TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի զեկույցում ներառվել է Ադրբեջանում հայատյացության մասին Հայաստանի քաղհասարակության տրամադրած տեղեկատվությունը

11:55 22.06.2023

Հունիսի 19-ին Ժնևում մեկնարկել է Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանը, որին ընդառաջ ՄԱԿ-ի Ռասիզմի ժամանակակից ձևերի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության հարցերով Հատուկ զեկուցողը հրապարակել է թեմատիկ զեկույց։ «Նացիզմի, նացիզմի նոր ձևերի և այլ պրակտիկայի ու անհանդուրժողականության վերաբերյալ» զեկույցում ամփոփվում է ՄԱԿ անդամ պետությունների կողմից տրամադրված տեղեկատվությունն առ այն, թե տվյալ երկրի […]

̰
Վաշինգտոնում հաջորդ շաբաթ կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը. Փաշինյան

11:45 22.06.2023

Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ  հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է նաև անցկացնել սահմանազատման հանձնաժողովի նիստ, այն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա։ […]

̰
Մեր խնդիրն է մտածել, թե ինչպես պահպանել հայերի կյանքը Ղարաբաղում՝ պոտենցիալ ցեղասպանական սպառնալիքի պայմաններում. ԱՄՆ կոնգրեսի լսումները Արցախի հարցով

11:09 22.06.2023

Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովը (TLHRC) կազմակերպել է շրջադարձային լսումներ՝ ընդգծելով Ադրբեջանի աճող ագրեսիան Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ քրիստոնյաների դեմ՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության դեմ՝ տարածաշրջանում տեղի ունեցող երկրորդ Հայոց ցեղասպանության սպառնալիքի պատճառով: Երկժամյա լսումները հյուրընկալել են TLHRC-ի համանախագահներ Քրիս Սմիթը (R-NJ) և Ջեյմս ՄաքԳովերնը (D-MA) և ներառել են Կոնգրեսի հայկական հանձնախմբի […]

̰
ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

10:54 22.06.2023

ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ: Ամերիկյան պատվիրակության կազմում է եղել նաև ԱՄՆ բրիգադային գեներալ, Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդին: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա […]

̰
Ի հիշատակ ՀՀ ԱԺ  պատգամավոր Վիգեն Խաչատրյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան

10:36 22.06.2023

Ի հիշատակ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի՝ հունիսի 22-ին՝ ժամը 12։30-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան: Հուշամատյանը կփակվի հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

̰
Հայտնի է՝ երբ կկայանա դիրքեր սնունդ մատակարարելիս գերեվարված երկու հայ զինծառայողների գործով նախնական դատական նիստը

10:22 22.06.2023

«Հայկական դիվերսիոն խմբի»՝ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործով նախնական դատական նիստը նշանակված է հուլիսի 3-ին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել և ծանր հանցագործությունների դատարան է փոխանցել նրանց գործը։ Երկու հայ զինծառայողներն Ադրբեջանում մեդադրվում են հրազենի մաքսանենգության, ահաբեկչության, ազգային, ռասայական, սոցիալական և կրոնական […]

̰
ԱՄՆ-ը Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի և Թուրքիայի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության սկզբունքները. ԶԼՄ-ներ

09:57 22.06.2023

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը շաբաթավերջին կմեկնեն Կոպենհագեն՝ հանդիպելու Բրազիլիայի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ուկրաինայի խաղաղության սկզբունքները։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով գործին ծանոթ աղբյուրներին: Նրա հաղորդմամբ՝ Ուկրաինան հանդիպում է խնդրել համաշխարհային հարավի զարգացող երկրների հետ։ Ակնկալվում […]

̰
Համաշխարհային բանկը 1,75 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային

09:31 22.06.2023

Համաշխարհային բանկը հայտարարել է Ուկրաինային 1,75 մլրդ դոլարի նոր օգնության մասին։ «Համաշխարհային բանկը հայտարարել է Ուկրաինային 1,75 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ օգնության մասին»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 500 միլիոն դոլար կտրամադրվի որպես Մեծ Բրիտանիայի երաշխավորած վարկ, 1,25 միլիարդ դոլար՝ որպես դրամաշնորհ ԱՄՆ-ից և 15 միլիոն դոլար՝ Ֆինլանդիայից:

