TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարասինը Զուրաբիշվիլիին «տարօրինակ քաղաքական գործիչ» է անվանել

19:35 11.05.2023

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Վրաստանի հետ հարաբերություններում Ժնևյան ձևաչափում Ռուսաստանի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին «տարօրինակ քաղաքական գործիչ» է անվանել: Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։ «Եվ այնուամենայնիվ, Զուրաբիշվիլին տարօրինակ քաղաքական գործիչ է: Նա փորձում է ագրեսիվ արձագանք առաջացնել բարի կամքի ժեստին` օդային հաղորդակցությունը վերականգնելու Ռուսաստանի որոշմանը: […]

̰
Չավուշօղլուն պատմել է մոսկովյան հանդիպումների մասին

19:16 11.05.2023

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Մոսկվայում Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպումից հետո վերադարձել է Թուրքիա։ Անթալիայի օդանավակայանում նա մամուլի համար հայտարարությամբ է հանդես եկել։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած երկկողմ հանդիպումից՝ Չավուշօղլուն նշել է․ «Սիրիայի վերաբերյալ մտքերի կարճատև փոխանակումից հետո քննարկել ենք մեր օրակարգում առկա երկկողմ հարցերը։ Տարածաշրջանային […]

̰
Ռուսաստանի հետ մերձենալու ժամանակը չէ․ ԱՄՆ Պետդեպը՝ Վրաստանին

18:47 11.05.2023

ԱՄՆ Պետդեպարտամենտը, արձագանքելով Պուտինի որոշմանը, ըստ որի`  Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի և ուղիղ չվերթերի արգելքը վերացվում է, ասել է, որ այժմ Ռուսաստանի հետ մերձենալու ժամանակը չէ։ «Ուղիղ թռիչքները վերականգնելու կամ վիզային ռեժիմը փոխելու փոխարեն վրաց ժողովուրդը գուցե պետք է գերադասեր, որ Պուտինը դուրս բերեր ռուսական բանակը Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի տարածքից»,- Aliq Media-ի փոխանցմամբ՝ […]

̰
ՀՀ-ի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է․ քննարկում՝ Ալեն Սիմոնյանի և Կախա Կախիշվիլիի միջև

15:55 11.05.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 11-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միասնական օրակարգին առնչվող ընթացիկ հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում ակտիվ համագործակցություն է ծավալվում մեր երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ: Անդրադարձ է եղել Թբիլիսիում օրերս տեղի […]

̰
Վրաստանի հետ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն. Վահե Ղալումյան

15:31 11.05.2023

Դարերի խորքից եկող հայ-վրացական բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների եւ պատմական ժառանգության վրա, ամուր հենք եւ պարարտ հող է ստեղծում մեր հետագա համագործակցության համար: Այս մասին մայիսի 11-ին ասել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի […]

̰
Հայաստանից ու Ադրբեջանից զսպվածություն է ակնկալվում․ Պեսկով

15:10 11.05.2023

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում միջնորդի գործառույթներ է իրականացնում։ Այս մասին խոսել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ավելացնելով, որ Հայաստանից ու Ադրբեջանից զսպվածություն է ակնկալվում: «Ռուսաստանը կշարունակի իրականացնել եռակողմ փաստաթղթերով նախատեսված գործառույթները և կոչ է անում խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,- ասել է նա: Պեսկովը վստահեցրել է, որ Մոսկվան կշարունակի […]

̰
Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած 4 զինծառայողների վիճակի մասին տեղեկություն է հայտնել 

14:07 11.05.2023

Ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:    

̰
Թուրքիայի ներքին գործերի նախարարը քննադատում է ԱՄՆ-ի միջամտությունը այլ երկրների գործերին

