TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+33.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աննա Վարդապետյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

18:57 27.06.2023

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը:   Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել թիրախային տարբեր ուղղություններով Ֆրանսիայի հետ համագործակցությունը:   Դեսպան Լույոն շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և ընդգծել, որ հայ-ֆրանսիական ջերմ ու խիտ հարաբերություններն ինստիտուցիոնալ առումով […]

̰
ՆԳ նախարարը և Եվրոպոլի գործադիր տնօրենը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր և համաձայնագիր

18:45 27.06.2023

Հունիսի 27-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպմանը մասնակցում էին Եվրոպոլի գործադիր տնօրենի աշխատակազմի ղեկավար Սեբաստիան Մորասը, Վերլուծության և ռազմավարական համակարգման ստորաբաժանման ղեկավար Թամարա Շքոթը, աշխատակազմի ավագ խորհրդական Իլյա Փուլովը, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և […]

̰
Ստոլտենբերգը կմնա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

18:33 27.06.2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարումը նախատեսվում է երկարացնել մեկ տարով, հայտնում է Euractiv-ը՝ հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքի աղբյուրներին։ Անվտանգ չէ փոխել ղեկավարությունը փոթորկի ժամանակ, ասել է ՆԱՏՕ-ի արտաքին ծառայության բարձրաստիճան պաշտոնյան: Նրա խոսքով՝ Ստոլտենբերգն ապացուցել է ճգնաժամի ժամանակ դաշինքի արդյունավետ առաջնորդ լինելու իր կարողությունը։ Նշվում է նաև, որ համապատասխան որոշումը թույլ կտա Արևմուտքին […]

̰
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների խորացման հեռանկարներն ու ծրագրերը

18:24 27.06.2023

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը  հունիսի 27-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացման հեռանկարներն ու ծրագրերը: Կարեւորվել է ՀՀ խորհրդարանի եւ ԱՄՆ Կոնգրեսի առանցքային դերը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարցում: Հայկ Կոնջորյանը կարեւորել է ԱՄՆ ներգրավվածությունը խաղաղության գործընթացում՝ հույս հայտնելով, որ Վաշինգտոնում այսօր […]

̰
ԱՄՆ-ում մեկնարկել է Բլինքենի և Բայրամովի հանդիպումը

18:17 27.06.2023

ԱՄՆ-ում սկսվել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։  Հանդիպումն անցկացվում է Ջորջ Շուլցի անվան Արտաքին կապերի ազգային ուսումնական կենտրոնում՝ փակ դռների հետևում։   Հիշեցնենք, այսօր Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը կսկսեն բանակցությունների հերթական փուլը, հայտնում է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար […]

̰
12 հազար 600 անձ անցնում է ռազմական դրության ժամանակ զինծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների գործերով. Փաշինյան

15:34 27.06.2023

44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, նաև այլ հանցագործությունների դեպքերով կան քրեական բազմաթիվ վարույթներ, որոնցով անցնում է 12 հազար 600 անձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ազգային ժողովի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում: Վարչապետը […]

̰
Թագուհի Թովմասյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպերլերբերգի գլխավորած պատվիրակության հետ

15:18 27.06.2023

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 27-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպերլերբերգի գլխավորած պատվիրակության հետ: Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը, կարեւորել արցախահայերի անվտանգության ապահովման ու ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը, հայտնել, որ Հայաստանը եւս ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման խնդիր ունի: Մերլե Շպերլերբերգը […]

̰
Փաշինյանը հայտնեց՝ նախկին նախարարն ասել է, որ Քոչարյանը և Հեյդար Ալիևը քննարկել են Մեղրիի փոխանակման տարբերակը

11:54 27.06.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Վաղարշակ Հարությունյանը, ով 1999-ին եղել է Պաշտպանության նախարար, ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը 1999 թվականի հուլիսին Սադարակում իր ներկայությամբ քննարկել են Մեղրիի փոխանակման տարբերակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով […]

̰
Վարչապետն անդրադարձավ այն հարցին, թե ինչու 2018-2019 թվականներին չէր ներկայացնում բանակցային գործընթացի մանրամասները

11:25 27.06.2023

2018-2019 թվականին առաջնային խնդիրն էր հասկանալ բանակցային գործընթացը իր բոլոր մանրամասներով, խնդիրներով և հնարավորություններով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ 2018-19 թվականներին հանրությանը մանրամասն չէր ներկայացնում բանակցային գործընթացը։ Վարչապետը լեգիտիմ է համարում հարցը, […]

̰
ՀՀ վարչապետն ԱԺ-ում է՝ պատասխանելու 2020 թ․ ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին

10:03 27.06.2023

ՀՀ վարչապետն ԱԺ-ում է՝ պատասխանելու 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում և կիսվել ուղիղ հեռարձակմամբ։

̰
Կոնկրետ ինչի՞ շուրջ են Վաշինգտոնում բանակցելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

22:13 26.06.2023

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ի՞նչ մանրամասներ են հայտնի և կոնկրետ ինչի՞ շուրջ են բանակցելու, արդյո՞ք Վաշինգտոնում նախատեսված է համաձայնագիր կնքել և ինչպե՞ս դրան կվերաբերվեն Մոսկվայում: Թեմային […]

̰
ԵՄ-ն որոշել է մեծացնել Ուկրաինային աջակցությունը Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով. Բորել

19:28 26.06.2023

  Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները քննարկել են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները և այս ֆոնի վրա պայմանավորվել են Ուկրաինային աջակցությունն ավելի մեծացնել։ Հանդիպումից հետո ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։   Բորելի խոսքով՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ տեսակոնֆերանսի ժամանակ նախարարները քննարկել են «Ուկրաինայի ամենահրատապ կարիքները», ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում […]

̰
ԱԳՆ-ների բանակցություններից կարող ենք առաջընթաց սպասել. Ալեն Սիմոնյան

18:27 26.06.2023

Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև բանակցություններից կարելի է առաջընթաց սպասել։ Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանը: «Բանակցություններից կարող ենք առաջընթաց սպասել, որովհետև պետք է ասեմ, որ բանակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում, և առաջարկներն ու քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս։ Այդ […]

̰
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը պատերազմի կոչ է․ Պապուաշվիլի

18:16 26.06.2023

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, ով Վրաստանին կոչ է անում երկկողմանի պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, հրահրում է Մոսկվայի հետ էսկալացիայի ռիսկի՝ պատերազմի գնալ: Aliq Media-ի փոխանցմամբ՝ Պապուաշվիլին նշել է՝ Վրաստանում Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնելու ոչ մի փաստ չի հաստատվել: Ըստ նրա՝ Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ Վրաստանի մաքսային ծառայությունները ակտիվորեն աշխատում են պատժամիջոցները շրջանցելու […]

̰
Լիտվայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

18:08 26.06.2023

Հունիսի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Պուլոկասին նշանակման առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը։ Հանդիպման ընթացքում […]

̰
Չհայտարարագրված ծխախոտի արտահանման և արտահանման փորձի դեպքեր են բացահայտվել․ ՔԿ

15:49 26.06.2023

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են Հայաստանից խոշոր խմբաքանակներով չհայտարարագրված ծխախոտի արտահանման և արտահանման փորձի, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքեր։ ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022թ․ ապրիլի 4-ին ՀՀ ՊԵԿ արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնում մաքսային […]

̰
Առաջարկվում է էլեկտրոնային եղանակով ամրագրման ենթակա տվյալների պահպանության համար օգտագործել սերվերային ենթակառուցվածքներ

15:42 26.06.2023

Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 26-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվել է Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող Լիլիթ Մինասյանի` քրեական վարույթի պատշաճ ամրագրման նպատակով առաջարկվում է էլեկտրոնային եղանակով ամրագրման ենթակա տվյալների պահպանության համար օգտագործել սերվերային ենթակառուցվածքներ` […]

̰
Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզերի դպրոցների տնօրենների հետ

15:35 26.06.2023

Նոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքների շրջանակում մարզային խորհրդակցությունները շարունակվում են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը​ հանդիպում է ունեցել Արմավիրի ​ և Արարատի մարզպետարանների հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Խորհրդակցություններին մասնակցել են նաև մարզպետարանների պատասխանատուները, ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման […]

̰
«Գազել» մակնիշի մի շարք հին միկրոավտոբուսներ կփոխարինվեն նոր ավտոբուսներով

15:28 26.06.2023

Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակներում՝ «Գազել» մակնիշի մի շարք հին միկրոավտոբուսներ կփոխարինվեն նոր՝ «ՄԱՆ», «Ժոնգթոնգ», «Հիգեր» և «Գազել Սիթի» շարժակազմերով, փոփոխվել են նաև առանձին երթուղիների ուղեգծեր։ Հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի: Տրանսպորտի բարեփոխումների վերաբերյալ այս և այլ նորությունները հայտնել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարականի այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ

15:05 26.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ: Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:

