21:23 18.08.2023
Գիշերը Ադրբեջանի տարածքից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ 3 կրակոց արձակած անձի փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը, այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ժամ առաջ էր հայտարարվել Երևան-Կապան կանոնավոր չվերթների մեկնարկը տալու մասին: ՀՀ ԱԱԾ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով և միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։ […]
20:15 18.08.2023
Քաջարանում ծանոթացա Մ-2, Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,24 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 393 մլն դրամ, որը հատլկացվել է պետբյուջեից: «Քաջարանում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման աշխատանքները: Կատարվել է դրանց 60%-ը։Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է […]
15:31 18.08.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Պյոտր Սքվեչինսկիին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ կարևորելով միջազգային հանրության աջակցությունը խնդրի հանգուցալուծման հարցում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Զրուցակիցները քննարկել […]
12:48 18.08.2023
Թուրքական «Leman» երգիծական շաբաթաթերթի վերջին համարի շապիկին տեղ է գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերը, որոնք 2023-ի մայիսին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ուղղվել էին ընդդիմադիրներին, հայտնում է «Էրմենիհաբերը»: Թուրքերի շրջանում հայտնի ծաղրանկարիչ Մեհմեդ Չաղչաղի կողմից պատրաստված շապիկին գրված է. «Սրանց էնպես հարվածենք, որ էլ երբեք մեջքներն ուղղել չկարողանան»: Հիշեցնենք, որ Թուրքիայում համապետական ընտրությունները […]
12:32 18.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ […]
12:25 18.08.2023
Օգոստոսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է մասնավորապես Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ միջազգային համակարգի պատասխանատու դերակատարները չպետք է թույլ տան դրա վերածումն իրական մարդասիրական աղետի։ Նախարարը հատկապես շեշտել է ՄԱԿ […]
11:44 18.08.2023
Երեկ՝ օգոստոսի 17-ին, ժամը 17:55-ին, Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ: Այս մասին հայտնում է ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: «Երեկ երեկոյան Արցախի մասնագետները փորձել են ռուս խաղաղապահների հետ միասին մոտենալ տվյալ հատվածին և վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը չի թույլատրել: […]
11:34 18.08.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ։ Նրանց առաջարկով երկրի նախագահը ներկայացրել է Արցախի անվտանգության ապահովման, ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման և հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ընդգծվել է Արցախի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար բոլորի ջանքերի համախմբման և պետական համակարգի կայունության անհրաժեշտությունը։
11:28 18.08.2023
2022 թվականի լավագույն օպերլիազոր է ճանաչվել Արմեն Տերտերյանը: Նա 2022թ-ի փետրվարից ծառայում է Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի հկգ ավագ օպերլիազորի պաշտոնում: Հանցագործությունների բացահայտման գործընթացում քրեական հետախույզի դերն ունի բացառիկ նշանակություն: Արմեն Տերտերյանն աչքի է ընկել ոչ միայն իր գործում վարպետությամբ, այլև համեստությամբ ու բանիմացությամբ: Մանրամասները՝ ՆԳՆ ոստիկանության տեսանյութում:
11:07 18.08.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներին։ Նախագահը ներկայացրել է արտաքին քաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ անդրադարձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կայացած քննարկումներին։ Պատգամավորների հետ հանդիպմանը նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև երկրում ստեղծված ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակին, ընդգծել հումանիտար աղետի հաղթահարման նպատակով արտաքին և […]
10:38 18.08.2023
Անհայտ զինված անձինք կրակ են բացել մեքենաների շարասյան մոտ, որոնցից մեկը վարում էր Էկվադորի նախագահի թեկնածու Դանիել Նոբոան։ Այս մասին հինգշաբթի հայտնել է El Universo թերթը։ Դուրան քաղաքում նախընտրական միջոցառմանը մասնակցած թեկնածուն չի տուժել։ Նրա թիմի ներկայացուցիչները նշել են, որ չգիտեն՝ արդյոք այս հարձակումը կոնկրետ նրա վրա է եղել։ Օգոստոսի 20-ին Էկվադորում տեղի կունենան արտահերթ […]
10:23 18.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի՝ վեց մեղադրյալի մասով նախաքննությունը: Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել և իրականացվել են մի շարք ապացուցողական […]
10:04 18.08.2023
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ Երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի` համացանցում տարածվելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն։ Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ յուրաքանչյուր երեխայի լավագույն շահն առաջնահերթություն է։ […]
09:20 18.08.2023
Առավոտյան թռիչքների սահմանափակումներ են գործել Վնուկովո, Դոմոդեդովո, Շերեմետևո և Ժուկովսկի օդանավակայաններում, այժմ օդային նավահանգիստներն աշխատում են բնականոն ռեժիմով, հայտնել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ Ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարք։ «Այսօր՝ 2023 թվականի օգոստոսի 18-ի առավոտյան, քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով, […]
21:30 17.08.2023
Արցախում հումանիտար իրավիճակը երեկ քննարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Արտահերթ նիստը գումարվել է Հայաստանի խնդրանքով, որին մասնակցել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Արտյոմ Երկանյանի երեկվա կանխատեսումները կոնկրետ երկրների մոտեցումների մասով, կարծես իրականացան, քննարկումը կայացավ: Դրան ինչ-որ բան հետևելո՞ւ է, ինչ-որ փաստաթուղթ ընդունվելո՞ւ է: «Ալբանիան միակ պետությունն էր, որ բացահայտ աջակցեց Ադբեջանին: Բաքվի սպասելիքներին հակառակ՝ […]
21:22 17.08.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Կողմերը կարևորել են հարցի շուտափույթ հանգուցալուծման անհրաժեշտությունը՝ այդ թվում տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության […]
21:17 17.08.2023
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Փարիզ քաղաքը, Իլ-դե-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ-դը-Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր և Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր ռեգիոնները՝ միասնական լինելով Արցախի ժողովրդին աջակցության տրամադրելու հարցում, համախմբվել են՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր պաշարված Արցախին հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Ֆրանսիական տարածքային մարմինների կողմից 20 տոննա տեղափոխող առաջին բեռնատարը Երևանից ուղևորվել է դեպի սահմանամերձ Կոռնիձոր, […]
20:55 17.08.2023
Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ ցանկացած բանակցություն պետք է սկսվի առանց նախապայմանների. Այս մասին օգոստոսի 17-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոյին տված հարցազրույցում։ «Բանակցությունները պետք է սկսել առանց նախապայմանների. Սա ցանկացած դիվանագիտության դասական ձևն է։ Նստեք բանակցությունների սեղանի շուրջ և քննարկեք ամեն ինչ՝ Ղրիմը, Խերսոնը, Զապորոժյեն, Դոնեցկը և Լուգանսկը»,- ասել է նա։ […]
20:38 17.08.2023
Բերձորի միջանցքի բացումն անհետաձգելի հրամայական պիտի դառնա միջազգային հանրության համար: Այս մասին է խոսել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Լիբանանում Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ: Ի պատիւ Վեհափառ Հայրապետին տրուած ճաշկերոյթին ներկայ էին նաեւ այլ դեսպաններ։ Հիւրասիրութեան ընթացքին քննարկուեցան առաւելաբար երկու այժմէական նիւթեր՝ Լիբանանի նախագահական ընտրութիւնը եւ Արցախի հարցը։ Լիբանանի նախագահական ընտրութեան գծով, Վեհափառ Հայրապետը […]
19:54 17.08.2023
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործում ընդհանուր նպատակների առկայությունը և փոխհամագործակցության կարևորությունը, Սևանա լճի հարակից համայնքներում էկոլոգիական կրթության զարգացմանը, Սևանա լճի մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, էկոլոգիական գիտակցության ձևավորմանը նպաստելու և Սևանա լճի հանդեպ վերաբերմունքի ու վարքագծի փոփոխմանն ուղղված գործիքակազմի մշակման ու կիրառման նպատակով այսօր Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալ Արամ […]
19:20 17.08.2023
Հանրապետության ճանապարհների միջին նորոգման համար կհատկացվի ավելի քան 2 միլիարդ դրամ, ջրային պարեկային ծառայության համար ձեռք կբերվեն նյութատեխնիկական միջոցներ: Որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում: Օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին 11 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարին կրկին անդրադառնալով՝ վարչապետը նշել է, որ վթարին մասնակից վարորդներն ունեցել են և՛ տեխզննում, և՛ ԱՊՊԱ պայմանագիր, և՛ իրավազոր վարորդական իրավունքներ: […]
15:43 17.08.2023
Այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ և շարունակում է միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման կոչ անել Բաքվին։ «Մենք ցանկանում ենք, որ այդ միջանցքը նորից բացվի։ Մենք շարունակում ենք Ադրբեջանի կառավարությանը կոչ անել շուտափույթ վերականգնել առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցումը […]
15:29 17.08.2023
ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային մինչև նրա հաղթանակը։ Այս մասին Օսլոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ նա չի հաղթել պատերազմում»,-Ստոլտենբերգի պատասխանը Կիևից հնարավոր տարածքային զիջումների և այդ երկրի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ հարցին մեջբերում է Reuters-ը: Նա ասել է նաև, որ իրավիճակը շարունակում է […]
14:54 17.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակցի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վարդենիս քաղաքի 52 և 39-ամյա բնակիչները, աշխատելով «Հայփոստ» ՓԲ ընկերությունում, տարբեր ժամանակահատվածներում […]
12:22 17.08.2023
«Ադրբեջանը ԼՂ-ի հայությանը սովահարության ենթարկելու միջոցով ցեղասպանության է ենթարկում, և հետևաբար Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պիտի դիտարկել, միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այս ընկալման վրա»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարավ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած հրատապ քննարկման կարևոր արձանագրումներին: […]
11:38 17.08.2023
Միլիարդատեր և X (նախկին Twitter) սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը պաշտպանել է Ուկրաինային օգնելու պատճառով ԱՄՆ-ի հասցեին ուղղված քննադատությունը։ Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցի էջում։ «Ամոթ է, որ ամերիկացի հարկատուները բառացիորեն վճարում են Ուկրաինայի պետական ծառայողների աշխատավարձերը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին։ Ըստ նրա այս վարքագիծը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի […]
11:12 17.08.2023
Կոնդի վերակառուցման նախագծի ընթացքի ու թաղամասում առկա խնդիրներին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և կոնդեցիների հերթական հանդիպման ժամանակ: Երկար սպասված ծրագիրը տեղափոխվել է գործնական փուլ՝ հիմքում, որպես կարևոր խնդիր դրված է բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման ու սեփականության վկայականների տրամադրման հարցը: Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր: […]
11:04 17.08.2023
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը, Հակոբ Վարդանյանն ու Քրիստինե Ղալեչյանը հանդիպել են ԱԶԲ առաքելության ղեկավար Դոնալդ Լամբերտի ղեկավարած պատվիրակության հետ։ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Ասիական զարգացման բանկը եղել է և կշարունակի մնալ Տարածաքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարևորագույն գործընկերներից մեկը։ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն […]
10:16 17.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մ.-ի կողմից կատարված առերևույթ չարաշահումներ կատարելուն օժանդակություն ցուցաբերած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի ընթացքում իրականացված վարույթային և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Մ.-ն, տնօրինելով հիշյալ […]