19:03 10.05.2023
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 10-ի հրամանագրերը, որոնք նախատեսում են Վրաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնում և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկում։ Զախարովան ասել է՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը մանրամասն տեղեկատվություն կհրապարակի թռիչքների վերսկսման մասին հրամանագրի վերաբերյալ։ Զախարովայի խոսքով, բացի այդ չեղարկվել է ՌԴ ԱԳ […]
16:57 10.05.2023
Վրաստանի ղեկավարությունը պետք է հրաժարվի երկու երկրների միջև ուղիղ չվերթների վերսկսումից, կարծում է «Լելո» կուսակցության ընդդիմադիր պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին։ Չորեքշաբթի օրը հրապարակված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի հետ վիզային ռեժիմը։ Մեկ այլ հրամանագրով վերացվում է ռուսական ավիաընկերությունների՝ երկիր թռչելու և տուրեր վաճառելու արգելքը։ «Սպասում ենք ղեկավարության առաջին […]
16:49 10.05.2023
Ինտերնետ ծառայությունները Պակիստանում դադարեցվել են բողոքի ցույցերից հետո` անորոշ ժամանակով, հաղորդում է Geo TV-ն՝ վկայակոչելով Պակիստանի հեռահաղորդակցության վարչությանը: «Պակիստանի հեռահաղորդակցության վարչությունը հայտարարել է, որ ամբողջ երկրում ինտերնետ ծառայությունները կդադարեցվեն անորոշ ժամանակով: Գործակալությունը հաստատել է, որ բջջային լայնաշերտ ծառայությունների արգելափակման որոշումն ընդունվել է Ներքին գործերի նախարարության հրամանով», – ասել է հեռուստաալիքը: Ավելի վաղ Պակիստանի իշխանությունները, նախկին […]
15:46 10.05.2023
Ռուսական ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի Վրաստան։ Շաբաթական 7 ուղիղ չվերթ կիրականացնեն Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ, RIA Novosti-ին հայտնել են ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունում։ Չորեքշաբթի օրը հրապարակված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի հետ վիզային ռեժիմը։ Մեկ այլ հրամանագրով վերացվում է ռուսական ավիաընկերությունների՝ երկիր թռչելու […]
15:40 10.05.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Ազգային ժողովում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկման է ներկայացրել «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի մասին նախագիծը, որի մշակման փորձը սկսվել է դեռևս 2006 թ.-ից, սակայն տարբեր պատճառներով Ազգային ժողով չի հասել։ Ըստ հիմնական զեկուցողի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի, ներկայումս բացակայում են կամավորին անօրինական և վարձու աշխատողից տարանջատելու հիմքերը, […]
15:34 10.05.2023
Իսրայելի պաշտպանության բանակի տանկերն ու ինքնաթիռները չորեքշաբթի օրը մի շարք հարձակումներ են իրականացրել Գազայի հյուսիսում և հարավում, հաղորդում են պաղեստինյան անկլավում տեղակայված հեռուստաընկերությունները: Չորեքշաբթի ավելի վաղ Al-Quds ռադիոն հայտնել էր Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում իսրայելական ավիահարվածի հետևանքով մեկ պաղեստինցու մահվան և մեկ ուրիշի ծանր վիրավորվելու մասին: Իսրայելական բանակի նոր հարձակումներն ուղղված են […]
13:52 10.05.2023
Վաշինգտոնը պետք է հարգի Մերձավոր Արևելքի երկրների ժողովուրդների կամքը, դադարի խաթարել տարածաշրջանի երկրների երկխոսությունն ու հաշտեցումը և դադարեցնի Մերձավոր Արևելքը պառակտելու փորձերը, չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Սիրիայի վերադարձը Արաբական պետությունների լիգա (LAS) չի ազդի Վաշինգտոնի դիրքորոշման վրա այս երկրի կառավարության հետ […]
13:18 10.05.2023
