12:58 21.05.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոգնիտիվ խնդիրների պատճառով չի կարողանում կատարել իր պարտականությունները, նա պետք է «լրջորեն» խոսի այս թեմայի շուրջ բժիշկների ու մտերիմների հետ, նման կարծիք է հայտնել Սպիտակ տան նախկին բժիշկ, հանրապետական կոնգրեսական Ռոննի Ջեքսոնը։ Ինչպես հայտնել է կոնգրեսականն իր Twitter-ում, Բայդենը, ինչպես նաև երկու դեմոկրատ սենատորներ՝ 90-ամյա Դայան Ֆայնշտեյնը և ինսուլտից փրկված Ջոն […]
12:45 21.05.2023
Ըստ K-12 School Shooting Database հետազոտական կենտրոնի զեկույցի՝ վերջին հինգ տարում ԱՄՆ դպրոցներում հրազենի կիրառմամբ ավելի քան 1000 դեպք է գրանցվել, ինչը զգալիորեն աճել է նախորդ կես դարի ցանկացած ժամանակաշրջանի համեմատ: Կենտրոնի տվյալներով՝ 2018 թվականից մինչ օրս ԱՄՆ դպրոցներում հրազենի կիրառման հետ կապված մոտ 1050 միջադեպ է տեղի ունեցել։ 1970-ից մինչև 2017 թվականը ներառյալ, հանրապետության […]
12:33 21.05.2023
Շաբաթ օրը մի խումբ ահաբեկիչներ հարձակվել են Պակիստանի Բելուջիստան նահանգում զինվորական դիրքի վրա։ Զոհվել են երեք զինվոր և մեկ ահաբեկիչ, հայտնում է Dawn-ը՝ վկայակոչելով Պակիստանի բանակի հանրային կապերի ծառայության հայտարարությունը։ «Հարձակումն ահաբեկիչների խմբի կողմից իրականացվել է մի դիրքի վրա, որը վերջերս ստեղծվել էր՝ օգնելու պայքարել շորթումների դեմ, ուղղված տարածքում գտնվող ածխահանքերի վրա: Անվտանգության ուժերը պատասխան […]
11:15 21.05.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են Արտեմովսկը, հայտնում է Reuters-ը։ Հիրոսիմայում G-7-ի գագաթնաժողովի շրջանակում Զելենսկին հարցրել է, թե արդյոք Արտեմովսկը մնում է Կիևի վերահսկողության տակ: «Կարծում եմ՝ ոչ։ Այսօր այն մնում է միայն մեր սրտերում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Երեկ երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Արտեմովսկի ազատագրումն ավարտվել է […]
10:59 21.05.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկիին G7-ի գագաթնաժողովին մասնակցելու համար ինքնաթիռ տրամադրելը Ֆրանսիայի պատվի հարց է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզը պատասխանել է Զելենսկիին կառավարական ինքնաթիռ տրամադրելու Կիևի խնդրանքին, քանի որ Մակրոնն իր ուկրաինացի գործընկերոջն ավելի երկար է ճանաչում, քան մյուս առաջնորդները։ Այսպիսով, Զելենսկին ֆրանսիական կառավարության ինքնաթիռով ժամանել է Ճապոնիայի Հիրոսիմա […]
10:38 21.05.2023
Ուկրաինայի զինված ուժերի օդաչուներին՝ F-16 կործանիչների համար վերապատատրաստելը ազդանշան կլինի Ռուսաստանի համար, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին մեջբերում է Berliner Zeitung թերթը։ «Այն, ինչ կապված է օդաչուների վերապատրաստման հետ, երկարաժամկետ նախագիծ է: Միացյալ Նահանգները դեռ վերջնականապես չեն որոշել, թե «ինչ կլինի վարժանքների ավարտին»: Մոսկվան չպետք է հույս դնի այն փաստի վրա, որ Ուկրաինային աջակցությունը կնվազի, քանի […]
10:13 21.05.2023
Հունաստանում կիրակի առավոտյան սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Հանրապետությունում բացվել է 21 529 ընտրատեղամաս, ևս 100 ընտրատեղամաս գործում է արտերկրում։ Քվեարկությունը տեղի է ունենալու առավոտյան 7-ից 19-ը: Exit poll-ի տվյալները կհրապարակվեն ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո, իսկ առաջին պաշտոնական տվյալները սպասվում են 20.30-ին։ Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ընտրացուցակներում կա մոտ 9,9 միլիոն մարդ։ Քվեարկությունը սահմանադրորեն […]
22:44 20.05.2023
