TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+12.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

20:46 25.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստին: Միջոցառման նեղ կազմով նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի նախագահները: Ընդլայնված կազմով նիստին որպես հյուր մասնակցել է Ադրբեջանի նախագահը, իսկ հեռավար կարգով` ԵԱՏՄ-ում դիտորդ երկրների` Ուզբեկստանի, Կուբայի առաջնորդները, ինչպես նաև որպես հյուր` Տաջիկստանի նախագահը: Նեղ կազմով նիստում իր […]

̰
ԱԺ-ն քննարկել է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը. առաջադրվել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը

20:34 25.05.2023

Խորհրդարանը քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրությունը ներկայացրել է խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: «Սերգեյ Աղինյանը ծնվել է 1977 թվականին` Երեւանում: 1994-1998 թվականներին ուսանել է […]

̰
Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահի «միջանցքային» խոսույթին

20:07 25.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ նշելով. «Իմ արձագանքը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահի «միջանցքային» խոսույթին»:

̰
Թուրքիայի միգրացիայի վարչությունը հրապարակել է երկրում գտնվող սիրիացիների թիվը

19:59 25.05.2023

Ըստ Թուրքիայի միգրացիայի կառավարման վարչության հրապարակված տվյալների` Թուրքիայում ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող սիրիացիների թիվը կազմում է 3 մլն 381 429, իսկ Սիրիա վերադարձած սիրիացիների թիվը` 554.114։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Միջազգային պաշտպանության տակ գտնվող օտարեկրացիների թիվը կազմում է 300.720, իսկ կացության թույտվությամբ երկրում մնացողներինը՝ 1 մլն 308 514։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում սիրիացիների թիվն այս պահին կազմում […]

̰
ՀՀ նախագահը և ԱՄՀ կառավարիչ-տնօրենն անդրադարձել են հետհամավարակային տնտեսական վերականգնման գործընթացներին

19:53 25.05.2023

Կատարի տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը։ Կառավարիչ տնօրենն, իր հերթին, առանձնահատուկ ընդգծել է վերջին շրջանում Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ տնտեսությունը հնարավոր է ավելի մեծ աճ արձանագրի։ Հանդիպման ընթացքում […]

̰
Ո՛չ Իրաքում, ո՛չ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները չեն դադարելու. Հուլուսի Աքար

19:47 25.05.2023

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ելույթ է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Կայսերի քաղաքում «Երիտասարդության տոնի» շրջանակներում կազմակերպված միջոցառմանը և սպառնացել  Սիրիայի քրդական ուժերին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական: Աքարը խոսելով Իրաքում և Սիրիայում քրդական ուժերի տարվող պայքարի մասին՝ նշել է, որ դրանք շարունակվելու են: «Ո՛չ Իրաքում, ո՛չ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները չեն դադարելու: Այս պայքարը […]

̰
Իրանը հայտարարել է, որ եթե բնական գազ արտահանի Եվրոպա, ապա դա կանի Թուրքիայի տարածքով

19:19 25.05.2023

Իրանական գազի ազգային ընկերության (NIGC) գլխավոր տնօրեն Մաջիդ Չեգենին ասել է, որ եթե իր երկիրը որոշի բնական գազ արտահանել Եվրոպա, ապա ինչպես դա կանի։ Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը, իրանական «Աշխատավորների լրատվական գործակալության» (ILNA) հետ զրույցում Չեգենին տեղեկություն է տվել բնական գազի արտահանման հարցում իրենց ունեցած մոտեցումների վերաբերյալ: «Եթե մենք բնական գազ արտահանենք Եվրոպա, դա կլինի […]

̰
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ

19:05 25.05.2023

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Այս մասին հինգշաբթի օրը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հայաստանով անցնող միջանցքի մասին հայտարարությանը։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Հանդիպման հիմնական մասից հետո Ալիևն ու Փաշինյանը մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։ […]

̰
Ամփոփվել են Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլի արտերկրյա քվեարկության արդյունքները