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստովանել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող էր անհապաղ դադարեցվել, եթե Արևմուտքը դադարեցներ ռազմական աջակցությունը Կիևին։ Սակայն, նրա կարծիքով, նման խաղաղությունը ձեռնտու չէր լինի արևմտյան դաշնակիցներին։ «Ես գիտեմ, թե ինչպես պետք է անմիջապես վերջ տալ պատերազմին՝ ես դադարեցնում եմ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել, և Ուկրաինան հանձնվում է մի քանի օրից: Վերջ, […]
12:15 10.05.2023
Հունաստանի ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր, Հունաստանում Ղրիմի բարեկամների ընկերության նախագահ Պավլոս Քրիստուն չի կարծում, որ Արևմուտքն ու Ամերիկան F-16 ինքնաթիռներ կուղարկեն Ուկրաինա։ «Առաջին հերթին F-16-ն ուսուցում է պահանջում, գերմանացի, ամերիկացի օդաչուներին կուղարկե՞ն թռչելու» – ասել է գեներալը RIA Novosti-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, օդաչուների և տեխնիկական անձնակազմի պատրաստման համար անհրաժեշտ է առնվազն 2-2,5 տարի։ «Եվ […]
11:52 10.05.2023
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին արդարացնելու մասին որոշում է կայացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իգոր Խաչատուրովը մեղադրվում էր ՀՀ քրեական (2003թ) օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: ՔԿ տարածած […]
10:38 10.05.2023
2023 թվականի մայիսի 6-ին կայացել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականցանող 12-րդ խմբի հերթափոխը: Ականազերծողներից բաղկացած հերթական խումբը մեկնել է Հալեպ և այնտեղ կիրականացնի իր առաքելությունը: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական պարոն Դավիթ Թադեվոսյանը հերթափոխի կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելության խմբի կենտրոն՝ ողջունելու Հալեպ ժամանած 12-րդ հերթափոխի հայ մասնագետներին, ինչպես […]
10:24 10.05.2023
Սաուդյան Արաբիան որոշել է վերաբացել Սիրիայում իր դեսպանատունը՝ Դամասկոսի և արաբական երկրների հարաբերությունների կարգավորման պատճառով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Հաշվի առնելով եղբայրական կապերը, որոնք միավորում են Սաուդյան Արաբիայի և Սիրիայի ժողովուրդներին, ձգտելով նպաստել համաարաբական գործունեության զարգացմանը և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը, նկատի ունենալով հանդիպումներին Սիրիայի ներկայացուցիչների մասնակցությունը վերսկսելու […]
10:01 10.05.2023
Մայիսի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն: Միջոցառմանը մասնակցել են ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչներ, լեգենդար հրամանատարի մարտական ընկերներն ու հարազատները: Միջոցառման ընթացքում Վահագն Ասատրյանի հարազատներին է հանձնվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով շնորհված ռազմական հետախուզության «Պատվավոր ծառայող» կրծքանշանը:
09:57 10.05.2023
Մայիսի 19-21-ը Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում անցկացվելիք Յոթնյակի խմբի (G7) գագաթնաժողովի մասնակիցները պատրաստվում են քննարկել Ռուսաստանի քաղաքացիների՝ արտասահմանում սառեցված ունեցվածքի ճակատագիրը։ Առաջարկվում է այն օգտագործել Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար, սակայն նման բռնագրավումը կանխվում է մասնավոր սեփականության անձեռնմխելիության մասին օրենսդրությամբ, չորեքշաբթի գրում է ճապոնական Sankei թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։ Մարտին ԱՄՆ գանձապետարանը հայտարարեց, որ Վաշինգտոնը և նրա […]
09:39 10.05.2023
Լատվիայում մայիսի 9-ին 17 մարդ է բերման ենթարկվել խորհրդային զինվորների ապամոնտաժված հուշահամալիրներին ծաղիկներ դնելու և երկրում արգելված խորհրդանիշեր ցուցադրելու համար, ինչպես նաև հարուցվել է 23 վարչական և 4 քրեական գործ, հայտնել է տեղի ոստիկանությունը։ «Բերման է ենթարկվել 17 անձ, հարուցվել է 23 վարչական իրավախախտման և չորս քրեական գործ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դեպքերի մեծ մասն […]
