TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուխումի կենտրոնում հրաձգության հետևանքով զոհվել է Թուրքիայի քաղաքացի

20:24 23.05.2023

Աբխազիայի Սուխումի կենտրոնում հրաձգության հետեւանքով մահացել է Թուրքիայի քաղաքացի Այդըն Ահմեթը։ Այս մասին մայիսի 23-ին հայտնել է հանրապետության դատախազությունը։ «Մայիսի 23-ին Սուխում քաղաքում, ժամը 14:10-ի սահմաններում, Սախարովի և Արձինբա փողոցների խաչմերուկում հրազենից կրակոցների հետևանքով սպանվել է Թուրքիայի քաղաքացի Այդըն Ախմեթը՝ ծնված 2002 թ.»,- հայտնել է գործակալությունը։ Եվս չորս մարդ վիրավորվել է, որոնք տեղափոխվել են բուժհաստատություններ։ […]

̰
Ատելության խոսքի լայն տարածումը շարունակում է մնալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական խնդիրներից մեկը. Անահիտ Մանասյան

19:55 23.05.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 23-ին, ելույթ է ունեցել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027թթ․ Արևելյան գործընկերության երկրների համար ծրագրի մեկնարկային միջոցառմանը։ Ի թիվս այլ թեմաների, բանախոսները քննարկել են նաև հասարակության շրջանում հավասարության խթանման և խտրականության բացառման անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց նկատմամբ բռնության ցանկացած դրսևորումների կանխարգելմանը, […]

̰
Ալիևը կառուցողական չէ ու ռազմական հանցագործ է, բայց Հայաստանը պետք է բանակցի ու պայքարի․ Արթուր Հովհաննիսյան

19:05 23.05.2023

«Որևէ մեկը չի վիճում այն փաստի հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառուցողական չէ և ռազմական հանցագործ է, սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է ամեն ինչ թողնի բախտի հույսին և չպայքարի»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ում լրագրողները խնդրել են նաև մեկնաբանել Հայաստանի և […]

̰
Օրենսդրական նախաձեռնությամբ կներդրվի կամավորի եւ կամավոր աշխատանքի նոր ինստիտուտ

18:48 23.05.2023

«Կամավոր աշխատանքի մասին» եւ կից նախագծերի փաթեթը կարգավորում է կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սահմանում կամավոր աշխատանքի հետ կապված սկզբունքները, կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց հիմնական նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերի վճարման, ինչպես նաեւ կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու այլ առանձնահատկությունները: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի […]

̰
Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն կարճ ժամանակում կհայտնաբերի հանցագործներին․ Չավուշօղլու

18:40 23.05.2023

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Նյու Յորքում «Թուրքիայի տան» վրա կատարված հարձակմանը: Նա դեպքը որակել է որպես բացահայտ հարձակում այն շենքի վրա, որտեղ գործում է Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը՝ շեշտելով, որ այս օրերին այնտեղ անցկացվում է նաև ԱՄՆ-ում գտնվող թուրք քաղաքացիների քվեարկությունը: «Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն կարճ ժամանակում կհայտնաբերի հանցագործներին և որպես ընդունող պետություն կապահովի  […]

̰
Մտահոգված ենք ՌԴ-Վրաստան ուղիղ չվերթների վերականգնմամբ. Պետդեպ

18:21 23.05.2023

Մտահոգված ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնմամբ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլերը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Միլերն ասել է՝ դա չի բացառում, որ վրացական օդանավակայանների ընկերությունները հայտնվեն պատժամիջոցների վտանգի տակ: Նրա խոսքով, այժմ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ժամանակը չէ։ «Արևմտյան շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքն իրենց օդային […]

̰
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

18:01 23.05.2023

Ազգային ժողովը մայիսի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Կառավարության հեղինակած ««Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում, փոխվարչապետների գործառութային եւ արարողակարգային ավելի մեծ դերակատարումը եւ այցերը պատշաճ մակարդակով ու օպերատիվ կազմակերպելու հանգամանքով: Գործադիրն առաջարկում է այցերի […]

