08:32 29.05.2023
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ցանկացել է շնորհավորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ, սակայն Թուրքիայի ղեկավարի փոխարեն Twitter-ում իր շնորհավորանքում նշել է ֆուտբոլային երկրպագուի: «Շնորհավորում եմ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս տարի մենք նշում ենք Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը և Լեհաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև բարեկամության պայմանագրի ստորագրման 100-ամյակը: Մենք […]
00:09 28.05.2023
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձանագրում է, որ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մարուքյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից 2 հայ զինծառայողի առևանգմանը։ «Հայաստանի ինքնիշխան տարածքից ապօրինի առևանգվել է 2 հայ զինծառայող։ Այսպիսով՝ […]
23:58 27.05.2023
Ադրբեջանի կողմից մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներից Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ստացվել՝ առևանգվածների գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին հնարավոր տեղեկություններ ստանալու վերաբերյալ։ Հաշվի առնելով միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները՝ Պաշտպանը կոչ է անում միջազգային կառույցներին անմիջապես ջանքեր գործադրել առևանգված զինծառայողների իրավունքների պաշտպանության երաշխավորման և հայրենիք վերադարձնելու […]
23:55 27.05.2023
Ռուսաստանին պետք չեն դրսից կոպտորեն պարտադրված չափանիշներ, որոնք ճնշում են ցանկացած ինքնություն, եկել է երկրի ինքնորոշման, իրենց լինելու իրավունքի համար պայքարի ժամանակը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում համաշխարհային մշակույթի ժառանգությանը, մեր երկրում պարզապես անհնար է պատկերացնել այն «չեղարկելու» փորձեր: Բայց, նայելով աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, մենք ավելի ու ավելի […]
23:51 27.05.2023
Just Stop Oil բնապահպանական շարժման անդամները խափանել են ռեգբիի Անգլիայի առաջնության եզրափակիչ հանդիպումը, գրում է Daily Mail թերթը։ Հրապարակման մեջ ասվում է, որ եզրափակիչ խաղը կայացել է Սարասենսների և Սեյլ Շարկսերի միջև Լոնդոնի մերձակայքում գտնվող Թվիկենհեմ մարզադաշտում։ Խաղի ընթացքում առաջին խաղակեսի միջնամասում երկու ակտիվիստներ վազել են խաղադաշտ և նարնջի փոշի ցողել, որն արդեն օգտագործել էին […]
22:44 27.05.2023
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են: «Առաջիկայում ՀՑԹԻ-ն հանդես կգա տեսանյութի հեղինակին ուղղված հերքման պահանջով, իսկ նյութը տարածողներին հորդորում ենք չճշտված տեղեկատվություն չտարածել»,-նշված է հայտարարությունում: Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, […]
22:32 27.05.2023
Երգչուհի Ալլա Պուգաչովան ավելի քան 50 հազար ռուբլի է պարտք Մոսկվայի մարզում գտնվող իր ամառանոցի առափնյա գծի մի հատված վարձակալելու համար։ Ինչպես հայտնում է kp.ru-ն, դատարանն արգելել է Պրիմադոննային վաճառել գույքը պարտքերի պատճառով։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երգչուհին 1990 թվականից առանձնատուն ունի Բերեժկի գյուղում, միևնույն ժամանակ նա ափամերձ գոտու հողամաս է վարձակալել սեփական նավամատույցի համար։ Սակայն Պրիմադոննան […]
22:23 27.05.2023
Վիեննան 2 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայում ականազերծման սարքավորումների համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Ուկրաինայում ծանր հումանիտար իրավիճակը մեղմելու համար Ավստրիայի դաշնային կառավարությունը 2 միլիոն եվրո կհատկացնի <…>: Այդ միջոցները կուղղվեն ականազերծման համար սարքավորումներ ձեռք բերելուն»,- նշում է ԱԳՆ-ն։ Միջոցները կտրամադրվեն ականազերծման ոլորտում մասնագիտացած մարդասիրական ոչ առևտրային կազմակերպությանը: Հանրապետության կանցլեր […]
20:47 27.05.2023
Ուկրաինայի Գերագույն Ռադան առաջարկել է Վրաստանը պաշտոնապես անվանել «Սակարտվելո»։ Համապատասխան օրինագիծը հրապարակվել է մայիսի 26-ին Ուկրաինայի խորհրդարանի կայքում։ «Օրինագծի նպատակին հասնելու համար առաջարկվում է Ուկրաինայում ներդնել պաշտոնական մակարդակով, պաշտոնական նամակագրության և հաղորդակցության մեջ, ինչպես նաև Վրաստանի փոխարեն պաշտոնական և պատմական «Սակարտվելո» անվանման կիրառումը»: Փաստաթղթի պարզաբանման մեջ ասվում է, որ երկրի անունը փոխելու պատճառը նրա «ռուսականացումն […]
19:56 27.05.2023
Թուրքիայի, Իրանի, Սիրիայի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները կհանդիպեն առաջիկա օրերին։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը NTV-ին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի, Իրանի, Սիրիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները կուսումնասիրեն Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը։ «Մենք այդ հարցը քննարկել ենք Ռուսաստանի արտգործնախարար […]
19:51 27.05.2023
«Բաց հասարակության հիմնադրամ» հասարակական կազմակերպության եվրաինտեգրման ծրագրի ղեկավար Վանո Չխիկվաձեի խոսքով՝ հոկտեմբերի 17-ին կամ 25-ին հայտնի կդառնա՝ Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտրամադրի, թե ոչ։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան իր էջում գրել է Վանո Չխիկվաձեն։ «Աղբյուրի համաձայն՝ Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 17-ին կամ 25-ին կներկայացնի ընդլայնման փաթեթը։ Այդ ժամանակ կիմանանք՝ արդյոք Եվրամիության խորհուրդը հանձնարարական կտա […]
19:21 27.05.2023
Ադրբեջանի կողմից Հայաստանի երկու զինծառայողների անօրինական առևանգումը սեփական պարտավորություններից հետ կանգնելու փորձ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թվիթերի էջում։ «Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել զինծառայողներին ու կատարել բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու պարտավորությունները` 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանն ու միջազգային գործընկերների և կազմակերպությունների կոչերին համապատասխան», -ասված է հայտարարությունում։
17:58 27.05.2023
Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Կազբեգի-Վերին Լարս» անցակետով ամեն օր անցնում են հազարավոր մեքենաներ, ուստի իմաստ չունի քննադատել երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերսկսումը։ Այս կարծիքին է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Ամեն օր հազարավոր մեքենաներ են հատում սահմանը՝ Վերին Լարսի անցակետով։ Այդ թվում՝ ուղևորներ, բեռներ, հազարավոր մեքենաներ, և ո՞րն է տարբերությունը, ես չեմ հասկանում, եկեք […]
17:31 27.05.2023
Եվրամիությունը դատապարտում է Բելառուսում ռուսական միջուկային զենք տեղակայելու որոշումը։ Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարության մեջ։ «Սա քայլ է, որը մեզ հետագայում կհանգեցնի ծայրահեղ վտանգավոր էսկալացիայի», –1tv.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Բորելը։ Եվրամիության բարձր ներկայացուցչի խոսքով՝ այս որոշումը հակասում է Ռուսաստանին Բուդապեշտի հուշագրի հիման վրա դրված պարտավորություններին, […]
12:49 27.05.2023
Անկարայի կողմից Կիև զենքի և տեխնիկայի մատակարարումները հակասում են հրադադար ապահովելու Թուրքիայի մտադրություններին և չեն զուգակցվում միջնորդի դերի հետ, RIA Novosti-ին ասել է ՌԴ ԱԳՆ չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Փիլիպսոնը։ «Անկարան բազմիցս հայտարարել է Ուկրաինայում շուտափույթ զինադադար ապահովելու և իր միջնորդությամբ բանակցային գործընթացը վերսկսելու իր ցանկության մասին: Իհարկե, Կիևի ռեժիմին զենքի և ռազմական տեխնիկայի […]
09:18 27.05.2023
Կիևը պաշտոնապես Բեռլինից խնդրել է հեռահար Taurus թևավոր հրթիռներ, որոնք կարող են հասնել Մոսկվա, գրում է Frankfurter Allgemeine Zeitung թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինային Taurus օդային թևավոր հրթիռներ տրամադրելու նախաձեռնությամբ հանդես է եկել Բունդեսթագի պատգամավոր Ռոդերիչ Կիզեվետերը։ «Նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին (հրթիռների փոխանցման մասին – խմբ.) արդեն խոսել […]
09:01 27.05.2023
Թուրքիայում ավարտվում է նախագահական ընտրությունների ձգձգվող գործընթացը, թեկնածուները մինչև շաբաթ օրը ժամը 18:00-ն ժամանակ ունեն քարոզարշավի համար։ Իրացիճակին անդրադարձել է ТАСС-ը: Շաբաթ օրը՝ քարոզարշավի ավարտից 20 րոպե առաջ, երկու թեկնածուներն էլ կստանան հեռուստատեսությամբ հեռարձակման վերջին հնարավորությունը՝ ուղղված ընտրազանգվածին: Նրանք 10-ական րոպե կունենան, ինչպես պահանջում է ընտրական օրենքը, զուտ նախընտրական ելույթ ունենալու համար։ Կարգը որոշվում է […]
08:53 27.05.2023
Ճապոնիան և ՆԱՏՕ-ն մտադիր են զարգացնել համագործակցությունը տիեզերքում և կիբերտարածքում՝ Ռուսաստանի Դաշնությանը և Չինաստանին դիմակայելու համար։ Ինչպես շաբաթ օրը հայտնել է Nikkei թերթը, փաստաթուղթը կարող է ստորագրվել Լիտվայում դաշինքի հուլիսյան գագաթնաժողովի ժամանակ, որին ծրագրվում է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի մասնակցությունը: Ճապոնիան ՆԱՏՕ-ի անդամ չէ և, ինչպես ավելի վաղ ասել էր Կիսիդան, չի պատրաստվում միանալ դրան, […]
21:33 26.05.2023
Դժվար է կանխատեսել, թե գործընթացներն ինչպես կզարգանան, բայց փաստ է, որ Ադրբեջանը շեղվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից. նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մայիսի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ` պատասխանելով լրագրողի` նախորդ օրը մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի մասին եւ ՌԴ նախագահը դրան կարծես չի արձագանքել` […]
20:54 26.05.2023
Ռուսական ուժերի կողմից Արտյոմովսկիի (Բախմուտ)նկատմամբ վերահսկողություն սահմանելուց հետո ուկրաինական կողմի հետ տեղի է ունեցել դիերի և գերիների փոխանակում: Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը, Թուրքական մամուլը հայտնում է, որ փոխանակման ժամանակ ոււկրաինական կողմին է փոխանցվել ամերիկացի ու թուրք վարձկանների դիեր: Այդ մասին են վկայում հրապարակված լուսանկարները, որտեղ երևում է, որ երկու դագաղների վրա սփռված են ԱՄՆ-ի ու […]
20:50 26.05.2023
Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը «Վիվամեդ» կլինիկայում հանդիպել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին: Ըստ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան գրառման՝ խոսել են Ուկրաինայի և Վրաստանի հեռանկարների մասին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ «Ես (Կասյանովին-խմբ.) շնորհակալություն հայտնեցի երկու երկրների համար կատարած աշխատանքի համար»,- գրել է երրորդ նախագահը: 2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին […]
20:29 26.05.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել և միջազգային գործընկերներին է ներկայացրել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իր համակարգման ներքո գտնվող Ռազմավարական հաղորդակցության և Մասնակցային կառավարման ուղղությունները։ Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջոն Ալեյոն, ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը, ՄԱԿ Զարգացման […]
19:45 26.05.2023
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ազատության հրապարակում կայացած Անկախության օրվա արարողության ժամանակ իր ելույթում քննադատել է իշխանություններին՝ նշելով, որ «կառավարությունը չի մտածում սեփական քաղաքացիների պատվի ու արժանապատվության մասին»։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ այն ժամանակ, երբ վրաց հասարակությունը աշխարհին ցույց տվեց իր միասնությունը, սկզբունքայնությունը, Ուկրաինայի հետ համերաշխությունը, կառավարությունը պետք է կատարի տված խոստումը. […]
19:30 26.05.2023
Երեկ Մոսկվայում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Դրան նախորդել էին Փաշինյանի և Ալիևի հետ Պուտինի առանձին հանդիպումները, նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի ժամանակ բանավեճ ծավալվեց Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև: Ի վերջո, ի՞նչ է քննարկվել, ի՞նչ է որոշվել երեկ Մոսկվայում:
19:23 26.05.2023
Բերման է ենթարկվել մի անձ, որը կարող է առնչություն ունենալ Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսության վրա վերջերս տեղի ունեցած հարձակման հետ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են քաղաքի ոստիկանության վարչությունից: Երկուշաբթի գիշերը անհայտ անձը կոտրել է Թուրքական տան տասնյակ ապակիներ, որտեղ գտնվում է Թուրքիայի հյուպատոսությունը և ՄԱԿ-ում նրա ներկայացուցչությունը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարձակվողին ահաբեկիչ է անվանել։ «Հետաքննությանը […]
19:10 26.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցեր: Վարչապետը […]
19:07 26.05.2023
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայերի մասնակցությամբ Երևանում անցկացվում է Հայաստան-Սփյուռք երկօրյա խորհրդաժողովը, որի շրջանակում քննարկվելու են Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին վերաբերող համազգային, օրախնդիր հարցեր: Հնչում է ՀՀ օրներգը, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցում պատերազմներում ընկած հայորդիների հիշատակին: Հայաստան- Սփյուռք՝ «Հայ ազգի և պետականության մարտահրավերներին ընդառաջ. մտածենք ազատ, խոսենք միասին» խորագրով խորհրդաժողովին […]
19:01 26.05.2023
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին: Նախագահի հրամանագրով` արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ սահմանափակվում է […]
18:45 26.05.2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո. հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ ի պատասխան Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևայի հայտարարության, համաձայն որի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը […]
18:13 26.05.2023
Պաշտպանության նախարարությունը, 2013 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք օրենսդրական պահանջներ ու կարգավորումներ, Նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող շինությունները և «հատուկ նշանակության» 0.119995 հա հողամասը, ուղղակի վաճառքով՝ 2 մլն 983 հազար դրամով, վաճառել է քաղաքացի Մ.Մ.-ին: Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 […]