20:25 08.05.2023
Մայիսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանն ընդունել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լուոյին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին։ ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից […]
20:16 08.05.2023
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է Հուդայի նոր մարմնավորում այն բանից հետո, երբ նա հրամանագիր է ստորագրել մայիսի 9-ը երկրում նշել որպես Եվրոպայի օր։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ է ներկայացրել Գերագույն ռադա, որով առաջարկվում է մայիսի 9-ը սահմանել որպես Եվրոպայի […]
20:01 08.05.2023
Մայիսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանն ընդունել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին։ ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից […]
19:33 08.05.2023
Մայիսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանն ընդունել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի միջև տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ: ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և […]
19:16 08.05.2023
ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է իր S-400 զենիթահրթիռային համակարգերն ուղարկել Ուկրաինա, բայց պաշտոնական Անկարան հրաժարվել է: Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը, այս մասին Habertürk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:H «S-400-ի վերաբերյալ մի քանի առաջարկ է եղել ԱՄՆ-ից։ Մեզ ասացին՝ մեզ վերահսկողություն տրամադրեք։ Սա մի առաջարկ է, որն վերաբերում է մեր անկախությանը։ Այդ դեպքում որտե՞ղ […]
18:53 08.05.2023
Ուկրաինայի հակամարտությունն ամրապնդեց ՆԱՏՕ-ն, բայց խորացրեց տարաձայնությունները Արևմուտքի և աշխարհի այլ երկրների միջև, որոնք հետևանք են «Արևմուտքի կողմից գլոբալացման սխալ կառավարման»։ Այս մասին կրկին խոստովանել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ կիրակի երեկոյան ԵՄ արտաքին ծառայության կայքում հրապարակված գրառման մեջ։ «Ցավոք, ՆԱՏՕ-ի և G7-ի միասնությունն ուղեկցվել է զարգացող աշխարհի […]
18:15 08.05.2023
Համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվել մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների վերաբերյալ կատարված վերլուծությունները, որտեղ քննադատվում է Էրդողանի իշխանությունը։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող ամերիկյան առաջատար թերթերից մեկը ՝ «Washington Post»-ը, հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ Թուրքիայում ընտրությունների վրա մեծանում է «դեսպոտիզմի ստվերը»։ Խմբագրականում նշվում է, որ մայիսի 14-ի ժողովրդավարական […]
15:40 08.05.2023
Ականազերծող մեքենաների արտադրությամբ զբաղվող շվեյցարական Global Clearance Solutions AG ընկերությունը Ուկրաինային կմատակարարի մոտ 20 մեքենա, Շվեյցարիայի կառավարությունը գործարքին չի մասնակցում, RIA Novosti-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից և Շվեյցարիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ Ուկրաինայի վերաինտեգրման նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ գործակալությունը հուշագիր է ստորագրել ականազերծման մեքենայացված սարքավորումներ արտադրող շվեյցարական Global Clearance Solutions […]
15:35 08.05.2023
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում Ուկրաինան չի հիշատակվում։ Մասնավորապես, ինչպես երկուշաբթի օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ ղեկավարը շնորհավորանքներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։
15:28 08.05.2023
Եվրահանձնաժողովն ավարտել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի մշակումը և այն ներկայացրել հաստատման։ Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Էրիկ Մամերը։ «Կարող եմ հաստատել, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթը փոխանցվել է անդամ երկրներին: Մշտական ներկայացուցիչների կոմիտեում (COREPER) դեսպանների առաջին քննարկումը տեղի կունենա չորեքշաբթի օրը», – ասել է նա՝ […]
