TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալիևը վրեժ է լուծում Մակրոնից՝ մեղադրելով Ֆրանսիային ալժիրցիների ցեղասպանություն գործելու մեջ

21:24 05.07.2023

Իլհամ Ալիևվը  կրկին բողոքում է Էմանուել Մակրոնից: Ֆրանսիայի իշխանություններին Ադրբեջանի նախագահը մեղադրել է ոչ միայն «հայկական անջատողականությանը սատարելու», այլև` «Ալժիրի արաբ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործելու» մեջ: Ի՞նչն է ցեղասպանություն համարում Ալիևը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ֆրանսիայի հասցեին այս անհեթեթ մեղադրանքները հնչեցնելու համար Իլհամ Ալիևը հերթական միջազգային ամբիոնն է օգտագործում, հերթական առիթը՝ Բաքվում […]

̰
ՀՀ սահմանագծման պատմությունը, անցյալի և ներկայի քարտեզները․ մասնագետներն անդրադարձել են նաև անկլավների թեմային

21:00 05.07.2023

Հայաստանի Հանրապետության սահմանագծման պատմությունը, անցյալի և ներկայի քարտեզները․․․ Այս թեմայով հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցել են քարտեզագետ Ռուբեն Գալչյանը և Հայաստանի Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Մասնագետները մանրամասն անդրադարձել են նաև 1975 թվականի քարտեզների և անկլավների թեմային։ Մանրամասները՝ տեսանյութում։      

̰
Հրատապ ու արդյունավետ քայլերի ձեռնարկման սուր անհրաժեշտություն կա. Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել անվտանգային և հումանիտար մարտահրավերների շուրջ

20:39 05.07.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է  խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և իշխանությունների անելիքները: Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ ադրբեջանական աճող սպառնալիքների ու հումանիտար փոխադրումների լրիվ կասեցման պայմաններում օրեցօր սրվող անվտանգային ու հումանիտար իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է հարուցում Արցախի ժողովրդի գոյության նկատմամբ: «Արցախի իշխանությունների կողմից առկա իրավիճակը, վտանգներն ու […]

̰
Եվրամիությունը զգալիորեն կրճատել է Ռուսաստանից նավթամթերքի ու բնական գազի ներկրումը

20:29 05.07.2023

«Եվրոստատի» տվյալներով՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Եվրամիությունը զգալիորեն կրճատել է Ռուսաստանից նավթամթերքի ու բնական գազի ներկրումը։ 2022 թվականի դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել ԵՄ արգելքը ռուսական հում նավթի ծովային ներմուծման վրա, իսկ 2023 թվականի փետրվարի 5-ից՝ նավթամթերքի ներմուծման արգելքը։ Ըստ «Եվրոստատի»՝ նշված միջոցառումներն արդյունք են տվել 2023 թվականի առաջին եռամսյակում։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ ըստ տվյալների, […]

̰
Պաշարված Արցախից դիմում եմ ձեզ` կարևորեցեք այդ ամենը ու պայքարե՛ք մեր ու ձեր իրավունքների համար. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը ՝ ՀՀ Սահմանադրության օրվա առիթով

20:17 05.07.2023

ՀՀ  Սահմանադրության օրվա առիթով Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանդրության օրն է: Ուզում եմ շնորհավորել ձեզ այդ կարևոր օրվա կապակցությամբ:  Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը:Այն  արժեքաբանական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման հիմնական սկզբունքները: Դեռևս […]

̰
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ․ Արցախի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ դեսպանին

20:06 05.07.2023

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության շուրջ  մեկնաբանություն է տարածել․ «Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի`2023 թ․ հուլիսի 3-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։ Ընդունելով այն կարևոր երկարամյա միջնորդական դերը, որն ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, […]

̰
Թուրքիայի նախագահն առաջիկայում կմեկնի ԱՄԷ

19:57 05.07.2023

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը  նշել է, որ գալիք շաբաթվա ընթացքում ԱՄԷ-ից պատվիրակություն է ժամանելու Թուրքիա, իսկ երկու երկրների պատվիրակությունների աշխտանքների հստակեցումից հետո պլանավորվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը ԱՄԷ: Ermenihaber.am -ի փոխանցմամբ՝ զուգահեռ Շիմշեքը հայտնել է, որ այցը նախատեսվում է հուլիսի 11-ից 12-ը տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովից […]

