23:52 04.03.2023
Չինաստանը մեկ ամսից Բելառուս կմատակարարի Մինսկի ազգային օդանավակայանի տեսչական սարքավորումները։ Այս մասին շաբաթ օրը Բելառուսի-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության առաջին փոխվարչապետ Նիկոլայ Սնոպկովը։ «Օդանավակայանում ուղեբեռի հետ կապված կոնկրետ խնդիր կար, քանի որ դեռևս ոչ բարեկամ երկրի սարքավորումներ կա, եթե այն փչանա, մեր օդանավակայանում ուղևորներին սպասարկելու լուրջ դժվարություններ կառաջանան», – ասել է Սնոպկովը։ Նրա խոսքով՝ […]
23:14 04.03.2023
Բուլղարիայում վանդալները պղծել են Սան Ստեֆանոյի խաղաղության պայմանագիրը ստորագրած ռուս դիվանագետ Նիկոլայ Իգնատիևի հուշարձանը, հայտնել է Բուլղարիայում Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա կոչ է արել երկրի իշխանություններին միջոցներ ձեռնարկել՝ կանխելու պատմության հուշարձանների պղծումը։ «Մենք վրդովված ենք սրբապիղծ վանդալիզմի հերթական դրսևորումից. Մենք ընդգծում ենք, որ հուշարձանների հետ պատերազմի միջոցով քաղաքացիական դիրքորոշման արտահայտումը թույլերի […]
23:06 04.03.2023
ԱՄՆ-ի շտաբների պետերի ղեկավար գեներալ Մարկ Միլին շաբաթ օրը չհայտարարված այց է կատարել Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմաբազա, հայտնում է Reuters-ը: Նրա խոսքով, իր այցի շրջանակներում Միլլին նախատեսում է գնահատել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գրեթե ութ տարվա ջանքերը, ինչպես նաև Արաբական Հանրապետությունում ԱՄՆ ռազմական անձնակազմի պաշտպանությանն ուղղված միջոցառումները: Ինչպես ինքը՝ գեներալն է ասել […]
22:55 04.03.2023
Անցած օրերին վարչապետը Գերմանիայում էր, որտեղ տարբեր հանդիպումների ժամանակ ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Տնտեսության վերաբերող հարցերին էլ անդրադարձել է Գերմանիայի գերմանական առաջատար ընկերությունների հետ հանդիպման ժամանակ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:31 04.03.2023
Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի Դաշնային հանրապետություն կատարած աշխատանքային այցը եզրափակել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Փաշինյանն իր աշխատանքային այցը Գերմանիա, համարում է արդյունավետ. նպատակը համարում է մի շարք հարցերի վերաբերյալ երկուստեք հարաբերություններում դիրքորոշումների ավելի հասկանալի ու ընկալելի դարձնելը: Կարևորում է Գերմանիայի կանցլերի, նախագահի հետ ունեցած բաց խոսակցությունները, նշում, որ ջերմ տպավորություններով է վերադառնալու Հայաստան: […]
22:25 04.03.2023
Իրանը թույլ կտա Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) իրականացնել հետագա ստուգում և մոնիտորինգ։ «Իրանը, կամավոր հիմունքներով, թույլ կտա ՄԱԳԱՏԷ-ին իրականացնել հետագա համապատասխան ստուգում և մոնիտորինգ: Պայմանները կհամաձայնեցվեն երկու կողմերի միջև շուտով Թեհրանում կայանալիք տեխնիկական հանդիպման ժամանակ», – ասվում է ՄԱԳԱՏԷ-ի մամուլի հաղորդագրության մեջ: Զեկույցում նշվում է նաև, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ […]
22:14 04.03.2023
Թուրքական բանակի հրետանին շաբաթ օրը հրթիռակոծել է Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Քոբանիի քրդաբնակ շրջանը։ Firat գործակալության տվյալներով՝ ամենամեծ նյութական վնասը հասցվել է Բաղդիկ և Չուլթեբ բնակավայրերին, որտեղ ավերվել են մի քանի տներ։ Նրա խոսքով՝ խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր, նրանց թիվը ճշտվում է։ Ուրբաթ օրը թուրքական հրետանին կրակ է բացել Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDS) […]
21:24 04.03.2023
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Արդյունավետ էր նաև Տավուշի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Այգեձոր գյուղի մի բնակիչ հանձնել է ռազմամթերք՝ 1500-ից ավելի տարբեր տրամաչափի և […]
20:25 04.03.2023
Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Արցախի ԱԳՆ-ն տարածել է մեկնաբանություն` Ադրբեջանի կողմից […]
20:00 04.03.2023
Աֆրիկյան երկրներից հարյուրավոր միգրանտներ դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելու նոր օրինագծի դեմ, որը խստացնում է երկիր ներգաղթի կանոնները, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Հարյուրավոր սևամորթ միգրանտներ հավաքվել են Փարիզի հյուսիսում գտնվող Château Rouge-ում՝ ընդդեմ ապաստանի և միգրացիայի մասին օրինագծի: Նրանք վանկարկում են «Մենք օրինականացնում ենք բոլոր անօրինական ներգաղթյալներին», «Աֆրիկացիների համար առանց փաստաթղթերի աշխատանքը […]
19:39 04.03.2023
