TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+33.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիան կոչ է արել սահմանափակել չինական ավիաընկերությունների թռիչքները՝ Ռուսաստանի հետ բարեկամության պատճառով

21:22 02.05.2023

Ֆրանսիական խոշորագույն ավիափոխադրող Air France-ը երկրի իշխանություններին բողոքել է չինական ընկերությունների՝ Ռուսաստանի վրայով թռչելու «անարդար առավելությունից»։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ ֆրանսիական ավիաընկերության ղեկավարությունը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել սահմանափակել չինական ավիափոխադրողների թռիչքների թիվը դեպի երկիր՝ Ռուսաստանի հետ բարեկամության պատճառով։ Air France-ը հայտարարել է, որ չինական ընկերություններն օգտվում են «անարդար առավելությունից», քանի որ, […]

̰
Շրջափակման 5-րդ ամսվա նախաշեմին Արցախի բժիշկներն օգնության հերթական կոչն են հղում

20:54 02.05.2023

Շրջափակման պայմաններում շարունակում է ավելացող խնդիրների դեմ պայքարել Արցախի առողջապահական համակարգը: Հիվանդների տեղափոխման հետ կապված դժվարություններին գումարվել է մասնագետներ հրավիրելու անհնարինությունը: Մի շարք սարքավորումներ աշխատում են գերծանրաբեռնված, քանի որ ողջ պահանջարկը բավարարվում է միայն ներքին ռեսուրսների հաշվին: Շրջափակման 5-րդ ամսվա նախաշեմին Արցախի բժիշկներն օգնության հերթական կոչն են հղում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թագուհի Թովմասյանը Բրյուսելում գործընկերներին ներկայացրել է Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներին, սահմանային լարվածությանն առնչվող հարցերը

19:37 02.05.2023

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հանձնաժողովի աշխատակազմով հանդիպումներ է ունեցել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգայի եւ նրա աշխատակազմի, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Եվրոպական խորհրդարանի` Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մարդու իրավունքների […]

̰
Անակնկալ ստուգայցով եղել եմ ՊՆ N զորամասերում․ Սուրեն Պապիկյան

19:09 02.05.2023

Մայիսի 2-ին անակնկալ ստուգայցով եղել եմ ՊՆ N զորամասերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, ստուգել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների պատշաճ իրականացումը, հետևել ուսումնական ծրագրով ընթացող մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին։ Ստուգայցի շրջանակում հանդիպել է նաև զորամասերում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներին, հետաքրքրվել նրանց ծառայության […]

̰
Թուրքիան պետք է ռազմավարական կարևոր որոշում կայացնի․ Հունաստանի վարչապետ

18:38 02.05.2023

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը «Delphi» 8-րդ տնտեսական համաժողովին անդրադարձել է  Թուրքիայում մայիսի 14-ին սպասվող համապետական ընտրություններին: Ermenihaber. am-ի հաղորդմամբ՝ համաժողովի ժամանակ «Financial Times»-ի խմբագիր Պետել Սպիգելը Միցոտակիսին հարց է ուղղել Թուրքիայում կայանալիք ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ Հունաստանում հենց իր՝ Միցոտակիսի վերընտրման պարագայում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընթացքի մասին: Հունաստանի վարչապետն ի պատասխան նախ  ասել […]

̰
Նախագիծ՝ միտված Հայաստանում ներդրումային միջավայրը գրավիչ դարձնելուն

16:00 02.05.2023

««Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է վարչարարության կրճատման, պարզեցման, ծանուցման ենթակա մի շարք ոլորտներին աջակցելու, գործարար եւ ներդրումային միջավայրի տեսանկյունից տվյալ ոլորտներն առավել գրավիչ դարձնելու հանգամանքով: Նախագիծը ներկայացվել է ԱԺ նիստում։ Ծանուցման ենթակա […]

̰
Առաջարկվում է զարգացնել Հայաստանում արբիտրաժի ինստիտուտը և թեթևացնել դատարաններում ծանրաբեռնվածությունը

15:57 02.05.2023

««Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն այսօր խորհրդարանականների քննարկմանն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է զարգացնել Հայաստանում արբիտրաժի ինստիտուտը եւ թեթեւացնել դատարաններում ծանրաբեռնվածությունը` բարձրացնելով արբիտրաժի ինստիտուտի, եւ, մասնավորապես, արբիտրների նկատմամբ հասարակության վստահությունը` […]

