18:38 12.07.2023
Պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության ոլորտին առնչվող նյութերի հրապարակմամբ զբաղվող «Savunmasanayist» լրատվականը թուրքական մեդիայի համար իրենց իսկ բնորոշմամբ ուշագրավ հրապարակում է կատարել: Մասնավորապես հրապարակման մեջ նշվել է, որ բրիտանական «Middle East Eye» լրատվականում տեղ գտած գրառումն առ այն, որ Կանադան հրաժարվել է Թուրքիայի դեմ կիրառվող զենք-զինամթերքի Էմբարգոյից, չի համապատասխանում իրականությանը: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ «Savunmasanayist»-ը մեջբերել է Կանադայի ԱԳՆ խոսնակ Մելանյա […]
17:04 12.07.2023
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների […]
17:00 12.07.2023
Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից՝ բառի բուն իմաստով պաշարված Ադրբեջանի կողմից։ Հունիսի 15-ից սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումների դիտավորյալ ամբողջական արգելափակումը սպառնում է 120 000 մարդու կյանքին։ Ադրբեջանը երեկվանից արգելափակել է նաև Կարմիր խաչ միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է […]
16:56 12.07.2023
Եվրոպական միությունը հաստատապես աջակցում է ԿԽՄԿ-ի՝ որպես Հարավային Կովկասում ներկա հիմնական մարդասիրական կազմակերպության գործողությունները։ Այն ապահովում է էական մարդասիրական աջակցություն և պաշտպանություն նրանց ում այն անհրաժեշտ է՝ չեզոքության, անկախության և անաչառության մարդասիրական սկզբունքներին համահունչ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ-ն: Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների […]
16:45 12.07.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Ասատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (Վայոց Ձորի մարզ, Վայք-Մեղրի մայրուղի): Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:
16:26 12.07.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ջերմ հիշողություններ ունի գործընկերոջ գլխավորած պատվիրակության` այս տարվա սկզբին Հայաստան կատարած պատմական այցից: Ի պատասխան` Յաել Բրաուն-Պիվեն փաստել է, որ տպավորված է Հայաստանով եւ մեծ հուզմունքով է հիշում այդ հագեցած այցը: Գործընկերներն […]
16:23 12.07.2023
Շարունակվում են ՊՆ մի շարք զորամասերի զինծառայողների համար հուլիսի 10-ին մեկնարկած ատեստավորման քննությունները: Հուլիսի 12-ին՝ վաղ առավոտյան, զինծառայողները ստուգարքներ են հանձնել 3 կմ և 1 կմ վազք վարժաձևերից, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից, շարային և կրակային պատրաստություն առարկաներից: Քննությունների ընթացքին հետևելու նպատակով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասեր, ծանոթացել ատեստավորման […]
16:15 12.07.2023
Հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Մ.Պ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` Կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու և տարածումը կանխելու փոխարեն, մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել և հրամայել նահանջել: Մասնավորապես՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մ.Պ.-ն, դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, նշանակված լինելով որպես N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի պատասխանատու, սեպտեմբերի 28-ին խնդիր […]
16:04 12.07.2023
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում՝ 2023թ. հուլիսի 9-ին Սիսիանում տեղի ունեցած 3 անձի դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով 22-ամյա երիտասարդ է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2023թ. հուլիսի 9-ին՝ […]
16:00 12.07.2023
Հյուսիսային Կորեայի հրթիռի թռիչքն այս երկրի ամենաերկար արդյունքն էր, գրում է Asahi-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։ «Հրթիռի թռիչքը տևել է մոտ 74 րոպե: Ժամը 11:13-ին այն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց՝ Ճապոնական ծովում՝ Հոկայդո նահանգի Օկուշիրի կղզուց մոտ 250 կիլոմետր դեպի արևմուտք»,- նշվում է հաղորդագրության մեջ: Սկիզբը տրվել է 9:59-ին: Թռիչքի բարձրությունը վեց […]
15:36 12.07.2023
