TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի փոխքաղաքապետի և կոնդեցիների հերթական հանդիպման ժամանակ քննարկվել են Կոնդի վերակառուցման նախագծի ընթացքի ու թաղամասում առկա խնդիրներին առնչվող հարցեր

11:12 17.08.2023

Կոնդի վերակառուցման նախագծի ընթացքի ու թաղամասում առկա խնդիրներին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և կոնդեցիների հերթական հանդիպման ժամանակ: Երկար սպասված ծրագիրը տեղափոխվել է գործնական փուլ՝ հիմքում, որպես կարևոր խնդիր դրված է բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման ու սեփականության վկայականների տրամադրման հարցը: Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր: […]

̰
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները հանդիպել են ԱԶԲ պատվիրակության հետ

11:04 17.08.2023

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը, Հակոբ Վարդանյանն ու Քրիստինե Ղալեչյանը հանդիպել են ԱԶԲ առաքելության ղեկավար Դոնալդ Լամբերտի ղեկավարած պատվիրակության հետ։ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Ասիական զարգացման բանկը եղել է և կշարունակի մնալ Տարածաքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարևորագույն գործընկերներից մեկը։ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն […]

̰
Հեմոդիալեզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենն ընդունել է իր մեղավորությունը և վերադարձրել 415 մլն. ՀՀ դրամը. ՔԿ

10:16 17.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մ.-ի կողմից կատարված առերևույթ չարաշահումներ կատարելուն օժանդակություն ցուցաբերած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի ընթացքում իրականացված վարույթային և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Մ.-ն, տնօրինելով հիշյալ […]

̰
Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք

10:10 17.08.2023

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 16-ին, ժամը 22:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

̰
Իրաքում հարձակում է իրականացվել այն վայրի վրա, որտեղ թաքնվել են ԻՊ գրոհայինները

09:39 17.08.2023

Իրաքի զինված ուժերը ավիահարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների թաքստոցին Քիրքուկի հյուսիսային նահանգում։ «Հիմնվելով Պաշտպանության հետախուզության դեպարտամենտից ստացված ստուգված տեղեկատվության վրա՝ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրոհել են ԴԱԻՇ-ի որջը՝ օգտագործելով F-16 ինքնաթիռներ Զագիթուն հովտում՝ Քիրքուքում գործողությունների շրջանակներում», -ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է զեկույցում: Իրաքի անվտանգության ուժերի տվյալներով՝ սա այս շաբաթվա երկրորդ հարվածն է ԻՊ-ի […]

̰
Ինչ վերաբերում է  հնարավոր այլ հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում․ Միրզոյան

00:41 17.08.2023

Չնայած բոլոր կոչերին, 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստանձնած պարտավորություններին, Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտավորեցնող որոշումներին՝ իրավիճակը չի բարելավվել։ Հակառակը, Ադրբեջանն աստիճանաբար, բայց հետևողականորեն սրել է շրջափակումը, ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղի լիակատար պաշարումը։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստի ընթացքում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Ինչ վերաբերում է  հնարավոր այլ հաղորդակցություններին, […]

̰
Ի գիտություն ենք ընդունում, որ հնարավոր է փոխզիջումների գնալ այլ՝ լրացուցիչ ուղիների հարցում, մարդասիրական մատակարարումների համար․ ԱՄՆ ներկայացուցիչ

00:24 17.08.2023

ԱՄՆ-ը մտահոգված է ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով։ Խորապես մտահոգված ենք, որ փակված է Լաչինի միջանցքը։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստին ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։ «Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Նաև ի գիտություն ենք ընդունում, որ հնարավոր է փոխզիջումների գնալ այլ՝ լրացուցիչ ուղիների հարցում, մարդասիրական մատակարարումների համար»,-ասաց նա։

̰
Ստամբուլին մնացել է ջրի 61 օրվա պաշար․ ԶԼՄ

23:00 16.08.2023

Ստամբուլը սնուցող ջրամբարներում մնացել է ընդամենը երկու ամսվա ջուր, և եթե երաշտը շարունակվի, իրավիճակը կդառնա կրիտիկական, հաղորդում է NTV-ն։ «Այսպիսով, քաղաքը ջրի պաշարներ ունի 91 օրվա համար, բայց եթե հաշվի առնենք, որ 25 տոկոսը գոլորշիանում է, ապա պաշարները կբավականացնեն ընդամենը 61 օր»,- մանրամասնել է հեռուստաալիքը։ Ստամբուլի ջրային ռեսուրսների և կոյուղու վարչության տվյալներով՝ չորեքշաբթի օրվա դրությամբ […]

̰
Ինչպիսի՞ն է լինելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի հարցի քննարկման ընթացակարգը

