TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+33.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրք սեյսմոլոգը ձերբակալվել է ատելություն սերմանելու կասկածանքով

22:48 28.02.2023

Ոստիկանությունը երեքշաբթի օրը ատելություն սերմանելու կասկածանքով ձերբակալել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի երկրաֆիզիկայի պրոֆեսոր Ահմեթ Էրջանին՝այն բանից հետո, երբ Twitter-ում գրառում է կատարել կանանց բռնաբարության մասին, հայտնում է TGRT-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Էրջանը Twitter-ում գրառում է կատարել, որ երկրաշարժի գոտում կանայք բռնաբարվել են առաջին երկու օրերին՝ զինվորականների՝ իբր ուշ ժամանման պատճառով։ Այս պահին պրոֆեսորի Twitter-ից բացակայում է […]

̰
Ժնևում Արարատ Միրզոյանի կարևոր շեշտադրումները

22:09 28.02.2023

«ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմը պետք է օգտագործվի կյանքեր փրկելու, անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու և տուժած մարդկանց իրավունքները պաշտպանելու համար». Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ է ունեցել Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին, որում անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակաբար անտեսվել […]

̰
Լավրովը հաստատել է, որ Բերձորում ադրբեջանական մաքսակետի մասին խոսք անգամ լինել չի կարող

21:30 28.02.2023

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջին երկու օրերին Բաքվում էր: Ի՞նչ էր ամենաուշագրավը Լավրովի խոսքերում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.   «Կարծում եմ՝ ամենակարևորը արձանագրումն է այն փաստի, որ Բերձորի միջանցքում ադրբեջանական ինչ-որ մաքսակետ ստեղծելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Լավրովը հաստատեց այն, որ խնդիրը պետք է լուծվի եռակողմ համաձայնագրի հիման վրա, […]

̰
«Ես մտածեցի՝ երբեք չեմ տեսնի ծնողներիս». նոր զեկույց Արցախում երեխաների վիճակի վերաբերյալ

21:00 28.02.2023

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ու Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ անգլերեն նոր զեկույց են հրապարակել Արցախում երեխաների վիճակի վերաբերյալ: Արցախի երեխաներն արդեն 79 օր անմարդկային պայմաններում են ապրում, որոնք բառերով հնարավոր չէ նկարագրել: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Արցախում, իսկ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը` Հայաստանում: Հավաքագրվել են ապացույցներ, որոնք […]

̰
ՔՊ խմբակցությունը և ՆԳ նախարարը քննարկել են ՀՀ-ում իրավակարգի ամրապնդմանն ուղղված աշխատանքները

20:09 28.02.2023

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ: Քննարկվել են ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանում իրավակարգի ամրապնդմանն ուղղված աշխատանքները, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:

̰
Պուտինը կասեցրել է Ռուսաստանի մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին

19:54 28.02.2023

Վլադիմիր Պուտինը  ստորագրել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին Ռուսաստանի մասնակցության կասեցման մասին օրենքը։ «Ռուսաստանի Դաշնությունը կասեցնում է Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը, որը ստորագրվել է Պրահայում 2010 թվականի ապրիլի 8-ին»,- ասվում է պաշտոնական տեքստում։ Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից […]

̰
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է տարածաշրջանում  Ռուսաստանի առանցքային դերի մասին

19:41 28.02.2023

  Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը խուսափել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի վերաբերյալ հարցին ուղիղ պատասխանից և ընդգծել, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում տարածաշրջանում, Իսրայելի դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը հայտարարել է Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ռուսաստանում ապրում են 600 հազար հրեաներ և հրեական ծագում ունեցողներ: Մենք Գերմանիային նման չենք: Ռուսաստանը մեզ համար տարածաշրջանում առանցքային […]

̰
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագրի շրջանավարտներին հանձնվել են վկայականներ