Ռուսական ներմուծումը ընդհանուր առմամբ վերադարձել է 2020 թվականի մակարդակին, հայտնում է Bloomberg-ը։ «Ուկրաինայում հակամարտությունը սկսելուց ի վեր ԵՄ-ն և G7 երկրները բազմաթիվ պատժամիջոցներ են կիրառել՝ փորձելով խարխլել ռուսական տնտեսությունը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ ոլորտներում ճնշումը չի հասել այն մակարդակին, ինչ ակնկալում էին բարձրաստիճան պաշտոնյաները»,-գրում է թերթը։ Նշվում է, որ չնայած բոլոր ճնշումներին, Ռուսաստանը […]
18:53 04.03.2023
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ կանխատեսում է հակամարտություն ընդդիմադիր դաշինքում, քանի որ, ըստ նրա, իր ընդդիմախոսները «անհանգստանում են ոչ թե ժողովրդի, այլ նրանց ունեցվածքի համար»։ Ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները ուրբաթ ակնարկել է, որ իր կուսակցությունը դուրս է գալիս վեց ընդդիմադիր կուսակցությունների դաշինքից, քանի որ այլևս չի արտացոլում ժողովրդի իրական շահերը։ Հակամարտությունը ծագել […]
17:57 04.03.2023
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին շաբաթ օրը խոսել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անկախ գործունեության անհրաժեշտության մասին: Այս մասին նա հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպմանը, ով այժմ գտնվում է Թեհրանում։ «Ռաիսին ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի անկախությունը պահպանելու և Իրանի ժողովրդի իրավունքները գործակալության հետ երկկողմ համագործակցության ընթացքում հարգելու անհրաժեշտությունը»,- ասվում է իրանական IRNA […]
17:40 04.03.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը Լվովում հանդիպել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլային և հայտնել, որ Կիևը ցանկանում է այս տարի սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները։ «Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան ձգտում է հնարավորինս արագ ավարտել Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարումը և այս տարի սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները», – ասվում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության […]
17:29 04.03.2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի՝ 2023 թվականի փետրվարի 27-ի ԲԴԽ-27-Ո-91 որոշմամբ ներկայացրած առաջարկությունը. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր Արթուր Դավթյանին նշանակել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի […]
17:23 04.03.2023
ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն ժամանել է Ուկրաինայի մարտական գոտի՝ Հարավային Դոնեցկի ուղղությամբ, հավանաբար՝ Ուգլեդարի մոտ։ Նա հանդիպում է անցկացրել Արևելյան ռազմական շրջանի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ, ով, ըստ մի շարք աղբյուրների, պատասխանատու է կոնկրետ Ուգլեդարի ուղղության համար։ Այնտեղից Շոյգուն հեռավար կապով զրուցել է մյուս հրամանատարական կետերի և Ուկրաինայում ռուսական զորքերի նորանշանակ […]
17:12 04.03.2023
Գերմանիան հայտարարում է, որ պատրաստ են Ուկրաինայում տանկերի արտադրության գործարան կառուցել։ Դրա արժեքը գնահատվում է 200 մլն եվրո։ Այս մասին հայտնել է գերմանական «Rheinmetall» պաշտպանական կոնցեռնի ղեկավար Արմին Պապպերգերը։ «Մոտ 200 միլիոն եվրոյով Ուկրաինայում Rheinmetall գործարան կարող է կառուցվել», – նրա խոսքերն է մեջբերում է գործակալությունը։ Նրա խոսքով, այս գործարանի կառուցման շուրջ բանակցությունները խոստումնալից են։ […]
15:25 04.03.2023
Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակվող Արցախի անօրինական շրջափակումը հումանիտար ծանրագույն հետևանքներ է ստեղծում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության 120 000 ժողովրդի համար՝ հանգեցնելով մարդկանց ամենատարրական իրավունքների կոպտագույն խախտումների, ներառյալ՝ պարենի, դեղորայքի և այլ կենսական ապրանքների սղության, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանման և հարակից այլ պատճառներով։ Այս մասին գրում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան […]
12:15 04.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
11:53 04.03.2023
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի մասնակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Ծանոթացե՛ք Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպան Քրիստինա Քվինի հետ, որը Երևան է ժամանել երկու շաբաթ առաջ։ Այս կարճ տեսանյութում դեսպանն անդրադառնում է իր ծննդավայր հայաշատ Կալիֆոռնիային, պատմում իր առաջին հանդիպման մասին Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների հետ և […]
11:40 04.03.2023
Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն-2023» 8-րդ համաժողովի շրջանակներում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Գանայի Հանրապետության պատվիրակության ղեկավար, տեղեկատվության նախարար Կոջո Օպպոնգ Նկրումահի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արշակյանը: «Հաշվի առնելով, որ Գանայի Հանրապետությունը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ երկիր է, նշել եմ, […]