13:44 11.05.2023

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, մեկնաբանելով Արևմուտքի աջակցությունը թուրքական ընդդիմությանը, կոչ է արել ցույց տալ աշխարհում առնվազն մեկ տարածաշրջան, որը սկսել է ծաղկել ԱՄՆ-ի և Եվրոպայի գալով։ Նախարարի խոսքով՝ կան ուժեր, որոնք այժմ աշխատում են Թուրքիայի դեմ։ «Աշխատում են միջազգային ասոցիացիաները, աշխատում են ամսագրերն ու թերթերը, աշխատում է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը»,- «Հյուրրիյեթ» թերթը մեջբերում […]

̰
Երկրները 70 միլիարդ եվրո կծախսեն պաշտպանությունն ուժեղացնելու համար. Բորել

13:16 11.05.2023

ԵՄ երկրները ծրագրում են մոտ 70 միլիարդ եվրո ծախսել առաջիկա երեք տարիների ընթացքում պաշտպանությունն ուժեղացնելու համար, ասել է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը։ «ԵՄ երկրները մտադիր են 70 միլիարդ եվրո ծախսել իրենց պաշտպանական կարողությունների զարգացման վրա առաջիկա երեք տարիների ընթացքում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում կայացած ֆորումում։

̰
Կիևին ավելի շատ ժամանակ է պետք հակահարձակում սկսելու համար․ Զելենսկի

12:45 11.05.2023

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինային «ավելի շատ ժամանակ է պետք» հակահարձակում սկսելու համար, հայտնում է Sky News-ը։ Ըստ Զելենսկիի, ով հարցազրույց է տվել մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներին, որոնք մաս են կազմում Eurovision News խմբին, Ուկրաինան այժմ կարող է հարձակման անցնել, բայց «շատ մարդկանց կկորցնի»։ Նա հավելել է, որ այս իրավիճակն «անընդունելի է»։ Նրա խոսքով՝ […]

̰
Թրամփը կոչ է արել չշտապել դատապարտել Պուտինին

12:15 11.05.2023

Հիմա ժամանակը չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրելու Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու համար, երբ օրակարգում է Մոսկվայի և Կիևի միջև հակամարտության կարգավորումը։ Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ սա մի բան է, որը հիմա չպետք է քննարկվի», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ եթե Պուտինը ճանաչվի որպես […]

̰
Ընդդիմության կողմնակիցները հարձակվել են Պակիստանի վարչապետի նստավայրի վրա

12:07 11.05.2023

Պակիստանի ընդդիմադիր Tehreek-e-Insaf կուսակցության կողմնակիցները հարձակվել են Լահորում գտնվող վարչապետ Շեհբազ Շարիֆի նստավայրի վրա, հայտնում է Indian Press Trust of India-ն՝ վկայակոչելով Պակիստանի ոստիկանությանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի քան 500 մարդ եկել է շենքի մոտ և այրել այնտեղ կայանված մեքենաները։ «Նրանք նաև բենզինային ռումբեր են նետել վարչապետի տան վրա»,- հավելել է Փենջաբի ոստիկանության ներկայացուցիչը։ Նա նշել […]

̰
Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

11:53 11.05.2023

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Իրինա Գասպարյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մայիսի 10-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, կոնգրեսական Նենսի Փելոսիին, Կոնգրեսի […]

̰
Ադրբեջանի՝ իրավիճակի սրման իրական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է. Փաշինյան

11:41 11.05.2023

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի՝ իրավիճակի սրման իրական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է, և հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը: Բայց սա, ըստ նրա՝ միակն նպատակը չէ: «Հաջորդը՝ միջազգային և հայաստանյան հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից շեղելն է, նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության տալով հինը»,-կարծում է Փաշինյանը:

̰
Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո. Փաշինյան

11:22 11.05.2023

Ակտիվ հրետակոծությունը նվազել է հայկական կողմի ադեկվատ պատասխանի արդյունքում. այսօր կառավարության նիստի մեկնարկին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո, մեր կողմից կան 4 վիրավորներ, որոնց շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ ադրբեջանական այս գործողությունները սադրիչ են և […]

