TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նեթանյահուն առաջիկայում նախատեսում է այցելել Կիև

09:32 22.02.2023

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Ուկրաինա կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, հայտնել է Israel Hayom թերթը։ Նրա աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցն արդեն քննարկվում է կաբինետի ղեկավարի մոտ։ Հրատարակության համաձայն, եթե նման այց կայանա, Նեթանյահուին Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Թերթի ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ Իսրայելի վարչապետին արդեն հրավիրել են այցելել Ուկրաինա, […]

̰
Իրանը պատժամիջոցներ է սահմանում ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի ֆիզիկական, իրավաբանական անձանց և կազմակերպությունների դեմ

09:18 22.02.2023

Իրանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ԵՄ երկրների 15 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց, կառույցների և կազմակերպությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ութ ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այս մասին հայտնել է իրանական «Ալ Ալամ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։ Հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցների ցուցակում հայտնված անձինք մեղադրվում են «ահաբեկչությանը, ահաբեկչական խմբավորումներին և Իրանի ժողովրդի դեմ ուղղված […]

̰
Փարիզը մտահոգություն է հայտնել միջուկային փորձարկումներ անցկացնելու Մոսկվայի վճռականությամբ

00:14 22.02.2023

Ֆրանսիան մտահոգված է միջուկային զենքի փորձարկումներ անցկացնելու Ռուսաստանի պատրաստակամությամբ, եթե դրանք իրականացնի ԱՄՆ-ը, երեքշաբթի հայտնել է երկրի ԱԳՆ-ն: «Ֆրանսիան անհանգստությամբ ի գիտություն է ընդունել (Վլադիմիր Պուտինի -խմբ.) պահանջը՝ միջուկային զենքի փորձարկումներ անցկացնելու Ռուսաստանի պատրաստակամության մասին, եթե դրանք իրականացնի ԱՄՆ-ը», – ասված է կոմյունիկեի տեքստում: Ֆրանսիայի ԱԳՆ-ում նաև կոչ են արել ՌԴ-ին պահպանել 1963 թվականին ստորագրված […]

̰
Ավելի վատ, քան թշնամին․ Զախարովան մեկնաբանել է Բայդենի հայտարարությունը

00:09 22.02.2023

Ռուսերենում կա «ոչ բարեկամ» բառը։ Դա ավելի վատ է, քան թշնամին: Այսպիսով, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ն և Արևմուտքը ռուսների թշնամիները չեն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի առաջնորդը ելույթ էր ունեցել Վարշավայում, որտեղ ասել էր, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը երբեք չեն ծրագրել ոչնչացնել Ռուսաստանը […]

̰
Պուտինը Պետդումա է ներկայացրել ՌՀԶԿ պայմանագրին ՌԴ-ի մասնակցությունը դադարեցնելու մասին օրենքի նախագիծը

23:56 21.02.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին (ՌՀԶԿ) Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու մասին օրենքը: Այս մասին փետրվարի 21-ին լրագրողներին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ “ՌԴ նախագահը Պետդումա է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության կողմից Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի […]

̰
Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները

23:28 21.02.2023

Փետրվարի 21-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Քննարկվել են ՀՀ և ԱՄէ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները: Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄԷ […]

̰
Իրանն առաջարկել է «3+3» ձևաչափի հանդիպում անցկացնել Թեհրանում. ի՞նչ կպատասխանի Երևանը

22:30 21.02.2023

Իրանն առաջարկում է Թեհրանում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի՝ «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Որքանո՞վ է մեր շահերից բխում, որ «3+3» ձևաչափը կայանա և որքանո՞վ է հավանական այդ ձևաչափի արդյունավետությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այս գաղափարը թարմ չէ, […]

̰
Հայտնի է դարձել, թե որտեղ կարող է գտնվել Զելենսկու թաքստոցը

21:42 21.02.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բունկերը կարող է գտնվել 93 մետր խորության վրա, նրա մուտքերը, ենթադրաբար, գտնվում են Բանկովա փողոցում և Ուկրաինայի կառավարության շենքում՝ Հրուշևսկու փողոցում։ Այս տվյալները բխում են Vatfor նախագծի նյութից։ Ըստ Vatfor-ի՝ ChZ-417 համարով բունկերը, որը բաղկացած է երկու բլոկից, նախագծվել է Մոսկվայի Մետրոպրոեկտ ինստիտուտի կողմից մետրոյի կարմիր գծի մակարդակին մոտավորապես հավասար խորության […]

̰
G7 երկրները մտադիր են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

21:16 21.02.2023

Յոթնյակի (G7) երկրները մտադիր են նոր սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս ասոցիացիայի մեջ ընդգրկված պետությունների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների համապատասխան հայտարարությունը երեքշաբթի տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, նշված երկրները դատապարտում են Մոսկվայի կողմից հատուկ ռազմական գործողության անցկացումը և նոր տարածքների մուտքը Ռուսաստանի Դաշնության կազմ։ […]

