23:59 05.05.2023
Բրյուսելը եվրոպական պետություններին առաջարկում է ուկրաինացի փախստականներին լրացուցիչ սոցիալական արտոնություններով խրախուսել վերադառնալ հայրենիք, գրում է իռլանդական Irish Examiner թերթը։ Լրագրողների տեղեկություններով՝ ԵՄ-ն վերջերս զեկույց է հրապարակել, որտեղ ներկայացված են տարբերակներ, թե ինչպես պետք է եվրոպացիները վարվեն ուկրաինացի փախստականների հետ: Ռազմավարություններից մեկը ներառում է կամավոր վերադարձի խրախուսումը. միգրանտները տուն վերադառնալուց հետո որոշ ժամանակ ֆինանսական աջակցություն կստանան: […]
23:35 05.05.2023
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողովին հաջորդել է լիագումար 61-րդ նիստը: Երկօրյա քննարկումների ընթացքում Հայաստանը ներկայացրել են վեհաժողովում մեր երկրի պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանն ու պատվիրակության անդամ Գեւորգ Պապոյանը: Օրակարգի առանցքում է եղել խորհրդարանական դիվանագիտության դերը գլոբալ փոփոխությունների դինամիկայում: ԱԺ պատգամավորներն Անկարայում բարձրացրել են հայկական օրակարգի կարեւոր հարցերը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:48 05.05.2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան փակել է իր օդային հաղորդակցությունը Հայաստանի VIP անձանց, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռների համար դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Փոխանցում է «Ռիա Նովոստին»։ «Թուրքիայի օդային տարածքով ամեն օր թռիչքներ էին անում, հիմա փակել ենք, VIP անձանց համար էլ ենք փակել, թող մեզնից չնեղանան, […]
22:39 05.05.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը կառավարությունը չի կայացրել, կայացրել են քաղաքային իշխանությունները, իսկ որոշումը և դրա իրականացումը համարում է սխալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Անդրադառնալով Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրմանը և դրա հետևանքով հայ-թուրքական հարաբերություններում առաջացած խնդիրների մասին հարցին՝ վարչապետն ասել է․ […]
22:20 05.05.2023
Ռուսաստանը կուտակել է ռազմական ներուժ՝ Ուկրաինային հաղթելու համար մինչև ամառվա վերջ՝ աշնան սկիզբ։ Այս կարծիքն ուրբաթ օրը հայտնել է իրաքյան զանգվածային ոչնչացման զենքերի վերացման մոնիթորինգի գծով ՄԱԿ-ի նախկին տեսուչ, ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը՝ ելույթ ունենալով իր «Զինաթափման մրցավազք» գրքի շնորհանդեսին։ «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար ռազմական տեսանկյունից պարտվելու պատճառ […]
22:09 05.05.2023
Մոսկվան, Բաքուն ու Թեհրանը պատրաստվում են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի վերաբերյալ նոր համաձայնագիր ստորագրել: Փորձագետներից շատերը կարծում են, որ այդ նախագիծը հարցականի տակ կդնի Հայաստանի համար չափազանց կարևոր՝ Պասրսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի հեռանկարները: Ի՞նչ է ենթադրում Ադրբեջանի մասնակցությամբ իրականացվող այդ նախագիծը ու ինչո՞վ է այն վտանգավոր մեզ համար: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ […]
21:45 05.05.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում այցելել է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի տարածաշրջանային գլխամաս: Տնօրեն Ջեյմի Ֆլայի հետ հանդիպումից հետո հարցազրույց է տվել ռադիոկայանի հայկական ծառայությանը: Նա անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ առանքային տարաձայնություններին, թե որոնք են դրանք, նշել է. «Առանցքայինը մնում է, թե ինչպես հասցեագրել ԼՂ խնդիրը, թվում է, թե և՛ Պրագայում է արձանագրում եղել, և […]
21:37 05.05.2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ուրբաթ օրը հայտարարել է, որ մայիսի 10-ին կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և մասնակցելու Սիրիայի հարցով քառակողմ բանակցություններին։ «Մենք պաշտոնական հաստատում ենք ստացել Մոսկվայից, մայիսի 10-ին կմեկնենք Մոսկվա, առավոտյան ես հնարավորություն կունենամ բանակցել Լավրովի հետ, իսկ դրանից հետո մենք կմասնակցենք նախարարական հանդիպմանը [Ռուսաստան – Իրան – […]
21:19 05.05.2023
Մայիսի 2-ին ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Ապարան քաղաքի մի բնակչուհի և հայտնել, որ տնից գողություն են արել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09.00-ից 12.30-ն ընկած ժամանակահատվածում Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի նշված տան մուտքի տեսանելի հատվածում դրված բանալիով դուռը բացել և հյուրասենյակից գողացել են պլանշետ և նոթբուք: Գողության փաստով քրեական […]
21:15 05.05.2023