Եվրասիայի հարցերով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը հաջորդ շաբաթ կարող է այցելել Մոսկվա։ Իր այցի նախապատրաստման մասին լրագրողներին հայտնել է իրազեկ աղբյուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Հաջորդ շաբաթ», – ասել է աղբյուրը՝ պատասխանելով չինացի դիվանագետի՝ Մոսկվա այցի հնարավոր ժամկետների մասին հարցին։ Մայիսի 17-ին հայտնի դարձավ, որ ՉԺՀ-ի հատուկ բանագնացը ժամանել է Ուկրաինա։ […]
22:32 20.05.2023
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել դասեր քաղել COVID-19 համաճարակից, որպեսզի հաջորդ առողջական ճգնաժամը անելանելի իրավիճակի մեջ չդնի պետություններին։ «Առաջին հերթին մենք պետք է ամրապնդենք համաշխարհային առողջապահական ճարտարապետությունը: Մեզ անհրաժեշտ է ավելի ուժեղ գլոբալ կոորդիանցում ապագա համաճարակների կանխարգելման, նախապատրաստման և արձագանքման համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արժանի է բարեփոխումների՝ անհրաժեշտ ռեսուրսներով, համաշխարհային […]
22:15 20.05.2023
Ամերիկյան F-16 կործանիչների ավիապարկը զգալի կորուստներ է կրելու Ուկրաինայում՝ ռուսական կողմի հարվածների հետևանքով, գրում է American Military Watch Magazine-ը։ «ԱՄՆ-ի և Եվրոպայի դիրքորոշումների միջև տարբերությունների հնարավոր հիմնական պատճառն այն է, որ ԱՄՆ-ը դեռևս մեծ մասնաբաժին ունի F-16-ի ծրագրում, ոչ միայն այն պատճառով, որ կործանիչը կշարունակի մնալ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ողնաշարը, այլ նաև այն պատճառով, որ […]
21:59 20.05.2023
Իտալիան չի կարող Ուկրաինային մատակարարել F-16 կործանիչներ, սակայն պատրաստ է դիտարկել օդաչուների վերապատրաստումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Ջորջ Մելոնին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Քաղաքական գործիչը նշել է, որ Իտալիան չի կարողանում մասնակցել մատակարարմանը, քանի որ չունի այդ կործանիչներից։ «Բայց մենք խոսում ենք ուկրաինացի օդաչուների հնարավոր վերապատրաստման մասին: Մենք դեռ չենք ընդունել այս […]
21:50 20.05.2023
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է տնտեսական անվտանգության ռազմավարություն առաջարկելու ԵՀ-ի ծրագրերի մասին։ «Դա համաչափ և հստակ պատասխան կլինի մեր տնտեսական անվտանգությանը սպառնացող նոր ռիսկերին»,- ասել է ֆոն դեր Լայենը Ճապոնիայում G7-ի գագաթնաժողովում։ «Ես մեծ գոհունակությամբ ողջունում եմ «Մեծ յոթնյակի» կոմյունիկեն տնտեսական անվտանգության մասին: Սա ընդգծում է մեր պատրաստակամությունը համատեղ մշակել անվտանգության միջոցներ […]
21:35 20.05.2023
Եվրամիությունը պետք է խստացնի իր քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ, այս հարցում կա կոնսենսուս։ Այս կոչը արել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ZDF-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ԵՄ անդամ տարբեր երկրներ իրենց շահերն ունեն Պեկինի հետ փոխգործակցության հարցում, սակայն Չինաստանը շատ է փոխվել, և այս փաստը ճանաչում են բոլոր երկրները։ Ինչպես նշում է ֆոն դեր […]
21:17 20.05.2023
Շվեյցարիայի Նոյշատել կանտոնում շրջայց կատարող ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել։ Այս մասին մայիսի 20-ին հայտնել է տեղական RTN ռադիոկայքը։ Ոստիկանության տվյալներով՝ ինքնաթիռը շաբաթ առավոտյան օդ է բարձրացել La Chaux-de-Fonds օդանավակայանից և իրականացրել տեսարժան վայրերի թռիչք։ «Տեղական ժամանակով մոտավորապես ժամը 10:20-ին զբոսաշրջային ինքնաթիռը կործանվել է Պոն դե Մարտել քաղաքի մերձակայքում գտնվող […]
20:55 20.05.2023
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ քննարկել է ԵՄ աջակցությունը Կիևին՝ խոստանալով տարվա վերջում քննարկել ԵՄ-ին երկրի անդամակցության հեռանկարները։ «Շառլ Միշելը շնորհակալություն է հայտնել նախագահ Զելենսկիին դատաիրավական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի համար և վերահաստատել է իր մտադրությունը՝ մինչև տարեվերջ այս հարցը ներկայացնել Եվրոպական խորհրդին», – […]