̰
Շիրակացու ճեմարանի 4-րդ հարկից 13-ամյա երեխայի ցած ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

15:55 02.05.2023

Երևան քաղաքի Արտեմ Միկոյան փողոցում գործող Շիրակացու Ճեմարանի 4-րդ հարկից 13-ամյա երեխայի ցած ընկնելու և վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» տեղափոխվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջաննների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (անչափահասին ինքնասպանության հասցնելու) հատկանիշներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում […]

̰
ԱՊՀ երկրները կհամագործակցեն սանիտարահամաճարակային բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ուղղություններով

15:42 02.05.2023

Խորհրդարանը մայիսի 2-ի նիստում քննարկել է ««Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի տեղեկացմամբ համաձայնագիրը մշակվել է` հաշվի առնելով արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության վերաբերյալ 2015 թվականի […]

̰
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները շարունակվել են

15:21 02.05.2023

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումների շրջանակում ապրիլի 30-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցել է Փարիզի մերձակա Իսի-Լե-Մուլինո (Issy-les-Moulineaux) քաղաքում Հայ-ֆրանսիական բարեկամության հուշակոթողի առջև տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին Իսի-Լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր Էրվե Մարսեյը, փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը, Հայ առաքելական եկեղեցու […]

̰
Երբվանի՞ց անցում կկատարվի միասնական տոմսային համակարգին․ քննարկում Երևանի քաղաքապետարանում

15:15 02.05.2023

Նոր ներկրված ավտոբուսները ո՞ր երթուղիներում են ներգրավվել, ի՞նչ է սպասվում կարգազանց վարորդներին և երբվանի՞ց անցում կկատարվի միասնական տոմսային համակարգին. քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական այսօրվա նիստին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
ԿԸՀ պատվիրակությունը մասնակցել է Վրաստանի ՏԻՄ ընտրություններին

15:10 02.05.2023

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով՝ ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Վրաստանում ապրիլի 29-ին կայացած ՏԻՄ ընտրություններում: ՀՀ ԿԸՀ պատվիրակության կազմում եղել են գերատեսչության տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը և արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը։ Ինչպես տեղեկացնում են ԿԸՀ-ից՝ 12 երկրներից ժամանած ընտրական վարչարարության մարմինների ներկայացուցիչները նախքան քվեարկության մեկնարկը […]

̰
Սարգիս Խանդանյանն Արգենտինայի դեսպանին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

14:26 02.05.2023

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 2-ին հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-արգենտինական հարաբերությունների ներկա մակարդակը: «Մեզ համար Արգենտինան բարեկամ երկիր է. երկկողմ կապերի զարգացման գործում մեծ է Արգենտինայում ապրող […]

̰
Հանրային պաշտոնին նշանակելու և ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումներն ուժի մեջ կմտնեն հրապարակման պահից. նախագիծ

13:44 02.05.2023

Օրենքով սահմանված չեն վարչապետի որոշմամբ հանրային պաշտոնին նշանակված եւ ազատված անձի լիազորությունների ստանձման եւ դադարեցման պահը կանոնակարգող հարաբերությունները: Գործող օրենքով Կառավարության անդամն իր լիազորությունները ստանձնում եւ դադարեցնում է Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակման պահից. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը մայիսի 2-ի ԱԺ լիագումար նիստում` ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի […]

̰
Տեսչական մարմինը կայացվող որոշումների չկատարման փաստն արձանագրելու դեպքում պետք է դիմի լիազորված մարմին. նախագիծ

13:26 02.05.2023

Առաջարկվում է սահմանել, որ Տեսչական մարմնի տված կարգադրագրերի, եզրակացությունների եւ կայացվող որոշումների՝ դրանցով սահմանված ժամկետում չկատարման դեպքում, այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել կամ սկսվել է լուծարման գործընթաց եւ այն պարագայում, երբ դրա արդյունքում առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված է նաև Մոսկվայում․ Եղոյան

13:05 02.05.2023

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, համաձայն նախնական պայմանավորվածության, կհանդիպեն նաև Մոսկվայում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ «Ըստ պայմանավորվածության՝ հանդիպում պետք է լինի նաև Մոսկվայում»,-ասաց Եղոյանը: Խոսելով վաշինգտոնյան հանդիպման մասին՝ Եղոյանը նշեց, որ Հայաստանն ընթացող բանակցություններից առավելագույն ակնկալիքներ ունի։ «Բանակցություններն անդրադառնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտրին, չլուծված բոլոր հարցերին: […]

