19:32 07.05.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության […]
18:00 07.05.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ հոբելյանական գագաթնաժողովին: Մանրամասները՝ տեսանյութում:
17:41 07.05.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին թագադրման կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Ի սրտե շնորհավորում եմ թագադրման կապակցությամբ և լավագույն մաղթանքներս եմ հղում Ձերդ Մեծությանը, արքայական ընտանիքի անդամներին, ինչպես նաև Միացյալ Թագավորության և Ազգերի համագործակցության անդամ երկրների ժողովուրդներին: Անչափ տպավորված եմ թագադրման արարողությունից, որը, […]
17:36 07.05.2023
Հազիվ թե Միացյալ Նահանգները որոշում կայացնի Իրանում ռազմական միջամտության մասին Թեհրանի կողմից միջուկային զենքի հնարավոր մշակման ֆոնին, սակայն Վաշինգտոնը կարող է փորձել սաբոտաժի ենթարկել տարածաշրջանը: Երկրների միջև ռազմական բախման ռիսկը Lenta.ru-ին տված հարցազրույցում գնահատել է քաղաքագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անվտանգության հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Կոնստանտին Բլոխինը։ «Իրանը լարվածության օջախ է, նրա հնարավոր հակամարտության մասին ԱՄՆ-ի […]
16:27 07.05.2023
Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն իր ֆեյսբուքյան էջում տեղոկացրել է. «Սիրելի՛ ալավերդցիներ. Ուրախությամբ հայտնում եմ, որ «Վալլեքս» խմբի հետ երկարատև բանակցությունները տվեցին իրենց սպասված արդյունքը։ Ալավերդուն են վերադարձվում համայնքի խորհրդանիշ համարվող ճոպանուղին և «Մետալուրգ» մարզադաշտը։ «Ռուբեն Վարդանյան» և «Ապրելու» հիմնադրամների ներդրումների շնորհիվ կհիմնանորոգվեն և կարդիականացվեն կարևորագույն կառույցները։ Կայուն և զարգացած Ալավերդի ուենենալու համար մեր կողմից […]
15:58 07.05.2023
Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջնորդները եռակողմ բանակցություններ կանցկացնեն ճապոնական Հիրոսիմա քաղաքում, որտեղ մայիսի 19-21-ը տեղի կունենա Յոթնյակի (G7) գագաթնաժողովը։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Այս ամիս Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովում մենք պայմանավորվեցինք գագաթնաժողով անցկացնել Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային […]
12:42 07.05.2023
Պահեստազորայինների վարժական հավաքները շարունակվում են: «Զինուժ»-ի անդրադարձը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:33 07.05.2023
Զապորոժիե ԱԷԿ-ի տարածքում ընդհանուր իրավիճակը դառնում է ավելի քիչ կանխատեսելի և «պոտենցիալ վտանգավոր»։ Այս կարծիքը շաբաթ օրը հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Ընդհանուր իրավիճակը Զապորոժյեի ատոմակայանի տարածքում գնալով ավելի անկանխատեսելի և պոտենցիալ վտանգավոր է դառնում: Ես չափազանց անհանգստացած եմ միջուկային և ֆիզիկական անվտանգության ոլորտում ատոմակայանի առջև ծառացած իրական ռիսկերով»,- […]
11:21 07.05.2023
Մեծ Բրիտանիայում Չարլզ III-ի թագադրման ժամանակ մսրդիկ նկատել են ոգու նման ֆիգուր, հայտնում է Daily Mail-ը, փոխանցում է Ռիա նովոստին։ «Յուրաքանչյուր մեծ երեկույթ գրավում է անկոչ հյուրերին, սակայն թագավորական ընտանիքի երկրպագուները կատակում են, որ իրենք անձամբ են մահվան հրեշտակին նկատել Վեսթմինսթերյան աբբայությունում՝ Չարլզի թագադրման ժամանակ», – ասում է սյունակագիր Մարիա Օկանրենդեն: Twitter-ում տարածում գտած տեսանյութում […]
10:52 07.05.2023
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը: Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել: Ամենակարճ ժամկետում […]
23:45 06.05.2023
Լոնդոնում ոստիկանությունը Չարլզ III-ի թագադրման ժամանակ հասարակական կարգը պահպանելու ժամանակ 52 մարդ է ձերբակալել։ Այս մասին ասվում է շաբաթ օրը Սքոթլանդ Յարդի տարածած հաղորդագրության մեջ։ «Ընդհանուր առմամբ 52 մարդ կալանավորվել է այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են խուլիգանությունը, անկարգությունները, անդորրը խախտելը և խախտելու դավադրությունը: Բոլոր ձերբակալվածները շարունակում են մնալ կալանքի տակ», – ասվում է հաղորդագրությունում: Ձերբակալությունների […]
22:17 06.05.2023
Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Պարոնյան 1 հասցեի դիմաց, առաջին երթևեկելի գոտիով ընթանալիս, բեռնախցիկի հատվածով բախվել է ճամփեզրի ծառին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական […]
21:19 06.05.2023