22:39 16.08.2023

Արցախում հումանիտար իրավիճակի հարցն այսօր քննարկվելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Նիստը գումարվում է  Հայաստանի խնդրանքով: Քննարկմանը կմասնակցի Արարատ Միրզոյանը:  Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ էր դիմել օգոստոսի 11 -ին՝ խնդրելով արտահերթ նիստ գումարել։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ղեկավարին ուղղված նամակում նշված էր, որ Հայաստանի կառավարությունը հայցում է խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, […]

̰
Արցախի ժողովուրդը հույսով սպասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա արտակարգ նիստին. այն լակմուսի թուղթ է. Արայիկ Հարությունյան

21:30 16.08.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ նիստից սպասելիքներին: Մասնավորապես գրել է. «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը հույսով սպասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա արտակարգ նիստին, դրան հաջորդող գործընթացներին և, վերջիվերջո, դրանց շոշափելի արդյունքներին: Այս նիստը լակմուսի թուղթ է ոչ միայն Արցախի շուրջ միջազգային հանրության և դրա կոնկրետ դերակատարների իրական […]

̰
Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ վատթարացող հումանիտար ճգնաժամի վերացման հրատապությունը

21:21 16.08.2023

Օգոստոսի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրայի հետ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի հիմնարար իրավունքների խախտումներն ու նրանց համար ստեղծված ծայրահեղ ծանր պայմանները, այդ թվում՝ սննդի և դեղորայքի սուր […]

̰
Տրիպոլիում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի

21:15 16.08.2023

Նախօրեին Տրիպոլիի հարավային արվարձանում զինված խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների զոհերի թիվը հասել է 55-ի։ Այս մասին հայտնում է Libya Al Ahrar հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժիշկներին։ «Տրիպոլիում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի, 146-ը վիրավորվել են», – հեռուստաալիքի խոսքերը մեջբերել է Լիբիայի շտապ բժշկական կենտրոնի ներկայացուցիչը: Ավելի վաղ հաղորդվում էր 27 զոհի և ավելի քան […]

̰
Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

20:14 16.08.2023

Այսօր Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը: Տնօրենը ողջունելով հյուրերին՝ Փրկարար ծառայության անունից պատրաստակամություն է հայտնել հետագա ծրագրերի համագործակցության շարունակականության գործում: Հյուրերն իրենց հերթին ներկայացրել են տեխնիկական աջակցության ծրագրի սկզբնական և հերթական փուլերը: Առաջարկվող ծրագիրը, որին կմասնակցեն նաև տարածաշրջանի այլ երկրներ, […]

̰
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել

20:07 16.08.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

̰
Խանութներում սննդամթերքի ոչ թե պակաս է, այլ շատ տեղերում իսպառ բացակայություն. ՀՀ ՄԻՊ-ը՝ Արցախում ահագնացող ճգնաժամի մասին

19:50 16.08.2023

«Հորիզոնն» այսօր զրուցել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ: Անդրադարձ է եղել Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված ՄԻՊ-ի՝ երեկ տարածած հայտարարությանը, դրա կարևոր շեշտադրումներին: «Այս պահին ծայրահեղ վիճակ է, ժամ առ ժամ են իրավիճակն ու հետևանքները փոխվում: Կան արդեն վաղաժամ ծնունդների, չծնված երեխայի մահվան, սովամահության դեպքեր: Կուզենայի արձանագրել կենսական դերակատարություն ունեցող իրավունքների հետ կապված խնդիրները, […]

̰
ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստից առաջ շեշտվեց շրջափակումը վերացնելու հստակ քայլերի անհրաժեշտությունը. տեղի է ունեցել Միրզոյան-Լավրով հեռախոսազրույց

19:25 16.08.2023

Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի՝ X-ի հարթակում կատարած գրառումից: «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծվել է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման և ԼՂ-ում էթնիկ զտումների հետևանքով առաջացած հումանիտար աղետը կանխելու հրամայականը։ ՄԱԿ-ի ԱԽ-ի […]

̰
Օգոստոսի 16-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն դարձյալ հերքում է

19:05 16.08.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

̰
Այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին, առցանց հնարավոր է լինելու հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին

16:43 16.08.2023

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում կրկին տեղեկացրել է, որ այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին, առցանց հնարավոր է լինելու հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին։ Հիշեցնենք, որ նիստն անցկացվում է Հայաստանի խնդրանքով՝ կապված Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։  

̰
Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները․ Սինանյանը՝ Իրանի դեսպանին

13:40 16.08.2023

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Ողջունելով հյուրերին՝ Զարեհ Սինանյանը դեսպանին ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը: «Հայ-իրանական պատմական կապերը, մշակութայն աղերսները բազմաթիվ ոլորտներում համագործակցության օրինակները փաստում են ամուր հարաբերությունների մասին: Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները»,- […]

