20:35 23.02.2023
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ պատգամավոր Արսեն Թորոսյանը փետրվարի 23-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսիին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանորեն քննարկել են աշխարհաքաղաքական մարտահրավերներին եւ Հայաստանին սպառնացող անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր: Հայ պատգամավորները ներկայացրել են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման` Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց […]
20:17 23.02.2023
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մտադիր է Կիև այցելել այն ժամանակ, երբ այն ակտուալ լինի։ Այս մասին փետրվարի 23-ին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Ներկայումս ԱԳՆ-ն աշխատում է այցի նախապատրաստման վրա»,- ասել է դիվանագետը Index-ին տված հարցազրույցում։ Հունգարիայի արտգործնախարարը հավելել է, որ Ուկրաինայի մայրաքաղաք այցելելու հրավեր չի ստացել։ Սակայն […]
20:00 23.02.2023
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը և ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Այս վճռով Ադրբեջանը պարտավորվում է բացել Լաչինի միջանցքը: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Եթե Ադրբեջանը գործի իր պարտավորությունների շրջանակներում, իսկ Ադրբեջանը դատարանի առջև և նշված կոնվենցիայով պարտավորություն […]
19:51 23.02.2023
Փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում։ Դավիթ Համբարյանին ընդունել են Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Գիորգի Բուտխուզին և Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տնօրեն Բեսիկ Թեֆնաձեն։ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դ․Համբարյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Ա․Թևոսյանը ծանոթացել են Վրաստանի […]
19:40 23.02.2023
Փետրվարի 23-ին Դամասկոսում Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Զրուցակիցները քննարկել են Սիրիայի՝ աղետից տուժած շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները հաղթահարելուն ուղղված աշխատանքները: Հանդիպման օրակարգում էին նաև հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների հարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխգործակցությանը: Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող […]
19:35 23.02.2023
Փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Արա Այվազյանի և ԱՀ ԱԳ նախկին նախարարներ Արման Մելիքյանի և Կարեն Միրզոյանի հետ: Տեղեկացնում են ԱՀ ԱԳ նախարարությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման արդյունքում ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարմանն ուղղված հնարավոր քայլերին, […]
19:17 23.02.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Թուրքիա, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսված է Ղարիբաշվիլիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը։ Ըստ տեղեկության՝ Ղարիբաշվիլին կայցելի նաև երկրաշարժից տուժած Հաթայ նահանգի Անթաքիա քաղաք, որտեղ Վրաստանի ներքին գործերի նախարարարության փրկարարական խմբերը տարբեր երկրների […]
19:09 23.02.2023
Մեծ Յոթնյակի (G7) երկրները 2023 թվականին մտադիր են Ուկրաինային հատկացնել առնվազն 39 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն։ Այս մասին, ըստ Reuters-ի, Բանգալորում հայտարարել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Շունիչի Սուզուկին։ Բանգալորում կայացել է G7 երկրների ֆինանսական գերատեսչությունների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը, իսկ ուրբաթ օրը նմանատիպ հանդիպում տեղի կունենա G20 ձևաչափով։
19:00 23.02.2023
Կառավարությունը կֆինանսավորի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն գործազուրկ քաղաքացիների, որոնք կունենան հաշմանդամության կարգավիճակ կամ կլինեն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի անդամներ: Ծրագրից կկարողանան օգտվել հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող ձեռնարկատերերը, վերջին 3 ամսվա ընթացքում անընդհատ առնվազն 10 վարձու աշխատող ունեցողները: Գործատուն էլ աշխատանքի կկարողանա ընդունել այն գործազուրկ քաղաքացիներին, որոնք վերջին 3 […]
18:53 23.02.2023
Փետրվարի 23-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի համահիմնադիր Ֆրանսուա Ալֆոնսիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը, ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը և հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նախարարի […]
18:33 23.02.2023
Չորս մարդ է զոհվել, երկուսը ՝ վիրավորվել Ղազախստանում նավթամուղի վրայով թռչող ուղղաթիռի կոշտ վայրէջքի ժամանակ։ Այս մասին հայտնել է Sputnik Ղազախստանը: Ավելի վաղ Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Մի-8 ուղղաթիռը հինգշաբթի կոշտ վայրէջք է կատարել մայրուղային նավթատարի վրայով թռիչքից հետո։ «Վերջին տվյալներով՝ ԱԻՆ որոնողական խումբը հասել է ուղղաթիռին։ Զոհվել է չորս մարդ, երկուսը […]
18:27 23.02.2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հալեպ քաղաք: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ով ԱԳ նախարարի պատվիրակության հետ մեկնել է Սիրիա: Հալեպի օդանավակայանում Հայաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբը: ՀՀ ԱԳ նախարարը շրջայց կկատարի աղետի գոտում: Մինչ Հալեպ ժամանելը, Արարատ Միրզոյանը եղել է Դամասկոսում, որտեղ […]
17:04 23.02.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել աշխարհի մի շարք երկրներում նոր դեսպաններ նշանակելու վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, «Resmi Gazete»-ում հրապարակվել է այն երկրների ցանկը, որտեղ նոր դեսպաններ են նշանակվել։ Այդ երկրների ցուցակում են նաև Իրանը, Մեծ Բրիտանիան, Ղազախստանը, Պորտուգալիան։