10:25 04.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցն ավարտել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպմամբ: Իր խոսքի սկզբում վարչապետն ամփոփելով ԳԴՀ այցը` նշել է, որ այն համարում է արդյունավետ։ «Բաց խոսակցություն ունեցանք Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի, նախագահի հետ։ Այցի հիմնական նպատակն էր` փորձել ավելի լավ հասկանալ մեր գերմանացի գործընկերների հայացքը և ընկալումը Հայաստանի Հանրապետության […]
22:56 03.03.2023
Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն, «ՄԱԳԱՏԷ»-ի գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսսին ավարտել է իր այցը Բաքու: Այսօր ընդունելով նրան՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին անհեթեթ մեղադրանքներ է ուղղել Հայաստանին՝ պնդելով, թե Մեծամորի ատոմակայանը սպառնում է ողջ տարածաշրջանի էկոլոգիային: Գրոսսին ինչ-որ կերպ պատասխանե՞լ է այդ պնդումներին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Թեև Ռաֆայել Գրոսսին Բաքու էր […]
22:40 03.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, հանդիպում է ունեցել ԳԴՀ Արևելյան հանձնաժողովի և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել բիզնես մենեջմենթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի, նաև Հայաստանում գործունեություն ծավալող SAP Data Space Berlin ձեռնարկությունում: Քննարկմանը մասնակցել են ԳԴՀ պետական մարմինների, ինչպես նաև մասնավոր` ագրոբիզնեսի, թվային տեխնոլոգիաների, դեղագործության, էներգետիկայի, […]
21:54 03.03.2023
ԱՄՆ-ն Ուկրաինային 400 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել: Այս մասին մարտի 3-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Ինչպես նշվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության կողմից տարածած գրավոր հայտարարության մեջ, օգնությունը կներառի զինամթերք HIMARS բազմակի հրթիռային համակարգերի համար, Bradley հետևակի մարտական մեքենաների զինամթերք։ Բլինքենը հավելել է, որ ամերիկյան կողմը մտադիր է աջակցել Ուկրաինային […]
21:51 03.03.2023
Հանրապետության տարածքում մարտի 4-ի գիշերը, 6-ին շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը 5-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 4-6 մ/վ, մարտի 3-5-ը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-22 մ/վ, 6-ին՝ 28-33 մ/վ: Մարտի 4-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, ցերեկը՝ 6-9 աստիճանով: Երևան […]
21:00 03.03.2023
Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյին Այդընը թվիթերի իր միկրոբլոգում հրապարակում է կատարել, առ այն, որ երկրաշարժից տուժած 11 շրջաններում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է որոշ դատական հայցերից: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ գրառման մեջ նշվել է նաև, որ դատական հայցերը բացվել էին Էրդողանի հասցեին «անձնական վիրավորանք» հասցնելու պատճառով: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 […]
20:54 03.03.2023
Թբիլիսիի Վերաքննիչ դատարանի որոշումը՝ երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտասահման տեղափոխելու միջնորդությունը մերժելու մասին, ամենայն հավանականությամբ, կբողոքարկվի Ստրասբուրգում։ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեի խոսքով՝ ինքը վերջնական որոշմանը սպասում է անձամբ երրորդ նախագահից և ընտանիքի անդամներից։ Հաղորդում է Aliq Media-ն։ Նշենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվել է երեկ՝ մարտի 2-ին։ Դատավորը գործը […]
20:36 03.03.2023
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Վարչապետն այսօր հյուրընկալվել է Բունդեսթագում և հանդիպում ունեցել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ` նախագահ Միխայել Ռոթի գլխավորությամբ: Վերջինս ողջունել է վարչապետին և նշել, որ այցը լավ հնաարվորություն է` քննարկելու ինչպես հայ-գերմանական միջխորհրդարանական համագործակցությունը, այնպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները: Վարչապետ Փաշինյանը հանդես է […]
20:09 03.03.2023
Վրաստանում վերջին 7 տարում (2016-2022 թվականներին) հոգևորական ծառայության կամ հոգևոր ճեմարանում սովորելու հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգվել է 55 հազար 321 քաղաքացու դեպքում,aliq. ge-ի հաղորդմամբ՝ փոխանցում է InterPressNews-ը: Ըստ տվյալների՝ նշված ժամանակահատվածում, պարտադիր զինվորական ծառայություն է անցել 774 հազար 103, իսկ զորակոչից ազատվել է 24 հազար 717 մարդ։ Բացի այդ, վերջին 7 տարիների ընթացքում […]