̰
Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները հնարավորություն կունենան շարունակելու ուսուցչական գործունեությունը

14:49 26.06.2023

12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է պահանջ, որպեսզի ուսուցիչները պարտադիր ունենան բարձրագույն կրթություն: Տրվել է որոշակի ժամանակահատված, որպեսզի ուսուցիչները բարձրագույն կրթություն ստանան: Շատ ուսուցիչներ օգտվել են այդ հնարավորությունից: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի քան 1300 ուսուցիչներ չեն ստացել բարձրագույն կրթություն, եւ այսօր դպրոցներում դասավանդում են` ունենալով միջին մասնագիտական կրթություն. այս […]

̰
Իրանն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը

14:04 26.06.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար եւ մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի համար […]

̰
«Սրիկան դու ես, պապանձվի՛ր». ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին, հայտարարվեց ընդմիջում

13:15 26.06.2023

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից հետո խորհրդարանում կրքերը լարվեցին, և հերթական վիճաբանությունը տեղի ունեցավ։ Մինասյանն ասաց, որ իշխանությունն ապացուցում է՝ այն արժեքները, որ հայտարարել է ժամանակին, աստիճանաբար և կոպիտ ջարդվում են. «Ջարդելով, հրաժարվելով անցնում եք ամեն ինչի վրայից»,- ասաց Մինասյանը։ Հայտնում է Radar Armenia-ն։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հիշեցրեց, որ ընդդիմադիրները չմասնակցեցին […]

̰
Օրենսդրական փաթեթ՝ ուղղված արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի լիցենզավորման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը

11:52 26.06.2023

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 26-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հիշեցնենք, որ փաթեթի քննարկումը հանձնաժողովի նախորդ նիստում լրամշակման նպատակով հետաձգվել էր մինչեւ երկամսյա ժամկետով: Օրենսդրական փաթեթն ուղղված է […]

̰
Ալեն Սիմոնյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Վիգեն Խաչատրյանի հիշատակը

11:30 26.06.2023

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նստաշրջան: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը:

̰
Արգելանք է դրվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ տասնյակից ավելի գույքերի վրա

10:17 26.06.2023

ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատողի՝ նախկին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ 23.06.2023 թվականին հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հարկ է նշել, որ հեռակա վարույթը հնարավորություն կընձեռի լիարժեք դատաքննություն իրականացնել առանց ամբաստանյալների […]

̰
Իսրայելի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է խուսափել Ռուսաստան մեկնելուց

23:44 24.06.2023

Իսրայելի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել անհարկի Ռուսաստան մեկնելուց՝ չնայած «Վագների» հետ կապված իրավիճակի հանգուցալուծմանը, հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Այս պահին Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս կշռադատել այս պահին Ռուսաստան մեկնելու անհրաժեշտությունը: Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Իսրայելի քաղաքացիները պետք է կշռադատեն անհրաժեշտությունը։ […]

̰
Պրիգոժինը հայտարարել է՝ շրջում է շարասյուները

23:29 24.06.2023

«Վագների» մարտիկները շրջում են իրենց շարասյուները և վերադառնում դաշտային ճամբարներ, հայտնել է խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի մամուլի ծառայությունը Telegram-ի ալիքում։ «Գիտակցելով ողջ պատասխանատվությունը այն բանի համար, որ կողմերից մեկի վրա ռուսական արյուն է թափվելու, մենք շրջում ենք շարասյուները և հակառակ ուղղությամբ՝ պլանի համաձայն, մեկնում ենք դաշտային ճամբարներ»,- ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Բելառուսի նախագահ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

22:43 24.06.2023

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ: ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին:

̰
Հարավային Օսիան ժամանակավորապես կփակի Վրաստանի հետ սահմանը

19:52 24.06.2023

Հարավային Օսիան երեք օրով փակում է Վրաստանի հետ սահմանը՝ հարևան հանրապետությունում ստեղծված ծանր քաղաքական իրավիճակի պատճառով։ «Վրացական տարածքում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակի պատճառով՝ Վրաստանի հետ Հարավային Օսիայի Հանրապետության պետական ​​սահմանին սադրանքները կանխելու նպատակով, հունիսի 24-ին, ժամը 20.00-ից մինչև հունիսի   27-ը ժամը 09:00-ն ժամանակավորապես փակել պետական ​​սահմանի անցակետերը»,- ասվում է ԱԽ որոշման մեջ։։ Sputnik South Ossetia-ի […]

̰
BACK_TO_TOP