̰
Վարչապետը և Իտալիայի մշակույթի նախարարը քննարկել են հայկական մշակույթն Իտալիայում առավել ճանաչելի դարձնելու հետագա քայլերը

19:17 21.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյին: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Իտալիան քաղաքական, տնտեսական ոլորտներում ունեն ինտենսիվ հարաբերություններ և համոզմունք հայտնել, որ դրանք էլ ավելի կամրապնդվեն մշակութային բնագավառում համագործակցության զարգացմամբ ու ընդլայմամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքով, ՀՀ կառավարությունը հետաքրքրված է մշակույթի ոլորտի կառավարման, մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման մասնագետների պատրաստման Իտալիայի […]

̰
Գլխավոր դատախազը և ՌԴ դեսպանը քննարկել են իրավական փոխօգնությանը վերաբերող մի շարք հարցեր

19:11 21.02.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:   Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և վերահաստատել նախորդ տարեվերջին ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված կոռուպցիայի, փողերի լվացման, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարին:   Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել […]

̰
ՆԱՏՕ-ն զինամթերքի գույքագրում է անցկացրել

18:49 21.02.2023

ՆԱՏՕ-ն  իր զինամթերքի պաշարների ամբողջական գույքագրում է կատարել և նոր նպատակներ է դնելու՝ իր ռազմաթերքի արդյունաբերությունը խթանելու,  արտադրությունն ավելացնելու համար: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոսեպ Բորելի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ մամուլի ասուլիսում։   Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրները « ամիսներ աշխատել […]

̰
Ռուսաստանի նախագահ Պուտինն այսօր Դաշնային ժողովում հանդես է եկել ամենամյա ուղերձով

14:30 21.02.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Դաշնային ժողովում  ելույթ է ունեցել երկրում տիրող իրավիճակի, պետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ էր կառուցողական երկխոսության Արևմուտքի հետ, սակայն ի պատասխան ստացել է անորոշ կամ երեսպաշտ արձագանք՝ նշելով, որ նրանք են սկսել պատերազմը, իսկ  իրենք ուժ […]

̰
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ պատգամավորների հետ

12:56 21.02.2023

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմին եւ Ֆրանսուա Ալֆոնսին: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը ԵԽ պատգամավորների խնդրանքով ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: ԱԺ փոխնախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության առջեւ ծառացած հումանիտար մարտահրավերները: Հանդիպմանն անդրադարձ է եղել ադրբեջանական զինված ուժերի […]

̰
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 1 միլիարդ արժեքով ոսկյա ձուլակտորների ՌԴ-ից ՀՀ ապօրինի տեղափոխման 3 դեպք

12:55 21.02.2023

Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց և Օպերատիվ հետախուզության բաժինների բաժնի աշխատակիցների կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ժամանող ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտվել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խոշոր չափերով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգության դեպքեր։ Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքները սահմանված են ՀՀ կառավարության (14․01․2021թ-ի թիվ […]

̰
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

12:26 21.02.2023

Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնը: Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը: Այցի շրջանակներում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

̰
ՄԻՊ ներկայացուցիչները գնացել են Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու

11:42 21.02.2023

Այս պահին ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են Հակակոռուպցիոն դատարանում՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է:

̰
Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

10:56 21.02.2023

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջան Հոջինին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ, դրական է գնահատել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում ձևավորված համագործակցային մթնոլորտը և այս համատեքստում ընդգծել միջպետական ու միջմարդկային շփումների ակտիվացման կարևորությունը: Հանդիպման ընթացքում կողմերն […]

̰
Իրանը պատրաստակամություն է հայտնել Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել

09:48 21.02.2023

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն երկուշաբթի օրը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, որը Թեհրան է ժամանել իրանցի գործընկերոջ [Ալի Բաղերի Կանիի] հետ քննարկելու և մտքեր փոխանակելու նպատակով, այսօր հանդիպել և զրուցել է մեր […]

̰
ԵՄ առաքելությունը կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում. Ժոզեպ Բորել

09:42 21.02.2023

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայմանը: «Մենք գործարկեցինք Հայաստանում ԵՄ առաքելությունը, որն այժմ գործում է և իրականացրեց իր առաջին պարեկությունը։ EUMA-ն կնպաստի մարդկային անվտանգությանը, վստահություն կստեղծի տեղում և կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում»,-ասել է նա:

̰
ԵՄ խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը

09:10 21.02.2023

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների երկարաձգմանը մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը, ասվում է Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում։ «Հիմք ընդունելով որոշման վերանայումը և հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության շարունակվող անօրինական գործողությունները, սահմանափակող միջոցառումները պետք է երկարացվեն մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը»,- ասվում է փաստաթղթում։ Անցյալ տարվա փետրվարի վերջից ԵՄ-ն հաստատել […]

