TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+16.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄԷ-ում Սուրեն Պապիկյանը մասնակցել է Միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը

11:03 19.02.2023

Փետրվարի 19-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող Միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը: Համաժողովի ընթացքում քննարկվելու են անվտանգության և պաշտպանության ոլորտի արդի մարտահրավերները և դրանց լուծման ուղիները։

̰
Որոշ դիմակավորված ադրբեջանցիներ ներխուժել էին ավտոբուսի ներս, երեխաները ճչում էին․ սա ԼՂ-ի հայերի վերջին փորձն էր ազատորեն տեղաշարժվել Լաչինի միջանցքով․ Փաշինյան

23:18 18.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի համաժողովի շրջանակում մասնակցել է Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը՝ «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով: Քննարկմանը մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը: Ստորև ներկայացվում է վարչապետ Փաշինյանին քննարկումը վարողի կողմից ուղղված հարցերն ու պատասխանը. Հարց – Պրն․ վարչապետ, կխնդրեմ […]

̰
Վարչապետը հանդիպում է ունեցել Բոբ Մենենդեսի հետ

23:14 18.02.2023

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը: Կարևորվել է այս ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ուշադրությունն […]

̰
Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը Արցախի շրջափակումից հետո. փորձագետի վերլուծությունը

22:15 18.02.2023

Մյունխենի անվտանգության համաժողովը մեզ համար առավել ուշագրավ է նրանով, որ դրա շրջանակներում է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ: Սա առաջին հանդիպումն է Արցախի շրջափակումից հետո: Միաժամանակ Հարավային Կովկասը բուն համաժողովի պանելային քննարկումներից մեկի առանցքում է: Պանելային քննարկումը կրում է «Շարժե՞լ սարերը. անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագիրը: Մյունխենյան օրակարգն ու շաբաթվա արտաքին […]

̰
Ադրբեջանի նախագահը ստորագրել է փաստաթղթի տակ, որտեղ ֆիքսված է, որ Լեռնային Ղարաբաղ կա․ Փաշինյանի պատասխանը՝ Ալիևին

22:00 18.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք կեղծ պնդումներին, որոնք վերջինս արել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը, որին մասնակցում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար […]

̰
Նիդերլանդները որոշել է սահմանափակել երկրում ռուս դիվանագետների թիվը

21:42 18.02.2023

Նիդերլանդները կփակեն Սանկտ Պետերբուրգում իրենց գլխավոր հյուպատոսությունը և կսահմանափակեն երկրում ՌԴ ներկայացուցիչների թիվը, հայտարարել է թագավորության ԱԳ նախարար Վոպկե Հուկստրան: Նրա խոսքով՝ ՌԴ-ն վիզաներ չի տրամադրում հոլանդացի դիվանագետին և դրա հետ մեկտեղ շարունակում է փորձել հետախուզության աշխատակիցներ ուղարկել երկիր: Այսպիսով՝ ռուս դիվանագետների մի մասը պետք է երկու շաբաթվա ընթացքում լքի Նիդերլանդները ։  

̰
Փաշինյանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վրա միջազգային հանրության խիստ ուշադրության կարիք է տեսնում

21:09 18.02.2023

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ պանելային քննարկմանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։ «Արդեն 70 օր է, ինչ Լաչինի միջանցքը փակ է, և, դժբախտաբար, մենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ունենք։ Ինչպես նաև այնտեղ էներգետիկ ճգնաժամ կա, որովհետև խաթարված են էլեկտրականության, ինչպես նաև գազի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ։ Վերջին […]

̰
Հայ-թուրքական սահմանի բացումը դրական արդյունքերի կբերի․ Փաշինյանը՝ Մյունխենում

20:59 18.02.2023

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առաջ շարժվել քաղաքական դաշտում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյան Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը, որին մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։ «Երբ որոշում կայացրեցինք մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկել […]

̰
Անհայտ անձը բանկոմատից գողացել էր 20-ամյա աղջկա կանխիկացրած 150 000 դրամը

20:47 18.02.2023

Փետրվարի 15-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 20-ամյա աղջիկը հայտնել էր, որ Գայի պողոտայի բանկոմատից փորձել էր կանխիկացնել 150 000 դրամ, սակայն սարքի կողմից գործարքը մերժվել էր, ինքն էլ կարծելով, թե գումարը չի տրամադրվել, նույն գործարքը փորձել էր կատարել հարևան բանկոմատից, սակայն նույն պահին նկատել էր, որ անհայտ անձը մոտենալով նշված բանկոմատին՝ գողացել էր 150 […]

̰
Շատ կարևոր է, որ մեր տարածաշրջանի վրա ևս միջազգային ուշադրություն լինի․ Փաշինյան

20:34 18.02.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը միջազգային հանրության ավելի շատ ուշադրության կարիքն ունի՝ առկա ռիսկերի պայմաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը, որին մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։ «Գլոբալ […]

̰
ԱՄՆ-ն հայտարարել է, որ վստահ է Ուկրաինայի հաղթանակում

19:47 18.02.2023

ԱՄՆ-ն չի կասկածում, որ Ուկրաինան կկարողանա հաջողության հասնել Ռուսաստանի հետ հակամարտությունում։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։ Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ «Մենք կասկած չունենք Ուկրաինայի հաղթանակի և հաջողության հարցում»,- շարունակել է նա։ ԱՄՆ պետքարտուղարը մատնանշել է ՆԱՏՕ-ի […]

̰
Բորելը քննադատել է Սերբիային՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելու համար