̰
Անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում  Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը. Վեդանտ Պատել

09:12 22.06.2023

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում են Վաշինգտոնում  Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը, քանի դեռ կողմերը շարունակում են խաղաղ ապագան հետապնդել Հարավային Կովկասի տարածաշրջանում: «Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղղակի երկխոսությունը հիմնախնդիր է լուծելու տեւական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Լարվածությունը, անշուշտ, անարդյունավետ է […]

̰
Սիրիան և Թուրքիան պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման հայեցակարգի շուրջ

08:43 22.06.2023

Սիրիան, Թուրքիան և Իրանը համաձայնել են Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները կարգավորելու համար Ռուսաստանի կողմից ներկայացված «ճանապարհային քարտեզի» հայեցակարգին, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը։ «Բոլոր կողմերը ընդհանուր առմամբ համաձայնել են հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու ճանապարհային քարտեզի հայեցակարգին և արտահայտել են իրենց տեսակետներն ու առաջարկները: Այժմ […]

̰
Մեր զորակցությունն ենք հայտնում Վիգեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին․ Կոնջորյան

22:49 21.06.2023

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում խմբակցության զորակցությունն է հայտնել Վիգեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։ «Այսօր, 72 տարեկան հասակում, հանկարծամահ է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը: Կիսելով կորստյան ծանր վիշտը` մեր զորակցությունն ենք հայտնում Վիգեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: Հայաստանի անկախությունից ի վեր Վիգեն Խաչատրյանն […]

̰
Բաքվի լրատվամիջոցները հաստատում են, որ Իլհամ Ալիևը ստում էր՝ պնդելով, թե չի վերավաճառում Եվրոպային ռուսական ու իրանական գազը

22:09 21.06.2023

Ադրբեջանը շարունակում է ավելացնել Իրանից գնվող գազի ծավալները՝ չնայած Բաքվի ու Թեհրաnի միջև աճող լարվածությանը: Անհերքելի փաստերը վկայում են այն մասին, որ այդ պետությունn իրականում վառելիքի վերավաճառքով է զբաղվում: Ի՞նչ ծավալների մասին է խոսքը և արդյո՞ք Ադրբեջանը միայն իրանական գազն է վերավաճառում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նավթի և գազի իրանական պետական ընկերության […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն էջմիածնում ընդունել է Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավորին

21:31 21.06.2023

Հունիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին։ Հանդիպմանն ի դեմս պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենի՝ Նորին Սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման և Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձևերի ընդունման համար։ Անդրադառնալով Արցախի շրջափակմանը և դրա հետևանքով ստեղծված […]

̰
ԱՄՆ Կոնգրեսի 54 ներկայացուցիչներ Բայդենի վարչակազմին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

21:20 21.06.2023

ANCA-ն ողջունում է Կոնգրեսի նամակը, որը գլխավորում է Կոնգրեսի ներկայացուցիչը: Բարբարա Լին պահանջում է ուժեղացնել ԱՄՆ-ի Պատասխան ադրբեջանական ագրեսիային Երկկուսակցական խումբ՝ բաղկացած 54 ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներից, Ռ. Բարբարա Լիի գլխավորությամբ Բայդենի վարչակազմից պահանջել է դադարեցնել  ռազմական օգնությունն Ադրբեջանին և հորդորել է ԱՄՆ-ի ավելի ուժեղ պատասխանը Ադրբեջանի շարունակական շրջափակմանը և ագրեսիային Արցախի 120,000 բնիկ հայ քրիստոնյա […]

̰
Սաակաշվիլին երբեք չի լքել վրաստանյան քաղաքականությունը. վարչապետ

20:42 21.06.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, անդրադառնալով Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի՝ վրաստանյան քաղաքականություն հնարավոր վերադարձին, ասել է, որ Սաակաշվիլին երբեք չի լքել վրաստանյան քաղաքականությունը: Վարչապետն ասել է՝ բոլորն էլ տեսան, որ այդ մարդուն (նկատի ունի Սաակաշվիլիին-խմբ.) ոչ ոք չի թունավորել, նա չի մահացել, ոչինչ չի եղել․ «այդ ամենը մասկարադ էր, թատրոն»։ Ղարիբաշվիլիի կարծիքով, Սաակաշվիլիի […]