̰
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարի հետ

17:12 23.05.2023

Մայիսի 23-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը կարևորել է անվտանգության ապահովման գործում Հայաստանի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և մտքեր […]

̰
Ռուբեն Ռուբինյանը Լեո Դոքերթիին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացիկ վիճակը

17:07 23.05.2023

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 23-ին հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին: Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առկա փոխգործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել […]

̰
Ստոլտենբերգը ողջունել է ուկրաինացի օդաչուներին պատրաստելու ՆԱՏՕ-ի երկրների որոշումը

16:09 23.05.2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է ՆԱՏՕ-ի մի շարք երկրների որոշումը՝ սկսելու ուկրաինացի օդաչուների ուսուցումը, չի բացառել ապագայում Կիևին ինքնաթիռների մատակարարումը։ «Վերջին օրերին մենք հայտարարություններ ենք լսել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և ԵՄ որոշ երկրներից ժամանակակից արևմտյան ինքնաթիռների օդաչուների ուսուցման մեկնարկի մասին: Սա ցույց է տալիս երկարաժամկետ հիմունքներով Ուկրաինայի հետ լինելու մեր պատրաստակամությունը… Ես ողջունում […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

15:37 23.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը և համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ու կայունության ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման […]

̰
Ի՞նչ իրավունքներ կունենան Ջրային պարեկային ծառայողները

15:22 23.05.2023

Նախագծերով առաջարկվում են անհրաժեշտ օրենսդրական նախադրյալներ ապահովել Գեղարքունիքի մարզում Ջրային պարեկային ծառայության մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման նպատակով, որը կարողանալու է լճի մակերեւույթին ու առափնյա հատվածում իրականացնել պարեկային մասնագիտացված ծառայություն: Վերջինս կտարբերվի ցամաքային հատվածում ծառայության իրականացումից: Այս մասին մայիսի 23-ին ԱԺ նիստի ընթացքում ասել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» […]

̰
Սահմանամերձ համայնքների անվտանգության և կայունության ապահովումը մեր առաջնահերթ խնդիրն է. Հերիքնազ Տիգրանյան

15:17 23.05.2023

Անվտանգային հարցերը մեզ համար ստեղծում են նոր սոցիալական խնդիրներ. ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը մայիսի 23-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության խորհրդական Քրիստոֆ Քացախյանի եւ դեսպանության քաղաքական հարցերով կցորդ Մարի Բուչանջյանի հետ հանդիպման ժամանակ: Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ ցանկացած սոցիալական կամ տնտեսական ծրագիր կամ ամենալավ բարեփոխում լիարժեք չի իրականացվի, եթե […]

̰
Արարատ Միրզոյանն ու Խավիեր Կոլոմինան անդրադարձ են կատարել ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության հարցերի

15:03 23.05.2023

Մայիսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերի։ Քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում վերջին քննարկումները, հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի […]

̰
Ամերիկացի սենատորը պատմել է, թե որն է ԱՄՆ-ի շահն Ուկրաինայում

14:49 23.05.2023

ԱՄՆ հանրապետական ​​սենատոր Թիմ Սքոթը, ով երկուշաբթի օրը հայտարարել է երկրում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, պնդում է, որ Ուկրաինայում ԱՄՆ-ի շահը ռուսական զինված ուժերի թուլացման մեջ է։ «Որպես Միացյալ Նահանգների նախագահ ես հստակ կհայտարարեի, որ Ամերիկայի ազգային կենսական շահը ներառում է ռուս զինված ուժերի թուլացումը: Հետևաբար, մեր ներկայությունն Ուկրաինայում իսկապես անհրաժեշտ է, […]

̰
Կրեմլը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայի հակամարտությանը մասնակցելու համար

14:43 23.05.2023

Արևմտյան երկրները, որոնք զենք են մատակարարում Ուկրաինային, գնալով ավելի են ներքաշվում հակամարտության մեջ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Politico թերթը, վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սակին, հայտնել էր, որ Նիդեռլանդները կարող է դառնալ առաջին երկիրը, որը Կիև կփոխանցի F-16 կործանիչներ։ «Հավաքական Արևմուտքի երկրները գնալով ավելի են ներգրավվում այս հակամարտության մեջ»,- […]