̰
Գազայի հատվածի արմատականները 6 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

11:10 11.05.2023

Գազայի հատվածից պաղեստինյան արմատականները հինգշաբթի առավոտյան 6 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից երկուսը որսացել են Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Այս մասին հայտնում է Kan պետական ​​ռադիոն։ Բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հինգշաբթի առավոտյան օդային հարվածների ազդանշաններ են հնչել Գազայի հատվածի հետ սահմանի մոտ գտնվող Կիսուֆիմ և Նիրիմ բնակավայրերում։ Radio Kan-ը նշում […]

̰
Ադրբեջանի հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է. ՀՀ ՊՆ

10:49 11.05.2023

Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

̰
Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի գործողություններն ի ցույց են դնում ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը. ԱԳՆ հայտարարությունը

10:25 11.05.2023

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ: Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են […]

̰
Արցախի ՄԻ պաշտպանն ու ՀԱԿ Արցախի տնօրենը Կոնգրեսի գրասենյակների համար հրավիրված ճեպազրույցում ներկայացրել են Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված իրավիճակը

09:22 11.05.2023

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Կոնգրեսի գրասենյակների համար  հրավիրել է ճեպազրույցը, որտեղ ուղիղ եթերով զեկուցել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՀԱԿ Արցախի տնօրեն Գև Իսկաջյանը: Ստեփանյանը և Իսկաջյանը տեղում թարմացումներ են ներկայացրել Ադրբեջանի 150-օրյա շրջափակման և Արցախի էթնիկ զտումն ավարտին հասցնելու սրացող արշավի ազդեցության մասին։ Երկուստեք կարևորվել է Արցախի քաղաքացիների, հատկապես երիտասարդների, […]

̰
Իրավիճակը սահմանին ժամը 07:20-ի դրությամբ

07:31 11.05.2023

Ժամը 07:20-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմն ունի 2 վիրավոր։

̰
Բայդենը մոլորվել է Նյու Յորքում տեղի ունեցած միջոցառմանն իր ելույթից հետո

23:54 10.05.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարողացել առանց կողմնակի օգնության դուրս գալ բեմից Նյու Յորքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որի ընթացքում նա աշխարհին սպառնացել է խնդիրներով՝ Ամերիկայում դեֆոլտի դեպքում: PBS NewsHour YouTube ալիքի հրապարակած կադրերը ցույց են տվել, թե ինչպես է Սպիտակ տան ղեկավարը հրաժեշտ տալիս հանդիսատեսին, շրջվում և փորձում հեռանալ ամբիոնից։ Նրան օգնության է հասնում […]

̰
Մենք պետք է պատրաստ լինենք, որ հակամարտությունը ցանկացած պահի կարող է թակել մեր դռները․ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար

23:38 10.05.2023

ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատրաստ լինեն հնարավոր հակամարտությանը, քանի որ այն կարող է սկսվել ցանկացած պահի։ Այս մասին հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքով՝ դաշինքի ռազմական ծառայությունները հետեւում են Ռուսաստանի գործողություններին, որոնք գնալով ավելի ագրեսիվ են դառնում։ «Մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ հակամարտությունը […]

̰
ԱՄՆ-ին չի հետաքրքրում, թե արդյոք Վլադիմիր Զելենսկին կհաղթի հակամարտությունը․ վերլուծաբան

23:09 10.05.2023

ԱՄՆ-ին չի հետաքրքրում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կհաղթի՞ հակամարտությունը, քանի որ Վաշինգտոնի հիմնական նպատակը Ռուսաստանին հնարավորինս շատ վնաս հասցնելն է, ասել է փոխգնդապետ, վերլուծաբան Դենիել Դևիսը Judging Freedom YouTube ալիքին տված հարցազրույցում։ Ըստ սպայի՝ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը, ինչպես նաև նրա գործընկերները՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, գիտեն, որ Կիևը Մոսկվայի հետ […]

