TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խարդախությամբ հափշտակվել են 4 մլրդ դրամը գերազանցող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր

11:09 04.05.2023

Գ.Մ.-ն, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) երկար տարիներ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, մտերիմ հարաբերություններ ձևավորելով Կոմիտեի այլ պաշտոնատար անձանց հետ, 2017-2021 թվականների ընթացքում խարդախությամբ հափշտակել է 4 մլրդ 233 մլն 57 հազար 363 դրամ արժեքով` Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող 13 պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր: 1. Երևան քաղաքի, Աջափնյակ Գ-1 թաղամասում […]

̰
ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին խնդրել է դիտարկել, թե ինչպես լավագույնս պաշտպանել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը

11:01 04.05.2023

Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ու իրավունքների հարցը կենտրոնական է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում։ Միացյալ Նահանգները նշում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է իրենց անվտանգ զգան իրենց տանը, իսկ նրանք իրավունքները՝ պաշտպանված լինեն, ինչը միակ միջոցն է երաշխավորելու հակամարտության կայուն կարգավորումը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ պետդեպից ընդգծել են, որ […]

̰
Ռուսաստանը, Թուրքիան և Ուկրաինան կքննարկեն ամոնիակի տեղափոխման հարցը

10:50 04.05.2023

Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ուրբաթ օրը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ ծրագրում են քննարկել ուկրաինական նավահանգիստներով ռուսական ամոնիակի տեղափոխման հարցը, ՄԱԿ-ը բանաձեւ կառաջարկի, RIA Novosti-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր մայիսի 5-ին Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման մասին՝ հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը քննարկելու համար։ Գործարքի […]

̰
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում ենք շարունակական երկխոսությունը. Ջեյք Սալիվան

10:29 04.05.2023

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սպիտակ տանը Արարատ  Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ տեղի ւնեցծ հանդիպմանը: «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում ենք շարունակական երկխոսությունը: Կայուն և արդար համաձայնագիրը առանցքային կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորություններ բացելու տեսանկյունից», -գրել է […]

̰
Սիրիան կարծում է, որ Իրանի հետ գործարքները կնվազեցնեն Արևմուտքի պատժամիջոցների բացասական ազդեցությունը

08:47 04.05.2023

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը բարձր է գնահատել չորեքշաբթի օրը Դամասկոսում իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ կայացած բանակցությունների արդյունքները։ Սիրիայի ղեկավարի խոսքերը մեջբերել է SANA գործակալությունը։ «Առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման վերաբերյալ ստորագրված համաձայնագրերն ու հուշագրերը շատ կարևոր են մեզ համար, քանի որ դրանք կնվազեցնեն արևմտյան պատժամիջոցների բացասական հետեւանքները»,- ասել է Ասադը։ Նա ասել է, որ Սիրիան […]

̰
Ամերիկացի իրավապաշտպանը հայտարարել է Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտի մասին

23:56 03.05.2023

Ուկրաինական հակամարտությունը գրեթե ավարտվել է, չնայած հակահարձակում կազմակերպելու Կիևի հուսահատ փորձին, Twitter-ում գրել է ամերիկացի իրավապաշտպան Աջամու Բարական։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում մեդիա կորպորացիաները ուկրաինական հակամարտությունը լուսաբանում են միայն մի կողմից։ Փաստաբանի խոսքով՝ սա «ոչ միայն անբարոյական տեսք ունի, այլև ապակողմնորոշիչ է»։ «Ուկրաինայում պատերազմը գրեթե ավարտվել է, բացառությամբ Կիևի վերջին հուսահատ որոշման՝ անցնելու հակահարձակման, որը չի […]

̰
Պենտագոնը գնահատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը

23:42 03.05.2023

ԱՄՆ-ի ընդհանուր ռազմական օգնությունն Ուկրաինային հասել է 36,4 միլիարդ դոլարի՝ Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի մեկնարկից ի վեր, չորեքշաբթի հայտնել է Պենտագոնը։ «Բայդենի վարչակազմի աշխատանքի մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն ավելի քան 36,4 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրել Ուկրաինային անվտանգության ոլորտում», – ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ 2022 թվականի փետրվարի 24-ին ռուսական հատուկ ռազմական գործողության […]

̰
Ուկրաինան խոստովանել է, որ Արևմուտքը չի ցանկանում մոտ ապագայում իրեն կործանիչներ փոխանցել

