TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+15.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

10:52 27.02.2023

1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին:

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ոգեկոչել է Սումգայիթյան զոհերի հիշատակը

10:47 27.02.2023

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ոգեկոչել է 1988 թվականին Սումգայիթի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին: «Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,- այս մասին նշվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։   35 տարի առաջ՝ 1988 թ. փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ ադրբեջանական […]

̰
Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները անթույլատրելի են. ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ

10:19 27.02.2023

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ: Նշվում է, որ 35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։ Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես ծրագրված ջարդերն իրագործվեցին Լեռնային […]

̰
Վրաստանում ՀՀ դեսպանը Գորիի քաղաքապետի հետ քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության նշանակությունը

10:10 27.02.2023

Փետրվարի 24-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի Շիդա Քարթլի մարզի Գորի քաղաք, որտեղ ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Շիդա Քարթլիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Միխեիլ Շակուլաշվիլիի հետ։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գորիի քաղաքապետ Վլադիմեր Խինչեգաշվիլին և սակրեբուլոյի նախագահ Դավիթ Քվերնաձեն։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն […]

̰
Թուրքիան և ՄԱԿ-ը Արևմուտքից երաշխիքներ են ուզում «հացահատիկի գործարքի» վերաբերյալ

10:00 27.02.2023

Թուրքիան և ՄԱԿ-ը ամուր երաշխիքներ են ուզում ռուսական գյուղմթերքի և ամոնիակի շուկաներ մուտք գործելու համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել է բանակցություններին ծանոթ աղբյուրը։ «Այս պահին խոչընդոտներ կան նյութատեխնիկական ապահովման, ապահովագրության և վճարման առումով, ես կցանկանայի ստանալ երկաթբետոնե երաշխիքներ արևմտյան երկրներից, և որ դա հրապարակվի»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով, դա կօգնի Black Sea Grain Initiative-ի […]

̰
Հենց Սումգայիթի ողբերգության անպատժելիության հետևանքով բարբարոսություններ սանձազերծվեցին Բաքվում. Վահագն Խաչատուրյանի ուղերձը

09:51 27.02.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել սումգայիթյան ողբերգության 35-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր մենք ոգեկոչում ենք 1988 թվականին Սումգայիթ քաղաքում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակը: 35 տարի առաջ տեղի ունեցած այս արյունալի իրադարձություններն ակնհայտ դարձրեցին ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որի նպատակը սեփական տանն ապրող և արարող հայերի բռնի տեղահանումն ու […]

̰
Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին

09:44 27.02.2023

1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։ Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել […]

̰
Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի Դաշնության կազմակերպությունների և քաղաքացիների նկատմամբ

09:34 27.02.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽԽ) որոշումը՝ Ռուսաստանի Դաշնության կազմակերպությունների և քաղաքացիների դեմ պատժամիջոցների մասին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է կիրակի օրը պետության ղեկավարի գրասենյակի կայքում։ Պատժամիջոցների տակ են հայտնվել մարզուհի Ելենա Իսինբաևան, լողորդ Ալեքսանդր Պոպովը, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ Վիտալի Սմիրնովը և Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը։ […]

̰
Իրանը հայտարարում է միջուկային գործարքը վերականգնելու համար բանակցություններին վերադառնալու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին

09:20 27.02.2023

Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցություններին։ Այդ մասին կիրակի օրը «Ալ Ալամ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Աբդոլլահյանի խոսքով՝ իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնը հավաստիացումներ է ստացել ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներից, որ Վաշինգտոնը շարունակում է շահագրգռված կարգավորել Թեհրանի հետ տարաձայնությունները, […]

̰
Միրզոյանը կմեկնի Ժնև՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի հանդիպմանը

09:09 27.02.2023

Փետրվարի 27-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ժնև՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձր մակարդակի հանդիպմանը։ Հանդիպումներ կլինեն նաև մի շարք գործընկերների հետ։

̰
Մակունցը մտահոգություն է հայտնել Լոս Անջելեսում տարածված ատելության խոսք պարունակող թերթոնների վերաբերյալ

00:07 27.02.2023

Ս․թ․ փետրվարի 24-ին Լոս Անջելես կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Մակունցը հանդիպել է Բևերլի Հիլզի քաղաքապետ Լիլի Բոսսի, Ոստիկանապետ Մարկ Սթեինբրուքի և Քաղաքի կառավարիչ Նենսի Հանթ-Քաֆեյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Կալիֆորնիայի հայ համայնքին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հնարավոր համագործակցության հետ կապվաած հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակել վերջերս քաղաքի տարբեր հատվածներում տարածված ատելության […]

̰
Բելառուսը հերքել է Ուկրաինայի հետ սահմանին փոխհրաձգության մասին լուրերը

23:47 26.02.2023

Ուկրաինա-բելառուսական սահմանին զենքի կիրառմամբ բախումներ չեն եղել։ Այս մասին փետրվարի 26-ին հայտարարել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին։ Ավելի վաղ համացանցի ուկրաինական հատվածում տեղեկություն էր հայտնվել ուկրաինացի սահմանապահների և բելառուսական կողմից անհայտ անձի միջև փոխհրաձգության մասին: Բիչկովսկին ընդգծել է, որ փոխհրաձգության մասին տեղեկատվությունը կեղծ է եղել։