17:00 23.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Վարչապետը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում հայ-չեխական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Չեխիայի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում փոխգործակցությունը: Դեսպանը վարչապետին է […]
16:35 23.02.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 23-ին հյուրընկալել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ առկա ակտիվ քաղաքական երկխոսությանը: «Ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին մեծապես կարեւորում ենք ԵՄ շրջանակներում համագործակցությունը Ձեր երկրի հետ: Ուրախ ենք Հայաստանում ոչ ռեզիդենտ նոր դեսպան նշանակելու կապակցությամբ: Հուսամ, […]
15:39 23.02.2023
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով նախարարին և պատվիրակության անդամներին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Մեր երկրների հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա և դինամիկ զարգացում են ապրում, ինչի արդյունքում Եվրոպական միությունում ունենք բարեկամական երկիր, որն այս դժվարին պայմաններում մեզ հետ […]
15:04 23.02.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, ինչպես նաև նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Արման Խոջոյանը։ Վահան Քերոբյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը ընդլայնել համագործակցության շրջանակները: Քննարկվել են […]
14:36 23.02.2023
Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «Ագրոինվեստ» ընկերությունը ներմուծվող սարքավորումները կօգտագործի Արագածոտնի մարզում ինտենսիվ այգու հիմնման համար։ Ընկերության նպատակներից են ընդլայնել ինտենսիվ այգեգործությունը, կառուցել նոր ոռոգման համակարգեր, այգին համալրել գերժամանակակից գյուղատնտեսական սարքավորումներով, կառուցել գերժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատորիա, ինչպես նաև մուտք գործել ռուսական, արաբական, ԱՊՀ երկրների շուկաներ՝ դառնալով միջազգային […]
13:40 23.02.2023
«Դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է. երեկ իր կայացրած վճռով սա արձանագրեց Համաշխարհային բարձրագույն դատական ատյանը՝ ի հեճուկս միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպի: Հաագայի դատարանը հստակ արձանագրեց նաև ԼՂ միավորի գոյությունը». կառավարության այսօրվա նիստին փաստել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պիտի […]
12:54 23.02.2023
ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշը գրեթե մեկ տարի անց Գլխավոր ասամբլեայի նիստում դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ որպես «վիրավորանք» աշխարհի հավաքական խղճի համար, հաղորդում է BBC -ին: Հանդիպմանը քննարկվում էր Ուկրաինայի և նրա դաշնակիցների կողմից աջակցվող միջնորդությունը, որը պահանջում էր Ռուսաստանից անհապաղ և անվերապահորեն դուրս գալ դրանից: ՄԱԿ-ում Կրեմլի դեսպան Վասիլի Նեբենզյան ասել է, որ ԱՄՆ-ը […]
12:47 23.02.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Դամասկոս: Օդանավակայանում նախարար Միրզոյանին դիմավորել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Միկդադը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Սիրիա:
12:22 23.02.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի բավարարմանը: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Ինչպես գիտեք, Ադրբեջանի […]
12:16 23.02.2023
Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, գլխավորը՝ խուսափել շարունակվող միջնորդական ջանքերի կրկնությունից և մրցակցությունից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Բաքվի և Երևանի […]
12:04 23.02.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսերը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական կապերի ամրապնդումը և խորացումը: Համոզված եմ, որ անցած տարիների ընթացքում մեր երկրների միջև արձանագրված ձեռքբերումները և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություններն ամուր հիմք են համագործակցության […]
11:51 23.02.2023
ՀՀ Կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը որոշ արձանագրումներ է արել Հաագայի դատարանի որոշումների մասին։ Մասնավորապես նշել է. «Դատարանը արձանագրեց, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է, արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ ըստ էության լուրջ չհամարելով միջանցքը էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը, արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ըստ […]
11:13 23.02.2023
Չեխիան ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինային ընդհանուր առմամբ մոտ 1,68 միլիարդ եվրո արժողությամբ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարվել է Չեխիայի վարչապետ Պիտեր Ֆիալի կողմից, որը Վարշավայում մասնակցել է Բուխարեստի պետության և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը: «Ռազմական օգնություն է ցուցաբերվել ընդհանուր առմամբ մոտ 40 միլիարդ կրոսի չափով», – ասել է Ֆիալը: Չեխիայի Հանրապետության պաշտպանական ձեռնարկությունների կողմից ուղարկվել […]
11:05 23.02.2023
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ առաջիկա օրերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված հանդիպման ընթացքում հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց կլինի: «Սա կողմերի փոխգործակցության արդյունքն է: Սա Միացյալ Նահանգների հետ երկկողմանի ներգրավվածության, Միացյալ Նահանգների հետ եռակողմ ներգրավվածության արդյունքն է, այն աշխատանքի, որ ԵՄ-ն արել է […]
10:34 23.02.2023
Վրաստանն աջակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) բանաձևի նախագծին, որը հիմնված է Ուկրաինայի կողմից առաջ քաշված «խաղաղության բանաձևի» վրա։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Ուկրաինայի հարցով հատուկ նիստում։ «Թույլ տվեք օգտագործել այս հնարավորությունը՝ Վրաստանի զորեղ աջակցությունը հայտնելու մեզ ներկայացված բանաձևի նախագծին, որը ևս մեկ անգամ […]