Չորեքշաբթի օրը Վիլնյուսում Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ մեկնարկեց ՆԱՏՕ-Ուկրաինա նորաստեղծ խորհրդի առաջին անդրանիկ նիստը, որը նախագահում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Բարի գալուստ բոլորին Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին հանդիպմանը: Սա պատմական պահ է, Ուկրաինան և ՆԱՏՕ-ի երկրները նստած են կողք կողքի՝ քննարկելու Եվրատլանտյան անվտանգության ընդհանուր տեսլականը», – ասել է Ստոլտենբերգը կարճ բացման խոսքում: Նա նաև խոստացել […]
15:31 12.07.2023
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
15:03 12.07.2023
Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի կործանումից հետո Խերսոնի մարզում շտապ օգնության գոտուց հոսպիտալացվածների թիվը հասել է 154-ի, չորեքշաբթի լրագրողներին հայտնել են շրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակման հետևանքով զոհվել է 55 մարդ, ևս 152-ը հոսպիտալացվել են։ «Ընդհանուր առմամբ, հունիսի 12-ից շտապօգնության խմբերը հոսպիտալացրել են 154 մարդու Կալանչակի և Գենիչեսկի կենտրոնական շրջանային հիվանդանոցներում, ինչպես […]
13:21 12.07.2023
Թեհրանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ: Այս մասին հայտնում է Իրանն այսօր տելեգրամյան ալիքը։ Նշվում է, որ դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել ՌԴ և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի միջև նիստի ավարտին ընդունած հայտարարության առնչությամբ, որտեղ վիճարկվել է Աբու Մուսա, Մեծ և Փոքր Թոմբ կղզիների՝ Իրանին պատկանելիությունը (Վիճելի են ԱՄԷ հետ): Իրանի ԱԳՆ-ից պահանջել են, […]
13:19 12.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ և շնորհավորել նրան երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու առիթով: Վարչապետը պարոն Միրզիյոևին մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում՝ ի նպաստ Ուզբեկստանի հետագա զարգացման: Երկու երկրների առաջնորդները քննարկել են հայ-ուզբեկական հարաբերությունների հետագա զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին վերաբերող հարցեր:
12:56 12.07.2023
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ առաջարկվում է միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի եւ […]
12:50 12.07.2023
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 𝟐𝟎𝟐𝟑 թվականի օգոստոսի 𝟐𝟏-ից Երեւանի եւ ՀՀ մարզերի հիմնական դպրոցների ավագ դասարանների եւ ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպում է երկշաբաթյա անվճար ամառային դպրոց, որտեղ կդասավանդվեն քաղաքագիտական, հասարակագիտական առարկաներ: Դասերի ընթացքում պատգամավորների եւ մի շարք գերատեսչությունների ղեկավարների հետ կկազմակերպվեն հանդիպումներ, կապահովվեն հետաքրքիր, գիտելիքով ու տեղեկատվությամբ հագեցած դասընթացներ։ Ծրագրի ընթացքում նախատեսվում են նաեւ […]
12:36 12.07.2023
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 12-ին Ջակարտայում կհանդիպի Ինդոնեզիայի և Լաոսի ԱԳ նախարարների հետ, Sputnik ռադիոկայանի եթերում հայտնել է ՌԴ դիվանագիտության խոսնակ Մարիա Զախարովան։ Լավրովը չորեքշաբթի սկսել է իր այցը Ինդոնեզիա, որտեղ նա կմասնակցի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի հովանու ներքո անցկացվող նախարարական հանդիպումներին։ «Այսօր հիմնականում նվիրված կլինի երկկողմ հանդիպումներին և հանդիպումներին բազմակողմ ձևաչափով, […]
11:14 12.07.2023
Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյին: «Մենք բարձր ենք գնահատում 2020 թվականից ի վեր Ձեր անձնական հանձնառությունը Հայաստանի եւ Արցախի հարցում՝ որպես ֆրանսիական ծանրակշիռ քաղաքական գործիչ եւ Ձեր ծավալած գործունեությունը՝ որպես Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր-նախագահ»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա […]
23:52 11.07.2023
Հուլիսի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի և Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության խորհուրդների ընտրությունների օրերը։ Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։
22:30 11.07.2023