19:32 28.02.2023

Կարծում եմ` այստեղ ձեռք բերած փորձն ու գիտելիքները ճիշտ մեկնարկ կլինեն հետագա կարիերայի ընթացքում եւ մեծ խթան՝ օրենսդիր մարմնի գործունեությունն առարկայական պատկերացնելու հարցում. նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շնորհավորելով Ազգային ժողովրդավարական ինստիտուտի խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագրի 2022 թվականի շրջանավարտներին: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովրդավարական ինստիտուտին՝ երիտասարդներին հնարավորություն տալու եւ հետեւողական […]

̰
Քննարկվել են ժողովրդագրական ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր

19:16 28.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ժողովրդագրական ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ժողովրդագրական ներկայիս իրավիճակին, առկա ռիսկերին և հնարավորություններին, միգրացիոն հոսքերի կառավարմանը, բնակչության կառուցվածքի փոփոխություններին, ժողովրդագրական ծրագրերին և այլ թեմաների: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն՝ մշակվելիք ռազմավարության նպատակների և թիրախների վերաբերյալ:

̰
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի

19:04 28.02.2023

Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի: Նախարար Պապիկյանը շրջել է դիրքում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել դիտարկող անձնակազմի հետ: Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են սահմանագոտու իրադրության վերաբերյալ: Հրամկազմը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է առաջնագծում իրականացված լայնածավալ ինժեներական աշխատանքների, մարտական դիրքերի կահավորման, նոր ենթակառուցվածքների ներդրման ընթացքի մասին, […]

̰
Ֆինլանդիայի խորհրդարանում ՆԱՏՕ-ին անդամակցության քվեարկությունը հետաձգվել է մարտի 1-ին

18:57 28.02.2023

Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավորների քվեարկությունը ՆԱՏՕ-ին երկրի միանալու մասին օրենքի ընդունման համար հետաձգվել է մինչև չորեքշաբթի։ Այս մասին ասվում է երեքշաբթի օրը խորհրդարանի թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ «Խորհրդարանը չորեքշաբթի օրը՝ մարտի 1-ին, կքվեարկի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության օգտին»։ Օրինագիծը վավերացնելու համար խորհրդարանին անհրաժեշտ կլինի պարզ մեծամասնություն։ Նույն սխեմայի համաձայն՝ ավելի վաղ 1995 թվականին Ֆինլանդիայի՝ […]

̰
ՄԱԿ միջգործակալական առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և ԼՂ-ում այն նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել այս պայմաններում․ Միրզոյան

18:41 28.02.2023

Փետրվարի 28-ին Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին և հանդես եկել ելույթով: Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է. «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Հայաստանը շնորհավորում է Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր բյուրոյին` պարոն Վացլավ Բալեկի նախագահությամբ: Ցանկանում ենք նաև լավագույն բարեմաղթանքները հղել պարոն Վոլկեր […]

̰
Կիևի և Թբիլիսիի հարաբերությունները խաթարվել են Սաակաշվիլիի պատճառով. Կուլեբա

18:35 28.02.2023

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ազգային հեռուստամարաթոնի եթերում խոսել է Վրաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակման և երկու երկրների հարաբերությունների մասին,aliq.ge-ի հաղորդմամբ՝ փոխանցում է 24tv.ua-ն: Կուլեբայի խոսքով՝ Վրաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակման գործընթացն արդեն ավարտական ​​փուլում է, բայց թե դիվանագետը երբ կմեկնի Վրաստան՝ արդեն քաղաքական հարց է։ Կուլեբան նշել է, որ Կիևը փորձում է սերտ դիվանագիտական ​​կապեր […]

̰
Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծում նախատեսված չէ. Լավրով

15:27 28.02.2023

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծում նախատեսված չէ: «Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պատասխանը շատ պարզ է.նրա ռեժիմը, նրա գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-10 – ի առաջին եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է բացառապես քաղաքացիական հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց տեղաշարժի ազատության ապահովման անհրաժեշտություն»,-ասել է […]

̰
Վարչապետին ներկայացվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը

15:14 28.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որտեղ ծանոթացել է կառույցի 2022 թվականի գործունեության հաշվետվությանը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի […]

