TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամուլսարի հանքի շահագործմամբ Հայաստանի ՀՆԱ-ի 1 տոկոսի աճ է կանխատեսվում․ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

18:31 22.02.2023

Ամուլսարի հանքը շահագործելու համար որևէ օրենսդրական արգելք չկա, «Լիդիան Արմենիա» ընկերությունը ունի անհրաժեշտ բոլոր թույլտվությունները աշխատանքները վերսկսելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև եռակողմ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունից հետո այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Կողմերը նպատակ ունեն ներդնել 150 միլիոն դոլար այս պայմանագրով […]

̰
Տեսանյութում պատկերված անձը որոնվում է

18:30 22.02.2023

Տեսանյութում պատկերված անձը որոնվում է: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։

̰
Ջո Բայդենը ՌԶՀԿ-ից դուրս գալու Մոսկվայի որոշումը «մեծ սխալ» է անվանել

18:29 22.02.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրից դուրս գալու Ռուսաստանի իշխանությունների որոշումը մեծ սխալ է անվանել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայության լրագրողներին։ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատասխանել է, որ ՌԶՀԿ-ին մասնակցությունը դադարեցնելու մասին Վլադիմիր Պուտինի որոշումը «մեծ սխալ է»»,- նշել է CBS հեռուստաալիքի լրագրող Էդ Օ’Քիֆին: […]

̰
Շառլ Ազնավուրի հոբելյանական ծրագրի կազմման նպատակով ընդունվում են հայտեր

18:21 22.02.2023

2024 թվականին լրանում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրում է ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում: Հայտերը պետք է պարունակեն ծրագրի անվանումը, կազմակերպության անվանումը, բովանդակության հակիրճ նկարագրությունը, նախատեսվող ֆինանսավորման չափը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 22-ն է: Էլ. փոստ՝ [email protected] Հեռ.՝ (+374 10 599631):

̰
Արարատ Միրզոյանը՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր դնելու Ալիևի հայտարարության մասին

18:15 22.02.2023

Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ: Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտգործանախարարները հանդիպումներ են ունեցել առանձնազրույցի, այնուհետև` ընդլայնված ձևաչափով, որին հետևել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը: ԱԳ նախարար Միրզոյանն ասուլիսի ժամանակ իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ հյուրընկալել […]

̰
Աշոցքի տարածաշրջանում գետնաբուք է. կան փակ ճանապարհներ

18:07 22.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհն Արագածոտնի մարզի տարածքում դժվարանցանելի է։ Գեղարքունիքի մարզի և Գորայք-Սիսիան […]

̰
Պուտինի և Հարավային Օսիայի նախագաhի բանակցությունները հետաձգվել են

17:56 22.02.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևի բանակցությունները հետաձգվել են վերջինիս մոտ covid-19-ի դրական թեստի պատճառով, չորեքշաբթի հայտնել են Կրեմլում: «Որոշում է կայացվել ավելի ուշ ժամկետով հետաձգել չորեքշաբթի օրը նախատեսված Վլադիմիր Պուտինի և Հարավային Օսիայի նախագահ Գագլոևի բանակցությունները։ Ցավոք, նրա [Գագլոևի] covid-ի թեստը դրական է»,- հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի […]

̰
Վարչապետն ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին

17:50 22.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին: Վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև առկա են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ և պետք է քայլեր ձեռնարկվեն երկկողմ տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ պարոն Ասելբորնի այցը կնպաստի հայ-լյուքսեմբուրգյան կապերի հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական […]

̰
Լյուքսեմբուրգը Հայաստանում ոչ ռեզիդենտ դեսպան է նշանակում

17:46 22.02.2023

Լյուքսեմբուրգը Հայաստանում նշանակում է ոչ ռեզիդենտ դեսպան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը՝ Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում: Հայաստանն ու Լյուքսեմբուրգը նախորդ տարի նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը : Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը դա լավ հնարավորություն համարեց՝ փորձելու համար ավելացնել երկու երկրների հարաբերությունների ինտենսիվությունը: «Մենք որոշել ենք […]

̰
Փաշինյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն անդրադարձել են հայ-թուրքական գործընթացին

17:38 22.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Վարչապետը շնորհավորել է տիկին Քվինին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակվեն զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ օժանդակությունը մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և հավելել, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը ՀՀ […]

̰
Մենք չենք կարող մեր հոգին վաճառել, որ գազ ունենանք. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին

17:09 22.02.2023

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնն անդրադարձել է Ադրբեջանի հետ Եվրամիության գազային համագործակցությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին խոսել է Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ասուլիսում՝ անդրադառնալով հարցերին: «Անցյալ տարվա փետրվարի 24-ից ի վեր Եվրոպան նոր էներգետիկ աղբյուրների կարիք ունի: Ես համաձայն եմ՝ մենք չենք կարող մեր հոգին վաճառել, որ գազ […]

̰
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին

17:08 22.02.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 22-ին մասնակցել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» (ՆՀԺԽ) ծրագրի խորհրդի նիստին: Ողջույնի խոսքում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործման հարցում միջազգային գործընկերների հետ աշխատանքը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն առանձնացրել է խորհրդարանական ժողովրդավարության լավագույն փորձը փոխանցելու Շվեդիայի կառավարության պատրաստակամությունը եւ այն տեղայնացնելու՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախաձեռնությունը: ««Նոր Հայաստան` ժամանակակից […]

̰
Ֆրանսիայում աշակերտը դասի ժամանակ դանակահարել է ուսուցչուհուն․ վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել

16:21 22.02.2023

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում դեռահասը դանակով մահացու վիրավորել է ուսուցչուհուն, հաղորդում է France Bleu ռադիոն: Մահացած ուսուցչուհին դասավանդում էր Սեն-Ժան-դե-Լյուզ կոմունայի (Ատլանտյան Պիրենեյների դեպարտամենտ) ճեմարաններից մեկում։ Ողբերգությունը տեղի է ունեցել իսպաներենի դասի ժամանակ։ Ուսուցչուհու վրա հարձակված աշակերտը սովորում էր 10-րդ դասարանում։ Նա ձերբակալված է։ Ճեմարան են ժամանել դեպարտամենտի պրեֆեկտը և Բայոն քաղաքի դատախազը։ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ […]

̰
Դա հայերի հայրենիքն է, և ոչ ոք իրավունք չունի արգելափակել Լաչինի միջանցքը. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

16:12 22.02.2023

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը հայտարարեց, որ ոչ ոք իրավունք չունի շրջափակել Լաչինի միջանցքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ աշխարհում կա մեծ ուժ, որը պետք է ցույց տա, որ ոչ միայն խաղաղապահներն են Լաչինի միջանցքում ներկա, […]

̰
Քննարկվել են  «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր

15:50 22.02.2023

Տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկիի գլխավորած պատվիրակության հանդիպումը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման […]

̰
Փոփոխության կենթարկվի ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքը

15:37 22.02.2023

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել և խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ է ներառել կառավարության հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխության ենթարկել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքը: Նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Պետական կառավարման համակարգը Երևանի կենտրոնից պետք է դուրս բերել. քննարկվել է արդարադատության թաղամասի կառուցման հարցը

15:26 22.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն արդարադատության թաղամասի կառուցման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ […]

̰
Կարևորվել է ՀՀ-ում Կորեայի դեսպանության բացումը․ Սիմոնյանն ընդունել է դեսպան Չան Հոջինին

15:21 22.02.2023

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Չան Հոջինին: Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին առաքելության ստանձնման առթիվ` Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում Արեւելյան Ասիայի տարածաշրջանի երկրների, այդ թվում` Կորեայի հետ համագործակցության զարգացումը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու երկրների […]

̰
Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված ու ստորագրված են, ուժի գործադրմամբ վերաբանակցումն ընդունելի չէ. ԱԳ նախարար

15:16 22.02.2023

Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված ու արտացոլված են նոյեմբերի 9-ի փաստաթղթում, միջանցքի կարգավորումների վերաբանակցումը, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, հայկական կողմի համար չի կարող ընդունելի լուծում լինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Մյունխենի հանդիպումից հետո Ադրբեջանի […]

̰
Այսօր կհրապարակվի ՀՀ-ի և Ադրբեջանի պահանջների վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը

15:15 22.02.2023

Արդարադատության միջազգային դատարան Հայաստանի կողմից ներկայացված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը կհրապարակվի այսօր՝ Երևանի ժամանակով 19:00-ին, հրապարակային նիստում:

̰
Թուրքիայում 61 փաստաբան պահանջում է քրգործ հարուցել Էրդողանի դեմ երկրաշարժի կապակցությամբ