̰
Ֆրանսիայի ՆԳ նախարարը հայտարարել է երկրում իրավիճակի կայունացման մասին

19:44 05.07.2023

  Իրավիճակը Ֆրանսիայում կայունանում է ոստիկանի կողմից դեռահասի սպանության պատճառով հրահրված անկարգություններից հետո, սակայն անհրաժեշտ է շարունակել վերահսկել իրավիճակը, չորեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինը։ «Չնայած իրավիճակը հանգիստ է, մենք պետք է վերահսկենք այն այս ծայրահեղ ծանր պահերից հետո»,- ասել է նա Ֆրանսիայի Սենատի օրենսդրական հանձնաժողովի նիստում։   Ֆրանսիայում ոստիկանության դաժանության դեմ […]

̰
Թուրքիայի ներկայացուցիչները Բրյուսելում կքննարկեն Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

19:35 05.07.2023

  ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ հերթական բանակցություններին Անկարան կներկայացնեն արտաքին գործերի նախարարության, հետախուզական ծառայությունների ղեկավարները և Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը։ Դրանք կանցկացվեն Բրյուսելում հուլիսի 6-ին և վերջինը կլինեն Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը նախատեսված է հուլիսի 11-12-ը, հաղորդել է TRT-ն։ Հանդիպումն անցկացվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի նախաձեռնությամբ։ Դրան կմասնակցեն Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի […]

̰
Անհնար է համաշխարհային ռազմական արդյունաբերության համար ավելի լավ «փորձադաշտ» հորինել, քան Ուկրաինան․ Ալեքսեյ Ռեզնիկով

19:27 05.07.2023

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը «Financial Times»-ին տված հարցազրույցում ասել է, որ հնարավոր չէ համաշխարհային ռազմական արդյունաբերության համար ավելի լավ «փորձադաշտ» հորինել, քան Ուկրաինան։ «Կիևի արևմտյան դաշնակիցներն իսկապես կարող են տեսնել, թե արդյոք իրենց զենքերն աշխատում են, որքանով են արդյունավետ աշխատում և արդյոք դրանք արդիականացման կարիք ունեն»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ Financial […]

̰
Պատերազմը կարող է ավարտվել մի քանի օրից, եթե Արևմուտքն այժմ դադարեցնի Ուկրաինային զենք մատակարարել. Մեդվեդև

19:07 05.07.2023

Ցանկացած պատերազմ կարող է արագ ավարտվել՝ կա՛մ խաղաղության պայմանագրով, կա՛մ այնպես, ինչպես ԱՄՆ-ն արեց 1945-ին, երբ միջուկային զենք օգտագործեց ճապոնական քաղաքների դեմ,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Արևմուտքի քննադատությանը, թե ռուսական բանակը հնացել է, Մեդվեդևն ասել է, որ դա սուտ է։ Նրա խոսքով՝ պատերազմը կարող է ավարտվել մի քանի […]

̰
Թուրքիան դատապարտել է իսրայելական բանակի գործողությունները

18:37 05.07.2023

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն քննադատել է իսրայելական բանակի կողմից Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան Ջենին քաղաքում իրականցրած գործողությունները։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուքրիայի ԱԳՆ-ի գրավոր հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Մենք խստորեն դատապարտում ենք իսրայելական բանակի կողմից Ջենին քաղաքում իրականացված գործողությունները։  Տարածաշրջանում առկա լարվածությունը խիստ անհանգստություն է պատճառում։ Նման հարձակումները կարող են լարվածության նոր ալիք առաջացնել։ Կոչ ենք […]

̰
Իրանը կշարունակի հետաքննությունը 1982 թվականին Լիբանանում դիվանագետների առևանգման գործով. ԻԻՀ ԱԳՆ

17:00 05.07.2023

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լիբանանի Բեյրութում չորս իրանցի դիվանագետների առևանգման 41-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ հետաքննելու է գործը՝ պարզելու նրանց ճակատագիրը, հայտնում է IRNA գործակալությունը: Չորեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ Իրանը վերահաստատեց, որ Սիոնիստական ​​ռեժիմը կրում է ողջ պատասխանատվությունը Ահմադ Մոթավասելյանի, Մոհսեն Մուսավիի, Թաղի Ռաստեգար Մողադամի և Քազեմ Ահավանի առևանգման համար, ովքեր […]

̰
Վրաստանի հատուկ ծառայությունը հայտարարել է Հարավային Օսիայի իշխանությունների կողմից երկրի քաղաքացու ձերբակալության մասին

16:54 05.07.2023

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Հարավային Օսիայի իշխանությունները Դիսևի գյուղի հարակից տարածքում ձերբակալել են երկրի մի քաղաքացու։ «Պետական ​​անվտանգության ծառայությունը միջադեպի մասին տեղեկություն ստանալուց ի վեր ակտիվացրել է թեժ գիծը, որը գործում է ԵՄ դիտորդական առաքելության կողմից»,- ասվում է անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ միջադեպի մասին նախարարությունը տեղեկացրել է Վրաստանի միջազգային […]