09:27 10.05.2023
Իսրայելի պաշտպանության ուժերը չորեքշաբթի օրը սպանել են երկու պաղեստինցիների, որոնք ավտոմեքենայից կրակ են բացել իսրայելցի զինվորների վրա Հորդանան գետի արեւմտյան ափի Կաբաթիա գյուղում։ Այս մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից։ «Գիշերը Կաբաթիա գյուղում ռազմական գործողության ժամանակ հարձակվողները մեքենայից կրակ են բացել զինծառայողների վրա, զինվորները կրակ են բացել երկու հարձակվողների վրա և սպանել նրանց»,- ասվում է […]
08:49 10.05.2023
Հացահատիկային միջանցքի անվտանգության հարցերը ներառված են Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպման օրակարգում, որը տեղի կունենա մայիսի 10-11-ը Ստամբուլում։ Ինչպես չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է տեղական դիվանագիտական աղբյուրը, բանակցությունների արդյունքների հիման վրա համաձայնագրերի ժամկետը լրանում է մայիսի 18-ին։ «Երկարաձգելու շանսեր կան՝ հաշվի առնելով Անկարայի ակտիվ դիվանագիտությունը և Թուրքիայի նախաձեռնությունների շնորհիվ հացահատիկային միջանցքի վերականգնումը: Հացահատիկային միջանցքի […]
23:34 09.05.2023
ԱՄՆ նախկին առաջին տիկին, Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, պաշտպանում է նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու նրա մտադրությունը, Fox News Digital-ին տված հարցազրույցում ասել է նա։ «Ես աջակցում եմ նրան, և մենք ցանկանում ենք վերականգնել հույսը ապագայի նկատմամբ և առաջնորդել Ամերիկան սիրով և ուժով», – մեկնաբանել է նախկին մոդելը 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու […]
23:05 09.05.2023
Ներկայումս ԱՄՆ-ն ուսուցանում է մոտ 2000 ուկրաինացի զինծառայողի, ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։ «Ես գիտեմ, որ մենք ունենք մի քանի հազար, որոնք այս պահին վերապատրաստվում են», – ասաց նա երեքշաբթի օրը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն այժմ պատրաստում է ուկրաինացի զինվորականներին։ Ռուսաստանը նախկինում նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի […]
22:01 09.05.2023
Մայիսի 9-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության անձնակազմն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, ծաղիկներ զետեղել անմահ հերոսների շիրիմներին։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ շուրջ 150 օր շարունակվող շրջափակման պատճառով Եռաբլուրում հանգչող արցախցի զինծառայողների հարազատները զրկված են իրենց հերոսների շիրիմներին այցելելու հնարավորությունից։ Այսօր այդ շիրիմների տարածքներում իրականացվել են նաև լրացուցիչ մաքրման ու մաշված դրոշների փոխարինման աշխատանքներ։
21:48 09.05.2023
ԵՄ-ն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնությունից 12 անձանց և երեք ռուսական լրատվամիջոցների նկատմամբ՝ Ուկրաինայում հակամարտության մասին նրանց կողմից հաղորդված տեղեկության համար, հայտնում է EUobserver-ը։ Հրապարակման համաձայն՝ պոտենցիալ պատժամիջոցների ենթարկված անձանց թվում են արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության պատվավոր նախագահ Սերգեյ Կարագանովը, WarGonzo նախագծի ղեկավար Սեմյոն Պեգովը։ Նշվում է, որ ԵՄ-ն նախատեսում է միության […]
21:39 09.05.2023
