TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարարը մասնակցել է Պետերբուրգյան 11-րդ միջազգային իրավաբանական ֆորումին

18:38 12.05.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ելույթով է հանդես եկել Պետերբուրգյան 11-րդ միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում մասնակից արդարադատության նախարարների բաց հանդիպումը։ Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին՝ Պետերբուրգյան 11-րդ միջազգային իրավաբանական ֆորումը բարձր մակարդակով կազմակերպելու համար, ինչպես նաև ընդգծել՝ Ֆորումի և արդարադատության նախարարների հանդիպման ընթացքում պետությունների արդարադատության ոլորտի գերատեսչությունների միջև երկկողմ ու […]

̰
Կիևում հայտարարել են մինչև ձմեռ հակամարտությունը դադարեցնելու ցանկության մասին

16:59 12.05.2023

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են մինչև այս ձմեռ դադարեցնել զինված հակամարտությունը։ «Մինչև ձմեռ մենք ցանկանում ենք ամբողջությամբ ավարտել պատերազմը», – ասել է նա ադրբեջանական Report լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ Դանիլովն ընդգծել է, որ Կիևի գլխավոր պլանն է Ուկրաինան վերադարձնել 1991 թվականի սահմաններին։ Նրա խոսքով՝ […]

̰
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

16:56 12.05.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության բյուրոյի («INL») տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին: Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրած արդյունքները, անդրադարձել հիմնական առաջնահերթություններին՝ այդ թվում՝ կառույցը պատրաստված կադրերով ու […]

̰
Վուչիչը հրաժարվել է Ռուսաստանի դեմ քվեարկել Եվրախորհրդի գագաթնաժողովում

15:49 12.05.2023

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարվել է քվեարկել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ հռչակագրի վերաբերյալ Եվրախորհրդի (ԵԽ) գագաթնաժողովում, որը կկայանա մայիսի 16-17-ը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Ես որոշում եմ կայացրել, քանի որ մենք կմնանք միայնակ և Եվրոպայի համընդհանուր հարձակումների տակ, ինչը այնքան էլ խելամիտ չի լինի», – ասել է Սերբիայի ղեկավարը: Ավելի վաղ […]

̰
Իսրայելի Սդերոտ քաղաքում հրթիռ է ընկել բնակելի տան վրա

15:11 12.05.2023

Գազայի հատվածից արձակված հրթիռը հարվածել է անկլավի հետ սահմանին գտնվող Իսրայելի Սդերոտ քաղաքի բնակելի տանը, զոհեր չկան, ուրբաթ հայտնել է Իսրայելի բանակի ռադիոն՝ հղում անելով քաղաքի քաղաքապետարանին։ Ըստ ռադիոկայանի՝ շինությունը զգալի վնաս է կրել։ Ավելի վաղ ուրբաթ օրը «Իսլամական ջիհադ»-ի զինյալները վերսկսել են հրթիռային հարձակումները Իսրայելի տարածքի վրա։ Երուսաղեմի, Հորդանան գետի Արևմտյան ափի և անկլավի […]

̰
ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Ադրբեջանի հերթական սադրիչ և ագրեսիվ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ» խորագրով ընթացիկ հարցը

15:05 12.05.2023

Մայիսի 11-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Ադրբեջանի հերթական սադրիչ և ագրեսիվ գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ» խորագիրը կրող ընթացիկ հարցը: ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում նշել է, որ մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության […]

̰
Հակամարտության սկսվելուց ի վեր Սուդանը լքել է մոտ 200 հազար մարդ

13:41 12.05.2023

Մոտ 200 000 մարդ լքել է Սուդանը՝ հակամարտության սկզբից ի վեր, ասել է ՄԱԿ ՓԳՀ-ի խոսնակ Օլգա Սարադոն՝ Ժնևում ՄԱԿ-ի ճեպազրույցում։ «Հակամարտության սկզբից ի վեր մոտ 200 հազար մարդ լքել է Սուդանը: Հարյուր հազարավոր մարդիկ էլ ներքին տեղահանվել են ներքին տեղահանման են ենթարկվել», – ասել է նա: Սարադոն հավելել է, որ վերջին օրերին Չադ է […]

̰
Թուրքիայում խոսել են Անկարային ենթարկելու Վաշինգտոնի ցանկության մասին

13:06 12.05.2023

Վաշինգտոնը ձգտում է ենթարկել Անկարային, սակայն թուրքական կողմը գործում է միայն իր ազգային շահերից ելնելով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Սուլեյման Սոյլուն, հաղորդում է CNN Türk-ը։ Նախարարը դատապարտել է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ փորձերը։ «Աշխարհը չի կարողացել լուծել պարենային ճգնաժամը։ Միակ հեղինակավոր երկիրը Թուրքիան է։ Թուրքիան հստակ դիրքորոշում ունի իր […]

̰
Իսրայելական զինուժը Գազայի հատվածում խոցել է 215 թիրախ

12:03 12.05.2023

Մայիսի 9-ից ի վեր Գազայի հատվածից պաղեստինյան արմատականները 866 հրթիռ են արձակել հրեական պետության տարածքի ուղղությամբ, որոնցից 260-ը որսացել է Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգը։ Իսրայելի պաշտպանության բանակը այդ հատվածում խոցել է 215 թիրախ։ Այս մասին ուրբաթ հայտնել են բանակի մամուլի ծառայությունից։ Բանակն ընդգծել է, որ արմատականների արձակած հրթիռների յուրաքանչյուր հինգերորդը չի հասել Իսրայել և […]

̰
Պաշտպանության նախարարը տեսակցել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

12:00 12.05.2023

Մայիսի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին: Պաշտպանության նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը: Նախարար Պապիկյանը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

̰
Այնթապ համայնքում ապօրինի օտարված հողերը համայնքին վերադարձնելու համար քրեական վարույթով ձեռք բերված տվյալներն ուղարկվել են Պետշահերի վարչություն

11:39 12.05.2023

Դատախազը 2023 թվականի մայիսի 10-ին հաստատել է Արարատի մարզի Այնթապ համայնքի (այսուհետ՝ նաև Համայնք) նախկին ղեկավար Կ.Ս.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու և կեղծիք կատարելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մեղադրական եզրակությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան: Քրեական վարույթով ձեռք բերված տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն՝ համայնքային […]

̰
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

10:39 12.05.2023

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

̰
Ստրասբուրգում քննարկվել են իրավապահ և դատաիրավական ոլորտներում Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի համագործակցության, բարեփոխումներին աջակցության հետ կապված հարցեր

10:09 12.05.2023

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի այցը Ստրասբուրգ շարունակվում է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նախօրեին այցի շրջանակներում պատվիրակությունը մասնակցել է ներպետական մակարդակում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման խթանմանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը: Միջգերատեսչական հանձնաժողովի […]

̰
Վեդանտ Պատելը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Բրյուսելում համաձայնության գալ սահմանից ուժերի հեռացման վերաբերյալ

10:01 12.05.2023

Մայիսի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական բախումներին է անդրադարձել ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը, նա կոչ է արել կողմերին մայիսի 14- ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով ուժերի հեռացման վերաբերյալ: Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է. «Մենք կարծում ենք, որ նմանատիպ բռնությունները խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և […]

̰
Ստրասբուրգում քննարկվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման հարցերը. գլխավոր դատախազը Ստրասբուրգում է

09:43 12.05.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում է: Այցի շրջանակում Հանձնաժողովի անդամները մայիսի 11-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա […]