̰
Մենք դեմ ենք Հարավային Կովկասում սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳ նախարարի շեշտադրումը Ալիևի հետ հանդիպմանը

16:37 05.07.2023

«Եթե տարածաշրջանում վերականգնվեն տրանսպորտային և հաղորդակցական կապերը, Հարավային Կովկասը կարող է դառնալ աշխարհի տարանցիկ կենտրոնը: Բայց, միևնույն ժամանակ, պետք է նշել, որ մենք դեմ ենք Հարավային Կովկասում սահմանների փոփոխությանը»,- այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ընդգծել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը: Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները […]

̰
Անդրեյ Կոնդրաշովը նշանակվել է ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն

16:18 05.07.2023

Ինքակամ հեռացած Սերգեյ Միխայլովի փոխարեն ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն է նշանակվել լրագրող Անդրեյ Կոնդրաշովը։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը։ Կոնդրաշովին գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին հրամանը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Միխայլովը զբաղեցրած պաշտոնից ազատվել է իր իսկ պահանջով։ Անդրեյ Կոնդրաշովը ծնվել է 1973 թվականին Ալմաթայում։ Ավարտել […]

̰
Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել Զելենսկուն

15:03 05.07.2023

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Սաակաշվիլիի խոսքով, Զելենսկին ցույց է տվել իր մարդասիրությունը։ «Ինչպե՞ս կարելի է չսիրել Ուկրաինան և չհարգել նրա նախագահին։ Ես մնում եմ Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների խորհրդի նախագահը և, իհարկե, հերոսական երկրի հպարտ քաղաքացին։ Առաջիկա օրերին […]

̰
Աբդոլլահյանն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր

14:24 05.07.2023

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը չորեքշաբթի օրը Չմիավորման շարժման նախարարական հանդիպման շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է IRNA գործակալությունը: Այս հանդիպմանը կողմերը քննարկել են Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր։ Այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում մեկնարկել է Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի երկօրյա նախարարական հանդիպումը, որին կմասնակցեն […]

̰
Բայդենն ու Շոլցը քննարկել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները

13:56 05.07.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Սպիտակ տան հայտարարությանը։ Քաղաքական գործիչները քննարկել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները և Հյուսիսատլանտյան դաշինքի հետագա ամրապնդման ուղիները։ Զրույցի ընթացքում Բայդենն ու Շոլցը հույս են հայտնել, որ Վիլնյուսում այս բանակցությունները կշարունակվեն։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի Վիլնյուսում […]

̰
Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անվանել է անցյալի մասունք

13:38 05.07.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ՄԱԿ-ում (ՄԱԿ) լուրջ բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Պետության ղեկավարի խոսքերը հայտնում է Interfax-ը։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անցյալի մասունք է և չի արտացոլում ներկա իրականությունը»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ այսօր միջազգային կազմակերպությունները չեն արդարացնում մարդկության ակնկալիքները։ Նա ընդգծել է, որ այն երկրները, որոնք զբաղեցնում են Չմիավորման շարժման, Իսլամական համագործակցության կազմակերպության […]

̰
Ալիևը Հայաստանից պահանջել է դուրս բերել զինված ուժերը Ղարաբաղից

13:06 05.07.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջել է դուրս բերել իր զինված ուժերը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից։ «Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելու մեջ, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը: Տեղում գտնվող հայկական ռազմական և ռազմական ստորաբաժանումները պետք է զինաթափվեն և զորացրվեն»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով. Չորեքշաբթի […]

̰
Սահմանադրորեն արձանագրված մի շարք հոդվածների իրականացման հարցում անելիքները շատ են. Ալեն Սիմոնյան

12:53 05.07.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ: Մեր Հանրապետությունն առաջ է ընթանում ժողովրդավարական ուղով՝ հաղթահարելով բազում խոչընդոտներ եւ դիմակայելով անսպասելի արգելքների: Մենք հաստատակամ ենք ժողովրդավար երկիր կառուցելու հարցում եւ գիտակցում ենք դրան հասնելու բարդությունները: Տարիներ առաջ մեր ժողովուրդն ի թիվս այլ հիմնարար […]

̰
Սահմանադրության էությունն ու ոգին են երկու բարձրագույն արժեքներ՝ պետություն և մարդ. Վահագն Խաչատուրյանի ուղերձը

12:18 05.07.2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում ասվում է. Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր պետության կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Բոլոր պետություններն ու ժողովուրդներն իրենց պատմության մեջ ունեն տոնական օրեր, սակայն Անկախության ու Սահմանադրության վերաբերյալ տոներն առանձնահատուկ են և խորհրդանշում են ժողովրդի միասնության և ընդհանրական կամքի հաղթանակը։ 1991 թվականի սեպտեմբերի […]