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ հուլիսի 6-ի որոշումը, որի ամբողջական տեքստը կողմերին տրամադրվել է հուլիսի 11-ին։ Այս մասին նախարարությունը հաղորդագրություն է տարածել։ Դատարանը միաձայն վերահաստատում է 2023թ. փետրվարի 22-ի իր որոշումը՝ կրկին պարտավորեցնելով Ադրբեջանին, մինչև գործի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած […]
22:23 11.07.2023
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Ընդգծելով Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև բարեկամական ու գործընկերային հարաբերությունների ընդլայնման հեռանկարները՝ փոխքաղաքապետը կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունը: Խոսելով ընթացիկ ծրագրերից՝ անդրադարձել է եղել քաղաքաշինության ոլորտում Լիոնի հետ գործակցությանը: Դեսպան Անն Լույոն՝ իր հերթին կարևորել է ծրագրերի շարունակականության ապահովումը, նաև ոլորտային մասնագետների […]
22:05 11.07.2023
Վիլնյուսում շարունակվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին իսկ օրը Թուրքիայի նախագահը անակնկալ մատուցեց: Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն հայտնեց բավարարել դաշինքին անդամակցելու Շվեդիայի դիմումը: «Սա պատմական օր է»,- այդ կապակցությամբ ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Գործնականում ինչո՞ւ Էրդողանը համաձայնեց չկիրառել վետո: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց գործարք կնքել: Ինչպե՞ս այս զարգացումները կազդեն Հայաստանի վրա: Ամբողջական զրույցը՝ տեսանյութում:
21:55 11.07.2023
Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը հանդիպել են Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է A Haber հեռուստաալիքը։ Հանդիպման արարողակարգային մասում Էրդողանն ասել է, որ եկել է ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների ժամանակը պետությունների ղեկավարների մակարդակով՝ ռազմավարական մեխանիզմի շրջանակներում։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումը որպես առաջին […]
21:44 11.07.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հետ համատեղ աշխատանքային քննարկում է իրականացրել, որը նախագահել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին այցի եւ հանդիպման կազմակերպման համար: Դիմելով հանդիպման մասնակից ֆրանսիացի գործընկերներին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ նրանց հավաքական […]
21:29 11.07.2023
Խաղային կախվածությունը նույնն է, ինչ կախվածությունը թմրանյութերից կամ ալկոհոլից: Երեխայի անառողջ վարքը կարող է մատնանշվել այնպիսի նշաններով, ինչպիսիք են՝ խաղային ժամանակի անընդհատ ավելացումը, սոցիալական կապերի կորուստը և այլն: Այս մասին Lente.ru-ին հայտնել է հոգեբան Եվգենյա Մորոզովան։ «Կախվածությունը տարբերվում է սովորական խաղից նրանով, որ կյանքի բոլոր ոլորտները փլուզվում են, և խաղը դառնում է մարդու կյանքի կենտրոնը»,- […]
21:00 11.07.2023
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել նորից հանդիպելու հնարավորության եւ ջերմ ընդունելության համար: ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ Ֆրանսիայի ամբողջ քաղաքական դաշտը համախմբող մեր երկրների բարեկամությունը ձեւավորվել է նաեւ Սենատի նախագահ Լարշեի ծանրակշիռ […]
20:11 11.07.2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Ուկրաինան երեքշաբթի «դրական ուղերձ» կստանա անդամակցության իր ճանապարհին, քանի որ արևմտյան ռազմական դաշինքի առաջնորդները կհանդիպեն՝ քննարկելու Ռուսաստանի ներխուժման հետևանքները, գրում է Ռոյթերզը: ՆԱՏՕ-ի 31 անդամների միջև տարաձայնությունները նշանակում են, որ Ուկրաինային միանալու ամսաթիվ կամ ուղղակի հրավեր չի լինի։ Ըստ Մոսկվայի՝ դաշինքին Ուկրաինայի միանալը սպառնում է իր ազգային […]
19:45 11.07.2023
Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպանները կոչ են արել Վրաստանի կառավարությանը կենսականորեն կարևոր վերաբերմունք ցուցաբերել բանտում գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Նախկին դեսպանները զգուշացնում են Վրաստանի կառավարությանը հնարավոր պատժամիջոցների մասին։ Ուիլյամ Կորթնին, Իան Քելլին, Ռիչարդ Մայլսը, Ջոն Թեփտը և Կենեթ Իալովիցը հուլիսի 10-ին հրապարակած համատեղ հայտարարության մեջ խնդրահարույց են համարել այն փաստը, որ Սաակաշվիլին կալանքի տակ […]