Նոր զարգացումներ է ստանում Իրանի ադրբեջանցի անջատողականներին Իսրայելի աջակցության շուրջ սկանդալային պատմությունը: Բաքվում խիստ դժգոհ են, որ պաշտոնական Երուսաղեմը հրաժարվել է աջակցել «Հարավային Ադրբեջան» հիպոթետիկ պետության ստեղծմանը: «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը թեմայի շուրջ մանրամասներ հայտնելով՝ հիշեցրել է թե ինչ էր պատահել և ինչպես է այս ամենն առնչվում մեր շահերին: «Մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելի խորհրդարանի […]
21:21 09.05.2023
Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելը հայտնել է, որ հանրապետությունում բերման են ենթարկվել մայիսի 9-ի նախօրեին ահաբեկչություններ իրականացնել պատրաստվող անձինք։ «Այդ իրադարձությունները, մեր գնահատականներով, կապված են մայիսի 9-ի հետ: Իրավիճակը լարելու փորձ: Պետության ղեկավարը տեղյակ է այդ ամենին»,- երեքշաբթի լրագրողներին ասել է Բելառուսի հատուկ ծառայության ղեկավարը: Նրա խոսքերը մեջբերում է BelTA գործակալությունը։ Տերտելը հայտնել […]
21:15 09.05.2023
Շվեյցարիայի զինված ուժերն անցկացրել են վերջին 30 տարվա ընթացքում ամենախոշոր զորավարժություններից մեկը, որը կոչվում է LUX 23, երեքշաբթի հայտնել են արևմտյան լրատվամիջոցները։ Իննօրյա զորավարժություններին ներգրավվել է 4000 զինվորական, որոնք գործել են երկրի չորս կանտոններում։ Զորավարժությունների ընթացքում զինվորականները դիմակայել են կեղծ հակառակորդի հարձակումներին, կրակել մարտական փամփուշտներով և նռնակներ նետել։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հրամանատարությունն այս զորավարժությունների միջոցով բնակչությանը […]
21:07 09.05.2023
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածի հարավային տարածքներին ավիահարված հասցնելու մասին։ «Իսրայելական ուժերի ինքնաթիռները հարձակվել են հակատանկային կառավարվող հրթիռներով զինված ահաբեկիչների ջոկատի վրա Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում», – ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Ավիահարվածի մասին մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:
20:53 09.05.2023
Հաղթանակի օրվա կապակցությամբ ընդունելություն է տեղի ունեցել Երևանում ՌԴ դեսպանատանը։ Այս մասին հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը: Մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայ վետերաններ, ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը և ԱԴԾ սահմանապահ ծառայությունը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
20:09 09.05.2023
Google-ն ապրիլի վերջին հրապարակել է Ուկրաինայի արբանյակային նոր պատկերների մի մասը, մասնավորապես՝ Ռուսաստանի ներխուժման ժամանակ ավերածությունները։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Նոր նկարներն արվել են դեռևս 2022 թվականի մարտին։ Սակայն ավերածությունները նրանց վրա հստակ երևում են՝ Կիևի մոտ տեղի ունեցած մարտերի հետևանքները, Գոստոմելի օդանավակայանի, Իրպենի կամուրջի և Կոզարովիչ գյուղի ամբարտակի ավերումը։ 2022 թվականի փետրվարի […]
20:00 09.05.2023
ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն աջակցում են Ուկրաինայի՝ դաշինքին միանալու գաղափարին, ամբողջ հարցն այն է, թե երբ դա տեղի կունենա։ Այսպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեքշաբթի օրը The Washington Post-ին տված հարցազրույցում։Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Նախ, ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ: Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան իրավունք […]
19:36 09.05.2023
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը կարևոր է ԵՄ-ի համար, և մենք փորձում ենք բոլոր կողմերին հետ բերել համաձայնության։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահiանը և ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը երկուշաբթի հեռախոսազրույց են ուինեցել, քննարկել են […]