̰
Մինչև ապրիլի 1-ը իրական շահառուի հայտարարագիր չներկայացնելու դեպքում վարչական իրավախախտման վարույթներ չեն նախատեսվելու

15:07 28.02.2023

Արդարադատության նախարարությունից իրազեկում են,որ հաշվի առնելով վերջին օրերին Իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրման տեղեկատվական համակարգի գերծանրաբեռնվածության արդյունքում համակարգում առաջացող խնդիրները, տեղեկացնում ենք, որ մինչև ապրիլի 1-ը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հայտարարագրերի չներկայացման փաստի կապակցությամբ վարչական իրավախախտման վարույթներ չի հարուցելու։

̰
Նրանք պետք է հասկանան, որ ՀՀ-ն իր շահերն ու անվտանգության խնդիր ունի, որը պետք է ապահովվի. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ի մասին

14:27 28.02.2023

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի շուրջ քննարկումներին Ռուսաստանը դեր ունի: Միևնույն ժամանակ, Սիմոնյանը էմոցիոնալ է համարում երբեմն Մոսկվայից հնչող նյարդային արձագանքները, երբ որևէ այլ կողմ փորձում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որևէ դրական քայլ անել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման կարծիք հայտնեց […]

̰
Ռուսական կողմը պատրաստ է կազմակերպել խաղաղ պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները. Լավրով

14:01 28.02.2023

Ռուսական կողմը պատրաստ է կազմակերպել խաղաղ պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները, սակայն շատ չի պնդի, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք հաստատել ենք մեր պատրաստակամությունը հնարավորություններ ընձեռել նման հանդիպումները շարունակելու համար»,- ասել է նա Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ների ՝ խաղաղության պայմանագրի շուրջ հանդիպման հարցը: Նախարարը […]

̰
Լաչինի միջանցքի փակումը քաղաքական առումով ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին. ԱԺ նախագահ

13:57 28.02.2023

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս է պատճառել Ադրբեջանին, քան Հայաստանին և Արցախին՝ քաղաքական առումով, Ադրբեջանը քաղաքական առումով հայտնվել է փակուղու մեջ: Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան: Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն անդրադառնալով՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանն այս որոշումը մաքսիմալ միջազգային բոլոր ատյաններում օգտագործելու է, […]

̰
ԱԽ քարտուղարն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի անդամներն անդրադարձել են ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը

13:49 28.02.2023

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը: Ա.Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ բազմաոլորտ փոխգործակցության զարգացումը և վստահություն հայտնել, որ երկկողմ հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել: Ջ. Բերնարդին ընդգծել է Լյուքսեմբուրգի պատրաստակամությունը նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հիշատակել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից […]

̰
Խաղաղության հնարավոր պայմանագրի որոշ առաջարկների շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա կոնսենսուս. Սիմոնյան

13:40 28.02.2023

Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության հնարավոր պայմանագրի վերաբերյալ որոշ առաջարկների շուրջ ունեն կոնսենսուս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Անդրադառնալով հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրի նախագծի՝ հայկական կողմի վերջերս ուղարկված առաջարկներին պատասխան կա՞ ադրբեջանական կողմից, ԱԺ նախագահն ասաց, որ այս պահին տեղեկություն չունի արձագանքի մասին: Անդրադառնալով հարցին, թե արդյոք […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

13:13 28.02.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Միրզոյանն ու ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը վերաբերող հարցերի

12:28 28.02.2023

Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ: Քննարկվել են ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու հարցեր: Արարատ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2022թ. սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև 2022թ. դեկտեմբերից Լեռնային […]

̰
Քննարկվել են Հայաստան-Կալիֆորնիա համաձայնագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

11:40 28.02.2023

Ս․թ․ փետրվարի 27-ին Սակրամենտոյում դեսպան Մակունցը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կալիֆորնիա համաձայնագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ընդլայնման, փոխադարձության սկզբունքով առևտրային առաքելությունների իրականացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ են կատարել Կալիֆորնիայի հայ համայնքային խնդիրներին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցութունը տարբեր ոլորտներում։