Մայիսի 5-ին վարժական հերթական հավաքի ավարտի կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ողջունելով վարժական հավաքի մասնակիցներին, իր և պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին՝ վարժական հավաքների ընթացքում մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զինվորական օրինակելի կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: Գեներալ-մայոր […]
21:07 05.05.2023
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 5-ին, ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչ Նիկոլ Նասենին: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերաբերելի բնագավառներում կոմիտեի իրականացրած աշխատանքների կարևորությունը: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել երկու կառույցների համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերին, նաև ՄԻՊ […]
20:54 05.05.2023
Շիրակի մարզպետն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է մարզի առողջապահական ոլորտում առկա խնդիրներից և սպասվող բարեփոխումներից: Անավարտ է մնումմոր և մանկան ավստրիական հիվանդանոցի հարևանությամբ նոր ծննդատան շենքի կառուցումը։ Մասնավորի՝ շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի, անավարտ ծրագիրը 3 տարի անց նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ՝ պետության համագործակցությամբ։ Մինչ տարեվերջ կավարտվի նաև մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցի Գյումրի […]
20:29 05.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, անվտանգության ոլորտում իրականացվող քայլերին, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, «իԳործ» ծրագրի շրջանակում և այլ ծրագրերով Սփյուռքի մասնագետներին ՀՀ պետական կառավարման համակարգում ներգրավման […]
20:09 05.05.2023
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «NTV»-ին տված հարցազրուցի ընթացքում, ի թիվս բազմաթիվ հարցերի, անդրադարձել է նաև Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թվի նվազմանը։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ նա մանավորապես նշել է, որ նախորդ տարիների համեմատ նվազել է ռուս զբոսաշրջիկների թիվը, որոնք մայիսին հանգստանում էին Անթալիայում, իսկ այս տարի չեն հանգստանում, և դրանում ըննդիմությունն է մեղավոր։ Չավուշօղլուի գնահատմամբ՝ ռուսների […]
16:45 05.05.2023
Ընթացիկ տարվա մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 10.9%: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. առևտրի շրջանառություն՝ 26.1%, ծառայություններ՝ 21.9%, շինարարություն՝ 19%, արդյունաբերություն՝ 8.6%։ 2023թ.-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.5 […]
16:43 05.05.2023
Տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել ու պարզել, որ դեղերի շուկայում առկա է դրոշմապիտակներով, բայց չգրանցված դեղորայք. նշել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ հավելելով, որ խնդիրը լուծման կարիք ունի: Հայաստանի Հանրապետությունում դեղերի շուկայում առկա խնդիրները քննարկելու նպատակով Նարեկ Զեյնալյանի նախաձեռնությամբ մայիսի 5-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են հանձնաժողովի նախագահի […]
16:33 05.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» համատեղ ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Մետաղական դետալները գործվածքի վրա. տեխնոլոգիան, ամրակայման և վերականգնման մեթոդները» խորագրով վերապատրաստման դասընթացը։ Ծրագիրն իրականացրել են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտը: Դասընթացը վարում էին մետաղական առարկաների վերականգնման մասնագետներ […]
16:10 05.05.2023
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրարգրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլին և բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Ողջունելով հյուրերին շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարար Սիմիդյանը ևս մեկ անգամ անդրադարձել է շրջակա միջավայրի ոլորտում հայ-գերմանական համագործակցությանը և մասնավորապես Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի […]
16:05 05.05.2023
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով գտնվում է բրիտանական բանտում, նամակ է գրել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին՝ խնդրելով այցելել իրեն։ Ուրբաթ օրը Twitter-ում հաստատել է նրա կինը՝ Ստելլա Ասանժը։ Ավելի վաղ Evening Standard թերթը հայտնել էր, որ WikiLeaks-ի հիմնադիրը, ով գտնվում է ճաղերի հետեւում, նամակ է գրել Մեծ Բրիտանիայի թագավորին՝ խնդրելով այցելել իրեն։ Ինչպես նշում […]
15:42 05.05.2023
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մայիսի 5-ին հանդիպել է արգենտինացի իրավաբաններ Լուսինա Մինասյանի եւ Իռենե Մասսիմինոյի հետ: Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, բարձր է գնահատել նրանց աշխատանքը` կարեւորելով համագործակցությունը: Իռենե Մասսիմինոն տեղեկացրել է, որ համագործակցում են նաեւ սփյուռքահայ իրավաբանների հետ: Արգենտինացի իրավաբանները Հայաստանում հանդիպել են մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ` ստանալով […]
