TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չհայտարարագրված ծխախոտի արտահանման և արտահանման փորձի դեպքեր են բացահայտվել․ ՔԿ

15:49 26.06.2023

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են Հայաստանից խոշոր խմբաքանակներով չհայտարարագրված ծխախոտի արտահանման և արտահանման փորձի, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքեր։ ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022թ․ ապրիլի 4-ին ՀՀ ՊԵԿ արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնում մաքսային […]

̰
Առաջարկվում է էլեկտրոնային եղանակով ամրագրման ենթակա տվյալների պահպանության համար օգտագործել սերվերային ենթակառուցվածքներ

15:42 26.06.2023

Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 26-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվել է Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող Լիլիթ Մինասյանի` քրեական վարույթի պատշաճ ամրագրման նպատակով առաջարկվում է էլեկտրոնային եղանակով ամրագրման ենթակա տվյալների պահպանության համար օգտագործել սերվերային ենթակառուցվածքներ` […]

̰
Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզերի դպրոցների տնօրենների հետ

15:35 26.06.2023

Նոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքների շրջանակում մարզային խորհրդակցությունները շարունակվում են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը​ հանդիպում է ունեցել Արմավիրի ​ և Արարատի մարզպետարանների հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Խորհրդակցություններին մասնակցել են նաև մարզպետարանների պատասխանատուները, ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման […]

̰
«Գազել» մակնիշի մի շարք հին միկրոավտոբուսներ կփոխարինվեն նոր ավտոբուսներով

15:28 26.06.2023

Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակներում՝ «Գազել» մակնիշի մի շարք հին միկրոավտոբուսներ կփոխարինվեն նոր՝ «ՄԱՆ», «Ժոնգթոնգ», «Հիգեր» և «Գազել Սիթի» շարժակազմերով, փոփոխվել են նաև առանձին երթուղիների ուղեգծեր։ Հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի: Տրանսպորտի բարեփոխումների վերաբերյալ այս և այլ նորությունները հայտնել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարականի այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ

15:05 26.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ: Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:

̰
Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները հնարավորություն կունենան շարունակելու ուսուցչական գործունեությունը

14:49 26.06.2023

12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է պահանջ, որպեսզի ուսուցիչները պարտադիր ունենան բարձրագույն կրթություն: Տրվել է որոշակի ժամանակահատված, որպեսզի ուսուցիչները բարձրագույն կրթություն ստանան: Շատ ուսուցիչներ օգտվել են այդ հնարավորությունից: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի քան 1300 ուսուցիչներ չեն ստացել բարձրագույն կրթություն, եւ այսօր դպրոցներում դասավանդում են` ունենալով միջին մասնագիտական կրթություն. այս […]

̰
Իրանն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը

14:04 26.06.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար եւ մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի համար […]

̰
«Սրիկան դու ես, պապանձվի՛ր». ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին, հայտարարվեց ընդմիջում

13:15 26.06.2023

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից հետո խորհրդարանում կրքերը լարվեցին, և հերթական վիճաբանությունը տեղի ունեցավ։ Մինասյանն ասաց, որ իշխանությունն ապացուցում է՝ այն արժեքները, որ հայտարարել է ժամանակին, աստիճանաբար և կոպիտ ջարդվում են. «Ջարդելով, հրաժարվելով անցնում եք ամեն ինչի վրայից»,- ասաց Մինասյանը։ Հայտնում է Radar Armenia-ն։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հիշեցրեց, որ ընդդիմադիրները չմասնակցեցին […]

̰
Օրենսդրական փաթեթ՝ ուղղված արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի լիցենզավորման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը

11:52 26.06.2023

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 26-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հիշեցնենք, որ փաթեթի քննարկումը հանձնաժողովի նախորդ նիստում լրամշակման նպատակով հետաձգվել էր մինչեւ երկամսյա ժամկետով: Օրենսդրական փաթեթն ուղղված է […]

̰
Ալեն Սիմոնյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Վիգեն Խաչատրյանի հիշատակը