Ուկրաինայի ագրարային քաղաքականության և պարենի նախարար Նիկոլայ Սոլսկին քննադատել է Քիշնևի մտադրությունը՝ սահմանափակումներ մտցնել ուկրաինական հացահատիկի և ձեթի սերմերի ներմուծման վրա, շաբաթ օրը հայտնել է Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարարությունը։ Ավելի վաղ Մոլդովայի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ փոխվարչապետ, Մոլդովայի գյուղատնտեսության նախարար Վլադիմիր Բոլյան Կիևին տեղեկացրել է ցորենի, եգիպտացորենի, ռապևի սերմերի ներմուծման ժամանակավոր միջոցի […]
21:08 06.05.2023
Մալիում ՄԱԿ-ի բազմաչափ ինտեգրված կայունացման առաքելության (MINUSMA) առնվազն յոթ խաղաղապահներ վիրավորվել են շաբաթ օրը աֆրիկյան երկրի կենտրոնական հատվածում, երբ պայթել է ճանապարհին տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքը: Այս մասին հաղորդվում է առաքելության թվիթերյան էջում։ «Տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասվում է առաքելության հաղորդագրության մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել Դուենցա քաղաքից 34 կմ դեպի հյուսիս։ Վիրավոր խաղաղապահների […]
20:41 06.05.2023
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի և նրա կնոջ՝ Կամիլայի թագադրման պատվին երթին մասնակցող մի քանի զինվորներ կորցրել են գիտակցությունը, գրում է Daily Mail թերթը։ «Քիչ թվով զինվորականներ, ովքեր սպասում էին երթին մասնակցելու, օգնության կարիք ունեին ուշաթափվելուց հետո», – ասվում է զեկույցում։ Հրատարակությունը հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է պատգարակով զինվորական համազգեստով կին։ Նշվում է, որ […]
20:00 06.05.2023
Այս շաբաթ ուշադրության կենտրոնում Վաշինգտոնում տեղի ունեցած հայ- ադրբեջանական բանակցություններն էին: Ի՞նչ տվեցին դրանք: ի՞նչ պետք է ակնկալել Մոսկվայում կայանալիք հանդիպումներից: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը՝ «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
19:57 06.05.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկա է գտնվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից նախաձեռնված՝ նոր ընդունված Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման ընթացքում հայտնաբերված խնդիրների լուծմանն ուղղված քննարկմանը։ Տեղեկացնում են ՀՀ Արդարադաըության նախարարությունից Աշխատաժողովին ներկա են եղել ինչպես օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, այնպես էլ ԲԴԽ ներկայացուցիչներ, դատավորներ և իրավապահ մարմինների […]
19:36 06.05.2023
Արաբական Միացյալ Էմիրությունները ստացել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է ԱՄԷ լրատվական գործակալությունը։ «Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտոնապես ստացել է գործընկերոջ կարգավիճակ Շանհայի համագործակցության կազմակերպությունում: Փոխըմբռնման հուշագիրը, որը նախատեսում է մասնակցություն ասոցիացիայի աշխատանքներին որպես երկխոսության գործընկեր, ստորագրվել է կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում, որն անցկացվել է Հնդկաստանի […]
19:03 06.05.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ: Օրակարգում ներառված էին հարցեր՝ լիակատար շրջափակման պայմաններում երկրի անվտանգության ապահովման, բնակչության սոցիալ- տնտեսական կյանքի կազմակերպման և այլ ուղղություններում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նախագահ Հարությունյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում՝ Հակարի գետի կամրջին ադրբեջանական […]
18:36 06.05.2023
Ռուսաստանի պատճառով Եվրամիությունը դիտարկում է երրորդ երկրներ արտահանումը սահմանափակելու հնարավորությունը։ 1tv.ge-ի փոխանցմամբ այս մասին գրում է «Bloomberg» գործակալությունը։ Ըստ գործակալության, Բրյուսելում կարծում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարի շրջանակներում Եվրամիությունը պետք է հնարավորություն ունենա սահմանափակելու արտադրանքի արտահանումը երրորդ երկրներ։ Այս մասին խոսվում է Եվրահանձնաժողովի առաջարկության մեջ, որը վերաբերում է պատժամիջոցների 11-րդ փաթեթին։ Ինչպես […]
18:25 06.05.2023
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ուկրաինայի մի մասն անվանել է հին հունգարական հող՝ այլ պետության հովանու ներքո։ «Ուկրաինացիների կորուստները նաև մեր կորուստներն են։ Մեր անձնական շահը մեզ հուշում է, որ որպես մեր հարևան պետք է ունենալ հաջողակ Ուկրաինա: Ուկրաինայում ապրում են նաև հունգարացիներ, Ուկրաինայի մի մասը հին հունգարական հողն է, որն այժմ պատկանում է Ուկրաինային։ Անդրկարպատյան […]
17:47 06.05.2023