15:17 08.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել են 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակի շուրջ քննարկումները: Քննարկման առարկա են եղել 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը, 2024-2026թթ. ՄԺԾԾ առաջարկի հիմքում ընկած հիմնական սկզբունքները, ծրագրի ծախսային շրջանակը, ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղությունները: Անդրադարձ է եղել ընդհանրական մոտեցումներ պահանջող այլ հարցերի ևս: Մտքերի փոխանակություն է ծավալվել […]
14:46 08.05.2023
Ռուսաստանը խստորեն դատապարտում է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի խոսքերը ռուսների սպանության մասին «աշխարհի ցանկացած կետում, մինչև Ուկրաինայի լիակատար հաղթանակը», ու ուշադիր հետևելու է դրա վերաբերյալ արևմտյան մայրաքաղաքների արձագանքին։ Ռուսներին պաշտպանելու համար երկրի հատուկ ծառայությունները կանեն անհրաժեշտ ամեն ինչ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը մայիսի […]
14:10 08.05.2023
Իրանում երկու մարդ մահապատժի է ենթարկվել՝ համացանցում աթեիզմ քարոզելու, հակաիսլամական քարոզչության և Ղուրանը այրելու համար, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի դատական համակարգի մամուլի կենտրոնին։ «Դատավճռի հիման վրա Սադրոլլա Ֆազելի-Զարեհը մահապատժի է դատապարտվել մարգարեին վիրավորելու, հավատուրացության, Ղուրանն այրելու, սուրբ հասկացությունները վիրավորելու և ուրիշների անձնական լուսանկարները առանց նրանց համաձայնության հրապարակելու մեղադրանքով, իսկ Յուսեֆ Մեհրդադին՝ Մարգարեին […]
14:05 08.05.2023
Ուկրաինայի հակամարտությունը բացահայտեց Արևմուտքի տարաձայնությունները աշխարհի այլ մասերի հետ, իր բլոգում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։ «Արևմուտքի և մնացած երկրների միջև խզումը տարածվում է պատերազմից այն կողմ: Ընդհակառակը, դա խորը հիասթափության, իրականում զայրույթի հետևանք է Սառը պատերազմի ավարտից ի վեր Արևմուտքի կողմից գլոբալիզացիայի սխալ կառավարման պատճառով»,-ասվում է հրապարակման մեջ։ Բորելը հավելել է, որ […]
13:18 08.05.2023
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլ ամսին բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի քանակի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը 2023 թվականի մայիսի 9-ից տեղադրված է լինելու Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում։ Բաժանորդները մատակարարված (վերահաշվարկած) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար […]
12:52 08.05.2023
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործունեության արդյունքում Միացյալ Նահանգները կորցրել է ազդեցությունը Թուրքիայի վրա, հայտարարել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ «Էրդողանը վերացրել է արևմտյան խնամակալությունը: Ներկայում գործադիր իշխանության մեջ չկա ոչ մի կառույց, որն արևմտամետ լինի: Եղել են ժամանակներ, երբ Թուրքիայում լրատվամիջոցներն արևմտյան կողմնորոշում ունեին: Եթե ԱՄՆ դեսպանները մի բան ասեին, դա անմիջապես կհայտնվեր հոդվածների […]
12:07 08.05.2023
Եվրամիությունը կխախտի Եվրոպայի և Չինաստանի միջև վստահությունն ու համագործակցությունը, եթե պատժամիջոցներ կիրառի չինական ընկերությունների նկատմամբ՝ իբր Ռուսաստանին օգնելու համար, երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։ Ավելի վաղ Financial Times թերթը հայտնել էր, որ Եվրամիությունն առաջին անգամ պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել չինական ընկերությունների դեմ, որոնք իբր աջակցում են Ռուսաստանին Ուկրաինայում հատուկ […]
11:57 08.05.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ է ներկայացրել Գերագույն Ռադա, որով առաջարկվում է մայիսի 9-ը սահմանել որպես Եվրոպայի օր։ Զելենսկու համապատասխան հայտարարությունը հրապարակված է նրա կայքում։ Նա հայտարարել է, որ այսօր, «ինչպես 80 տարի առաջ, Ուկրաինան պայքարում է ամբողջական չարի դեմ <…> ապագայի համար՝ թե՛ իր, թե՛ ողջ Եվրոպայի»։ «Մայիսի 9-ին ամբողջ ազատ Եվրոպայի հետ միասին […]
11:52 08.05.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի հրաման է ստորագրել 801 դատապարտյալի ներում շնորհելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։ Ներման ակտը նվիրված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակին։
11:24 08.05.2023
