հեռացնել Լաչինի շրջանում տեղադրված հսկիչ անցակետը, ի՞նչ գործիքներ կան դրա համար, արդյո՞ք հավատում եք, որ Բաքուն կենթարկվի որևէ պահանջի՝ առանց ուժային պարտադրանքի։ […]
21:25 30.08.2023
Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր հարկադիր կատարող Դմիտրի Արիստովի հրավերով օգոստոսի 27-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Պատվիրակության կազմում են Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Վահե Մովսիսյանը, գլխավոր քարտուղար Աշոտ Ավագյանը, Իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը։ Մոսկվայում Արսեն Մնացականյանը և Դմիտրի Արիստովը քննարկել են […]
19:45 30.08.2023
Օգոստոսի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի խումբ արցախցիների կողմից ակցիա է կազմակերպվել ի երախտագիտություն Ֆրանսիայի կողմից ցուցաբերված օգնության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակցիան այնուհետեւ շարունակվել է Ազատամարտիկների պուրակում տեղադրված Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակի մոտ, որտեղից մասնակիցները ֆրանսերենով շնորհակալական խոսք են հղել Ֆրանսիայի ժողովրդին Փարիզի քաղաքապետի գլխավորությամբ դեպի Արցախ առաքված հումանիտար օգնության և աջակցության համար։
16:33 30.08.2023
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այսօր շրջայց է կատարել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Կառավարության անդամները քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի ուղեկցությամբ շրջել են ԵՕՀՊՄ նորակառույց հանրակացարանային համալիրում, ծանոթացել ենթակառուցվածքային բարեկարգված պայմաններին: Կառավարությունը «Կրթական և […]
14:20 30.08.2023
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։ «13 տարի առաջ՝ 2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան թիվ 65/209 բանաձևով սահմանեց բռնի անհետացումների զոհերի օրը՝ մտահոգություն հայտնելով «աշխարհի տարբեր հատվածներում բռնի կամ հարկադիր անհետացումների աճով, ներառյալ ձերբակալությունները, կալանավորումներն ու մարդկանց առևանգումները»: Կարևորելով պայքարը բռնի անհետացումների դեմ, այդ թվում՝ այս հանցագործության կանխարգելումն ու անպատժելիության […]
12:27 30.08.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում ԼՂ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիմավորել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։ Այդ մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջից: Ըստ հաղորդագրության՝ Անն Իդալգոն ուղեկցում է 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը, որը Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնություն […]