19:08 15.08.2023
ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Սոլոմատինը կարծում է, որ ռուս ֆուտբոլիստները պետք է ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող զինծառայողներին։ Նրա խոսքերը հայտնում է Match TV-ն։ «Բոլոր քաղաքացիները չպետք է հետ մնան. Առաջին հերթին, իհարկե, կոչ խաղացողներին. Հիմա խոսքից պետք է անցնենք գործի։ Օրինակ ԲԿՄԱ-ն աջակցում է թե՛ խոսքով, թե՛ […]
15:45 15.08.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման առթիվ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել նախօրեին Իրանի Շիրազ քաղաքում ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հարազատներին եւ մտերիմներին, Իրանի ամբողջ ժողովրդին՝ շեշտելով, որ ահաբեկչության դեմ համատեղ […]
15:27 15.08.2023
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 15-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է հայ-ֆրանսիական համագործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերությունների առանձնաշորհյալ բնույթը: Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական կապերի զարգացումն ու փոխգործակցության խորացումը, քննարկել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
15:24 15.08.2023
ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, Ուկրաինային զենք մատակարարելով, զգալիորեն մեծացնում են միջուկային տերությունների ռազմական բախման վտանգը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այսօր Ռուսաստանին զսպելու և ռուսական աշխարհը պառակտելու իրենց աշխարհաքաղաքական նախագիծը փրկելու համար ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը Ուկրաինային ավելի ու ավելի շատ ժամանակակից զենք են մատակարարում, ավելի ու ավելի են հրահրում հակամարտությունը և հրահրում […]
14:21 15.08.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին՝ Ազատագրման օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Կորեայի Հանրապետության ժողովրդին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Հայաստանը մեծապես կարևորում է Կորեայի հետ բարեկամական կապերի կայուն զարգացումն ու ընդլայնումն ինչպես երկկողմ, […]
14:03 15.08.2023
Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակուսը շնորհավորական նամակ է ուղարկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ։ Հուսակուսը մասնավորապես նկատել է` Իշխանյանի ընտրությունը տեղի է ունեցել Արցախի Հանրապետությանը պարտադրված դժվարին պայմաններում, երբ արցախցիները դիմակայում են Ադրբեջանի կողմից պարտադրված սովին, ինչպես նաև տնտեսական ու հումանիտար տարբեր դժվարությունների՝ շրջափակման սկզբից ի վեր։ Կանադացի սենատորն Արցախի […]
13:17 15.08.2023
Օգոստոսի 14-ին, ժամը 10.50-ին, Երևանի Սայաթ-Նովայի, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա ինքնագլորավարի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի 14-ին, ժամը 13.10-ին, Երևանի Բեյրութի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի […]
11:39 15.08.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հնդկաստանը պատմականորեն ապացուցել է ժողովրդավարական համակարգի կարևորությունը պետության կայացման և ազգի քաղաքակրթական արժեհամակարգի պահպանման գործում: Հնդկաստանի նորագույն պատմության մեջ նշանակալի դերակատարում ունեցած Մահաթմա Գանդիի կերպարն առ այսօր շատ ազգերի համար անարդարության դեմ պայքարի […]
11:30 15.08.2023
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Կարեն Ղամբարյանը Մալայզիայում մասնակցել է Վերականգնվող էներգիայի համաշխարհային համաժողովին (WREC-2023)` որպես հրավիրյալ բանախոս ներկայացնելով գիտական զեկուցում։ Պրոֆեսորը Կուալա Լումպուրից վերադարձել է «World Renewable Energy Network Pioneer Award» մրցանակով, որին արժանացել են մոտ 250 մասնակիցներից 4-ը՝ Հայաստանի Հանրապետության, Միացյալ Թագավորության, Չինաստանի և Մալայզիայի ներկայացուցիչները: Վերականգնվող էներգիայի համաշխարհային ցանցը (World Renewable Energy Network-WREN) […]
11:19 15.08.2023
Ճապոնիան կշարունակի իր զարգացումը որպես խաղաղ պետություն և ամեն ինչ կանի, որպեսզի մեծ պատերազմի սարսափները չկրկնվեն։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ ելույթ ունենալով Երկրորդ համաշխարհային պատերազմում երկրի հանձնվելու մասին հայտարարության 78-ամյակին նվիրված արարողության ժամանակ։ «Մենք շարունակելու ենք կատարել այս վճռական երդումը` անել հնարավոր ամեն բան, որպեսզի պատերազմի սարսափները չկրկնվեն»,- ասել է նա։ Ճապոնիայի […]