̰
ՌԴ-ն հասկանում է Շուշիում Թուրքիայի հյուպատոսության հնարավոր բացման հարցի զգայունությունը Երևանի համար․ Զախարովա

20:08 21.06.2023

Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի համար զգայուն հարց է Շուշիում Թուրքիայի հյուպատոսության հնարավոր բացումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, որ Անկարան պատրաստ է ցանկացած պահին գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում։ «Ցանկացած վայրում, մասնավորապես՝ Շուշիում, հյուպատոսությունների բացման հարցը շարունակում է […]

̰
Թուրքիայի բնակչության 87%-ը ցանկանում է, որ փախստականները հեռանան

19:50 21.06.2023

Spectrum House հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Ազադ Բարըշը մայիսի 14-28-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների, սոցիալական խնդիրների և փախստականների վերաբերյալ անցկացրած հետազոտության մասին է խոսել։ Նա նշել է, որ վերջին տարիներին ողջ աշխարհում ակտիվացած ծայրահեղ աջ և նեոնացիստական գաղափարները՝ նեոթյուրքականի դրսևորումներով գլուխ են բարձրացրել նաև Թուրքիայում։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Բարըշը հայտնել է, որ փախստականների՝ […]

̰
Ամենակարևորն այն է, որ արցախցին հասկանում է, որ Արցախի ապագան առաջնահերթորեն կախված է իրենից և Արցախում ապրելուց. Արտակ Բեգլարյան

19:30 21.06.2023

«Հորիզոն» լրատվականը հեռավար զրուցել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի հետ: Անդրադարձ է եղել վերջին օրերին իրավիճակի կտրուկ սրացումների պատճառներին: Նախարարի խորհրդականը անդրադարձել է նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված կառավարության սահմանած նոր խստացումներին, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցներին, Սարսանգի ջրամբարի ներկայիս վիճակին: Արտակ Բեգլարյանը պատասխանել է նաև հարցին, թե ի՞նչ է սպասվում և […]

̰
ՌԴ-ն Երևանին կոչ է անում չհեռանալ եռակողմ ձևաչափով աշխատանքից, իսկ Բաքվին՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ

19:25 21.06.2023

Ռուսաստանը Երևանին կոչ է անում չհեռանալ եռակողմ ձևաչափով աշխատանքից, իսկ Բաքվին՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ « Երևանի գործունեության ընդհատումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է հողի վրա իրավիճակի սրման։ Իսկ Բաքվին կոչ ենք անում  […]

̰
Հայաստանում է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը

19:18 21.06.2023

Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։ Նույն օրը պատվիրակության անդամներն այցելել են Արմավիրի ուսումնական կենտրոն։ Հյուրերին մանրամասներ է ներկայացվել կենտրոնի պատմության, […]

̰
Լոնդոնում հանդիպել են Էնթոնի Բլինքենը և Դմիտրո Կուլեբան

19:13 21.06.2023

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Լոնդոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Կուլեբայի խոսքով, նրանք խոսել են Ուկրաինային աջակցության հարցերի մասին։ «Ես Լոնդոնում հանդիպեցի Էնթոնի Բլինքենին և շնորհակալություն հայտնեցի Ամերիկային աջակցության համար։ Մենք քննարկել ենք Ուկրաինայի հակահարձակողական կարողությունների ամրապնդման հաջորդ քայլերը, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարի վերաբերյալ Վիլնյուսի գագաթնաժողովի արդյունքների նախապատրաստումը և խաղաղության բանաձևի […]

̰
Մարիա Զախարովան մեկնաբանել է հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը

18:50 21.06.2023

Լաչինի միջանցքի անցակետում հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը։ «Լաչինի միջանցքի միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ: Ռուսական կողմը բազմիցս […]

̰
Դաշինքը կօգնի Ուկրաինային արդիականացնել իր զինված ուժերը և մոտեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին․ Ստոլտենբերգ

18:42 21.06.2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ դաշինքը կօգնի Ուկրաինային արդիականացնել իր զինված ուժերը և մոտեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին։ «Գագաթնաժողովում դաշնակիցները կստանան երկարաժամկետ օգնության փաթեթ, որը կօգնի Ուկրաինային հարմարվել ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Ստոլտենբերգը գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում։ Միաժամանակ, Ստոլտենբերգը նշում է, որ դաշինքի օգնությամբ ուկրաինացի զինվորականները կկարողանան խորհրդային մոդելային բանակից անցնել ժամանակակից զինված ուժերի՝ […]

