22:59 22.05.2023
Կիևը բաց է երկխոսության համար աֆրիկյան երկրների հետ, որոնք օգնություն են առաջարկում Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու համար, սակայն խաղաղության ցանկացած նախաձեռնություն չպետք է ենթադրի հակամարտությունը սառեցնել: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ «Իսկապես, մի խումբ աֆրիկյան առաջնորդներ գալիս են մեզ մոտ: Մենք բաց ենք երկխոսության համար բոլորի հետ, ովքեր […]
21:00 22.05.2023
Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. հրդեհի օջախը տարածված է եղել աղբավայրի ողջ պարագծով՝ ընդգրկելով շուրջ 20 հա տարածք: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Աշխատանքների ընթացքին տեղում հետևել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Այս հինգ օրվա ընթացքում աղբավայր է տեղափոխվել 500-600 բեռնատար հող: Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում կնախագծվի […]
20:53 22.05.2023
Մայիսի 22-ին Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպումից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների մասին լրագրողի հարցին: «Նախ կուզեի մեկ անգամ ևս շեշտել Հայաստանի հանձնառությունը և հաստատակամությունը կառուցել երկարատև, կայուն և արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում։ Մենք մեր կողմից շատ […]
20:47 22.05.2023
Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի մայիսի 22-ին` ժամը 23:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգով:
20:20 22.05.2023
Ճշգրտել մայրաքաղաք Երևանի սահմանները, գտնել լուծումներ, որպեսզի մայրաքաղաքի մանկապարտեզներն անցնեն երկարօրյա ռեժիմի և քննարկումներ իրականացնել Կոնդի բնակիչների հետ՝ թաղամասում մեծածավալ նախագիծ իրականացնելու համար. այս հանձնարարականները տվել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարականի հերթական նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:
20:12 22.05.2023
Մայիսի 22-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Հանդիպմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարարի և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարի համատեղ մամուլի ասուլիսը. ստորև՝ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը: «Հարգելի պարոն նախարար, Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում: Ձեր այցը լավ հնարավորություն է անդրադառնալու հայ-բրիտանական […]
19:52 22.05.2023
Սիրիայի արտգործնախարար (ԱԳ) Ֆայսալ Միքդադն անդրադարձել է թուրք-սիրիական հարաբերություններին: Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը, թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ Միքդատը անհնարին է համարել երկրների հարաբերությունների կարգավորումն այն պարագայում, երբ Թուրքիայի զինված ուժերը գտնվում են Սիրիայի տարածքում: Փոխանցում է Իսկ երկու պետությունների ղեկավարների՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հնարավոր հանդիպման մասին խոսելիս՝ շեշտել […]
18:47 22.05.2023
Մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը: Այն մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի համատեղ մամուլի ասուլիսը: Այցի շրջանակներում Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով […]
18:35 22.05.2023
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու անհրաժեշտություն չկա, և կառավարությունը ողջունում է հնարավորինս շատ զբոսաշրջիկների և այն բիզնես ընկերությունների ժամանումը Վրաստան, որոնք պատժամիջոցների ցանկում չեն: Քաղաքապետը նշել է՝ ընդդիմությունը, որն այժմ պահանջում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանել, ողջունում էր (իրենց իշխանության եղած ժամանակ- […]
18:21 22.05.2023
Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսի և պարոն Պատրիկ Պրայորի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ռազմական կցորդը: Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
18:09 22.05.2023