̰
Ամերիկացի կոնգրեսականը խոստովանել է, որ բրազիլական խանութից հագուստ է գողացել

09:05 12.05.2023

Սկանդալային հանրապետական ​​կոնգրեսական Ջորջ Սանտոսը, ով ԱՄՆ-ում մեղադրվում է խարդախության և անօրինական փողերի լվացման մեջ, հինգշաբթի խոստովանել է իր մեղքը Բրազիլիայի խանութից գողություն կատարելու մեջ, գրում է Washington Post-ը։ Չորեքշաբթի օրը Սանտոսը ձերբակալվել է խարդախության, փողերի լվացման և սուտ ցուցմունք տալու մեղադրանքով։ Նյու Յորքում կայացած դատական ​​նիստի ժամանակ նա իրեն մեղավոր չի ճանաչել բոլոր 13 կետերում: […]

̰
ԱՄՆ-ը Վրաստանին սպառնում է պատժամիջոցներով, եթե վերսկսվեն թռիչքները դեպի Ռուսաստան

23:59 11.05.2023

ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Վաշինգտոնն ընդունում է վրացական ընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, եթե վերսկսվեն Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նրա խոսքով՝ վրացական ավիաընկերությունները կարող են հայտնվել պատժամիջոցների վտանգի տակ, «եթե նրանք սպասարկեն ներմուծման և արտահանման հսկողության ենթակա ինքնաթիռներ»։ Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր […]

̰
ԱՄՆ-ը հայտնել է Abrams տանկերի՝ Ուկրաինա տեղափոխման ժամկետը

23:19 11.05.2023

Վաշինգտոնն անում է հնարավոր ամեն ինչ՝ արագացնելու Abrams տանկերի տեղափոխումն Ուկրաինայի Զինված ուժեր։ Կիևին աշնանը  սարքավորումներ մատակարարելու պլանների մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Մենք անում ենք հնարավորը, որպեսզի արագացնենք այդ տանկերի մատակարարումը: Մեր կանխատեսումը վաղ աշնանն է»,- ասել է Պենտագոնի ղեկավարը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված […]

̰
Քննարկվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներն աշխատանքային այցով ԱՄՆ-ում են

22:38 11.05.2023

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել են Ատլանտյան խորհրդի ուղեղային կենտրոնում Միջազգային […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող հարցերը

22:25 11.05.2023

Այսօր` մայիսի 11-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմով հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը վերաբերելի հարցերին: Նա ընդգծել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքին, անձնական ազատության իրավունքին, հավաքների ազատությանը և այլ հիմնական […]

̰
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են արտաքին քաղաքական և անվտանգային հարցեր

22:09 11.05.2023

Մայիսի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Քննարկվել են արտաքին քաղաքական և անվտանգային հարցեր։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել են նիստի մասնակիցների հարցերին։

̰
Արարատ Միրզոյանը պորտուգալացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր

22:05 11.05.2023

Մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-պորտուգալական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման հարցում բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությանը, ինչպես նաև առևտրատնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարներին: Անդրադարձ է կատարվել նաև […]

̰
Ռուսաստանը՝ Ադրբեջանի բոլոր հնարավոր միջոցներով գրոհում է Հայաստանի պետականության դեմ. Լևոն Շիրինյան

21:40 11.05.2023

«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին: Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին այսօր գրանցված սադրանքը, քաղաքական վերջին զարգացումները, վարչապետի հետ երեկ տեղի ունեցած հանդիպումը, Թուրքիայում սպասվող ընտրությունների նշանակությունը Հայաստանի համար և բազմաթիվ այլ հարցեր: Խոսելով Սոթքի ուղղությամբ ադրբեջանցիների այսօր իրականացրած սադրանքից Շիրինյանը նշել է, որ դա սպասելի էր: «Ակնհայտ է, որ […]