23:21 03.05.2023

Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Իգնատը «Ռադա» հեռուստաալիքի եթերում խոստովանել է, որ արևմտյան երկրները պատրաստ չեն մոտ ապագայում F-16 կործանիչներ տեղափոխել Կիև։  Նրա խոսքով՝ այս գործընթացը կարող է երկար ձգձգվել։ «Օդանավեր ձեռք բերելու հեռանկարներն արագ չեն։ Մենք պետք է հասկանանք, որ ինքնաթիռները երկարաժամկետ գործընթաց են»,- ասել է նա։ Իգնատը մանրամասնել է, որ […]

̰
Ջրային պարեկները ծառայությունն իրականացնելու են Սևանա լճի ափամերձ տարածքներում․ Վահե Ղազարյան

22:40 03.05.2023

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ՆԳ նախարարից հետաքրքրվել է ջրային պարեկների գործունեությամբ: «Ի՞նչ սպասի հանրությունն այս նոր ծառայությունից»,- հարցրել է նա: Պատգամավորն առաջարկել է վերանայել նաեւ պարեկային ծառայության համար դիմող կանանց տարիքի ավելացման հնարավորությունը: ՆԳ նախարար Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ ջրային պարեկները ծառայությունն իրականացնելու են Սեւանա լճի ափամերձ […]

̰
ՀՀ անվտանգությունը կարող է ապահովել համապարփակ խաղաղությունը. Նիկոլ Փաշինյան

22:35 03.05.2023

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խնդրել է վարչապետին ներկայացնել տարածաշրջանում իրադրության ռազմավարական գնահատականը: «Եթե մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրությունը գնահատելու լինենք, նախ պետք է արձանագրենք՝ միջազգային իրադրությունը ռազմավարական ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության գնահատականի վրա»,- ասել է վարչապետը եւ հավելել, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները նաեւ որոշակի ազդեցություն […]

̰
Եթե Հայաստանում նման հուշարձան չլիներ, ի՞նչ կլիներ, ի՞նչը կտուժեր, և ի՞նչ կշահեինք մենք. Նիկոլ Փաշինյան

22:30 03.05.2023

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հետաքրքրվել է տարածաշրջանի ապաշրջափակմամբ՝ նշելով, որ այդ նպատակի մասին ամրագրված է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում: «Մենք ի՞նչ գին ենք վճարում, ի՞նչն ենք զիջում, որ զարգանանք»,- հարցրել է պատգամավորը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրերս Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար՝ դեպի երրորդ […]

̰
ԼՂ և հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքն արձանագրված է եռակողմ հայտարարությամբ, բայց մեր հայրենակիցների այդ իրավունքն իրականացված չէ. Փաշինյան

22:21 03.05.2023

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Երեւանում տեղի ունեցած համաժողովում անդրադարձ է եղել փախստականների ոտնահարված իրավունքներին եւ սոցիալական խնդիրներին: Ընդունված հռչակագրով էլ արձանագրվել է, որ միջազգային պայմանագրերի համաձայն՝ փախստականները եւ բռնի տեղահանվածները կամավոր վերադարձի իրավունք ունեն իրենց հայրենիք կամ հայրենիքի այն հատված, որտեղ հնարավոր է ապահովել նրանց ֆիզիկական […]

̰
Անկարան պահանջել է ապամոնտաժել «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը․ ո՞րը կլինի Երևանի պատասխանը

22:07 03.05.2023

Թուրքիայի իշանություններն այսօր պաշտոնապես հաստատել են, որ փակել են իրենց օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար: Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Ինչո՞վ են պատճառաբանում և սպասելի՞ էր նման զարգացումը. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը, ով նաև Երևանում «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման երկու նախաձեռնողներից մեկն է։ «Հիշեցնեմ՝ 2 օր առաջ Թուրքիայի օդային […]

̰
Դադիվանքն ազատելու մասին Ադրբեջանի հայտարարությունը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի որոշման կոպիտ խախտում. ԱՀ ԱԳՆ

21:51 03.05.2023

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին, որում ասվում է. «Խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի կողմից մայիսի 2-ին արված հայտարարությունն այն մասին, թե հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը, քանի որ այն իբր պատկանում է […]

̰
Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Լեմկինի անվան ինստիտուտի համահիմնադիրին և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների

21:32 03.05.2023

Մայիսի 3-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համահիմնադիր, իրավաբան Իռեն Վիկտորիա Մասիմինոյին և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներ Լուսիանա Մինասյանին ու Էդուարդո Կոստանյանին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին առնչվող հարցեր։

̰
Վաշինգտոնում կայացել է Արարատ Միրզոյանի, Ջեյք Սալիվանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

21:12 03.05.2023

Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, […]

̰
Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարները կհանդիպեն Ստամբուլում

20:45 03.05.2023

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պատասխանել  է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի պատճառով ստեղծված «պարենային ճգնաժամի»  ռիսկերի վերացմանն ուղված  Թուրքիայի ջանքերով ստեղծված  «հացահատիկային  միջանցքի  կյանքի կոչման հարցին։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Աքարը հայտնել է, որ ապրիլի 27-ին Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարների և հետախուզության ղեկավարների միջև Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպման շրջանակներում երկկողմ հանդիպում է կայացել  նաև Ռուսաստանի պաշտպանության […]

̰
Վարչապետ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն

20:26 03.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մայիսի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն: Այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունենալու երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Պետեր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Հաջորդիվ ՀՀ վարչապետը […]

̰
Արևմուտքից առաջարկներ չեն ստացվել, առաջարկներ ներկայացրել է Ռուսաստանը, որոնք Հայաստանն ընդունել է. Նիկոլ Փաշինյան

20:09 03.05.2023

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ռուսական առաջարկներով: «Մեր ընդդիմությունը պարբերաբար շեշտում է, որ երբ Հայաստանը համաձայնվել է ե’ւ ռուսական, ե’ւ արեւմտյան առաջարկներին, դրանով իսկ մերժել է ռուսական առաջարկները, քանի որ դրանք բովանդակությամբ հակասում են իրար»,- ասել է պատգամավորը` վարչապետին խնդրելով պարզաբանել այս […]

̰
ՊՆ-ն մշակել է տարածքային և տեղական պաշտպանության մասին նոր հայեցակարգ

20:05 03.05.2023

Թեև աշխարհազորին վերաբերող օրենքը գործում է, այդուհանդերձ Պաշտպանության նախարարությունը մշակել է տարածքային եւ տեղական պաշտպանության մասին նոր հայեցակարգ, որից կբխեն նաեւ նոր իրավական ակտեր. նշել է Սուրեն Պապիկյանը` ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով Սերգեյ Բագրատյանի` աշխարհազորի մասով իրականացվող ու նախատեսվող աշխատանքների մասին հարցին: Բոլոր դետալներն ու ուղղություններն առաջիկայում կքննարկվեն խորհրդարանում, սակայն մինչ այդ նախարարը վստահեցրել է, […]

̰
ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը՝ իր օդային տարածքով հայկական ընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու՝ Անկարայի որոշմանը

19:42 03.05.2023

ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ: «Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչը լավ կլիներ ողջ տարածաշրջանի համար։ Մենք հիասթափությամբ ի գիտություն ընդունեցինք Թուրքիայի հայտարարությունն իր տարածքով հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու մասին։ Ավելի վաղ երկրների միջև ձեռք բերված համաձայնություններն ավիահաղորդակցության վերականգնման վերաբերյալ դարձել […]

̰
Այո, բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ․ վարչապետը` Վաշինգտոնում ընթացող բանակցությունների մասին

19:30 03.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է հայտնել Վաշինգտոնում Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանն ասել է, որ Վաշինգտոնում քննարկվում է ճշգրիտ այն, ինչ նախորդ շաբաթ Ազգային ժողովի ամբիոնից ինքը ներկայացրել է։ «Այո, բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ և սա այն փաստաթուղթն է։ Այդ փաստաթղթի մեջ որևէ […]

̰
Ճապոնիայի ԱԳ խորհրդարանական փոխնախարարը վերահաստատել է պաշտոնական Տոկիոյի դիրքորոշումը՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության և անվտանգության ապահովման վերաբերյալ

19:22 03.05.2023

Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳ խորհրդարանական փոխնախարար Յումի Յոշիկավայի գլխավորած պատվիրակությանը։ Մնացական Սաֆարյանը կարևորել է հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը՝ առանձնացնելով տնտեսական համագործակցության ակտիվացումը, արժևորելով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող պաշտոնական օգնության ծրագրերը, ինչպես նաև ընդգծելով ճապոնական ներդրումների ներգրավման կարևորությունը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակիցներին է ներկայացրել […]