15:07 22.02.2023

Թուրքիայում մի խումբ իրավաբաններ հայտարարել են, որ ավերիչ երկրաշարժի զոհերի համար պատասխանատվություն են կրում կառավարության մի շարք անդամներ, նահանգապետները ու քաղաքապետները, կառուցապատողները և կապի օպերատորները։ Պաշտոնատար անձանց շարքում հիշատակված է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի անունը, փոխանցում է Ermenihaber-ը։ 61 հոգուց բաղկացած հայտնի փաստաբանների խումբը […]

̰
Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը

14:32 22.02.2023

«Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: Տեղեկությունը «Լուրերին» հաստատել են դատախազությունից. թե ինչի համար է մեղադրվում տնօրենը, դեռ չեն մանրամասնում: Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք է խլել: Պայթյունի հետևանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալ Քերըն Մյուրեյի գլխավորած պատվիակությանը

14:14 22.02.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկում (ԱԶԲ) Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի տեղակալ Քերըն Մյուրեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԶԲ եվրոպական երկրների խմբի տնօրենի տեղակալ Ալբետո Սերդանը և ԱՄՆ խմբի տնօրենի տեղակալ Մուշումի Խանը և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաուլո Սպանտիգատին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակման փուլում գտնվող ԱԶԲ և Հայաստանի միջև […]

̰
Ադրբեջանում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

13:58 22.02.2023

Ադրբեջանի Լերիքի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին ԱՊԱ-ին հայտնել են սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից։ Երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյի տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով 11:25-ին Լերիքի շրջանի Յարդըմլի կայարանից 22 կմ հարավ-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.1 մագնիտուդ, խորությունը ՝ 28 կմ: Այսօր ավելի վաղ Իմիշլիի շրջանում երկրաշարժ էր տեղի ունեցել:

̰
Պատշգամբի չկողպված դռնից ապօրինի մուտք էր գործել Ջրափի գյուղի տներից մեկն ու գողություն կատարել

13:02 22.02.2023

Փետրվարի 1-ին Շիրակի մարզում անհայտ անձը տան պատշգամբի չկողպված դռնից ապօրինի մուտք էր գործել Ջրափի գյուղի 8-րդ փողոցի տներից մեկն ու գողացել հեռուստացույց, բջջային հեռախոսներ, ժամացույց, 1 զույգ ոսկյա ականջօղ, 100 դոլար, 50 եվրո, 50 լարի և այլն։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր մոտ 440 000 դրամի վնաս։ Դեպքի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում […]

̰
Տեղի է ունենում Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների առանձնազրույցը

12:56 22.02.2023

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Տեղի է ունենում Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

̰
Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել աջակցել հայ ժողովրդին

12:43 22.02.2023

Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին Երևանում այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որից հետո Թվիթերի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել. «Սա Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է Երևանում։ Մեկ դար անց Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղում պատրաստվում են էթնիկ զտումների՝ հայերի համար կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի շրջափակում, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցում, երկիրը […]

̰
«Եվրանեսթ»-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին և լուծել ԼՂ-ում մարդասիրական չկարգավորված հարցերը

12:27 22.02.2023

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղին և հայ ռազմագերիներին վերաբերող բանաձև է ընդունվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ բանաձևով կոչ է արվում ամբողջապես և հրատապ լուծել մարդասիրական այնպիսի չկարգավորված հարցերն, ինչպիսիք են բոլոր պահվող հայ անձանց ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղի […]

̰
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

12:01 22.02.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

̰
Ճապոնիան, ԱՄՆ-ը և Կորեան համատեղ զորավարժություններ են անցկացրել Ճապոնական ծովում՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման պատճառով

11:55 22.02.2023

Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության զինվորականները չորեքշաբթի համատեղ զորավարժություններ են անցկացրել Ճապոնական ծովում ռազմանավերի մասնակցությամբ՝ փետրվարի 18-ին ԿԺԴՀ-ի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ICBM) արձակման պատճառով: Համապատասխան զեկույցը հրապարակել են Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի միացյալ շտաբի պետերը։ Նշվում է, որ Ճապոնիայից միջոցառմանը մասնակցել է կործանիչ «Ատագոն», ԱՄՆ-ից՝ «Բարին», Կորեայի Հանրապետությունից՝ «Քինգ Սեջոնգ Մեծը» կործանիչը։ Զորավարժությունների նպատակը բալիստիկ […]

̰
BACK_TO_TOP