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի քաղաքացի Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է տեղափոխելու թմրամիջոց։ Այդ ուղղությամբ վարչության ծառայողները համագործակցեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Սիսիանի բաժինների, նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ։ Մայիսի 4-ին նրանք անձնական մաքսային զննման ենթարկեցին Իրանի Իսլամական […]
10:52 08.05.2023
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գործունեությանը Սիրիայի մասնակցության վերականգնումը նպաստում է տարածաշրջանում կայունության հաստատմանը և նրա խնդիրներին արտաքին միջամտության նվազեցմանը, երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ ԱՊԼ-ի արտաքին գործերի նախարարության ղեկավարները կիրակի օրը կայացած արտահերթ հանդիպման ժամանակ հավանություն են տվել 12 տարվա ընդմիջումից հետո Սիրիայի վերադարձը տարածաշրջանային կազմակերպությանը։ «Իսլամական երկրների միջև տարաձայնությունների […]
10:31 08.05.2023
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության բանակցությունները, արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը հակամարտող հարևանների միջև՝ վերջին շրջանում վիճելի սահմանի շուրջ մարտերի աճից հետո: Այս մասին հայտնում է Financial times-ը: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, Financial Times-ին հայտնել են նախապատրաստական […]
09:02 08.05.2023
Աստղագետները դիտել են, թե ինչպես է արեգակի նման ընդլայնված աստղը կլանել մոլորակը: Այս մասին հայտնում է AURA աստղագիտական ասոցիացիան։ Ժամանակակից գիտական տվյալների համաձայն՝ Արևը և նմանատիպ աստղերը էվոլյուցիայի վերջին փուլերում վերածվում են կարմիր հսկաների։ Նման աստղերի տրամագիծը բազմիցս մեծանում է, այն աստիճան, որ մոտակա մոլորակները գտնվում են աստղի ներսում։ Ռայան Լաուն և նրա գործընկերները հաստատել […]
23:48 07.05.2023
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը մայիսի 7-ի տեղեկագրում։ Նշվում է, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Հաղորդագրությունում […]
23:24 07.05.2023
Արաբական լիգայի մասնակից երկրների արտգործնախարարների խորհուրդը համատեղ հայտարարություն է ընդունել, որի համաձայն Սիրիան կիրակի՝ մայիսի 7-ից վերսկսում է մասնակցությունը Լիգայի աշխատանքներին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Իրաքի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Արաբական լիգայի խորհուրդը որոշել է Սիրիան վերադարձնել կազմակերպությանը։ Սիրիայի անդամակցությունը Արաբական լիգային դադարեցվել էր 2011 թվականին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո։ «Արաբական ԱԳ […]
21:32 07.05.2023
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ և փոխնախագահի հավանական թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ընդհատել է իր հանրահավաքը Էրզրումում՝ Թուրքիայի արևելքում՝ քարկոծվելուց հետո։ Իմամօղլուն Էրզրում է ժամանել կիրակի օրը՝ նախընտրական հանրահավաքի, իսկ նույն օրը ավելի վաղ հանրահավաքներ է անցկացրել Սիվասում և Չորումում։ Թվիթերում քաղաքապետը Էրզրումի հանրահավաքին ընդառաջ ավտոբուսների տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, որ քաղաքապետարանը միտումնավոր է դրանք տեղադրել տեղում՝ միջոցառմանը […]
20:19 07.05.2023
Լյուդովիտ Օդորը կնշանակվի Սլովակիայի նոր վարչապետ։ Այս մասին կիրակի օրը ճեպազրույցում հայտարարել է հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովան։ «Սլովակիայի Ազգային բանկի նախագահի տեղակալ Լյուդովիտ Օդորը կնշանակվի նոր վարչապետ»,- ասել է նա։ Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Էդուարդ Հեգերը հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին։ Օրենքով սահմանված կարգով նրա հետ հրաժարական է տալիս իր ողջ կաբինետը։ Չապուտովան ասել […]
19:43 07.05.2023
Ավելի քան 700 մարդ և գրեթե 200 միավոր տեխնիկա մասնակցում է Կուրգանի շրջանում հրդեհների մարմանը, Telegram ալիքում հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ «Աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 700 մարդ և գրեթե 200 տեխնիկա… Մարումը բարդանում է՝ պայմանավորված մինչև 20 մետր վայրկյան արագությամբ քամու ուժգին պոռթկումներով և մինչև 28 աստիճանի անոմալ շոգ եղանակով»,- ասվում է […]