Թուրքիայում նախագահական ընտրությունների 1-ին փուլում չհանգուցալուծվելու հետևանքով շարունակվող անորոշության մթնոլորտն իր ազդեցությունն է թողել նաև թուրքական լիրայի փոխարժեքի վրա: Մայիսի 22-ին թուրքական արժույթն ամերիկյան դոլարի ու եվրոյի նկատմամբ արժեզրկման հերթական ռեկորդն է սահմանել՝ 1 դոլար/20.07 լիրա և 1 եվրո/22.27 լիրա: Այս փոխարժեքները լիրայի ու միջազգային այս դրամական միավորների բոլոր ժամանակների ամենավատթար հարաբերակցություններն են: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ […]
14:27 22.05.2023
«ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ ըստ էության չի մատնանշում, թե ո՞րն է իր պատկերացրած ՀՀ տարածքը»,- ասուլիսին Շանթ ՀԸ լրագրող Վահագն Հակոբյանի հարցին ի պատասխան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ֆունդամենտալ պրոբլեմը սա է: Երբ որ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90%-ը կվերանա»,- ասել է վարչապետը: Հարցին, թե այս առումով […]
13:54 22.05.2023
Երևանյան շինհրապարակներում պետք է տեղադրվեն միջազգային չափորոշիչներին համապատասխանող սարքավորումներ: Նախագիծը կյանքի կոչելու համար Երևանի քաղաքապետարանն աշխատանքներ է տանում Ասիական զարգացման բանկի հետ՝ տեխնիկական աջակցության միջոցների տրամադրման և միջազգային խորհրդատուի ներգրավման նպատակով: Համայնքն, ի դեպ, կառուցապատող ընկերությունների առջև արդեն իսկ շինհրապարակներում փոշեորսիչ ցանցերի առկայության հստակ պահանջ է դրել: Թեման քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
12:49 22.05.2023
Ուկրաինան ԵՄ-ի համար չպետք է լինի առաջնահերթություն՝ միությանն անդամակցելու հարցում, Welt-ին տված հարցազրույցում ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը։ «Ուկրաինան կմիանա ԵՄ-ին, հենց որ կատարվեն պահանջները: Չպետք է լինի երկաստիճան հասարակություն: Սալոնիկում 20 տարի առաջ մենք խոստացանք Հարավարևելյան Եվրոպայի երկրներին միանալ մեզ: Դա կլինի: ճակատագրական կլինի, եթե Ուկրաինան և Մոլդովան անցնեն արագ գծով, […]
12:24 22.05.2023
ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ֆունդամենտալ խնդիրը սա է։ Երբ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, խնդիրների 90 տոկոսը կվերանան»,-ասաց վարչապետը։ Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին՝ վարչապետը նշեց․ «Մեր երկկողմ հարաբերությունները ՌԴ […]
11:52 22.05.2023
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու «Աթա» դաշինքից (Աթաթուրքի դաշինք) Սինան Օգանը մտադիր է երկրորդ փուլում հայտարարել Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու մասին, հայտնում է Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ «Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ Սինան Օգանն այսօր կհայտարարի, որ ընտրությունների երկրորդ փուլում աջակցելու է նախագահ Էրդողանին։ Նա կասի, որ չի աջակցի Քըլըչդարօղլուին, քանի որ նա աջակցում է ահաբեկչական […]
11:41 22.05.2023
ԱՀ Պաշտպանության բանակը ներկայացնում է «Ոգով ուժեղները» շարքը, որի հերոսն այս անգամ Տիգրան Վալերիի Խանումյանն է: Մանրամասները՝ տեսանյութում:
10:35 22.05.2023
Մայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։ը: Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
10:33 22.05.2023
Թուրքական կողմը ՄԱԿ-ի հետ միասին բանակցություններ է վարում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ՝ վերացնելու ռուսական արտադրանքի վճարման գործողությունների խոչընդոտները, որոնց արտահանումը նախատեսված է հացահատիկի գործարքի շրջանակներում, Ռիա Նովոստիին հայտնել է բանակցություններին ծանոթ աղբյուրը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հացահատիկի գործարքը երկարաձգվել է մինչև հուլիսի 17-ը ներառյալ՝ առանց որևէ փոփոխության, եթե երկու ամսվա ընթացքում […]
10:22 22.05.2023
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարն իր առաջին այցը կկատարի Հայաստան՝ երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Միացյալ Թագավորության (ՄԹ) նախարարը բարձրաստիճան հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ Եվրոպայի հարցերով նախարարը կվերահաստատի ՄԹ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին Նա կոչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը […]
10:09 22.05.2023