̰
Էրդողանի մրցակիցն ընտրություններից 3 օր առաջ հանել է իր թեկնածությունը

21:19 11.05.2023

Թուրքիայում ընտրություններից 3 օր առաջ թեկնածուներից մեկը հայտարարել է ինքնաբացարկի մասին: Մնացին 3 թեկնուծուներ, իսկ ո՞վ էր այդ 4-րդը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ընտրապայքարից հրաժարվեց թեկնածու Մուհարեմ Էնջեն, ում համարում էին ընտրություններում 3-րդ տեղը զբաղեցնող։ Որպես պատճառաբանություն՝ հիշատակել է իր վրա գործադրվող ճնշումը և տարբեր տեսակի սադրանքները: Հիշեցնեմ՝ Էնջեն նախորդ ընտրություններում Էրդողանի […]

̰
Վրաստանի վարչապետը քննադատել է Արևմուտքին՝ Ռուսաստանի հետ առևտուր չանելու կոչերի համար

21:07 11.05.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քննադատել է արևմտյան գործընկերներին, որոնք Թբիլիսիին կոչ են անում հետևել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ինչպես նաև չթողնել ռուսական ինքնաթիռներն իր տարածք, մինչդեռ ինքը՝ Եվրոպան, ըստ նրա, չի դադարեցնում առևտուրը ռուսական կողմի հետ։ Հինգշաբթի ավելի վաղ ԵՄ Արտաքին գործերի ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն ասել էր, որ ԵՄ-ն կոչ է անում Վրաստանին՝ որպես ասոցիացիային […]

̰
Էրդողանին հաջողվել է ուղղորդել ընտրությունների քարոզարշավի տեղեկատվական նարատիվը. քննարկում Արևելագիտության ինստիտուտում

21:01 11.05.2023

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվել է իր ձեռքը վերցնել, ձևավորել այդ երկրում մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի հիմնական տեղեկատվական, քարոզչական նարատիվը և ուղղորդել այն։ Այս կարծիքը հայտնել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Լևոն Հովսեփյանը՝ նույն ինստիտուտում կայացած «Թուրքիան առանցքային ընտրությունների շեմին» խորագրով կլոր […]

̰
ՔԿ նախագահը Ստրասբուրգում ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների խախտումները

20:31 11.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի մյուս անդամների հետ գտնվում է Ստրասբուրգում։ Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, որի նպատակն է գործարկել ՄԻԵԴ վճիռների կատարման կազմակերպման և վերահսկման միջգերատեսչական հանձնաժողովի ազգային մեխանիզմը և խթանել քննարկումները միջգերատեսչական հանձնաժողովի անդամների և Եվրոպայի խորհրդի […]

̰
Իսրայելի Ռեհովոտ քաղաքում հրթիռի հարվածի հետևանքով կան վիրավորներ

20:27 11.05.2023

Գազայի հատվածից արմատականների Իսրայելի երկրի կենտրոնական մասում գտնվող Ռեհովոտ քաղաքի շենքին արձակած հրթիռի հետևանքով հինգ մարդ վիրավորվել է, տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է իսրայելական «Magen David Hell» շտապօգնության ծառայության մամուլի ծառայությունը: Նրա հաղորդմամբ՝ հրթիռը դիպել է բնակելի շենքին։ MDA-ի բժիշկներն ու բուժաշխատողները հայտնում են հինգ վիրավորի մասին, այդ թվում՝ մեկի վիճակը […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ. ՀՀ ՊՆ

20:20 11.05.2023

Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:10-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրադրության փոփոխության դեպքում հանդես կգա հաղորդագրությամբ:

̰
 ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կհանդիպեն հունիսի 15-16-ը 

20:02 11.05.2023

Հունիսի 15-16-ը Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների ծրագրված հանդիպումը։ Այս մասին ասվում է հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Հունիսի 15-16-ը դաշինքի կենտրոնակայանում՝ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի նախագահությամբ, կանցկացվի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստ՝ պաշտպանության նախարարների մակարդակով»,- ասվում է հաղորդագրությունում։ Դաշինքը դեռ չի հրապարակել  հանդիպման օրակարգը, սակայն մայիսի 10-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստից […]

̰
BACK_TO_TOP