̰
Դեսպան Մակունցը հանդիպել է Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալագիսին

22:44 26.02.2023

Ս․թ․ փետրվարի 24-ին Լոս Անջելեսում դեսպան Մակունցը հանդիպել է Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալագիսին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Կալիֆորնիա-Հայաստան համաձայնագրի շրջանակներում համագործակցության խորացման, վերջերս նահանգում տեղի ունեցած այլատյացության դրսևորումների, ինչպես նաև նահանգային կյանքում հայ համայնքի ներգրավվածության վերաբերյալ հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով առաջացող հումանիտար […]

̰
Երևանում BMW-ն բախվել է կայանած բեռնատարին և բռնկվել․ կան տուժածներ

21:17 26.02.2023

Փետրվարի 26-ին, ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի 3-րդ նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 2004 թ․) […]

̰
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

15:20 26.02.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի կայքը: «Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների»,— հստակեցրել են մամուլի ծառայությունում։ Ինչպես նշվում է, Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Թուրքիայի նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ: Պուտինը վստահություն է հայտնել, որ երկու առաջնորդները կշարունակեն «համակարգված կյանքի կոչել փոխշահավետ […]

̰
«Խոջալու»-ն կազմակերպել է Ադրբեջանի ժողճակատը․ Այազ Մութալիբով

14:40 26.02.2023

Այսօր՝ փետրվարի 26-ին, Ադրբեջանի կողմից հորինված, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» օրն է: « Օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամը, ստեր տարածելով, տարիներ շարունակ մեղադրում է հայկական կողմին այդ առնչությամբ, մինչդեռ այդ դեպքի իրական մեղավորներին օբյեկտիվորեն մատնանշել է 1991-1992թթ. Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը 1992թ. ապրիլի 2-ին «Независимая газета» ռուսալեզու թերթին տված հարցազրույցի ժամանակ՝ հայտարարելով, որ դրա կազմակերպիչը և […]

̰
Պուտինը նշել է Ռուսաստանի հաղթանակների գլխավոր պայմանը

12:40 26.02.2023

Ռուսաստանի ձեռքբերումների ու հաղթանակների գլխավոր պայմանը ժողովրդի միասնականությունն ու համախմբվածությունն է, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ։ «Մեր ժողովրդի միասնականությունը։ Մենք բոլորս դրա մասին լավ գիտենք. երբ Ռուսաստանի ժողովուրդը միասնական է, միասնական մենք հավասարը չունենք։ Եվ դա մեր բոլոր ձեռքբերումների և մեր բոլոր հաղթանակների գլխավոր պայմանն է», – ասել է Պուտինը Պավել Զարուբինին տված […]

̰
ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ

23:33 25.02.2023

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն ՝ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների երկու ուղղություններով երթևեկելու համար, ասված է  ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի հայտարարության մեջ։ «Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներս և կողմնակիցներս Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, անկեղծորեն մտահոգված ենք […]

̰
Թուրքիայում  յուրաքանչյուր երեք րոպեն մեկ հետցնցումներ են տեղի ունենում

20:15 25.02.2023

Թուրք փրկարարները Թուրքիայի հարավ-արևելքում հետցնցումներ են գրանցում յուրաքանչյուր երեք րոպեն մեկ։ Փետրվարի 6-ից գրանցվել է ավելի քան 9,5 հազար հետցնցում։ Ինչպես շաբաթ օրը պատմել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչության ռիսկերի նվազեցման բաժնի ղեկավար Օրհան Թաթարը, նման դրությունը կտևի ևս առնվազն երկու տարի: Թաթարը հիշեցրել է, որ վնասված շենքերին նախկինի պես չի կարելի մոտենալ փլուզման […]

̰
Մադրիդում բողոքի երթ է անցկացվել ընդդեմ ՆԱՏՕ-ի

20:02 25.02.2023

Իսպանիայի մայրաքաղաքում երթ է տեղի ունեցել ընդդեմ ՆԱՏՕ-ի ռազմական ռազմավարության և Ուկրաինա զենք ուղարկելու,  հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մադրիդում «Ընդդեմ պատերազմի» Ժողովրդական ժողովը, որը ներառում է տարբեր կազմակերպություններ և անհատներ, բողոքի ցույց է հրավիրել հետևյալ կարգախոսներով՝ «Բոլոր պատերազմների դեմ, բոլոր դաշինքների դեմ», «Հեռո՛ւ ՆԱՏՕ-ից, հեռու՛ ռազմակայաններից», «Զենք չի ուղարկվում» կարգախոսներով։ «Ակնհայտ է, որ այս […]