̰
Զինված ուժերում հանցագործության դեպքերը նվազել են 18,3 տոկոսով

16:53 03.05.2023

2022 թվականի ընթացքում զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է ընդհանուր 4570 դեպք նախորդ տարվա 6195 դիմաց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում եզրափակիչ ելույթի ժամանակ այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ դեպքերը նվազել են 1625-ով կամ 26,2 տոկոսով։ «Արձանագրված դեպքերից 2874 կամ 63 տոկոսը եղել են պատահարներ, 2021 թվականին պատահարների […]

̰
Անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Վլադիմիր Պուտինի նստավայրը․ Կրեմլի մամուլի ծառայություն

16:37 03.05.2023

Երկու անօդաչու թռչող սարք թիրախավորել են Կրեմլը: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ գիշերը Կիևը փորձել է ԱԹՍ-ով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա։ Ռադիոէլեկտորոնային պայքարի համակարգերի կիրառմամբ շարքից հանվել են Կրեմլին հարվածել փորձող անօդաչու սարքերը: «Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակումը որակվում է որպես ծրագրված ահաբեկչական գործողություն Մեծ հաղթանակի 78–րդ […]

̰
Զելենսկին ասել է, որ արդեն հիմա ՆԱՏՕ-ից հրավեր է ակնկալում

16:24 03.05.2023

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հասկանում է՝ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ մինչև հակամարտության ավարտը, սակայն արդեն այսօր կցանկանար գործընկերների աջակցությունը՝ դաշինքին միանալու հրավերի ձևով։ «Ուկրաինայի անվտանգության լավագույն երաշխիքը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է: Քանի դեռ պատերազմը շարունակվում է, մենք ՆԱՏՕ-ում չենք լինելու: Մենք դա հասկանում ենք, բայց մենք կցանկանայինք, որ «բաց դռներից» բացի մեր գործընկերները քայլեր […]

̰
Եվրամիությունը մեկ տարվա ընթացքում Ուկրաինային կմատակարարի մեկ միլիոն արկ

15:39 03.05.2023

Եվրամիությունը (ԵՄ) մեկ տարվա ընթացքում Ուկրաինային կմատակարարի մեկ միլիոն արկ։ Այս մասին հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Եվրամիությունը խոստացել է առաջիկա 12 ամիսների ընթացքում Ուկրաինային մեկ միլիոն արկ մատակարարել», – ասել է Բրետոնը՝ հավելելով, որ 1 միլիարդ եվրո Խաղաղության եվրոպական հիմնադրամից և ևս 500 միլիոն ԵՄ պաշտպանական բյուջեից […]

̰
Արցախի ԱԳ նախարարն ու Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանի նախագահը համատեղ հայտարարություն են ստորագել

15:29 03.05.2023

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մայիսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Գզավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերն անդրադարձել են հետպատերազմական Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից օրեր առաջ ապօրինի անցակետի տեղադրմանը։ Քննարկվել են նաև փոխգործակցության ընդլայնմանն ու հումանիտար ծրագրերին առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին ԱՀ ԱԳ […]

̰
ՀՀ վարչապետը Քսավիե Բերտրանի հետ հանդիպմանը կարևորել է ֆրանսիական կողմի օժանդակությունը ՀՀ զարգացման ու բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում

14:18 03.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Բերտրանի այցը և օրերս Վայոց ձորի մարզի հետ համագործակցության զարգացման փաստաթուղթ ստորագրելու փաստը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է ֆրանսիական կողմի օժանդակությունը Հայաստանի զարգացման ու […]

̰
Քրեական արդարադատության ոլորտում առանցքային խնդիրներից է շարունակում մնալ գործերի քննության ժամկետների ձգձգումը․ Աննա Վարդապետյան

14:00 03.05.2023

Քրեական արդարադատության ոլորտում առանցքային խնդիրներից է շարունակում մնալ գործերի քննության ժամկետների ձգձգումը: Ընդ որում, խնդիրը վերաբերում է ինչպես նախաքննության, այնպես էլ դատական քննության ժամկետներին: Այս մասին գլխավոր դատախազը խոսել է Ազգային ժողովում՝ ներկայացնելով  դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը: Գործերի քննության ժամկետների ձգձգումները հանգեցնում են. 1. Արդարադատության գործընթացի արդյունավետության նվազմանը: 2. Քննիչների, դատախազների և դատավորների […]

̰
BACK_TO_TOP