18:37 25.05.2023

Մայիսի 24-ին ավարտվել է Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ արտերկրում բնակվող թուրք քաղաքացիների քվեարկությունը: Երկրի բարձագույն ընտարական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ ընդհանուր 3.416.086 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 1.889.398 անձ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ այդմ՝ մայիսի 14-ին նախագահական ընտրությունների 1-ին փուլի համեմատ, 2-րդ փուլում քվեարկածների թիվն աճել է շուրջ 18%-ով: Հիշեցնենք, որ  2-րդ փուլի […]

̰
Բելառուսում տեղակայված Ռուսաստանի միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը մնում է Մոսկվային. Շոյգու

17:39 25.05.2023

Ռուսաստանը, Բելառուսի տարածքում ոչ ռազմավարական միջուկային զենք տեղակայելով, այն չի փոխանցում հանրապետությանը, նրա նկատմամբ վերահսկողությունը և դրա կիրառման որոշումը մնում է Մոսկվային, հինգշաբթի ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանը միջուկային զենք չի փոխանցում Բելառուսի Հանրապետությանը, որի վերահսկողությունը և  կիրառման որոշումը մնում է ռուսական կողմի վրա», – ասել է նա փաստաթղթերի […]

̰
Պաշտպանության նախարարների խորհուրդն անհրաժեշտ է համարում փոխել ՀԱՊԿ-ի և անդամ երկրների իրավական բազաները

17:20 25.05.2023

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի անդամները անհրաժեշտ են համարում փոխել կազմակերպության և նրա անդամների իրավական բազաները՝ ապահովելու հավաքական անվտանգության ուժերի տեղակայման վերաբերյալ արագ որոշումների կայացում։ Այս մասին հինգշաբթի օրը խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք նշել ենք կազմակերպության կարգավորող և իրավական […]

̰
Մարզերում կկառուցվեն 42 կրթօջախներ, կիրականցվեն ևս 28 սուբվենցիոն ծրագրեր. գործադիրի որոշումները

15:49 25.05.2023

Նախատեսվում է մինչև 2027 թ.-ը դեղագործական ոլորտի արտադրության ծավալն ավելացնել 4 անգամ, ևս 3 մարզում կկառուցվի 42 կրթական հաստատություն, 8 մարզերի էլ կհատկացվի 999 մլն դրամ՝ սուբվենցիոն 28 ծրագրերի համար։ Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Շարունակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցի քննարկումը

15:14 25.05.2023

Խորհրդարանը մայիսի 25-ի նիստում շարունակել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկումը: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Աղաջանյանի, Լիզա Գրիգորյանի եւ Կարեն Թումանյանի թեկնածությունները: Թեկնածու Կարեն […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Երևանի 33-րդ թաղամասի մի խումբ բնակիչների

14:34 25.05.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին ընդունել է Երեւանի 33-րդ (Խանջյան, Ֆիրդուսի փողոցների, Հանրապետության նրբանցքի, Տիգրան Մեծ պողոտայի) թաղամասի մի խումբ բնակիչների, որոնք երեկ հանդիպում էին խնդրել ՀՀ ԱԺ նախագահից: Հանդիպմանը քաղաքացիները ներկայացրել են իրենց բնակության տարածքում տիրող խնդրահարույց վիճակը, մանրամասներ փոխանցել գերակա շահ համարվող բնակելի հատվածին առնչվող առկա դատական ակտերի վերաբերյալ: Որոշվել է […]

̰
Ո՞րն է եղել քառօրյա պատերազմը 44-օրյայի չվերածելու գինը. Հակոբ Արշակյանը միացրեց նախկին 3 նախագահների ելույթների ձայնագրությունները

13:40 25.05.2023

Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ Արցախի վերաբերյալ ելույթներին, միացրեց Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահների՝ տարբեր ժամանակների հայտարարություններից ձայնագրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրինակ Ռոբերտ Քոչարյանը, ով այդ ժամանակ եղել է Արցախի նախագահը, ձայնագրությունում ասում է, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության նպատակը զուտ ռազմական է և, որ դրանք վերադարձվելու են: «Խոսքը, ըստ էության, […]