̰
ԱԺ-ն սկսել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է կազմավորել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

12:21 02.05.2023

Ազգային ժողովը մայիսի 2-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Որոշ նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով: Դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: ԿԳՄՍ նախարար Ժաննա […]

̰
Կիբերբուլինգը, առցանց վիրավորանքն ու կիբերագրեսիան հանդիպում են տարբեր դրսևորումներով․ Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում

12:13 02.05.2023

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն ապրիլի 28-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: «Մեդիան նման է դանակի. դրանով կարող ես տորթ կտրել կամ սպանել մարդուն. ընտրության հարց է: Մեդիան երիտասարդներին կարող է հիանալի հարթակ տրամադրել կապերի հաստատման եւ նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու համար: Այնուամենայնիվ, այն կարող է նաեւ դառնալ […]

̰
Ադրբեջանում սամբոյի մարզիչը ծեծելով սպանել է յոթամյա սանին

12:03 02.05.2023

Ձյուդոյի և սամբոյի մարզիչ Մեհման Խալիլովը Սումգայիթի մարզադպրոցում (Ադրբեջան) ծեծելով սպանել է յոթամյա աշակերտ Ֆարիդ Բակարովին։ Այս մասին հայտնում է Qafqazinfo.az-ը։ Աղբյուրը մեջբերում է տեսահսկման սարքի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է Խալիլովը ծեծում տղային, քաշում նրա մազերից, ոտքերով հարվածում, գլխիվայր շուռ տալիս և ցնցում։ Յոթամյա երեխան վզի կոտրվածք է ստացել և տեղափոխվել մանկական […]

̰
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպել է «Ատելության հիմքով ոճրագործությունների կանխարգելումը թվային դարաշրջանում» խորագրով պանելային քննարկում

11:44 02.05.2023

Ապրիլի 28-ին ՄԱԿ կենտրոնակայանում տեղի է ուենցել «Ատելության հիմքով ոճրագործությունների կանխարգելումը թվային դարաշրջանում» խորագրով պանելային քննարկում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից։  

̰
ԱԺ-ում ընդդիմությունը իշխանությանը մեղադրեց «գաղտագողի» բանակցությունների մեջ

11:32 02.05.2023

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքները: Մինչև օրակարգային հարցերին անդրադառնալը ընդդիմությունը անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող բանակցություններին: Ընդդիմադիրները իշխանությանը մեղադրել են «գաղտագողի» բանակցությունների մեջ, իշխող խմբակցության անդամներն էլ արձագանքել են, թե այդ բանակցությունները ամբողջ աշխարհի աչքի առջև են տեղի ունենում: Ընդդիմադիրներին հետաքրքրել է նաև, թե ինչո՞ւ է այդ բանակցություններին մասնակցում նաև […]

̰
Ուկրաինայում չեն կարողանում գտնել երեխային, ում թաքցնում են հարկադիր տարհանումից

11:25 02.05.2023

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են Դոնեցկի մարզի 21 բնակավայրերի երեխաների հարկադիր տարհանման մասին՝ տարածաշրջանում շարունակվող կատաղի մարտերի ու հրետակոծությունների պատճառով։ Դոնեցկի շրջանի Ավդիիվկայում նրանք չեն կարողանում գտնել փոքրիկ տղային, ում հարազատները թաքցնում են տարհանումից։ Այս մասին երկուշաբթի օրը՝ մայիսի 1-ին, ուկրաինական հեռուստատեսության եթերում հայտարարել է քաղաքապետ Վիտալի Բարաբաշը։ Նա պարզաբանել է, որ խոսքը 12 տարեկան երեխայի […]

̰
Ուկրաինական Ումանում փրկել են կատվին, որը 3 օր սպասել էր պայթյունից ավերված շենքի պատշգամբում

10:50 02.05.2023

Չերկասի շրջանի Ումանում Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության փրկարարներին հաջողվել է փրկել կատվին, որը ապրիլի 28-ին քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակումից հետո երեք օր գտնվել է բարձրահարկ շենքի ավերված հատվածում։ Այս մասին տեսանյութը երկուշաբթի՝ մայիսի 1-ին, համացանցում տեղադրել են փրկարարները։ Կատուն պատշգամբում էր և չէր կարողանում ինքնուրույն իջնել: Փրկարարները որոշել են օգնել կենդանուն: Ինչպես ավելի ուշ […]