11:30 26.06.2023

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նստաշրջան: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը:

̰
Արգելանք է դրվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ տասնյակից ավելի գույքերի վրա

10:17 26.06.2023

ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատողի՝ նախկին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ 23.06.2023 թվականին հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հարկ է նշել, որ հեռակա վարույթը հնարավորություն կընձեռի լիարժեք դատաքննություն իրականացնել առանց ամբաստանյալների […]

̰
Իսրայելի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է խուսափել Ռուսաստան մեկնելուց

23:44 24.06.2023

Իսրայելի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել անհարկի Ռուսաստան մեկնելուց՝ չնայած «Վագների» հետ կապված իրավիճակի հանգուցալուծմանը, հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Այս պահին Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս կշռադատել այս պահին Ռուսաստան մեկնելու անհրաժեշտությունը: Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Իսրայելի քաղաքացիները պետք է կշռադատեն անհրաժեշտությունը։ […]

̰
Պրիգոժինը հայտարարել է՝ շրջում է շարասյուները

23:29 24.06.2023

«Վագների» մարտիկները շրջում են իրենց շարասյուները և վերադառնում դաշտային ճամբարներ, հայտնել է խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի մամուլի ծառայությունը Telegram-ի ալիքում։ «Գիտակցելով ողջ պատասխանատվությունը այն բանի համար, որ կողմերից մեկի վրա ռուսական արյուն է թափվելու, մենք շրջում ենք շարասյուները և հակառակ ուղղությամբ՝ պլանի համաձայն, մեկնում ենք դաշտային ճամբարներ»,- ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Բելառուսի նախագահ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

22:43 24.06.2023

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ: ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին:

̰
Հարավային Օսիան ժամանակավորապես կփակի Վրաստանի հետ սահմանը

19:52 24.06.2023

Հարավային Օսիան երեք օրով փակում է Վրաստանի հետ սահմանը՝ հարևան հանրապետությունում ստեղծված ծանր քաղաքական իրավիճակի պատճառով։ «Վրացական տարածքում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակի պատճառով՝ Վրաստանի հետ Հարավային Օսիայի Հանրապետության պետական ​​սահմանին սադրանքները կանխելու նպատակով, հունիսի 24-ին, ժամը 20.00-ից մինչև հունիսի   27-ը ժամը 09:00-ն ժամանակավորապես փակել պետական ​​սահմանի անցակետերը»,- ասվում է ԱԽ որոշման մեջ։։ Sputnik South Ossetia-ի […]

̰
ԱԳՆ-ն զգուշացրել է Արևմուտքին հեռու մնալ ՌԴ-ի ներքաղաքական իրավիճակն օգտագործելու փորձերից

19:16 24.06.2023

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է արևմտյան երկրներին ռուսաֆոբ նպատակներին հասնելու համար ներքին իրավիճակը չփորձել օգտագործել։ «Այսպիսով, դավադիրների նպատակը Ռուսաստանում իրավիճակի ապակայունացումն է, միասնության ոչնչացումը: Նրանք նաև ցանկանում են խաթարել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված միջազգային հուսալի անվտանգության ապահովմանը։ Այսպիսով, ապստամբությունը ձեռնտու է  Ռուսաստանի արտաքին թշնամիներին»,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում:   ԱԳՆ-ն նաև բարձր է գնահատել […]

̰
Ալիևը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը

19:04 24.06.2023

Հունիսի 22-ին ադրբեջանական կողմը Հակարի կամրջի վրա տեղադրել է բետոնե բլոկներ՝ ամբողջությամբ արգելափակելով Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհի երթևեկելի հատվածը և տեխնիկապես անհնարին դարձնելով տրանսպորտային միջոցների շարժն այդ ճանապարհով։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արդեն 10 օր է չի իրականացվում Արցախից Հայաստանի բուժհաստատություններ ծանր հիվանդների տեղափոխումը, ինչպես նաև կենսական նշանակության պարենի, դեղամիջոցների մատակարարումը հանրապետություն։ […]

̰
Կապի մեջ ենք եվրոպացի առաջնորդների և «Մեծ յոթնյակի» գործընկերների հետ, սա ակնհայտորեն Ռուսաստանի ներքին հարցն է․ Շառլ Միշել

18:19 24.06.2023

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է երկրի «ներքին գործ»։ 1tv.ge -ի փոխանցմամբ՝ այդ մասին նա գրել է «Twitter»-ում։ «Մենք ուշադիր հետեւում ենք Ռուսաստանում տիրող իրավիճակին։ Մենք կապի մեջ ենք եվրոպացի առաջնորդների և «Մեծ յոթնյակի» գործընկերների հետ։ Սա ակնհայտորեն Ռուսաստանի ներքին խնդիրն է։ Մեր աջակցությունն Ուկրաինային և Զելենսկիին անսասան է»,- գրել […]

̰
Բլինքենը քննարկել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը G7-ի գործընկերների և ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ

17:43 24.06.2023

  Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը G7-ի իր գործընկերների և ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը, ասել է ԱՄՆ ԱԳՆ խոսնակ Մեթյու Միլլերը։ «Քարտուղար Բլինքենն այսօր զրուցել է Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի և պաշտպանական քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ՝ քննարկելու Ռուսաստանում զարգացող […]

̰
Հումանիտար ճգնաժամի պայմաններում շարունակվում է խոչընդոտվել միջազգային հումանիտար և փաստահավաք առաքելությունների՝ ծայրահեղ անհրաժեշտ մուտքը ԼՂ․ ՀՀ ԱԳՆ

17:25 24.06.2023

Լեռնային Ղարաբաղում միջազգային մեխանիզմի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարությունը։ «ՀՀ ԱԳՆ Տարածաշրջանում իրական և տևական խաղաղություն կառուցելու նպատակով Հայաստանը և Ադրբեջանը բանակցային գործընթացում պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնեն գոյություն ունեցող բոլոր խնդիրների համար՝ կանխելով ատելության և թշնամանքի հետագա դրսևորումները: Այդ խնդիրների թվին, ի թիվս այլոց, պատկանում են ինչպես Հայաստանի […]

̰
Եվրոպական երկրները հայտարարել են, որ ուշադիր հետևում են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին

17:08 24.06.2023

Եվրոպական երկրներն արձագանքել են Ռուսաստանում տիրող իրավիճակին՝ ասելով, որ ուշադիր հետևում են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նիդերլանդների արտգործնախարար Վոպկե Հոկստրան ասել է, որ սերտ կապի մեջ է Մոսկվայում դեսպանատան հետ և փորձում է հստակ պատկերացում կազմել իրավիճակի մասին, որը նա անվանել է «Ռուսաստանի ներքին զարգացումներ»:   Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կայքում շաբաթ օրը թարմացվել են […]

̰
Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկերոջը ներկայացրել է Ռուսաստանում տիրող իրավիճակը

12:40 24.06.2023

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ օրը՝ հունիսի 24-ին, հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է հանրապետության ղեկավարին մոտ «Pul of the First» Telegram ալիքը։ «Ռուսաստանի նախագահն այսօր առավոտյան զանգահարել է Բելառուսի նախագահին, հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկերոջը ներկայացրել է Ռուսաստանում տիրող իրավիճակը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

̰
Չափազանց մեծ հավակնությունները հանգեցրել են Ռուսաստանի դավաճանությանը․ Պուտին

11:35 24.06.2023

Այն, ինչի առջև կանգնած է Ռուսաստանը, դավաճանություն է, և չափազանց մեծ հավակնություններն ու անձնական շահերը հանգեցրել են դավաճանության։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը՝ հունիսի 24-ին, քաղաքացիներին ուղղված ուղերձում։ «Չափազանց մեծ հավակնություններն ու անձնական շահերը հանգեցրին դավաճանության: Դավաճանել մեր երկրին, մեր ժողովրդին և այն գործին, որի համար մեր մյուս ստորաբաժանումների հետ […]

̰
Այն, ինչի հետ բախվել ենք, դավաճանություն է, հարված է թիկունքից․ ՌԴ նախագահի ուղերձը

11:03 24.06.2023

ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ նախագահ Վլադիմիր Պւտինը հանդես է եկել տեսաուղերձով։ Նա մասնավորապես ասել է․ «Այն, ինչի հետ բախվել ենք, դավաճանություն է, հարված է թիկունքից»։ Նա նշել է, որ իշխանությունները թույլ չեն տա, որ պառակտումը կրկնվի։ «Մենք կպաշտպանենք ժողովրդին»,-ասել է նա։  

̰
Նա մեր քաղաքական թիմին միացավ դժվարագույն պահին, և նրա ներկայությունը զգալի էր, նկատելի ու կարևոր. Փաշինյանը՝ Վիգեն Խաչատրյանի մասին

10:19 24.06.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` ի հիշատակ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի: «Այսօր մենք վերջին հրաժեշտն ենք տալիս Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանին: Խաչատրյանը արդեն երրորդ անգամ էր խորհրդարանում. Նա եղել է թե Գերագույն խորհրդի և թե առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Զբաղեցրել է նաև Լոռու մարզպետի, Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնները, գործադիր կարգավիճակում […]

̰
Դիմացինն անընդհատ սովորում էր նրանից. քաղաքական գործիչները՝ Վիգեն Խաչատրյանի մասին

22:07 23.06.2023

Այսօր տեղի է ունեցել քաղաքական գործիչ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգսիտը, որին մասնակցել են ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորներ, նախարարներ, քաղաքական գործիչներ:  Վիգեն Խաչատրյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝  Երևանի կենտրոնական գերեզմանատանը։ Իրենց ավագ ընկերոջ մասին ի՞նչ հուշեր ունեն քաղաքական գործիչները. մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նախագահի ընտրություններում Էրդողանի հակառակորդը կարող է դատապարտվել 110 տարվա ազատազրկման

21:51 23.06.2023

Թուրքիայի նախագահի ընտրություններում պարտությունից անմիջապես հետո Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ 28 դատական հայց է ներկայացվել: Եթե քաղաքական գործչին դրանց բոլորով մեղավոր ճանաչեն, նա բանտում պետք է անցկացնի 100 տարուց ավելի: Ինչո՞ւմ են մեղադրում Քըլըչդարօղլուին ու ովքե՞ր են հայցվորները:  Այս ամենը կարո՞ղ է իրական հետևանքներ ունենալ, թե՞ այլ նպատակներ է հետապնդում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]

̰
Չինաստանը համաշխարհային հանրությանը կոչ է արել դադարեցնել ուկրաինական հակամարտության սրումը

21:40 23.06.2023

Չինաստանը կոչ է արել, որ միջազգային հանրությունը զերծ մնա ուկրաինական հակամարտության սրումից։ Այդ մասին ուրբաթ օրը՝ հունիսի 23-ին, ասել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանգը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում: «Ուկրաինայում մարտերն անցնում են էսկալացիայի փուլ։ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ոչնչացումը հիշեցում է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ավելի ու ավելի շատ ռիսկեր […]

̰
ԵԽԽՎ բանաձևի առավելություններն ու թերությունները. ամփոփում է Գևորգ Մելիքյանը

19:27 23.06.2023

Անցնող օրերը աչքի ընկան սահմանին սրացումներով: Ադրբեջանական կողմը ակտիվ ապատեղեկատվություն էր տարածում՝ հող նախապատրաստելով նոր սադրանքների համար: Դրան զուգահեռ միջազգային հարթակներում գործընթացներ էին տեղի ունենում: Այս ամենի համատեքստը «Հորիզոն»-ի տաղավարում քննարկվել է Ազգային դիմակայունության հայկական ինտիտուտի հիմնադիր, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

16:53 23.06.2023

Նազելի Բաղդասարյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից և նշանակվել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար։

̰
BACK_TO_TOP