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեք պաղեստինցի է սպանվել իսրայելական բանակի հարձակման հետևանքով Արևմտյան ափում գտնվող Բալաթա փախստականների ճամբարի վրա։ «Նաբլուս քաղաքի Բալաթա փախստականների ճամբարում իսրայելցի զինվորների կրակոցից երեք պաղեստինցի է սպանվել», – ասվում է առողջապահության նախարարության սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը Նաբլուս են ներխուժել արևելքից, որտեղ գտնվում է փախստականների […]
23:57 21.05.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից երաշխիքներ է ստացել, որ ուկրաինական կողմը, եթե F-16 ինքնաթիռներ ստանա, դրանք չի օգտագործի ռուսական տարածքի դեմ։ «Նա վստահեցրել է, որ իրենք նման ինքնաթիռներ չեն օգտագործի ռուսական տարածքի դեմ»,- ասել է նա կիրակի օրը Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Այսպիսով, ԱՄՆ նախագահը պատասխանել […]
21:45 21.05.2023
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Շվեդիայի կառավարությանը մեղադրել է երկրի նախագահական ընտրություններին միջամտելու փորձի համար։ Նրա խոսքով՝ Ստոկհոլմը հովանավորում է մի ասոցիացիա, որը ճնշում է գործադրում ընտրական հանձնաժողովի և դիտորդների վրա։ Այդ մասին հայտնում է Ayd nl k-ը. Նրա խոսքով՝ «Oy ve Otesi» կոչվող ասոցիացիան չի կարող մասնակցել քվեատուփերի մոտ դիտորդական գործընթացին, քանի որ […]
21:27 21.05.2023
Վաշինգտոնը դեմ չէ, որ ուկրաինական բանակը ԱՄՆ-ի կողմից տրամադրված զենքով հարվածներ հասցնի Ղրիմին, CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Մենք որևէ սահմանափակում չենք նախատեսել Ուկրաինայի համար՝ հարվածելու իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող տարածքներին: Իսկ Ղրիմը, մեր կարծիքով, Ուկրաինա է»,- ասել է նա: Սալիվանը նաև ասել է, որ ԱՄՆ-ը […]
19:58 21.05.2023
Մայիսի 22-23-ն այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին: Մայիսի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:
18:16 21.05.2023
Հանրային վստահությունը հնարավոր է բացառապես օրենքով թույլատրելի շրջանակներում քրեական արդարադատության համակարգի հաշվետվողականությունը երաշխավորելու պայմաններում. ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարություն է արել Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերի առնչությամբ։ «Քրեական արդարադատության շղթայում ընդգրկված իրավասու մարմինների հաշվետվողականությունն ու հանրային հաղորդակցության պատշաճ մեխանիզմների գործադրումը բացառիկ կարևորություն ունեն գործերի քննության օբյեկտիվությունը, ամբողջականությունը և անկողմնակալությունը […]
16:07 21.05.2023
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ եվրոպական, արևմտյան և ուկրաինական հետախուզությունները ահաբեկչություններ են նախապատրաստում իր դեմ՝ Ռուսաստանի Դաշնության պետականության պահպանման հարցում իր ակտիվ դիրքորոշման պատճառով։ «Ես խոչընդոտում եմ նրանց Ռուսաստանը կործանելու հարցում, և նրանք ամեն ինչ անում են ինձնից ազատվելու համար: Մենք նույնիսկ տեղեկություններ ունենք, որ եվրոպական և արևմտյան հետախուզական ծառայությունները, ուկրաինականները ահաբեկչություններ են […]
15:45 21.05.2023
Կիևին F-16 ինքնաթիռների մատակարարումը չի օգնի Արտեմովսկի հետ կապված իրավիճակում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հիրոսիմայում կայացած մամուլի ասուլիսում։ «Ինչ վերաբերում է F-16-ին, ապա F-16-ն ընդհանրապես չէր օգնի այս հարցում, դրանք պետք չէին, օրինակ, Բախմուտի (Արտեմովսկի ուկրաինական անվանումը- խմբ.) իրավիճակում, դրանք չէին ենթադրի ցանկացած լրացուցիչ հետևանք»,- ասել է Բայդենը։ Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել […]
15:27 21.05.2023
Ուկրաինական հակամարտությունը, որը չի ծավալվում ըստ արևմտյան փորձագետների սցենարի, պետք է դադարեցվի, Twitter-ում գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Ֆլորիան Ֆիլիպոն։ «Զելենսկին կորցրել է Արտեմովսկը: Ժամանակն է դադարեցնել զենք ուղարկելը, շուտով նաև ինքնաթիռներ: Ինչպիսի խելագարություն: Մեզ պետք է բանակցություններ սկսել խաղաղության ծրագրի շուրջ»,-գրել է նա։ Ֆիլիպոն նախկինում կոչ է արել դադարեցնել ուկրաինական ձգձգվող […]