15:27 05.05.2023
Դանիան Գերմանիայի հետ միասին 80 Leopard 1 տանկ կփոխանցի Ուկրաինային, դանիական TV2 հեռուստաալիքին ասել է Դանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Տրոելս Լունդ Պոուլսենը։ «Տրանսֆերը (տանկերի – խմբ.), որոնց առաջին մատակարարումները մենք հիմա կտեսնենք, կբնութագրեինք որպես շատ, շատ մեծ: Այն, որ մենք մատակարարում ենք 80 Leopard 1 տանկ, զգալի թիվ է»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ փոխանցված […]
14:40 05.05.2023
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման որոշակի ծրագրեր քննարկվում են։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությանը։ Այլ մանրամասներ Պեսկովը չի հայտնել։ «Առայժմ եկեք առաջ չընկնենք, որոշակի ծրագրեր քննարկվում են: Կախված նրանից, թե ինչպես կավարտվեն քննարկումները, մենք համապատասխան հայտարարություն կանենք», – այսօր լրագրողներին […]
14:18 05.05.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին: Պաշտոնական հանդիպումից առաջ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները մոտ 20 րոպե տեւողությամբ առանձնազրույց են ունեցել: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կառուցողական ներգրավվածություն է ցուցաբերում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների […]
12:52 05.05.2023
Ներկայիս ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցությունները վերաբերում են ոչ միայն Ուկրաինային, դրանք վաղ թե ուշ տեղի կունենան. բայց ոչ Վլադիմիր Զելենսկու հետ, նա արևմտյան խամաճիկ է, այլ իր տերերի հետ, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ, մասնավորապես կարգավորման վերաբերկալ Չինաստանի նախաձեռնությունը ներառում է գլոբալ խնդիրներ՝ անվտանգության անբաժանելիության ապահովում, ցանկացած այլ երկրին ոտնահարող […]
12:19 05.05.2023
Երևան քաղաքի Սարալանջի 1 հասցեում գտնվող նախկին «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ հանձնված 31780,0 քմ ընդհանուր մակերեսով հողամասը, որի կադաստրային արժեքը կազմել է 805 մլն 623 հազար դրամ, իսկ շուկայականին մոտարկված արժեքը՝ 4 մլրդ 430 մլն 926 հազար 500 դրամ՝ 2004 թվականի հունվարի 16-ին օտարվել է 62 մլն 973 հազար 405 դրամով: Գլխավոր […]
12:00 05.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է ՍՊ ընկերության հիմնադրի բարեկամի կողմից ընկերության 3.003,890.851,76 դրամ գումարը հափշտակելու դեպքը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության հիմնադրի մորաքրոջ որդին՝ Ռ.Ա.-ն, 1990-ական թվականներից աշխատել է այդ ընկերությունում։ Այն զբաղվել է արդյունաբերական սարքավորումների, նյութերի, […]
11:49 05.05.2023
Կիևի հակաօդային պաշտպանության համակարգը (ՀՕՊ) անօդաչու թռչող սարք է խոցել Մայդան Նեզալեժնոստիի (Անկախության հրապարակ) վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Մոտակա շենքի վրա դրոնի բեկորների ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել, ավերածությունները կազմել են 150 քմ։ Ավելի ուշ ցանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է հրթիռը հարվածում դրոնին։ Տեսանյութում կարելի է լսել, […]
11:36 05.05.2023
Ուկրաինական հակամարտությունում հաղթողներ չեն կարող լինել, և իրավիճակը, երբ Ռուսաստանը կհամակերպվի իր պարտության հետ, հնարավոր է միայն հեքիաթում, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Կոսուտ ռադիոյի եթերում։ «Ես երևակայություն չունեմ պատկերացնելու, որ ինչ-որ մեկը կարող է հաղթել միջուկային տերությանը, մտածել, որ ռուսները կնստեն և կնայեն, թե ինչպես են նրանք պարտվում, կկոտրեն իրենց քաղաքական համակարգը, կսպանեն […]
11:10 05.05.2023
Սերբիայի ՆԳՆ ներկայացուցիչները ձերբակալել են Մլադենովացի մունիցիպալիտետում հրաձիգին։ Այս մասին ուրբաթ հայտնել է սերբական RTS ազգային հեռուստատեսությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակվողը ձերբակալվել է Կրագուևաց քաղաքի մոտ՝ հանցագործության վայրից 60 կմ հեռավորության վրա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ իրավապահ մարմինն ավելի քան 600 աշխատակցի է ուղարկել հանցագործին փնտրելու։ Նրան բռնելու համար օգտագործվել են ուղղաթիռներ ու անօդաչու սարքեր։ […]
10:25 05.05.2023
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված բանակցությունների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բլինքենը հայտարարել է, որ կողմերը ինտենսիվ քննարկումներից հետո էական առաջընթացի են հասել բարդ խնդիրները լուծելու հարցում։ «Այս շաբաթ ես հյուրընկալեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների […]