10:16 17.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մ.-ի կողմից կատարված առերևույթ չարաշահումներ կատարելուն օժանդակություն ցուցաբերած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի ընթացքում իրականացված վարույթային և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Մ.-ն, տնօրինելով հիշյալ բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցները, նույն բժշկական կենտրոնի նախկին գլխավոր հաշվապահի, գնումները համակարգող անձի, հեմոդիալեզի պարագաներ մատակարարող ընկերության տնօրենի և ներկայացուցչի օժանդակությամբ, ընկերության օգտին գնման գործընթացներում հնարավոր մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ կիրառելով, 2014-2018թթ. ընթացքում օգտագործելով ծառայողական դիրքը, հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ 415.663.470 ՀՀ դրամ գումարը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա որոշում է կայացվել հիշյալ արարքի կատարման առնչությամբ ևս Ա.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ՝), 457-րդ հոդվածի 2-րդ մասով, 46-457-րդ հոդվածի 2-րդ մասով, 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Կատարված հանցագործության արդյունքում գումարները ստացած` հեմոդիալեզի պարագաները բարձր գներով մատակարարած ընկերության տնօրենի և օժանդակություն ցուցաբերած այլ անձանց նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Հեմոդիալեզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենն ընդունել է իր մեղավորությունը և ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է մուտքագրել պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ 415.336.470 ՀՀ դրամ գումարը:
Նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել՝ հիշյալ ընկերության ներկայացուցչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Նշված ընկերության տնօրենի և բժշկական կենտրոնի նախկին գլխավոր հաշվապահի վերաբերյալ մասն անջատվել է առանձին քրեական վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:47 16.05.2025
Ծանրամարտում կգործեն նոր քաշային կարգերԾանրամարտում կգործեն նոր քաշային կարգեր։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) առաջարկել է նոր քաշային կարգերը, որոնք հաստատման կներկայացվեն մայիսի 23-26-ը՝ Սաուդյան Արաբիայում նախատեսված մարզաձևի միջազգային ֆեդերացիայի վեհաժողովում: Տղամարդիկ աշխարհի և աշխարհամասերի առաջնություններում կմրցեն 60, 65, 71, 79, 88, 98, 110 և +110 կգ, իսկ կանայք` 48, 53, 58, 63, 69, 77, 86 և +86 կգ քաշային […] ...
18:42 16.05.2025
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետՄայիսի 16-ին Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դյուսեի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուքի հետ։ Դեսպան Խաչատրյանի և քաղաքապետ Դյուսեի հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Լիոնի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը, այս ուղղությամբ առկա ընթացիկ ծրագրերին։ Հայաստանի դեսպանը կարևորել է Լիոնի քաղաքապետի և […] ...
18:36 16.05.2025
Քաղաքաշինական նորմերում ճկուն մոտեցում է նախատեսվել տնամերձ հողամասում կառուցապատում իրականացնելու դեպքումՔաղաքացիների առաջարկները հաշվի առնելով՝ Քաղաքաշինության կոմիտեն առավել ճկուն մոտեցում է նախատեսել տնամերձ հողամասերում կառուցապատում իրականացնելու դեպքում՝ փոփոխություն կատարելով ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերում։ Մասնավորապես՝ հանվել է տնամերձ հողամասերում բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու համար սահմանված 20%+20% հարաբերակցությունը պահելու պահանջը։ Քաղաքացիները կարող են ընտրել՝ ինչպես տնօրինել կառուցապատման համար […] ...
18:30 16.05.2025
Ակումբը տապալել է մրցաշրջանը․ «Միլանի» գործադիր տնօրենԻտալական «Միլանի» գործադիր տնօրեն Ջորջո Ֆուռլանին համարում է, որ ակումբը տապալել է մրցաշրջանը: «Չի կարելի հերքել, որ մրցաշրջանը տապալված է: Չնայած նվաճել ենք Սուպերգավաթը, այնուամենայնիվ հեռու ենք այն նպատակներից, որոնք սահմանել էինք մրցաշրջանից առաջ: Կիսում ենք երկրպագուների հիասթափությունը: Լուրջ սխալներ ենք թույլ տվել: Հարկավոր է ուղղել դրանք, որպեսզի կրկին հայտնվենք այն դիրքում, որտեղ պարտավոր ենք […] ...
18:25 16.05.2025
Առողջապահության նախարարությունը՝ ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մասինԱյսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի: 6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն և այժմ գտնվում է հետազոտությունների փուլում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: 2 անչափահասից մեկը ևս հոսպիտալացվել է, մյուսը` թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն: Տուժածների առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: […] ...
18:22 16.05.2025
«Ուսանողների և երիտասարդների օրվա» առթիվ նախագահի նստավայր են այցելել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներըՄայիսի 16-ին՝ «Ուսանողների և երիտասարդների օրվա» կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը հյուրընկալել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին: Նախագահի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ ուսանողները շրջայց են կատարել նախագահական նստավայրում: Շրջայցի ավարտին Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն Ակադեմիայի ուսանողներին բովանդակային մանրամասներ են ներկայացրել հայաստանյան պետական կառավարման համակարգում նախագահի ինստիտուտի դերի առանձնահատկությունների և գործառույթների վերաբերյալ, որին հաջորդել է զրույց-քննարկում […] ...