̰
Մինսկը և Մոսկվան ստորագրել են փաստաթղթեր Բելառուսում ռուսական միջուկային զենք պահելու վերաբերյալ

13:27 25.05.2023

Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վիկտոր Խրենինն այսօր Մինսկում ստորագրել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ռուսական միջուկային զենքը Բելառուսի տարածքում պահելու կարգը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բելառուսի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը: «Հանդիպման ընթացքում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք սահմանում են Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող հատուկ պահեստարանում ռուսական ոչ ռազմավարական միջուկային զենքը […]

̰
Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

12:47 25.05.2023

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հետ։ Պեսկովը նաև տեղեկացրել է, որ հանդիպումից հետո սպասվում է եռակողմ հանդիպում: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը արդեն իսկ Մոսկվայում են:

̰
Արևմուտքը Կիևին տրամադրվող զենքի համար ավելի քան 65 միլիարդ դոլար է ներդրել․ Շոյգու

12:35 25.05.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հինգշաբթի օրը հայտարարել է, որ արևմտյան երկրներն Ուկրաինայի իշխանություններին ստիպում են մարտադաշտում մարտավարական հաջողություններ ցուցադրել ու երկիրը լցնում են ավելի քան 65 միլիարդ դոլարի զենքով։ «Արևմուտքը ստիպում է Կիևի վարչակարգին, անկախ կորուստներից, ցուցադրել մարտավարական հաջողություններ և պատրաստակամություն պայքարելու «մինչև վերջին ուկրաինացին»՝ միաժամանակ զինելով նրանց: Ռազմատեխնիկական օգնությունը Կիևին արդեն գերազանցել է […]

̰
Երևանում կանցկացվի «Կապի եվրոպական գագաթնաժողով 2023»֊ը

11:23 25.05.2023

Կապի եվրոպական գագաթնաժողովը, «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրի ներքո, տեղի կունենա 2023թ. հունիսի 6֊7֊ը՝ Երևանում։ Գագաթնաժողովի նպատակն է համախմբել մասնագետներին և շահագրգիռ կառույցներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար: Միջոցառումն ունի երեք հիմնական ուղղություն՝ Համայնքային ցանցերի հետ կապված տեխնիկական խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, Լրացուցիչ […]

̰
ԿԽՄԿ-ի նախագահի հետ ԱԳ փոխնախարարը քննարկել է ԿԽՄԿ կողմից գործադրվող ջանքերի մանրամասները

11:06 25.05.2023

Մայիսի 24-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը և ԿԽՄԿ կողմից գործադրվող ջանքերի մանրամասները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների, ինչպես […]

̰
Հայ և հորդանանցի ժողովուրդների դարավոր բարեկամական կապերը հարաբերությունների զարգացման ամուր հիմքեր են ստեղծում. Փաշինյանը ուղերձ է հղել

11:00 25.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Բին Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին և վարչապետ, պաշտպանության նախարար Բիշեր Ալ-Խասաունեին՝ Անկախության տոնի առթիվ: Հորդանանի թագավորին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ արքայական մեծություն, Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները: Հայաստանը բարձր է […]

̰
Չինաստանը հայտարարում է Ուկրաինայի հարցում եվրոպական նախաձեռնություններին աջակցելու մասին

10:34 25.05.2023

Չինաստանը կաջակցի Ուկրաինայի հարցում Եվրոպայի նախաձեռնություններին, որոնք բխում են ճգնաժամի բուն պատճառներից։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ մայիսի 24-ին, հայտարարել է ՉԺՀ կառավարության Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանում Չինաստանի նախկին դեսպան Լի Հուին Բեռլինում Գերմանիայի արտգործնախարարության պետքարտուղար Անդրեաս Միքայելիսի հետ հանդիպմանը։ «Չինաստանն աջակցում է եվրոպական երկրներին՝ սկսելու ճգնաժամի ակունքներից, գտնելու ճանապարհ, որը կարգի կբերի առաջինն ու […]

̰
ՄԻ պաշտպանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպանին

09:33 25.05.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 24-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Հանդիպման շրջանակում Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին վերաբերելի հարցեր: Անդրադարձ է կատարել ՄԻՊ գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքի ապահովմանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, երեխաների, կանանց […]

