Եվրամիությունը զգալիորեն կրճատել է Ռուսաստանից նավթամթերքի ու բնական գազի ներկրումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Եվրամիությունը զգալիորեն կրճատել է Ռուսաստանից նավթամթերքի ու բնական գազի ներկրումը

20:29 05.07.2023

«Եվրոստատի» տվյալներով՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Եվրամիությունը զգալիորեն կրճատել է Ռուսաստանից նավթամթերքի ու բնական գազի ներկրումը։

2022 թվականի դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել ԵՄ արգելքը ռուսական հում նավթի ծովային ներմուծման վրա, իսկ 2023 թվականի փետրվարի 5-ից՝ նավթամթերքի ներմուծման արգելքը։ Ըստ «Եվրոստատի»՝ նշված միջոցառումներն արդյունք են տվել 2023 թվականի առաջին եռամսյակում։

1tv.ge-ի փոխանցմամբ՝ ըստ տվյալների, եթե 2022 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանը ԵՄ երկրներին նավթամթերքի ամենամեծ մատակարարն էր՝ 26,0 տոկոս, ապա 2023 թվականի առաջին եռամսյակում այդ մասնաբաժինը կկազմի ընդամենը 3,2 տոկոս։ «Եվրոստատի» տվյալներով՝ նույն ժամանակահատվածում աճել է Նորվեգիայի, Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի մասնաբաժինը։

Նմանատիպ իրավիճակ ստեղծվեց բնական գազի դեպքում, երբ ԵՄ երկրներն անցան մատակարարման այլ աղբյուրների։ 2022 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանը ԵՄ ամենամեծ մատակարարն էր՝ 38,8% մասնաբաժնով։ 2023 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի մասնաբաժինը նվազել է 21,4 տոկոսային կետով, իսկ ամենաշատը աճել է Նորվեգիայի, Ալժիրի և Մեծ Բրիտանիայի մասնաբաժինը։

Հեղուկ բնական գազի առումով 2022 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանը Եվրամիության երկրորդ խոշոր մատակարարն էր ԱՄՆ-ից հետո (18,1%), իսկ 2023 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի մասնաբաժինը նվազել է 4,9 տոկոսային կետով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

19:00 17.08.2025

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18:28 17.08.2025

Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. Ուիթքոֆ

17:50 17.08.2025

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. Ուիթքոֆ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

17:25 17.08.2025

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

17:00 17.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...

Մահացել է Վարդան Բոստանջյանը

16:30 17.08.2025

Մահացել է Վարդան Բոստանջյանը

76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...

BACK_TO_TOP