11:06 15.08.2023
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության կապակցությամբ, որում ասվում է. «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում և խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Տեղեկատվական դաշտը նման կեղծ լուրերով լցնելով, […]
11:00 15.08.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Կորեայի հետ փոխադարձ հարգանքի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կխորացնենք և կամրապնդենք հայ-կորեական համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ […]
09:27 15.08.2023
Վաղը՝ օգոստոսի 16-ին ժամը 15.00-ին տեղի ունենալիք ՄԱԿ-ի արտակարգ նիստի մասին է հայտարարել ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման վերաբերյալ Հայաստանի խնդրանքով Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի օգոստոսի 16-ին։ Հանդիպմանը մասնակցելու համար Նյու Յորքում կլինի արտգործնախարար Արարատ Միրզոյանը»,-X-ի իր հարթակում գրել է նա: 📢 Emergency meeting of […]
09:17 15.08.2023
Վաղը՝ օգոստոսի 16-ին, ժամը 15,00-ին տեղի կունենա Հայաստանի դիմումի համաձայն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունից։
08:52 15.08.2023
Արցախյան ճգնաժամը պահանջում է անհապաղ գործողություն ԱՄՆ-ի կողմից. այս մասին X-ի (Թվիթեր) իր հարթակում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը և ներկայացրել այդ ուղղությամբ իր հերթական քայլը: «Այսօր ես հորդորեցի ԱՄՆ նախագահին շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը: Եվ օգտագործեք բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Արցախի ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը»,-գրել է նա: […]
21:17 14.08.2023
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել երկրներին ֆինանսավորել սովի, ոչ թե պատերազմի դեմ պայքարը։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «BRICS-ի երկրների հետ մենք կքննարկենք որոշ կարևոր հարցեր։ Պատերազմի մեջ ներդրումներ անելու փոխարեն ավելի լավ է ներդրումներ կատարել սովի դեմ պայքարում, խաղաղությունը հիմնարար խնդիր է»,- գրել է նա։ BRICS-ի […]
20:25 14.08.2023
Մահացու հրազենային վիրավորումով 2 զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ Միջադեպերի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին: Պաշտպանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերի առկայությունը մտահոգությունների տեղիք է տալիս։ Պաշտպանը կարևորում է իրավասու պետական մարմինների կողմից ինչպես նշված գործերի արդյունավետ քննության […]
20:03 14.08.2023
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 14-ին ցավակցական նամակ է հղել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբային ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Սենչենկոյի մահվան կապակցությամբ: «Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան մասին: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ […]
19:17 14.08.2023
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ. «Վերջին օրերին Ադրբեջանը կտրուկ ուժգնացրել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող թյուր և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը: Նման ամենաթարմ օրինակը ՀՀ զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով զորքերի և ռազմամթերքի կուտակման մասին ապատեղեկատվությունն է: Այդ ստահոդ տեղեկությունների տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Ադրբեջանի մտադրության […]
19:09 14.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2023թ. օգոստոսի 7-ին Ռ.Մելիքյան փողոցում 39-ամյա Արսեն Հովսեփյանի սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի ու մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների […]
18:53 14.08.2023
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն «լավ առաջընթաց» են գրանցել միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրով նախատեսված Իսլամական Հանրապետության պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրների լուծման հարցում: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ելույթ ունենալով Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք լավ առաջընթաց ենք գրանցել համագործակցության մեջ որոշ հարցերի շուրջ, որոնք, ըստ ՄԱԳԱՏԷ-ի, մնում են չլուծված», – նախարարի […]