̰
ԵՄ դեսպանը Վրաստանի արդարադատության նախարարին է հանձնել Սաակաշվիլիի վերաբերյալ ԵՄ անդամ 27 երկրի դեմարշը

10:37 28.02.2023

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին ԵՄ անդամ 27 պետությունների անունից Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին դեմարշ (պաշտոնական հաղորդագրություն) է փոխանցել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի խնդրով: Ըստ հաղորդագրության՝ Հերչինսկուն ուղեկցել է Շվեդիայի դեսպանը: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: «Մեզ շատ անհանգստացնում են երրորդ նախագահի առողջության վատթարացման մասին տեղեկությունները: Շատ կարևոր […]

̰
Թաիլանդում մեկնարկում են Cobra Gold 42-րդ միջազգային զորավարժությունները

10:33 28.02.2023

Հարավարևելյան Ասիայի ամենախոշորներից մեկը համարվող Cobra Gold ամենամյա միջազգային զորավարժությունները պաշտոնապես մեկնարկել են երեքշաբթի օրը Թաիլանդում։ Կորոնավիրուսի համաճարակից ի վեր առաջին անգամ ամբողջական ձևաչափով անցկացվող զորավարժություններն այս տարի կտևեն մինչև մարտի 10-ը։ Չոնբուրի նահանգում զորավարժությունների բացման արարողությանը, որը հեռարձակվել է «Cobra Gold» YouTube ալիքով, Թաիլանդում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Գոդեկն ընդգծել է, որ զորավարժությունները կենսական նշանակություն […]

̰
Ճապոնիան սառեցրել է Ռուսաստանից 39 մարդու և 73 կազմակերպության ակտիվները

10:09 28.02.2023

Ճապոնիան սառեցրել է Խերսոնի շրջանի վարչակազմերի, Լուգանսկի և Դոնեցկի ինը մարդկանց ակտիվները, հայտնել է երկրի ԱԳՆ-ն։ Ցուցակում ընդգրկված են Խերսոնի շրջանի կառավարության նախագահ Անդրեյ Ալեքսեենկոն, ինչպես նաև Վլադիմիր Բոբրիշչևը, Գենադի Գարկուշան, Վլադիմիր Լիպանդինը, Վասիլի Նոսկովը, Թիմուր Սամատովը և Կոնստանտին Զավիզենովը Լուգանսկից, Դենիս Կուրաշովը, Դմիտրի Շմելևը ԴԺՀ-ից:

̰
Պետք է աշխատենք ՀՀ-ի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ. Իրանի աշխատանքի և սոցբարեկեցության նախարար

09:52 28.02.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառաուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամին, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը և այլ պաշտոնյաներ։ Նախարարը ողջունել է հյուրերին և […]

̰
Միրզոյանը ՄԱԿ գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները

09:23 28.02.2023

Փետրվարի 27-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև հաստատված համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը և Ֆիլիպո Գրանդին անդրադարձել են 2020թ. 44-օրյա պատերազմի և ՀՀ […]

̰
ԱՄՆ-ը կոչ է արել օգնել Սիրիային երկրաշարժից հետո՝ առանց հարաբերությունների կարգավորման

08:56 28.02.2023

ԱՄՆ-ը կոչ է անում համաշխարհային հանրությանը երկրաշարժերից հետո Սիրիայի իշխանությունների հետ հարաբերություններ կարգավորելով՝ օգնություն չուղարկել, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ ԱՄՆ-ն ասում, որ օգնում է սիրիացիներին բարեկամ հասարակական կազմակերպությունների միջոցով։ «Մենք հավատում ենք, որ մենք և աշխարհի բոլոր երկրները կարող ենք միաժամանակ բավարարել երկու հրամայականները՝ բավարարել սիրիացի ժողովրդի հումանիտար կարիքները՝ առանց վերանայելու կամ բարձրացնելու […]

̰
BACK_TO_TOP