20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կանխելու անկարողությունը և անպատժելիությունը հետագայում հանգեցրին նոր ցեղասպանությունների իրականացման․ Արցախի ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+21.09 oC

20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կանխելու անկարողությունը և անպատժելիությունը հետագայում հանգեցրին նոր ցեղասպանությունների իրականացման․ Արցախի ԱԳՆ

14:33 24.04.2023

Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատակը։ 1915-1923 թթ. երիտթուրքերն ու քեմալական կառավարությունը մի քանի փուլով իրականացրեցին հայերի զանգվածային կոտորածներ ու բռնագաղթ։ Հայոց ցեղասպանությունը մասն էր Օսմանյան Կայսրության առաջնորդների որդեգրած պանթուրքիզմի քաղաքականության, որը նախատեսում էր նոր տարածքների բռնազավթում՝ բնիկ քրիստոնյա հայերի կոտորածների, թրքացման կամ բռնի տեղահանման միջոցով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

«20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կանխելու անկարողությունը և անպատժելիությունը, ցավոք, հետագայում հանգեցրեցին նոր ցեղասպանությունների իրականացման։ Այսօր էլ, այդ դաժան ոճրագործությունից ավելի քան մեկ դար անց, հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ։ Ադրբեջանի ավտորիտար իշխանությունները, Թուրքիայի օժանդակությամբ , շարունակում են հայության դեմ վարել ցեղասպան քաղաքականություն։ Դրա վառ վկայությունն է Թուրքիայի անթաքույց աջակցությունն ու անմիջական մասնակցությունը 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային։ 44 օր տևած պատերազմի ընթացքում օկուպացվեց Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը, իրականացվեցին բազմաթիվ պատերազմական հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների և ռազմագերիների դաժան սպանություններ, գլխատումներ, սպանվածների մարմինների պղծում և այլ անմարդկային արարքներ։

Շարունակելով Արցախի հայաթափման ծրագիրը՝ Ադրբեջանն ավելի քան 4 ամիս շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչությանը՝ կանգնեցնելով նրան բնաջնջվելու կամ հայրենիքը հարկադրաբար լքելու երկընտրանքի առջև։ Միևնույն ժամանակ, իր ցեղասպան քաղաքականությունն առաջ մղելու նպատակով, Ադրբեջանը շարունակում է միջազգային հանրության աչքի առջև և կրկին լիակատար անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում բոլոր հնարավոր միջոցներով խախտել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։

Հայոց ցեղասպանության իրագործումից ի վեր միջազգային հանրությունը պարտավորություն է ստանձնել և մշակել է համապատասխան գործիքակազմ՝ կանխարգելելու ցեղասպանությունները և մարդու իրավունքների զանգվածային խախտումները՝ դրանց կրկնությունը բացառելու նպատակով։ Այսօր հրամայական է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այդ գործիքակազմի կիրառումն Արցախի ժողովրդի որպես այդպիսին ոչնչացումը կանխելու և նրա հիմնարար իրավունքները պաշտպանելու համար։

Վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև՝ վերահաստատում ենք մեր հանձնառությունը պատմական արդարության վերականգնմանը»,-նշված է Արցախի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP