TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ն մտադիր է Ուկրաինային առաջարկել  բարձրացնել գործընկերոջ կարգավիճակը

18:09 26.05.2023

ՆԱՏՕ-ն մտադիր է Ուկրաինային առաջարկել բարձրացնել գործընկերոջ կարգավիճակը, սակայն դեռ արագացված անդամակցություն չի առաջարկի, հայտնում է Euractiv-ը։ «ՆԱՏՕ-ի անդամները մտադիր են Ուկրաինային առաջարկել հարաբերությունների առաջադեմ ձևաչափ՝ քաղաքական աջակցություն ցույց տալ երկրին և նրա անդամակցության հայտին, մինչդեռ անդամակցության կոնկրետ ծրագրերը մնում են հեռավոր հեռանկար», – գրում է հրատարակությունը։ Միևնույն ժամանակ, Արևելյան Եվրոպայի մի շարք զինյալ երկրներ […]

̰
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2 մասնաճյուղերի տնօրենների, աշխատակիցների կողմից կոռուպցիոն հանցագործություններ են կատարվել․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

18:00 26.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական, վարութային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Սևան «Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի երկու մասնաճյուղերի տնօրենների, այլ աշխատակիցների կողմից մի շարք կոռուպցիոն հանցագործություններ կատարելու դեպքեր։ Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի 5 և «Վարդենիս» մասնաճյուղի 4 տեսուչները, 2012-2019թթ․ ընթացքում, […]

̰
ԱՀ ԱԺ հանձնաժողովային համատեղ նիստում քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների 2022թ․ բյուջեի կատարողականները

17:46 26.05.2023

Մայիսի 26-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ: Քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների կատարողականները: Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության սոցիալական պաշտպանության հաստատված ծախսը 2022թ.կազմել է 29 մլրդ 537 մլն ՀՀ դրամ, իսկ ճշտված բյուջեն՝ 28 մլրդ 922 մլն ՀՀ դրամ։ […]

̰
Արարատ Միրզոյանը Լուիս Բոնոյի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

17:41 26.05.2023

Մայիսի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել են այդ ուղղությամբ վերջին շրջանում անցկացված բանակցություններում քննարկված և դեռ փոխհամաձայնեցման ենթակա հարցերին: Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու […]

̰
Սպիտակ տուն. Ուկրաինան վստահեցրել է, որ չի օգտագործի ամերիկյան զենքը Ռուսաստանի վրա հարձակվելու համար

17:30 26.05.2023

Կիևը վստահեցրել է Վաշինգտոնին, որ չի իրականացնի հարձակումներ Ռուսաստանի տարածքի վրա՝ օգտագործելով ԱՄՆ արտադրության սարքավորումներ և զենքեր, ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։ «Մենք կրկին հասկացրել ենք ուկրաինացիներին, որ մենք չենք ցանկանում՝ ԱՄՆ-ում արտադրված որևէ տեխնիկա օգտագործվի Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու համար։ Մենք ստացել ենք ուկրաինացիների հավաստիացումները, որ նրանք կհարգեն այդ ցանկությունները»: CNN-ին տված […]

̰
Հունիսի 1-ին խաղաղության պայմանագիր չի կնքվի. Աղվան Վարդանյան

17:09 26.05.2023

ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` ԱԺ ամբիոնից հնչեցրած «կադաստրի վկայական» արտահայտությանը, խաղաղության պայմանագրի պարամետրերին եւ Արցախին: «Նիկոլ Փաշինյանն ասում է` մենք կադաստրի վկայական չունենք: Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան սահմանները հստակ են, մենակ արեւմտյան սահմաններն է անընդհատ խախտում հակառակորդը»,- ասել է Աղվան Վարդանյանը: Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հավելել […]

̰
Արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները Բաքու-Ստեփանակերտ ձևաչափի միջոցով, միջազգային մեխանիզմների հովանու ներքո. Արթուր Հովհաննիսյան