15:07 14.08.2023
Օգոստոսի 11-ին, ժամը 15.15-ին, Երևանի Ֆրանսիայի հրապարակում իրար են բախվել «Հունդաի» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի 11-ին, ժամը 18.55-ին, Երևանի Ազատամարտիկների և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկի հարակից գազալցակայանի տարածքում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ . վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: […]
13:17 14.08.2023
Օգոստոսի 12-ին, ժամը 02.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Ֆորդ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագենի» 54-ամյա վարորդ Անդրանիկ Առաքելյանը մահացել է, իսկ 52-ամյա ուղևորուհին և «Ֆորդի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
11:34 14.08.2023
Մի շարք հայսատանյան ՀԿ-ների ներկայացուցիչներ կրկին դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ՝ պարտավորություն ստանձնել պաշտպանելու հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանությունից և էթնիկ զտումներից։ Դիմումի մեջ մասնավորապես ասվում է. «Հետամուտ լինելով 2023 թվականի մայիսի 26-ի և հուլիսի 28-ի մեր նախորդ հաղորդագրություններին՝ Հայաստանի կառավարության խնդրանքով գումարվելիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստի […]
23:41 13.08.2023
Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերաղի մզկիթի վրա հարձակում իրականացրած երկու ահաբեկիչներն օտարերկրացիներ են եղել, հայտնում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական աղբյուրին։ «Երկու զինյալները, որոնք հարձակվել են Շիրազ քաղաքի սրբավայրի վրա, օտարերկրացիներ են, ոչ թե իրանցիներ», – մեջբերում է հեռուստաալիքն աղբյուրի խոսքերը։ Միաժամանակ չի նշվում, թե որ երկրի ներկայացուցիչներ են եղել հարձակվողները։
19:10 13.08.2023
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել շարունակել միջազգային բանակցությունները՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։ Այդ մասին նա օգոստոսի 13-ին հայտարարել է ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Սաուդյան Արաբիայում խաղաղ բանակցությունները շատ կարևոր են դարձել։ Սակայն սա միայն սկիզբն է»,- ընդգծեց նա։ Շոլցի խոսքով՝ Ջիդայում կայացած բանակցություններին ավելի շատ երկրներ են մասնակցել՝ համեմատած Կոպենհագենի հանդիպման հետ։ Նա […]
18:28 13.08.2023
2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել է 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք։ Դրանք են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» […]
14:17 13.08.2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում հայտարարել է, որ Միջազգային հանրությունը, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են դադարեցնել սովը զենքի վերածելը, որն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես լծակ էթնիկ զտումների և ցեղասպանության համար: «Այս մարդասիրական շարասյունը դեռ այստեղ է ՝ սպասելով, թե երբ կհասնի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որպեսզի բավարարի […]
23:29 12.08.2023
ԱՄՆ-ը շահագրգռված չէ ուկրաինական հակամարտության արագ կարգավորմամբ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայում Չինաստանի դեսպան Վու Քենը, օգոստոսի 12-ին հաղորդում է Berliner Zeitung թերթը։ Դիվանագետը հիշեցրել է, որ Պեկինը Վաշինգտոնի հետ բանակցություններ է վարում միջազգային կարևոր հարցերի շուրջ։ «Բայց իմ տպավորությունն այն է, որ ամերիկացիները, թեև նրանք հատուկ դեր են խաղում եվրոպական անվտանգության մեջ, իրականում շահագրգռված […]
22:15 12.08.2023
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ղեկավար Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը ցանկանում է նոյեմբերի 30-ին Դուբայում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի շրջանակներում, կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այս մասին հայտնում է L’Orient-Le Jour թերթը՝ վկայակոչելով արևմտյան և արաբ դիվանագետներին։ Հրատարակության համաձայն՝ ԱՄԷ առաջնորդն իր գաղափարը քննարկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, և […]