̰
Վարչապետն ընդունել է ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին

14:18 23.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին: Վարչապետը ողջունել է պարոն Դոքերթիի այցը Հայաստան և կարևորել Միացյալ Թագավորության հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունն ու զարգացումը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերություններն ունեն առաջընթացի մեծ ներուժ: Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն […]

̰
Կամո Ցուցուլյանն այցելել է Սյունիքի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ

12:39 23.05.2023

Մայիսի 22-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանի ուղեկցությամբ, այցելել է Սյունիքի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ։ Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, շենքային պայմաններին, գույքային և տեխնիկական կարողություններին, ինչպես նաև՝ առկա խնդիրներին: Տնօրենը շրջեց փրկարարական վարչության տարածքում՝ մասնավորապես ճգնաժամային […]

̰
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը հյուրընկալել է պատասխան այցով ՀՀ ժամանած Լիբանանի Հանրապետության պատվիրակությանը

12:16 23.05.2023

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է պատասխան այցով ՀՀ ժամանած Լիբանանի Հանրապետության պատվիրակությանը Ս/թ․ մայիսի 16-ից 20-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը հյուրընկալել է Լիբանանի հակաականային գործունեության կենտրոնի ղեկավար կազմին՝ տնօրեն Ջիհադ Ալ Բեչելանի գլխավորությամբ։ Պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի […]

̰
Բեռնատարը բախվել է Սպիտակ տան դարպասներին

12:08 23.05.2023

Մայիսի 23-ի գիշերը Վաշինգտոնում բեռնատարը բախվել է ԱՄՆ-ի Սպիտակ տան տարածքի մոտ գտնվող դարպասին։ The Washington Post-ի փոխանցմամբ՝ վարորդը բերման է ենթարկվել։ Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Իրավապահները հավելել են, որ խախտողի խցիկում սվաստիկայով դրոշ է հայտնաբերվել։ ԱՄՆ Գաղտնի ծառայության հասարակայնության հետ կապերի ղեկավար Էնթոնի Գուլիելմին կարծում է, որ վարորդը […]

̰
ՏԿԵ նախարարն ընդունել է Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությանը

12:03 23.05.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պիտեր Գերհարտի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Հաշվի առնելով, որ Սլովակիան ունի ատոմակայաններ շահագործելու մեծ փորձ՝ երկուստեք կարևորվել է միջուկային էներգետիկայի ոլորտում փորձի փոխանակումը, համատասխան կազմակերպությունների միջև համատեղ ծրագրերի իրականացումը։ Սլովակյան ընկերությունները հրավիրվել են […]

̰
Սկսնակներինը՝ 300 հազարից 570 հազար. քննիչների աշխատավարձերը կբարձրանան

11:52 23.05.2023

Քննչական կոմիտեն առաջարկում է բարձրացնել քննիչների աշխատավարձերը: Համապատասխան նախագիծը քննարկվել է խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում: Ըստ ՔԿ նախագահի տեղակալի՝ քննիչներն աշխատում են ծանրաբեռնված:  Ըստ նրա՝ միայն 2020 թվականի ընթացքում ՔԿ-ում քննվել է 32.483 քրեական գործ, 2021-ին` 41.883, 2022թ.-ին` 59.830 քրեական վարույթ: Նրա խոսքով՝  քննչական կոմիտեում է քննվում Հայաստանում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի մոտ 95 […]

̰
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները հայտնի կդառնան դրա ավարտից մեկ ժամ անց

11:48 23.05.2023

Թուրքիայում մայիսի 28-ին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները հայտնի կդառնան ընտրատեղամասերի փակումից հետո մեկ ժամվա ընթացքում։ Երեքշաբթի Hurriyet թերթին ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը, որը ղեկավարում է երկրի գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մայիսի 28-ի քվեաթերթիկը փոքր է, երկու անուն, մեկ ծրար, մեկ քվեատուփ, դժվարություններ չկան, արդյունքները […]

