21:15 28.06.2023
Ավարտվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Ջասթին Ֆրիդմանի այցը Հայաստան: Երկու օրերի ընթացքում նա Երևանում մի շարք հանդիպումներ է ունեցել էներգետիկայի ոլորտի պատասխանատուների հետ:
Ֆրիդմանը կոնկրետ ի՞նչ նպատակով էր եկել Հայաստան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Եթե նկատի ունենանք, որ Ջասթին Ֆրիդմանն աշխատում է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային անվտանգության բյուրոյում և «Ատոմային էներգետիկայի մրցունակության» հարցերով գլխավոր խորհրդականն է, դա արդեն թույլ է տալիս ենթադրել, որ նրա առաքելությունն ուղղակիորեն կապված է միջուկային էներգետիկայում խաղաղ ատոմի կիրառման հարցերի հետ:
Պաշտոնական մամլո հաղորդագրություններում ասվում է, որ նա պետք է հանդիպումներ ունենար հայ փորձագետների հետ՝ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը զարգացնելու հարցերը քննարկելու վերաբերյալ, սակայն պաշտոնապես հաստատվում է միայն նրա հանդիպումը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Էլ ո՞ւմ հետ է նա հանդիպել Երևանում, հայտնի չէ, սակայն դժվար չէ կռահել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել:
Ամենայն հավանականությամբ, թիվ 1 հարցը եղել է Հայաստանում ամերիկացիների կողմից լոկալ մոդուլային ռեակտորներ կառուցելու հարցը:
Հիշեցնեմ՝ մայիսի 22-ին Եվրասիային և Եվրոպային ամերիկյան աջակցության ծրագրերի պատասխանատու Մարիա Լոնգին ներկայացուցիչների տան քննարկումների ժամանակ ասել էր, որ ամերիկյան կողմը լրջորեն քննարկում է Հայաստանում մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հարցը, ինչը հնարավորություն կտա Հայաստանին ազատվել Ռուսաստանի էներգետիկ կախվածությունից, այսինքն՝ դա Վաշինգտոնում դիտարկվում էր որպես քաղաքական հարց:
Եվ իսկապես հայկական աղբյուրները նույնպես անուղղակի հաստատեցին այն, որ այդ հարցը լրջորեն քննարկվում է, և որ ամերիկացիները առաջարկել են Հայաստանում կառուցել 50-60 մեգավատ հզորությամբ մի քանի կամ մի քանի տասնյակ լոկալ, մոդուլային միջուկային ռեակտոր՝ որպես այլընտրանք ռուսական առաջարկի, այն է՝ նոր ատոմակայանի էներգաբլոկ կառուցել Մեծամորի ատոմակայանի տարածքում:
Ընդ որում՝ ամերիկացիների առաջարկն ունի իր առավելությունները, նախ ավելի էժան է, ավելի տարածված կարող է լինել երկրի տարբեր հատվածներում, բայց ակնհայտ ունի նաև իր թերությունները, որոնց մասին նույնպես արժե խոսել»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչպե՞ս են Ռուսաստանում վերաբերվում այս նախաձեռնությունը: Մոդուլային ռեակտորների շահագործման ինչպիսի՞ միջազգային փորձ կա:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:28 17.08.2025
Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...
17:50 17.08.2025
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. ՈւիթքոֆԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...
17:25 17.08.2025
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցելԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...
17:00 17.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...
16:30 17.08.2025
Մահացել է Վարդան Բոստանջյանը76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...