11:56 02.03.2023
Պետբյուջեից 1 մլրդ 100 մլն դրամ կհատկացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Աջափնյակի նոր մետրոյի կայարանի կառուցման նախագծային և նախահաշվային աշխատանքների ձեռք բերման և ֆինանսավորման համար: Նոր կայարանի երկարությունը լինելու է 1.5 կմ, շինաշխատանքներն էլ տևելու են 4 տարի: Երևանի քաղաքապետարանում քննարկում են մայրաքաղաքում ևս երկու ուղղությամբ նոր կայարաններ ունենալու հարցը: Նախագիծն ընդունվել է կառավարության այսօրվա […]
11:15 02.03.2023
Ս․թ․ մարտի 1-ին դեսպան Մակունցը հանդիպել է նորընտիր կոնգրեսական Սեթ Մեգըզայներին (Ռոդ Այլընդ, դեմոկրատ)։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանը, Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքներին առնչվող հարցեր։ Դեսպան Մակունցը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևոր հարցերին աջակցության, ներառյալ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Ներկայացուցիչների պալատում ներկայացված H.Res.108 բանաձևը համահեղինակելու համար։ Ձեռք […]
10:27 02.03.2023
Մարտի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի Ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ, գրում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեսյբուքյան էջը: Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի խորացմանը և այս հարցում խորհրդարանների հնարավոր դերակատարմանը։ «Այս համատեքստում կարևորվեց երկու երկրների խորհրդարանների տնտեսական […]
10:20 02.03.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 1-ին խորհրդակցություն է հրավիրել ԱՀ գյուղատնտեսության, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարների, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարարի, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենի մասնակցությամբ։ Ներկայացնելով նախապես հավաքագրված տվյալները՝ պետական նախարարը խիստ քննադատության է ենթարկել Արցախի շրջափակման հետևանքների մեղմման նպատակով հումանիտար բեռների տեղափոխման կազմակերպման եղանակներն ու մեթոդները։ Գուրգեն Ներսիսյանը հանձնարարել է […]
09:50 02.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ, որում ասվում է. «Հարգելի՛ դիվանագետներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Դիվանագետի օրվա առիթով: 1992թ․ այս օրը Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դարձավ ՄԱԿ-ի անդամ՝ ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս։ Անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվեց Միացյալ […]
09:47 02.03.2023
Վիետնամի Ազգային ժողովը (խորհրդարանը) քննարկել և հաստատել է Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ Վո Վան Տհունգի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում։ Այս մասին մարտի 2-ին հաղորդվում է Վիետնամի կառավարության ինտերնետային պորտալում։ Նշվում է, որ պաշտոնում հաստատվելուց հետո Վիետնամի նոր նախագահը երդում է տվել խորհրդարանի պատգամավորների առաջ։ Ավելի վաղ՝ հունվարի 18-ին, երկրի ժամանակավոր նախագահ է նշանակվել […]
09:38 02.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը եւ ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները: Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։ Մարտի 3-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի […]
09:23 02.03.2023
Հնդկաստանի մայրաքաղաքում սկսվել է G20-ի երկրների արտգործնախարարների հանդիպումը, հայտնել է RIA Novosti-ի թղթակիցը։ Ինչպես ավելի վաղ ասել էր Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վինայ Կվատրան, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կլինի Նյու Դելիում G20 նախարարների հանդիպման թեմաներից մեկը. նախարարները կքննարկեն դրա ազդեցությունն աշխարհի վրա: Պաշտոնական մասի մեկնարկից շատ առաջ հանդիպման վայր առաջինը ժամանել է Գերմանիայի […]
22:48 01.03.2023
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ այսօր կայացել է Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ պարզաբանելով, որ քննարկվել են հումանիտար և ենթակառուցվածքային բնույթի հարցեր, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի վերականգնմանը, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման […]