̰
Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից 400 հրթիռ է արձակվել

22:54 10.05.2023

«Վահան և նետ» գործողության մեկնարկից ի վեր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 400 հրթիռ՝ հարվածելով բնակելի շենքերին, չորեքշաբթի ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ «Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 400 հրթիռ, դրանց մոտ մեկ քառորդն ընկել է Գազայի հատվածի տարածքում, հրթիռների զգալի մասն ընկել է բաց տարածքներում, հրթիռների մի մասը խոցվել են»,- […]

̰
Ինչո՞ւ է Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն առաջարկում հրաժարվել «Զանգեզուրի միջանցքից»

22:16 10.05.2023

Թուրքիայի ԱԳՆ-ը պատասխանել է երկրի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին: Վերջինս ակնարկել էր, որ թուրքական աշխարհը համախմբելու համար ամենևին էլ պետք չէ «Զանգեզուրի միջանցքը»: Մևլութ Չավուշօղլուն էլ Քըլըչդարօղլուի խոսքերն անընդունել է համարել։ Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անցած շաբաթ թվիթերյան ուղերձով դիմել էր հայրենակիցներին: Պարզ դարձավ, որ նա չի […]

̰
Չավուշօղլուն Սիրիայի հարցով Մոսկվայում քառակողմ բանակցությունները կառուցողական է անվանել

21:54 10.05.2023

Մոտ ժամանակներս կսկսվեն Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի պատրաստման աշխատանքները, դա կանի հատուկ ստեղծված հանձնաժողովը։ Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ վերադառնալով Մոսկվայից, որտեղ նույն օրը տեղի են ունեցել Սիրիայի հարցով քառակողմ բանակցություններ։ «Սիրիայի հարցով Մոսկվայում չորս կողմի բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում: Նրանք ընդգծել են մեր […]

̰
Հակարիի կամրջին ադրբեջանական ապօրինի անցակետը հայտնվելուց հետո տասնյակ հիվանդներ չեն կարողանում Արցախից Հայաստանի բուժհաստատություններ տեղափոխվել

21:48 10.05.2023

Հակարիի կամրջին ադրբեջանական ապօրինի անցակետը հայտնվելուց հետո, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաների համար ևս միջանցքը փաստացի փակվել է: Տասնյակ հիվանդներ այսօր չեն կարողանում Արցախից Հայաստանի բուժհաստատություններ տեղափոխվել՝ նեղ մասնագիտական բուժումների համար:

̰
ՌԴ քաղաքացիների համար եռամսյա վիզա սահմանել․ Զուրաբիշվիլիի կոչը

20:51 10.05.2023

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կառավարությանը կոչ է անում Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել: Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին նախագահը հայտարարել է Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի և ավիահաղորդակցության արգելքի չեղարկումից հետո անցկացրած ճեպազրույցում: Նախագահը նշել է՝ Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը և ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը կարող են մի շարք պատճառներ ունենալ, […]

̰
Մոսկվան Հայաստանի գործընկերներից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ. Զախարովա

20:34 10.05.2023

Մոսկվան հայ գործընկերներից նախաձեռնողական քայլեր է ակնկալում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ առարկայական աշխատանքների վերսկսման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում  հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հայ գործընկերներից քայլեր ենք ակնկալում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման և մեր դաշնակցին օգնելու համատեղ այլ միջոցառումների վերաբերյալ առարկայական աշխատանքները վերսկսելու համար»,- ասել […]

̰
Մեզ համար՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնող, չպետք է լինեն փակ դռներ. Անահիտ Մանասյանը՝ Դունյա Միյատովիչին

20:25 10.05.2023

Մեզ համար՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնող անձանց, իրավունքների պաշտպանության տեսանկյունից չպետք է լինեն փակ դռներ. Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին‼ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ մայիսի 10-ին Ստրասբուրգում քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր: […]

̰
BACK_TO_TOP