16:25 26.05.2023

Միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է միջազգայնորեն ճանաչված իր 29.800 քկմ տարածքի սուվերենության պահպանմամբ եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության իրացմամբ, որը, մեր պատկերացմամբ, պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ խոսակցության միջոցով, միջազգային երաշխավորության հովանու ներքո. այս մասին հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների […]

̰
Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթելու է Էրդողանը․ հարցում

15:55 26.05.2023

Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կհավաքի ձայների 53,7 տոկոսը, ասվում է թուրքական հետազոտական ​​հիմնադրամի հարցման մեջ, որը ուրբաթ օրը մեջբերում է Hürriyet թերթը։ Հարցմանը ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 3000 մարդ 26 նահանգներում։ Հարցմանը մասնակցել են 18 տարեկան և ավելի բարձր տարիքի Թուրքիայի քաղաքացիներ, որոնք ընտրելու իրավունք ունեն և բնակվում […]

̰
Պեսկովը հնարավոր է համարում տեսանելի ապագայում Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը

14:51 26.05.2023

Ներկա հանգամանքները թույլ են տալիս ակնկալել, որ տեսանելի ապագայում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը, սակայն գլխավորը ոչ թե ժամանակն է, այլ բոլոր հարցերի վերջնական լուծումը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կհավաքվեն […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին

14:37 26.05.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «105 տարի առաջ Վրաստանի ժողովուրդը որոշեց ստեղծել անկախ պետություն և այսօր էլ շարունակում է ժողովրդավարական ու բարգավաճ երկիր կառուցելու իր անսասան ուղին։ Հայաստանը մեծապես կարևորում է Վրաստանի հետ բարիդրացիական ջերմ […]

̰
Մեդվեդևը Զելենսկու օրոք Ուկրաինայի հետ բանակցություններն անհնար է անվանել

12:38 26.05.2023

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ քանի դեռ կա Կիևի ռեժիմը և Վլադիմիր Զելենսկին, Ուկրաինայի հետ բանակցություններն անհնար են, բայց վաղ թե ուշ Կիևը պետք է բանակցի։ «Քանի դեռ կա Կիևի ռեժիմ, ծաղրածու Զելենսկի, բանակցություններն անհնարին են»,- ասել է նա Վիետնամ կատարած այցի ժամանակ լրագրողներին տված հարցազրույցում։ «Վաղ թե ուշ […]

̰
Սերգեյ Աղինյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

12:30 26.05.2023

Խորհրդարանը մայիսի 26-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար առաջադրել էր Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 64-ը, քվեատուփում եղել է 64 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Սերգեյ Աղինյանի թեկնածությանը կողմ […]

̰
Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել, 24-ի վերաբերյալ վարույթներն ուղարկվել են դատարան

11:44 26.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք անձինք, հաշվառված լինելով ՀՀ ԶՈՒ պահեստազորում, խուսափում են մասնակցել ՀՀ կառավարության որոշումներով 2022 թվականից պարբերաբար հայտարարվող՝ ռազմական ունակությունների կատարելագործմանը, մասնագիտական վերապատրաստմանը և պատրաստմանն ուղղված վարժական հավաքներից։ Մասնավորապես ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից (ԶՀԾ) ստացված հաղորդումների առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով իրականացվող քննությամբ […]

̰
Հայ և վրացի ժողովուրդներն ապացուցել են անկախ պետություն ունենալու իրենց իրավունքը. Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահին և վարչապետին

11:43 26.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Վրաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական վրացի ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված պետություն կառուցելու նպատակով՝ ավելի քան մեկ […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակում են առաջնահերթություն մնալ ԱՄՆ-ի համար. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