̰
Օգոստոսի 24-ին Երևանում տեղի կունենա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ

11:27 16.08.2023

Օգոստոսի 24-ին Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այս կապակցությամբ լրատվամիջոցների հավատարմագրում իրականացվում է մինչև օգոստոսի 18-ը` ժամը 17:00-ն ՀՀ ԱԳՆ-ում:

̰
Լիբիայի մայրաքաղաքում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի

11:22 16.08.2023

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում զինված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է, հայտնել է Լիբիայի Ազգային միասնության կառավարության (GNU) Առողջապահության նախարարությանն առընթեր շտապ բժշկական օգնության կենտրոնը։ Ավելի վաղ հաղորդվում էր յոթ զոհի մասին։ Al-Jazeera հեռուստաալիքը հաղորդել է, որ GNU-ի ղեկավար Աբդելհամիդ Դբեյբան հրամայել է դադարեցնել զինված բախումները Տրիպոլիում և համաձայնել […]

̰
Ժաննա Անդրեասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

11:01 16.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունն Հայաստանում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար: «Եվրոպական միության գործընկերների հետ մենք միշտ հավակնոտ ծրագրեր ենք […]

̰
Սենատորները հորդորում են ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցումը պահանջող բանաձև

23:50 15.08.2023

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլան նամակ են հղել ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին` հորդորելով նրան ներկայացնել բանաձև, որը կոչ կանի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ութամսյա շրջափակումը և թույլ տալ անսահմանափակ ծավալով մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերին: Փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ Այս […]

̰
Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ուրանի վերաբերյալ համաձայնություն չկա

22:40 15.08.2023

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագրեր չկան։ Այս մասին օգոստոսի 15-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Մեր միջև համաձայնություններ չկան միջուկային ոլորտի հարցերի շուրջ»,- ասել է նա լրագրողներին։ Նա նաև հերքել է տեղեկությունն այն մասին, որ Իրանը դանդաղեցրել է հարստացված ուրանի կուտակման տեմպերը։ Այս մասին օգոստոսի 11-ին հայտնել է The Wall Street Journal-ը։ «Ես […]

̰
Վճարե՞լ APZ-ի համար. մասնագիտական քննարկում՝ կառուցապատողների և պատկան մարմինների միջև

22:20 15.08.2023

Բնակարանների ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը Երևանի ավագանու որոշմամբ հուլիսից դարձել է վճարովի: Այդ գումարը, մայրաքաղաքի գոտիներով պայմանավորված, կարող է տարբեր լինել և հասնել մինչև 100 մլն դրամի: Թեմայի շուրջ այսօր Երևանում անցկացվել է հանրային քննարկում՝ կառուցապատողների և պատասխանատու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Չեխիայի հայ համայնքի կոչը լսվել է․ Պրահայում Աթաթուրքի արձան չի տեղադրվի

21:43 15.08.2023

Չեխիաի մայրաքաղաքի իշխանությունները մերժել են Պրահայում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը տեղադրելու մասին Թուրքիայի խնդրանքը: Ինչո՞վ են հիմնավորել մերժումը, ինչպե՞ս էր վերաբերվել չեխ հասարակությունը Աթաթուրքի արձանի տեղադրման գաղափարին:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախատեսվում էր, որ այդ հուշարձանը պետք է պաշտոնապես բացվեր այս տարվա սեպտեմբերին, երբ Թուրքիայում նշելու էին Աթաթուրքի 100-ամյակը: Այդ քանդակը, ըստ […]

̰
Ներքին գործերի նախարարը Փրկարար ծառայությունում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

20:51 15.08.2023

Օգոստոսի 15-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, Ծառայության ղեկավար կազմը։ Նախարարը ողջունելով ներկաներին՝ նշել է, որ առաջին հանդիպումն է Փրկարար ծառայությունում այս ֆորմատով և այն նպատակաուղղված է Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներում առկա […]

̰
ԼՂ-ի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության նիստին ընդառաջ Կատրին Կոլոննան Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն է հայտնել Հայաստանին

20:44 15.08.2023

Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության նիստին ընդառաջ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հեռախոսազրույց է ունեցել իր հայ պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ։ «Ֆրանսիան աջակցում է Հայաստանին և մտահոգ է հայկական սահմանին այսօր հնչած կրակոցների առնչությամբ»,-ասվում է X-ի՝ «Ֆրանսիական դիվանագիտություն» հարթակում հրապարակված գրառման մեջ: À la veille de la réunion du Conseil de sécurité sur le #HautKarabagh, […]

̰
Հերթական ապատեղեկատվությունն է, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել․ ՀՀ ՊՆ

19:59 15.08.2023

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները օգոստոսի 15-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

̰
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ

19:54 15.08.2023

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

̰
BACK_TO_TOP