̰
ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը կհանձնվի Ալեն Սիմոնյանին

23:09 20.02.2023

«Լեգիստ» իրավաբանական գրասենյակի փաստաբաններ Սոս Հակոբյանն ու Արսեն Բաբայանն ավարտել են ՀՀ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը: Վաղը, փետրվարի 21-ին, միջնորդությունը կհանձնվի ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ ԱԺ «Հայաստան», «Պատվի Ունեմ» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների ղեկավարներին: «Լեգիստ» իրավաբանական գրասենյակը հայտնում է, որ հասցեատերերին հանձնելուց հետո միջնորդության ամբողջական տեքստը կհրապարակի:

̰
Վայոց ձորում տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության պաշտոնական բացման արարողությունը

21:53 20.02.2023

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մեկնարկել է ՀՀ-ում Եվրոպական Միության դիտորդական առաքելության աշխատանքները Հայաստանում։ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ տեղի է ունեցել Եվրոպական Միության դիտորդական առաքելության պաշտոնական բացման արարողությունը: «Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայվելու է Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում։ Պաշտոնական բացման արարողությանը ելույթով հանդես եկան ԵՄ քաղաքացիական պլանավորման և անցկացման գծով գործադիր […]

̰
Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման հրապարակմանը

21:48 20.02.2023

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին փետրվարի 21-23-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա), որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։ «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի փետրվարի 21-23-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանի դիտարկման համար ԵՄ-ն 50 միլիոն դոլար է հատկացնելու. դա բավակա՞ն է առաքելության լիարժեք աշխատանքի համար

21:30 20.02.2023

Այսօրվանից Եվրամիությունը Հայաստանում Ադրբեջանի սահմանին նոր քաղաքացիական դիտորդական առաքելություն է սկսում՝ «Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» շրջանակներում: Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, ամրապնդել մարդկանց վստահությունն ու անվտանգությունը հակամարտությունից տուժած շրջաններում և ապահովել պայմաններ, որոնք կնպաստեն ԵՄ աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Ի՞նչ մանրամասներ […]

̰
Սաակաշվիլիի մայրը չի բացառել, որ վրացական իշխանությունները չեն հավատա իր որդու վախճանվելուն

21:00 20.02.2023

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Ջուլի Ալասանիան, ասել է, որ չգիտի դերասանների, ովքեր կարող էին ամիսներով բարձր ջերմություն ցուցադրել և կիսով չափ նվազեցնել իրենց քաշը. գրում է «Նովոստի Գրուզիան»։ Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունն այնքան էլ չի վստահում իր որդուն, որ հրաժարվի ընդունել նրա հնարավոր մահը։ «Ո՞ր դերասանը կարող է խաղալ, որ ունի մշտական ​​ջերմաստիճան: […]

̰
Հունաստանը Եվրամիությանը կոչ է անում օգնել Թուրքիային

20:48 20.02.2023

Եվրամիության (ԵՄ) երկրների արտգործնախարարների մակարդակով կազմակերպված ժողովին, որը տեղի է ունեցել Բրյուսելում, հիմնական թեման եղել է ուկրաինական ճգնաժամը։ Մասնակիցների թվում է եղել նաև Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը: Վերջինս լրագրողներին ասել է, որ քննարկվում են Աֆղանստանում կանանց իրավունքների հարցը, կլիմայական և շրջակա միջավայրի փոփոխությունները։ Անդրադառնալով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժին՝ […]

̰
Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության հրամանատարին և ՀՀ-ում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավարին

20:21 20.02.2023

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը: Հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների առանցքում էին ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր: Բարձր գնահատելով Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին […]

̰
1988-ի արցախյան շարժման և այսօրվա իրավիճակի միջև ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան. զրույց Էդգար Վարդանյանի հետ

19:49 20.02.2023

Արցախյան շարժման ու 35 տարի անց Մյունխենում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման և մյունխենյան ուղերձների վերաբերյալ հարցերին է «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Դիտարկմանը, թե հիմա հաճախ, հետհայաց գցելով, շատերն են նմանություններ փորձում գտնել, տեսնել 1988 թվականի և այսօրվա միջև, քաղաքագետը պատասխանել է. «Որոշակի նմանություններ կան, ըստ էության, թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա ինքնորոշման […]

̰
Մեկնարկել է «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը

19:43 20.02.2023

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը մասնակցել է ԵՄ/ԵԽ գործընկերություն հանուն լավ կառավարման «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի բացման արարողությանը:   «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը  նախատեսում է երկրի կարիքներին համապատասխանող աջակցություն՝ արձագանքելով հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգին և անդրադառնալով Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային մարմինների կողմից բարձրացված՝ կոռուպցիայի և […]

̰
BACK_TO_TOP