20:47 20.05.2023
Փարիզն արձագանքել է Վլադիմիր Զելենսկիին կառավարական ինքնաթիռ տրամադրելու Կիևի խնդրանքին, քանի որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինայի նախագահին ավելի երկար է ճանաչում, քան մյուս առաջնորդները, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին ֆրանսիական կառավարության ինքնաթիռով ժամանել է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին։ Ֆրանսիական աջակողմյան Patriots կուսակցության առաջնորդ […]
20:22 20.05.2023
ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունները Կիևին F-16 կործանիչներ մատակարարելու մասին օրինական վարքագծի իմիտացիա են և միտումնավոր ապակողմնորոշիչ են։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ ամերիկացիները չունեն միջազգային իրավունք և բարոյական հիմքեր նման հայտարարություններ անելու համար, որոնք ի սկզբանե կեղծ են։ Զախարովան կարծում է, որ Վաշինգտոնը հերթական անգամ փորձում է […]
20:13 20.05.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը Հիրոսիմայում երկկողմ հանդիպում կանցկացնի Վլադիմիր Զելենսկու հետ։ Սա բխում է ամերիկացի առաջնորդի առաջիկա օրվա աշխատանքային գրաֆիկից, որը հրապարակել է Սպիտակ տունը։ Բայդենի և Զելենսկու հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով 14.15-ին: Դրան կնախորդեն աշխատանքային նիստեր G7-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի է ունենում այս օրերին Հիրոսիմայում, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի […]
20:02 20.05.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հիրոսիմայում Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզի հետ հանդիպել է լրատվամիջոցներին։ Նա խնդրել է լռել ԱՄՆ-ում հնարավոր դեֆոլտի մասին հարցերի բուռն ալիքից հետո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Լռեք, լա՞վ։ Շնորհակալություն»,- ժպտալով ասել է Բայդենը։ Փորձելով պատասխանել ծագած բազմաթիվ հարցերից մի քանիսին՝ ամերիկացի առաջնորդն ասել է, որ ինքը բացարձակապես հանգիստ է վերաբերվում […]
19:55 20.05.2023
Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Ռամշտայնի ձևաչափով նոր հանդիպում կանցկացվի, որի հիմնական առաջնահերթությունը Կիևի հակաօդային պաշտպանության համակարգի հզորացումն է։ «ՀՕՊ ամրապնդումը մնում է մեր թիվ 1 առաջնահերթությունը: Ցամաքային համակարգերը մշտապես ուշադրության կենտրոնում են: Մասնավորապես, այս մասին մենք կխոսենք գործընկերների հետ Ռամշտայնի ձևաչափով հաջորդ հանդիպման ժամանակ»,- գրել է Ռեզնիկովը Ֆեյսբուքի […]
19:49 20.05.2023
Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովում ընդունված Չինաստանի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» կոմյունիկեի դրույթները չեն համապատասխանում իրականությանը, շաբաթ օրը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն։ ««Մեծ յոթնյակը» շարունակեց զրպարտել և հարձակվել Չինաստանի վրա և շահարկել նրա հետ կապված թեմաները», – մեջբերում են արևմտյան լրատվամիջոցները Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարությունից հատվածներ: Պեկինը հայտարարել է, որ G7-ի երկրները անտեսում են Չինաստանին հուզող թեմաները և միջամտում […]
19:40 20.05.2023
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ G7-ի գագաթնաժողովի վերջին օրը՝ մայիսի 21-ին, Հիրոսիմայում, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ ներկայացուցիչը։ «Կիրակի օրը տեղի կունենա G7-ի երկրների ղեկավարների նիստ՝ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ, նիստ կլինի նաև գործընկեր երկրների հետ։ Մայիսի 21-ին նախատեսված է երկկողմ հանդիպում վարչապետ Կիսիդայի և Վլադիմիր Զելենսկու միջև»,- ասել է ԱԳՆ խոսնակը։ […]
19:23 20.05.2023
Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով երկրորդ տարին անընդմեջ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Վարչապետի հատուկ մրցանակներին արժանացան առաջինը վերջնարկը հաղթարած գյումրեցի Մարին ու սյունեցի Արթուրը: Խճուղավազքի մրցաշարին 3-րդ տեղը զբաղեցրեց Լոռու մարզը: Դպրոցին կտրվի 1 մլն 500 […]
19:11 20.05.2023
«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները Ռուսաստանի պատճառով դիմել են Իրանին։ Այս մասին ասվում է ճապոնական Հիրոսիմայի գագաթնաժողովի արդյունքներով հրապարակված կոմյունիկեի մեջ։ G7-ի ներկայացուցիչները կոչ են արել Իրանին դադարեցնել Ռուսաստանին օգնությունն Ուկրաինայի հետ հակամարտությունում։ «Մասնավորապես, մենք կոչ ենք անում Իրանին դադարեցնել զինված անօդաչու թռչող սարքերի տեղափոխումը»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի […]
18:32 20.05.2023
Ի՞նչ տվեցին Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումները: Եռակողմ հանդիպումների համատեքստն ու զարգացումները, շաբաթվա իրադարձություններն ամփոփել է միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով փորձագետ Սոսի Թաթիկյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
18:26 20.05.2023
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի օգտվի Georgian Airways-ի ծառայություններից՝ Ռուսաստան թռչելու որոշման պատճառով։ Այս մասին նա ասել է շաբաթ օրը՝ մայիսի 20-ին, ճեպազրույցում։ «Ես հայտարարում եմ Airzena-ի (Georgian Airways) ավիաընկերության բոյկոտ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։ Երկրի ղեկավարը կոչ է արել համաքաղաքացիներին միանալ իր բոյկոտին։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ ավիափոխադրողը շահագրգռված է միայն հարստացմամբ։ […]
18:08 20.05.2023
Միացյալ Նահանգները, ռազմական օգնություն տրամադրելով Ուկրաինային, ձգտում է կանխել երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ ներկայացնող լարվածության աճը, ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։ «Նախագահի (Ջո Բայդենի.-Խմբ.) հիմնական կարծիքն այն է, որ մենք մտադիր ենք հնարավոր ամեն ինչ անել Ուկրաինային աջակցելու համար, որը ձգտում է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Միևնույն ժամանակ, […]
17:38 20.05.2023
ԱՄՆ-ն օգտագործել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ արևմտյան երկրներին իր կամքին տոտալ ենթարկելու համար, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնն օգտագործեց ուկրաինական ճգնաժամը իր ճամբարը համախմբելու համար: Մենք դա տեսնում ենք: Բայց այս համախմբումը նման է բոլորի լիակատար հպատակեցմանն իր կամքին: Խզման գիծ է առաջացել նաև հավաքական Արևմուտքի և համաշխարհային մեծամասնության՝ հարավի և […]
13:01 20.05.2023
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը պաշտպանության, առաջադեմ տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ, հայտնում է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը: 2023 թվականին G7-ի նախագահությունը կստանձնի Ճապոնիան։ Գագաթնաժողովը տեղի կունենա Հիրոսիմայում մայիսի 19-21-ը։ Բացի G7 երկրներից, մասնակցության հրավեր ստացել են Հնդկաստանը, […]
12:51 20.05.2023
Մեծ յոթնյակի առաջնորդները Հիրոսիմայի գագաթնաժողովի ավարտից մեկ օր առաջ ընդունել են եզրափակիչ կոմյունիկեն։ Այս մասին ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որը շաբաթ օրը տարածել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։ Մասնավորապես, նրանք պատրաստակամություն են հայտնել Չինաստանի հետ կառուցել կառուցողական և կայուն հարաբերություններ՝ G7-ի երկրների ազգային շահերին համապատասխան, որպեսզի կարողանան ուղղակիորեն որոշակի մտահոգություններ հայտնել Պեկինին։ «Մենք պատրաստ ենք […]