11:07 26.05.2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակում են առաջնահերթություն մնալ Միացյալ Նահանգների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Մոսկվայում երեկ տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: «Մենք (խմբ.՝ բանակցությունների) սենյակում չենք, սակայն սա շարունակում է մեզ համար առաջնահերթություն մնալ: Ինչպես գիտեք, պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ կողմերին հյուրընկալեց այստեղ՝ Վաշինգտոնում: Ինչպես […]

̰
ԿԸՀ նախագահը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հրավիրում է քննարկումների

10:55 26.05.2023

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարության մշակման շրջանակներում սկսել է աշխատանքային քննարկումների և մասնագիտական խորհրդակցությունների շարք՝ ընտրական գործընթացում առանձին գործառույթներ իրականացնող պետական գերատեսչությունների, կազմակերպությունների և ընտրական գործընթացին առնչվող շահագրգիռ կողմերի հետ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծռայությունից: Հաշվի առնելով քաղաքացիական հասարակության դերը ընտրական գործընթացներում, անկասկած, քաղաքացիական հասարակության հետ քննարկումները կարող են […]

̰
ՄԻ պաշտպանը ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները

10:05 26.05.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Պաշտպանը հյուրին ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին, գտնվելու վայրն անհայտ զինծառայողներին վերաբերելի հարցեր: Նա հատուկ անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանամերձ բնակավայրում մայիսի 17-ին շտապօգնության ավտոմեքենայի […]

̰
Պատերազմի ընթացքում ապօրինի ձեռք բերված և պահված 45 ինքնաձիգ, 2000-ից ավելի փամփուշտ, այլ ռազմամթերք. դատախազի բողոքի հիման վրա՝ դատավճիռը մասնակի բեկանվել է

09:59 26.05.2023

Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով դատախազի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է, իսկ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մասնակի բեկանել: Փոխվել են գործով որպես մեղադրյալներ ներգրավված Ա.Բ.-ի, Ս.Գ.-ի, Ս.Բ.-ի, Կ.Ե.-ի նկատմամբ նշանակված պատիժները: Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր […]

̰
Բրազիլիայի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի գործով

09:55 26.05.2023

Բրազիլիայի Գերագույն դատարանը դատապարտել է նախկին նախագահ (1990-1992) և սենատոր Ֆերնանդո Աֆոնսո Կոլոր դե Մելային, ով մեղադրվում է 2010-2014 թվականներին պասիվ կոռուպցիայի և փողերի լվացման մեջ: «Դաշնային Գերագույն դատարանի պլենումը… դատապարտեց նախկին սենատոր Ֆերնանդո Կոլոր դե Մելային BR Distribuidora-ի (Պետրոբրասի նավթի և գազի դուստր ձեռնարկություն) հետ կապված հանցագործությունների համար: Դատարանը ապացուցված է համարել, որ նախկին […]

̰
Տոկիոն արտահանման արգելք է սահմանել 80 ռուսական կազմակերպությունների համար

09:43 26.05.2023

Ճապոնիան, որպես Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մաս՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ, Ռուսաստանի Դաշնությունից 80 կազմակերպությունների արտահանման արգելք է սահմանում, ասվում է Ճապոնիայի ԱԳՆ փաստաթղթերից։ Իր հերթին Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունն իր տեղեկագրում նշում է, որ արտահանման սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն այս տարվա հունիսի 2-ից։ Այսպիսով, բոլոր պատժամիջոցների փաթեթներով արտահանման սահմանափակումներն այժմ ազդում […]

̰
Ոտքերը Փելոսիի սեղանին դրած տղամարդը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման

09:03 26.05.2023

Արկանզասից Ռիչարդ Բիգո Բարնեթ անունով տղամարդը, ում լուսանկարը ԱՄՆ Կոնգրեսի նախկին խոսնակ Նենսի Փելոսիի աշխատավայրից՝ Կապիտոլիումի գրոհի ժամանակ, տարածվել է սոցիալական ցանցերում, դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման։ Այդ մասին գրում է Fox News-ը։ 2023 թվականի հունվարին Բարնետը մեղավոր է ճանաչվել մեղադրական եզրակացության բոլոր ութ կետերով, ներառյալ անկարգությունների և պաշտոնական լսումների խոչընդոտման մեղադրանքները: Դաշնային դատախազները դատավորին […]