Մայիսի 7-ին Կահիրեում Արաբական լիգայի կազմակերպության կենտրոնակայանում տեղի կունենա Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը։ Արաբական երկրների արտգործնախարարները որոշում կկայացնեն Արաբական լիգայում (ԱՊԼ) Սիրիայի լիիրավ անդամակցության վերականգնման մասին։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Արաբական լիգայի պաշտոնական ներկայացուցիչը։ «Վաղը արաբական երկրների արտգործնախարարները կորոշեն Սիրիան Արաբական լիգա վերադարձնելու հարցը»,- նրա խոսքերն է մեջբերում Asharq հեռուստաալիքը։ Ինչպես […]
17:30 06.05.2023
Սևծովյան «Հացահատիկի համաձայնագրի» շրջանակներում տեխնիկական բանակցությունների մասնակիցներին չի հաջողվել համաձայնության գալ Ուկրաինայից հացահատիկ տեղափոխելու համար նոր նավերի թույլատրման շուրջ։ Ստամբուլում բանակցություններ են տեղի ունեցել Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև։ «Միացյալ միջազգային կենտրոնին այսօր չի հաջողվել համաձայնության գալ նոր նավերի՝ սևծովյան «Հացահատիկի համաձայնագրին» մասնակցելու իրավունքի շուրջ։ Կազմակերպությունը շարունակում է նախկինում լիազորված նավերի ամենօրյա ստուգումների աշխատանքը։ […]
12:59 06.05.2023
ԱՄՆ-ը որոշել է ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ) առաջիկա հակահարձակման համար։ Այս մասին գրել է լրագրող Մայքլ Գորդոնը The Wall Street Journal-ի հոդվածում։ «ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ջանում են ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը նրա առաջիկա հակահարձակման համար այն բանից հետո, երբ ռուսական հրթիռային հարվածների շարքը ոչնչացրեց Կիևի զենիթահրթիռային զինանոցը»,-գրել է լրագրողը: Նրա խոսքով, Միացյալ Նահանգներն […]
12:55 06.05.2023
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները: Այս մասին նա գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում։ «Ուրախ ենք լսել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական բանակցություններից հետո կայուն խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել։ Բանակցություններին և երկխոսությանն այլընտրանք չկա: ՆԱՏՕ-ն հանդես […]
12:40 06.05.2023
Ռուսաստանը նոր զինատեսակներ է փորձարկում, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը Telegram-ի իր ալիքում։ «Նրանք հիմնում են (Ռուսաստանում – խմբ.) զենքի որոշակի տեսակների արտադրություն, շարունակում են նոր զինատեսակների փորձարկումները»,- գրել է քաղաքական գործիչը։ Նա պնդում է, որ երբ ռուսական կողմի հնարավորությունները մեծանում են։
11:56 06.05.2023
Թուրքիայի նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են մայիսի 14-ին, ամենայն հավանականությամբ կանցկացվեն երկու փուլով։ Այս մասին շաբաթ օրը NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության ղեկավարի թեկնածուներից մեկը՝ Մուհարեմ Ինջեն։ «Կարծես թե ընտրությունները երկու փուլով են լինելու, ես այսպես եմ պատկերացնում իրավիճակը»,- ասել է քաղաքական գործիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հարցին, թե արդյոք նա կաջակցի գործող նախագահ Ռեջեփ […]
11:14 06.05.2023
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Վաշինգտոնում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով բանակցություններին։ Մասնավորապես կարծիք է հայտնել, որ առաջընթաց կարող է լինել միայն երկխոսության միջոցով։ «ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ասրբեջանի ԱԳ նախարարների կայուն ներգրավվածությունը քառօրյա բանակցությունների ընթացքում: Մենք շարունակում ենք մնալ Հայաստանի և Ադրբեջանի կողքին և աշխատել մեր գործընկերների հետ՝ կայուն խաղաղության […]
10:57 06.05.2023
Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վախենում է կորցնել Արևմուտքի աջակցությունը։ Այս մասին գերմանական N-TV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է գերմանական բանակի պաշտոնաթող գնդապետ Ռալֆ Թիլեն։ Նախկին զինվորականն անդրադարձել է Վաշինգտոնի հայտարարությանը, որը դատապարտում է երկրների առանձին ղեկավարների վրա հարձակումները և ենթադրել, որ Զելենսկին կարող է վախենալ կորցնել Արևմուտքի աջակցությունը, […]
10:40 06.05.2023
Աղալուց հետո սուրճի մեջ ավելացված մի պտղունց աղը կվերացնի դառնությունը և կբարելավի ըմպելիքի համը։ Անսպասելի մեթոդ է անվանել շոտլանդական սուրճի ցանցի փորձագետ Քեյթ Ջոնսթոնը HuffPost-ին տված հարցազրույցում։ Մասնագետի խոսքով, ի տարբերություն շաքարավազի կամ կաթի, աղը չի քողարկում բոված սերմերի համն ու բույրը, այլ ավելի շուտ ընդգծում է դրանց քաղցր նոտաներն ու բնական դառնությունը։ Նա ավելացրել […]