̰
Դելի-Թբիլիսի ուղղությամբ կանոնավոր չվերթեր կիրականացվեն

10:35 02.05.2023

Դելի-Թբիլիսի ուղղությամբ կանոնավոր չվերթեր կիրականացվեն, հայտնում է TAV Georgia-ն, փոխանցում է Ալիք մեդիան: Ընկերության հաղորդմամբ` հնդկական Indigo ավիաընկերության թռիչքները հուլիսի 31-ից կիրագործվեն շաբաթական երեք անգամ։ «Indigo ավիաընկերությունը հուլիսի 31-ից ուղիղ, կանոնավոր չվերթեր կսկսի Վրաստանի և Հնդկաստանի մայրաքաղաքների միջև՝ շաբաթական երեք անգամ։ Indigo-ի ղեկավարությունը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան և կհանդիպի TAV Georgia-ի ղեկավարության հետ՝ քննարկելու նպատակով […]

̰
Ուկրաինայում Գերմանիայի դեսպանը հայտնել է, թե որքան գումար է անհրաժեշտ Ուկրաինայի վերականգնման համար

10:12 02.05.2023

«Ուկրաինայի կառավարությունը ԵՄ-ի և Համաշխարհային բանկի հետ միասին գնահատել է, որ ներկայումս կորցրած և վնասված գույքի վերականգնման ֆինանսական կարիքները կկազմեն ավելի քան 400 միլիարդ դոլար հաջորդ տասնամյակում», – Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Անկա Ֆելդհուսենը: Նրա խոսքով, Ուկրաինայի վերականգնումն արդեն սկսվել է, և միջազգային գործընկերներն արդեն ակտիվորեն մասնակցում են դրան։ Դեսպանը հավելել է, որ «այդ միջոցները հատկացնող […]

̰
Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է. Բլինքեն

09:46 02.05.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի և Բայրամովի հետ կայացած հանդիպմանը: Նա մասնավորապես գրել է. «Այս շաբաթ խաղաղության բանակցություններ ենք վարում ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ Ջորջ Պ. Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում՝ մեր նոր հաստատությունում: Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու […]

̰
Ռուսական չորս ինքնաթիռներ Սուդանից Ռուսաստան են տարհանել ավելի քան 200 մարդու

09:31 02.05.2023

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը, Ռուսաստանի նախագահի որոշմամբ, Սուդանից տարհանում է ավելի քան 200 մարդու. այս մասին ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները ներգրավված են քաղաքացիների տարհանման գործում: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի չորս Իլ-76 ինքնաթիռներ Սուդանի Հանրապետությունից ավելի քան 200 մարդ, ինչպես նաև նրանց ուղեկցող անձանց […]

̰
Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել

09:22 02.05.2023

Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի հարավում միացել են օդային հարվածների ազդանշանները։ «Գազայի հատվածից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ և ընկել բաց տարածքներում»,- ասվում է բանակի հայտարարության մեջ։ Նշվում է, որ խափանիչները չեն գործարկվել։

̰
ԱՄՆ 17 կոնգրեսականներ միացել են Ադրբեջանին զենքի վաճառքը թույլատրող լիցենզիայի արգելափակմանն ուղղված կոչին

09:08 02.05.2023

ԱՄՆ Կոնգրեսի տասնյոթ ներկայացուցիչներ միացել են կոնգրեսական Ադամ Շիֆին (D-CA)՝ կոչ անելով Բայդենի վարչակազմի առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին արգելափակել առաջարկվող լիցենզիան, որը թույլ է տալիս  ամերիկյան արտադրության գերհզոր հրացաններ վաճառել Ադրբեջանին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի գրասենյակից: Շիֆի նամակը հաջորդում է անցյալ ամիս ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի (D-NJ) կողմից […]

̰
Իսրայելը հարվածել է Հալեպի օդանավակայանի թռիչքուղուն

08:50 02.05.2023

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեքշաբթի օրը հրթիռակոծել են սիրիական բանակի դիրքերը Հալեպ քաղաքի մերձակայքում (Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա)։ Սիրիա հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ագրեսիվ հարձակման արդյունքում վնասվել է Նեյրաբ միջազգային օդանավակայանի թռիչքուղին։ Նրա խոսքով՝ օդային նավահանգիստը շարքից դուրս է եկել: Հանրապետության զինված ուժերի հրամանատարության աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել […]

̰
BACK_TO_TOP