̰
Ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը

00:09 26.05.2023

Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում:

̰
Պուտինն ասել է, որ իրավիճակը Ղարաբաղում զարգանում է կարգավորման ուղղությամբ

23:57 25.05.2023

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում զարգանում է կարգավորման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանը։ «Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, չնայած դժվարություններին և խնդիրներին, որոնք դեռ բավարար կան, այնուամենայնիվ, իրավիճակը զարգանում է դեպի կարգավորում: Այդ ոլորտներից մեկը տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ աշխատանքներն են»,- ասել է Պուտինը։

̰
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը

23:53 25.05.2023

Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Իր խոսքում Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի ընկերներ, Հարգելի Նիկոլ Վովայի, Եվս մեկ անգամ սրտանց ողջունում եմ բոլորիդ Մոսկվայում, Ռուսաստանում: Շնորհակալ եմ, որ Դուք ակտիվ մասնակցություն ունեցաք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօրվա նիստին։ Այս մասին մենք արդեն խոսել ենք՝ այս […]

̰
Էրդողանը պատմել է՝ ով կհաղթի ընտրություններում իր պարտության դեպքում

23:48 25.05.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթի իր մրցակիցը՝ միասնական ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, «ահաբեկչական կազմակերպությունները և ամերիկյան ընկերությունները կհաղթեն»։ Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 49,52 տոկոսը, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոս։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին։ […]

̰
Պուտինը կարծում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կնպաստի ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով

23:36 25.05.2023

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ տարբեր ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ փոխգործակցությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վլադիմիր Պուտինն այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ «Ընդգծեմ, որ մեր առևտրաշրջանառությունը վտահ դրական դինամիկա է գրանցում։ Անցած տարի այն աճել է ավելի քան 83 տոկոսով, հասել է […]

̰
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

22:29 25.05.2023

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Լեռնային Ղարաբաղի շուրջ կարգավորման հետ կապված հարցերը կարևոր են։ Եթե հասնենք լուծման, ապա դա օգուտ կբերի ինչպես Հայաստանին ու Ադրբեջանին, այնպես էլ ամբողջ տարածաշրջանին։ Դրանում շահագրգռված են շատ պետություններ։ Այն կնպաստի բոլոր ուղղություններով հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Պուտինը: Իր հերթին ՀՀ վարչապետը նշել […]

̰
Պուտինը խոստովանել է, որ Ռուսաստանը չի կարող հասնել Հայաստանին ՀՆԱ-ի աճով

21:34 25.05.2023

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում փոխգործակցության հիմնական շահառուն է, և անդամ մյուս երկրների համար «դժվար կլինի» հասնել Հայաստանի տնտեսական աճին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։ Հանդիպման սղագրությունը հրապարակված է Կրեմլի կայքում։ «Դե, մեզ համար դժվար կլինի Հայաստանի հետ քայլել, մենք այսօր արդեն հայտարարել ենք, նրանց […]

̰
Պուտինը գնահատել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մակարդակը

21:15 25.05.2023

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կառուցված են հավասարության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները, եթե խոսենք երկկողմանի հիմքի մասին, բարձր մակարդակի վրա են, աստիճանաբար զարգանում են հավասարության սկզբունքներով՝ հաշվի առնելով միմյանց շահերը»,- ասել է […]

̰
Քննարկվել է տեսչական մարմինների թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

21:09 25.05.2023

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են տեսչական մարմինների թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, ստուգումների կազմակերպման ու անցկացման արդյունավետությանն առնչվող մի շարք հարցեր։ Նիստի ընթացքում ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը զեկուցել է նախորդ […]

̰
BACK_TO_TOP