22:25 01.03.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է մի շարք պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, որոնք սահմանվել էին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին մարտի 1-ին հաղորդվում է Սպիտակ տան կայքում։ Ամենազգայունը բանկային հատվածի դեմ պատժամիջոցներն են։ «Ազգային արտակարգ դրության մասին օրենքի համաձայն՝ ես մեկ տարով երկարացնում եմ 2014 թվականի մարտի 6-ին 13660 գործադիր հրամանով հայտարարված ազգային արտակարգ դրությունը»,- […]
22:00 01.03.2023
Հայաստանի Հանրապետությունը («Հայաստան») հայտնում է իր ափսոսանքը՝ Ադրբեջանի Հանրապետության («Ադրբեջան») կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի («Էներգետիկ խարտիա») համաձայն արբիտրաժ սկսելու միջոցով իր հանրային հաղորդակցության օրակարգը առաջ մղելու փորձերի համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն էներգետիկ ոլորտում ներդրումների և առևտրի հետ կապված Էներգետիկ […]
21:51 01.03.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանը իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության ժողովի ընթացքում, անդրադառնալով ընտրությունների օրվա հետ կապված ընդդիմադիրների քննադատությանն, ակնարկել է, որ օրն անփոփոխ է, այն կկայանա մայիսի 14-ին, փոխանցում է Ermenihaber-ը։ Մասնավորապես ավերիչ երկրաշարժից հետո ընդդիմադիրները շրջանառում էին խոսակցություններ ընտրությունների տեղափոխման անհրաժեշտության մասին, որոնց ի պատասխան Էրդողանն ասել է. «Լա՛վ իմացեք, որ թուրք […]
20:00 01.03.2023
Մարտի 1-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանում անցկացրեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Ուսումնավարժության նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ինչպես նաև կատարելագործել գործնական հմտությունները, ԵՊՀ ՔՊ կազմավորումների, ինչպես նաև այլ օպերատիվ ծառայությունների փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական […]
19:33 01.03.2023
Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին՝ պետնախարարը նշել է, որ տարածքային համաչափ զարգացումը ԱՀ կառավարության առաջնահերթությունների թվում է և պարենային, էներգետիկ անվտանգության ու ռազմավարական նշանակության այլ հարցերում հաջողություներ ունենալու հիմնական պայմանն արդյունավետ կառավարումն է: «Հատկապես շրջաններում ենթակառուցվածքների զարգացման ու սոցիալ տնտեսական իրավիճակի բարելավման […]
19:07 01.03.2023
Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին օրենքի նախագծին։ Կողմ է քվեարկել 184 պատգամավոր, դեմ՝ 7։ Հայտնում են ֆիննական լրատվամիջոցները։ Օրինագծի վերջնական վավերացման համար այն պետք է հաստատի նախագահ Սաուլի Նիինիստյոն։ Անցած մայիսին Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես հայտարարեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մասին։ Նախկին չեզոքության քաղաքականությունից հրաժարվելու որոշումը դրդել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։
18:48 01.03.2023
Մարտի 1-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հացահատիկի գործարքի հեռանկարները։ «Սևծովյան հացահատիկի նախաձեռնության իրականացման հեռանկարները քննարկելիս ռուսական կողմն ընդգծել է, որ հացահատիկի վերաբերյալ «փաթեթային» համաձայնագրի շարունակումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հաշվի են առնվեն գյուղմթերքների և պարարտանյութերի ռուս […]
15:59 01.03.2023
Համաձայնագրի նպատակը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է: ԱԺ կայքի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը` ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագրի կիրարկմամբ նախատեսվում է […]
15:23 01.03.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ, նա շնորհավորել է արտակարգ եւ լիազոր դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջող համագործակցություն: Զրույցի ընթացքում կարեւորվել են միջխորհրդարանական կապերը՝ մասնավորեցնելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը: Խոսելով առեւտրատնտեսական կապերի, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել […]
13:55 01.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Այն բացվել է Երևանում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից Մանկական այգու մուտքի մոտ: «Ազդեցություն և հակազդեցություն» կոչվող հուշարձանի հեղինակը քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է: Բացման արարողությանը մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալ […]
13:15 01.03.2023
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացքում կիրագործվեն Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել հանգուցային տարածաշրջան, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ կիրականացվեն խաղաղության այն նախաձեռնությունները, որոնք կողմերը (խմբ.՝ Հայաստանը և Ադրբեջանը) մշակել […]
13:00 01.03.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, պետական բարձրաստիճան այրեր մասնակցել են մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը:
12:56 01.03.2023
Խորհրդարանում այսօր շարունակվել են հերթական նիստի աշխատանքները: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են մարտի 1-ի զոհերի հիշատակը: Ի թիվս այլ հարցերի` խորհրդարանում քննարկվել է կառավարության կողմից ներկայացված ընտանեկան բռնության կանխարգելմանը վերաբերող օրենքում փոփոխություններ իրականացնելու մասին հարցը: Նախագծով առաջարկվել է ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության նպատակով օգտագործել նաև էլեկտրոնային […]
12:00 01.03.2023
Շարունակվում են պաշտպանության նախարարի այցերը հանրապետության N զորամիավորման զորամասեր: Մարտի 1-ին ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է առավոտյան տողանի շարված անձնակազմին: Ելույթում նախարար Պապիկյանը կարևորել է զինծառայողների բարձր առաջադիմությունը ուսումնամարտական վարժանքների, տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում: Սուրեն Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստության լիարժեք ապահովմանն ուղղված քայլերին, […]
10:40 01.03.2023
ՀՀ ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգել է մարտի 1-ի զոհերի հիշատակը: Այսօր նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը: Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել: Բողոքի ակցիաները ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. նա և նրա կողմնակիցները […]
10:33 01.03.2023
Արցախի նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ով փոխարինելու է Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին, հանդես է եկել ուղերձով: «Ինձ համար, իմ տեսակի համար գլխավոր դատախազի պաշտոնից ավելի բարձր պաշտոն չկա ու լինել չի կարող: Ես երբեք իմ կարծիքն արտահայկտելու խնդիր չեմ ունեցել, բայց մյուս կողմից դատախազությունն ինձ համար մի պատուհան էր, որտեղից 14-ամյա […]
10:25 01.03.2023
Վերջին մեկ օրվա ընթացքում Թայվանի զինված ուժերը կղզու մոտ գրանցել են Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի 3 նավ և 25 ինքնաթիռ։ Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը Թայվանի պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Այսօր ժամը 06:00-ի դրությամբ Թայվանի մերձակայքում հայտնաբերվել է 25 ինքնաթիռ և 3 նավ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ կղզու զինված ուժերը «վերահսկում […]
09:52 01.03.2023
Փետրվարի 28-ին Հռոմում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ-ների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները անցկացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ իտալական՝ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը և քննարկել հայ-իտալական երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Անդրադառնալով […]
08:58 01.03.2023
Նիգերիայի իշխող Բոլոր առաջադեմ ուժերի կոնգրեսի թեկնածու Բոլա Թինուբուն ճանաչվել է փետրվարի 25-ին կայացած նախագահական ընտրությունների հաղթող։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Naija News-ը՝ հղում անելով Անկախ ազգային ընտրական հանձնաժողովին։ Արդյունքների համաձայն՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածու, Նիգերիայի նախկին փոխնախագահ Ատիկու Աբուբաքարը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Պիտեր Օբին՝ Լեյբորիստական կուսակցությունից՝ երրորդ։ Ընտրություններում Նիգերիայի նախագահի պաշտոնի […]
22:56 28.02.2023
Փետրվարի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Կուսակցությանն անդամակցելու դիմումների ընդունման կարգի, առաջիկա ՏԻՄ ընտրությունների, երիտասարդական կառույցի կազմավորման հետ կապված հարցեր։