̰
Ոստիկանության զորքերում բարեփոխումները կբերեն հանրային անվտանգության ապահովման նոր ստանդարտի. Փաշինյան

16:23 21.06.2023

Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Վարչապետին ուղեկցել են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք: Կառավարության ղեկավարը նախ եղել է Հավերժության պուրակում, որը հիմնվել է ի հիշատակ Ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է […]

̰
Ո՞ր սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն վճռականություն կցուցաբերի` ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերը. Արմեն Գևորգյանի հարցը` Էդգար Ռինկևիչին

15:29 21.06.2023

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը վեհաժողովի ամառային նստաշրջանում հարց է ուղղել Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկեւիչին. «Պարոն նախարար, ԱՄՆ նախագահ Բայդենը երկու անգամ հյուրընկալել է Ժողովրդավարության գագաթնաժողովը, որտեղ որոշ անդամ երկրներ չեն հրավիրվել ժողովրդավարական սկզբունքներից նահանջելու պատճառով: Դրանցից մեկը Ադրբեջանի Հանրապետությունն […]

̰
Կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ. Մհեր Գրիգորյան

14:27 21.06.2023

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանը դրական է արձագանքել հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպման մասին հայկական կողմի առաջարկին։ Փոխանցում է Radar Armenia-ն։ Գրիգորյանը նշել է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա․ «Ենթադրում եմ՝ մոտ ժամանակներս հանդիպում կլինի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ քննարկվելու են օրակարգային հարցեր։ Անդրադառնալով […]

̰
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Սիրիայի հարցով հանդիպում կանցկացնեն մինչև 2023 թվականի վերջ

13:40 21.06.2023

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պայմանավորվել են Սիրիայի հարցով իրենց 21-րդ հանդիպումը անցկացնել 2023 թվականի երկրորդ կեսին, ասվում է երեք երկրների հայտարարությունում` Աստանայում կայացած բանակցություններից հետո։ Ավելի վաղ Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունն առաջարկել էր «Աստանայի» վերջին՝ 20-րդ հանդիպումը դարձնել Աստանայի համար եզրափակիչ։ «Պայմանավորվել են Սիրիայի հարցով 21-րդ միջազգային հանդիպումն անցկացնել 2023 թվականի երկրորդ կեսին»,- ասվում է […]

̰
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել խուսափել Չինաստանից կախվածությունից

13:17 21.06.2023

Չինաստանը ՆԱՏՕ-ի հակառակորդը չէ, բայց դաշնակիցները չպետք է թույլ տան կախվածություն Չինաստանից մի շարք ոլորտներում, ներառյալ հումքի կարևոր մատակարարումները, Tagesspiegel-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Չի խոսվում երկրի տնտեսական անջատման կամ մեկուսացման մասին: Չինաստանը մեր թշնամին չէ, մենք պետք է մտքերի սերտ փոխանակում կատարենք և շարունակենք առևտուրը»,-ասել է Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով Գերմանիայի […]

̰
Նատալի Լուազոն և SEDE-ի պատվիրակությունը Սիսիանի օդանավակայանում կմիանան ԵՄ մոնիտորինգային թիմին՝ Լաչինի միջանցքում ծրագրվող պարեկության համար

11:44 21.06.2023

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է. «Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունում է ԵԽ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին և SEDE-ի պատվիրակությանը, որոնք Սիսիանի օդանավակայանում կմիանան ԵՄ մոնիտորինգային թիմին՝ Լաչինի միջանցքում ծրագրվող պարեկության համար»: Head of EU Mission in Armenia Markus Ritter and @EU_Armenia Ambassador Andrea Wiktorin […]

̰
ՀՀ ԱԳ փոխնախարարը Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

11:14 21.06.2023

Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի պատվիրակությանը նախագահ Նատալի Լուազոյի գլխավորությամբ: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանի համար առաջնային կարևորության հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը՝ շնորհակալություն հայտնելով պատվիրակության անդամներին իրենց հայանպաստ գործունեության համար: Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև […]

̰
BACK_TO_TOP