̰
Արիզոնայի օրենսդիր մարմինը հաստատում է Արցախի ինքնորոշման իրավունքը

09:21 25.05.2023

Արիզոնայի նահանգի օրենսդիր մարմինը հաստատել է Արցախի Հանրապետութեան (Լեռնային Ղարաբաղի) ինքնորոշման իրավունքը Արիզոնայի նահանգի Ներկայացուցիչների տան նախագահ Բեն Թոմայի հրապարակած հռչակագրով. այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): «Մենք ողջունում ենք Արիզոնայի նահանգային ժողովի նախագահի հայտարարությունը, որով ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ կարևոր քայլ արցախահայության համար արդարության ճանապարհին», – նշել է ANCA-ի Ազգային […]

̰
Կոլումբիայում ահաբեկչական հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

08:35 25.05.2023

Կոլումբիայի Հյուսիսային Սանտանդեր դեպարտամենտի Տիբու մունիցիպալիտետում անհայտ անձինք պայթուցիկ սարքով հարձակվել են ոստիկանական պարեկի վրա, ինչի հետևանքով սպանվել են երկու ոստիկան և տեղացի մի կին, ևս ութ մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է Caracol ռադիոկայանը։ «Իշխանությունները հայտնում են, որ սպանվել է երկու ոստիկան և մեկ քաղաքացիական անձ, ինչպես նաև վիրավորվել է չորս սպա. պայթուցիկ սարքը գործարկվել […]

̰
Փրկարարները կոտրված ծառը հեռացրել են ճանապարհահատվածից

00:10 25.05.2023

Մայիսի 24-ին, ժամը 20։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցում՝ ծառը կոտրվել և ընկել է՝ փակելով ճապանապարհի երթևեկելի հատվածը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված փակել այն՝ վնասելով էլեկտրական լարեր և […]

̰
Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են սիրիական հարցը

22:25 24.05.2023

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և քննարկել սիրիական հարցը։ Այս մասին հայտնել են Թուրքիայի ԱԳ նախարարությունից։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Այսօր ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Մոսկվայում կայացած Սիրիայի […]

̰
Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է հրաժարվել նոր ատոմակայան կառուցելու Մոսկվայի առաջարկից

22:11 24.05.2023

Ի՞նչ է հայտնի ամերիկացիների առաջարկած ռեակտորների մասին. Հայաստանում ԱՄՆ-ի կողմից փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությանը «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ մատակարարելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը պետք է դիտարկել որպես տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական քայլ։ «Պետք է գիտակցենք, որ ատոմակայանը քիչ թե շատ էժան էլեկտրաէներգիայի աղբյուր է, նաև քաղաքական ներկայություն ապահովելու […]

̰
Լիբանանը հրաժարվում է Ինտերպոլին հանձնել Կենտրոնական բանկի ղեկավարին, որը մեղադրվում է փողերի լվացման մեջ

21:57 24.05.2023

Լիբանանի իշխանությունները Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպությանը (Ինտերպոլ) չեն արտահանձնի Կենտրոնական բանկի կառավարիչ Ռիադ Սալամեին, ով Փարիզի և Մյունխենի դատարանների կողմից մեղադրում են կոռուպցիոն հանցագործությունների մեջ։ Չորեքշաբթի օրը «Asharq Al-Awsat» թերթին ասել է հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Հենրի Խուրին՝ մեկնաբանելով Ինտերպոլի կողմից Բեյրութի ստացած «կարմիր նշանը», որը ենթադրում է մեղադրյալի ձերբակալման և արտահանձնման հնարավորություն։ «Լիբանանյան օրենսդրության […]

̰
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կատարի Պետության Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ բին Ալի Ալ Մաննաիի հետ

21:34 24.05.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի պետություն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Կատարի Պետության Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ բին Ալի Ալ Մաննաիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունների և հեռանկարների շուրջ հարցերի լայն շրջանակ: Զրույցի ընթացքում անդրադարձ […]

̰
BACK_TO_TOP