̰
Իրանի սպառազինությունը համալրվել է 1650 կմ հեռահարության նոր թևավոր հրթիռով

19:36 25.02.2023

Նոր «Paveh»թևավոր հրթիռը՝ մինչև 1650 կիլոմետր հեռահարության համալրել է Իրանի սպառազինությունը, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  հրամանատար Ամիրալի Հաջիզադեին։ Բրիգադային գեներալ Ամիրալի Հաջիզադեն ասել է, որ նոր թևավոր հրթիռն ունի 1650 կիլոմետր հեռահարություն։ Նրա խոսքով՝ Հաջիզադեն նշել է, որ ներկայում իրանական հրթիռները առավելագույն ճշգրտությամբ են՝ հավելելով, որ տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ռազմակայանները […]

̰
Ի՞նչ են քննարկել Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները. պարզաբանել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակը

19:07 25.02.2023

Փետրվարի 24-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կազմակերպել է հանդիպում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հաստատել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ պարզաբանելով, որ քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր: «Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է Շվեյցարիայի՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև միջնորդ դառնալու անհնարինությունը

17:45 25.02.2023

Շվեյցարիան չի կարող միջնորդ լինել ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցություններում և հարթակ տրամադրել: Այս մասին ասված է փետրվարի 25-ին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով  լրագրողների հարցին։ «Շվեյցարիան, որը միացել է Ռուսաստանի դեմ Արևմուտքի անօրինական միակողմանի պատժամիջոցներին, այլևս չեզոք կարգավիճակում չէ և չի կարող միջնորդ դեր ստանձնել ուկրաինական ճգնաժամի լուծման համատեքստում, ներառյալ բանակցությունների հարթակ տրամադրելը […]

̰
ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

17:22 25.02.2023

Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների տասներորդ փաթեթը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Պատժամիջոցների այսօրվա 10-րդ փաթեթն ուղղված է նրանց դեմ, ովքեր կարևոր դեր են խաղում այս դաժան պատերազմի շարունակման գործում: Մենք լրացուցիչ գործողություններ ենք ձեռնարկում՝ անդրադառնալով բանկային ոլորտին, երկակի օգտագործման տեխնոլոգիաներին և առաջադեմ տեխնոլոգիաներին […]

̰
Ստամբուլում հանդիպել են  Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները

17:11 25.02.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։ Իլհամ Ալիևին դիմավորել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և այլ պաշտոնյաներ։ Նախագահների պաշտոնական կայքերը հայտնում են, որ Ստամբուլում սկսվել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Թայիփ Էրդողանի հանդիպումը։     ։

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Քուվեյթի Պետության Էմիրին և թագաժառանգին

12:42 25.02.2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին ազգային տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հավատացած եմ, որ Հայաստանի և Քուվեյթի միջև առկա երկխոսությունը կշարունակի նպաստել փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև […]

̰
ԵՄ երկրների դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի շուրջ

12:38 25.02.2023

ԵՄ անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչները համաձայնության են եկել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի շուրջ։ Այս մասին ուրբաթ երեկոյան հայտնել է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։ «Այսօր ԵՄ-ն հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների 10-րդ փաթեթին»,- գրել է նախագահությունը Twitter-ում։ Սահմանափակիչ միջոցառումների նոր փաթեթը ներառում է, ի թիվս այլ բաների, «երկակի նշանակության ապրանքների […]

̰
Հնդկաստանը հետաքննում է իր տարածքում օդապարիկի հայտնվելու միջադեպը

12:21 25.02.2023

Հնդկաստանի իշխանությունները հետաքննություն են սկսել հնդկացիներին պատկանող Անդաման և Նիկոբար կղզիների վրա մոտ մեկ տարի առաջ անհայտ օդապարիկի հայտնվելու միջադեպի առնչությամբ: Հետաքննության որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ այս ամսվա սկզբին ԱՄՆ զինվորականները խոցել են չինական օդապարիկը, որը Պենտագոնը հայտարարել է, որ հետախուզական առաքելություն է կատարել, շաբաթ օրը հաղորդում է NDTV-ն՝ հղում անելով աղբյուրներին: […]

̰
Նիգերիայում սկսել են նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

12:11 25.02.2023

Նիգերիայում անվտանգության ուժեղացված միջոցառումների ֆոնին շաբաթ օրը սկսվել է նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Այս մասին հայտնում է նիգերիական Channels TV հեռուստաալիքը։ Իշխանությունները փակել են երկրի արտաքին ցամաքային սահմանները ընտրությունների օրը և սահմանափակումներ են մտցրել քաղաքացիների տեղաշարժի վրա, ասել է նա։ Այսպիսով, մինչև 18 տարեկան նիգերիացիները քվեարկելու իրավունք չունեն, ոստիկանության հրամանով պետք է շաբաթ օրվա […]

̰
Հաստատակամ ենք ՀՀ-ի և Քուվեյթի միջև հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հարցում. Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել

12:03 25.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին և վարչապետ Ահմադ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Սաբահին՝ Անկախության օրվա առթիվ: Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ վսեմություն, Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի իրացնել […]

̰
BACK_TO_TOP