̰
Դավիթ Տոնոյանի հայտարարությունը պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստին մասնակցելու ցանկության վերաբերյալ

11:37 05.07.2023

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարություն է արել, որում նշվում է. «2022 թվականի հունիսի 15-ին հայտարարության մեջ ներկայացրել եմ կասկածներս ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին: Դրանք հաստատվեցին վերջին շրջանում, երբ հանձնաժողովի նախագահը փաստացի մերժեց հրապարակային առաջարկս՝ բաց նիստ անցկացնել Նիկոլ Փաշինյանի և իմ մասնակցությամբ: «Քննիչ հանձնաժողովի» նպատակների եւ աշխատաոճի հանդեպ ունեցածս բոլոր վերապահումներով […]

̰
ԱՄՆ պետքարտուղարությունը սենատոր Մենենդեսին կոչ է արել չմիջամտել Թուրքիային F-16-ների մատակարարմանը

11:12 05.07.2023

Պետքարտուղարությունը բանակցություններ է վարում սենատոր Ռոբերտ Մենենդեսի հետ՝ կոչ անելով նրան չմիջամտել Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների մատակարարմանը, եթե դրանք առաջարկվեն Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց, ասել է Punchbowl News-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրներ։ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է վաճառել 20 միլիարդ դոլար արժողությամբ ինքնաթիռներ, սակայն հասկացնում է, որ Կոնգրեսը և, մասնավորապես, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որը ղեկավարում է […]

̰
Ռուս զինվորները գերեվարել են բռնցքամարտի Ուկրաինայի չեմպիոնին

11:05 05.07.2023

Ռուս զինվորները գերի են վերցրել ուկրաինացի բռնցքամարտիկ Անդրեյ Պրիխոդկոյին՝ «Կրակեն» ազգայնական ստորաբաժանումից, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը, որը զրուցել է բանտարկյալի հետ։ «Մինչ ծառայությունը զբաղվել եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտով՝ 15 տարվա փորձ ունեմ. Ուկրաինայի չեմպիոն, Ուկրաինայի գավաթի չեմպիոն, սպորտի վարպետ, միաժամանակ զբաղվել եմ նաև քիքբոքսինգով բռնցքամարտի մենամարտերի արանքում: Այնտեղ ես աշխարհի առաջնության հաղթող եմ լիակատար շփման […]

̰
Իրավական պետության կայացման և ամրապնդման առանցքային գրավականը Սահմանադրության ու դրանով երաշխավորված իրավունքների նկատմամբ հարգանքն է. ՄԻ պաշտպան

10:30 05.07.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ. «Սիրելի´ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Սահմանադրությունը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, դրանց իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ու ապահովման, ինչպես նաև մարդու արժանապատվության անօտարելիության գրավականն է։ Այս խորհրդանշանական օրվա կապակցությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի […]

̰
ՀՀ Մայր օրենքի անսասան անկյունաքարն է օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը. Սահմանադրական դատարանի նախագահ

10:15 05.07.2023

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում ասվում է.   Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Արդեն 28 տարի է, ինչ հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր: Ջերմորեն շնորհավորելով Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ՝ հարկ եմ համարում վերստին փաստել, որ պետության համար […]

̰
ՄԱԿ-ի ՄԻ խորհրդում ՀՀ-ն 41 երկրների անունից հանդես է եկել համատեղ հայտարարությամբ Ցեղասպանության պատժման կոնվենցիայի 75-ամյակի կապակցությամբ

08:15 05.07.2023

Հուլիսի 4-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում (ՄԻԽ) Հայաստանի նախաձեռնությամբ ընթերցվեց համատեղ հայտարարություն՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիայի 75-րդ տարելիցին։ Հայտարարությանը միացել էին ՄԱԿ-ի բոլոր տարածաշրջանային խմբերն ընդգրկող քառասունմեկ պետություններ։ Հայտարարությունը կարդաց Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն հետ ՄԻԽ ինտերակտիվ երկխոսության […]

̰
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Հայաստանի պատվիրակության բոլոր առաջարկները. Սարգիս Խանդանյան

08:04 05.07.2023

ԵԱՀԿ ԽՎ 2023 թվականի եզրափակիչ փաստաթուղթը՝ Վանկուվերի հռչակագիրը քվեարկությամբ հաստատել է մի շարք կարևոր դրույթներ. այս մասին հայտնում է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։ Վեհաժողովը` Կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, Կոչ է անում ապահովել մարդկանց և ապրանքների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի […]

̰
BACK_TO_TOP