̰
ԱՄՆ-ը Ուկրաինայի համար վատ լուր է հայտնել

10:38 23.05.2023

Ուկրաինայի ռազմական հովանավորությունն ու ֆինանսավորումը կարող են ժամանակավորապես դադարեցվել՝ կապված ԱՄՆ-ում պետական ​​պարտքի առաստաղի  վարույթների հետ, գրում է Hill-ը։ «Օրենսդիրներն ասում են, որ պարտքի առաստաղի շարունակվող փակուղու հետևանքով առաջացած ձգձգումները և Ուկրաինայի առաջիկա հակահարձակման անորոշ հետևանքները հետաձգել են ֆինանսավորման հաջորդ փուլի մասին լուրջ խոսակցությունները», – ասում է հոդվածագիր Բրեդ Դրեսը: Նա հավելել է, որ հինգշաբթի […]

̰
Անչափահաս երեխային մորը վերադարձնելու պատրվակով փաստաբանը առերևույթ հափշտակել է ավելի քան 5 մլն ՀՀ դրամ

10:28 23.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են փաստաբանների պալատի անդամ, Երևանի 43-ամյա բնակչուհի Ս.Ս.-ի կողմից քաղաքացուն իրավաբանական օգնություն ցույց տալու պատրվակով վերջինիցս առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացին, ամուսնալուծվելուց հետո, անչափահաս դստեր խնամքը ստանձնելու, վերջինիս իր […]

̰
Նոր Նորքի նախկին համայնքապետը Նանսենի անվան զբոսայգու տարածքն ուղղակի վաճառքով օտարել է իր կնոջը. նախաձեռնվել է քրեական վարույթ

10:07 23.05.2023

Երևանի քաղաքապետի 2013 թվականի որոշմամբ՝ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի անվան զբոսայգու՝ օտարման ոչ ենթակա հողամասն ուղղակի վաճառքով՝ 3 մլն 712 հազար 464 դրամով, օտարվել է Նոր Նորք համայնքի նախկին ղեկավար Դ.Պ.-ի կնոջը՝ Ռ.Գ.-ին, որդուն և դստերը: Վերջիններս 2018 թվականի ապրիլի 10-ին զբոսայգում գտնվող 76,8 քմ սրճարանն ու 533,4 քմ հողամասը 45 մլն 790 հազար […]

̰
Արմեն Գրիգորյանն ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

09:54 23.05.2023

Մայիսի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և Պատրիկ Պրայորին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը, և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը:

̰
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է հայտարարություն

09:13 23.05.2023

Մայիսի 22-ին գումարվել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգով: Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր: Նախքան օրակարգային հարցի քննարկումը, ելույթով հանդես է եկել խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը: Խոսելով ՀՀ վարչապետի մայիսի 22-ին կատարած հայտարարությունների մասին՝ ընդգծել է. «Ի̉նչ իրավունքների անվտանգության և երկխոսության մասին կարող է խոսք […]

̰
Հարցումը ցույց է տվել Էրդողանի հաղթանակը երկրորդ փուլում

23:44 22.05.2023

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրությունների երկրորդ փուլում կարող է հաղթել իր ընդդիմադիր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուին մոտ 5%-ով։ Հարցումն արել է Areda Survey-ը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին։ Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ձայների պարզ մեծամասնություն։ Շաբաթ օրը Թուրքիայի արտասահմանյան առաքելություններում և սահմանային անցակետերում քվեարկություն է սկսվել։ Սա ընտրությունների երկրորդ փուլի […]

̰
2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ․ Փաշինյան

23:29 22.05.2023

Մայիսի 22-ին Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցել են 4 տասնյակից ավելի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Նախքան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը՝ ՀՀ վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Առաջիկայում Ազգային ժողովում կսկսվեն 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները: Այս պահին բարձրաձայնեմ թեմային առնչվող ընդամենը […]

̰
BACK_TO_TOP