19:39 18.02.2023

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Ժոզեպ Բորելը դժգոհություն է հայտնել Սերբիայից՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու հետ։ Այս մասին փետրվարի 18-ին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եվրոպական դիվանագիտության ղեկավարի հետ հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Նա ասել է, որ Բորելի հետ անկեղծ զրույցի ընթացքում քննարկել է Բելգրադի և Պրիշտինայի […]

̰
Ադրբեջանն առաջարկել է Հայաստանի հետ սահմանին անցակետեր ստեղծել

19:30 18.02.2023

Ադրբեջանն առաջարկել է Հայաստանի հետ սահմանին անցակետեր ստեղծել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մյունխենում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Անդրադառնալով սահմանազատման հարցերին՝ Ալիևը կարծիք է հայտնել, թե սահմանային անցակետեր պետք է տեղադրվեն ինչպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմում, այնպես էլ «Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանին»։ «Ես նշեցի, որ լավ կլինի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմանի անցակետեր […]

̰
Լեհաստանը կքննարկի ուկրաինացիներին կործանիչներ փոխանցելու հարցը․ Անջեյ Դուդա

19:19 18.02.2023

Լեհաստանը կքննարկի լեհական բանակին սպասարկող ՄիԳ-29 օդանավերը Ուկրաինային փոխանցելու հարցը, ինչպես նաև կմիանա F-16-ի ավիացիոն կոալիցիային, երբ այն ստեղծվի: Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ «…Եթե ՄիԳ-29 ինքնաթիռները տեղափոխեն, նրանք կկարողանան անմիջապես ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանությունը, և դա շատ կարևոր է, իհարկե, ՆԱՏՕ-ի շատ քիչ երկրներ ունեն ՄիԳ ինքնաթիռներ, մենք ունենք ևս […]

̰
Բլինքենը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պատմական շանսի մասին

19:10 18.02.2023

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրներն էլ 30 տարվա հակամարտությունից հետո խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն։ «Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը իսկապես պատմական հնարավորություն ունեն՝ հասնելու կայուն խաղաղության ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է […]

̰
Մյունխենում կայացած եռակողմ հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին

18:42 18.02.2023

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության: Վարչապետ Փաշինյանը […]

̰
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ

18:33 18.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու կարևորել կայունության ու խաղաղության ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

̰
Մյունխենում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպումը

18:21 18.02.2023

Մյունխենում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում: Փետրվարի 18-ին ՀՀ վարչապետը կմասնակցի նաև Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը, որին կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը:

̰
Վարչապետը Եվրոպական ներդրումային բանկի նախագահի հետ քննարկել են համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

18:15 18.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերի հետ: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵՆԲ-ի միջև համագործակցությունը և տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ներդրումային ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՆԲ-ի հետ գործակցությամբ կյանքի կոչվող ծրագրերը մեծ նշանակություն ունեն մեր երկրի գործարար շրջանակների և քաղաքացիների համար, քանի որ ծրագրերն ուղղված […]

̰
Եռակողմ հանդիպում՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում․ ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

18:09 18.02.2023

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ պետաքարտուղարի եւ Ադրբեջանի նախագահի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

̰
G7 երկրները համաձայնել են խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

17:47 18.02.2023

Մեծ յոթնյակի (G7) երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները շաբաթ օրը Մյունխենում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են պահպանել և ուժեղացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ «Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են պահպանել և խստացնել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցները, ինչպես նաև պայմանավորվել են […]

̰
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներն այցելել են Ջերմուկ քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր

17:08 18.02.2023

Փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, պատգամավորների հետ, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ, այցելել են Ջերմուկ: Այցի շրջանակներում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակության անդամները այցելել են առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր, համազեկուցողներին […]

̰
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ

16:59 18.02.2023

Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ միջազգային պաշտպանական համաժողովին և «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։

̰
Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպումը

16:57 18.02.2023

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  

̰
Պուտինը գեներալ-գնդապետի կոչում է շնորհել  Ռուստամ Մուրադովին

12:31 18.02.2023

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գեներալ-գնդապետի կոչում է շնորհել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատար, այժմ Արևելյան և Արևմտյան ռազմական շրջանների հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Այս մասին ասված է Ռուսաստանի նախագահի հրամանագրում, փոխանցում է  «Արմենպրես»-ը։ Ռուստամ Մուրադովը 2020-2021 թվականներին եղել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հրամանատարը։

̰
Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին

12:14 18.02.2023

Ոստիկանության Կումայրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Գյումրի-Երևան ճանապարհին հայտնաբերել և ձերբակալել են 35-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3 գրամ քաշով բյուրեղանման զանգված։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը մեթամֆետամին է, որը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքներից մեկով: Հանգամանքները քննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]

̰
Չինաստանը Ուկրաինայում կարգավորման պայման է համարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները

10:13 18.02.2023

Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրոպական բաժնի տնօրեն Կույ Հոնջյանն ասել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը պահանջում է ոչ միայն Մոսկվայի և Կիևի միջև երկխոսության վերականգնում, այլև բանակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի այլ երկրների միջև, նրա խոսքերը մեջբերում է չինական Global Times թերթը։ «Միայն Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության լուծումը չի կարող հիմնարար […]

̰
Ադրբեջանի նախագահը և Իսրայելի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմարդյունաբերական համալիրում համագործակցությունը

09:19 18.02.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Մյունխենում կայացած բանակցություններում քննարկել են պաշտպանական և ռազմարդյունաբերական ոլորտներում համագործակցության զարգացումը։ Այս մասին ուրբաթ հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունները կրում են բարեկամական և գործընկերային բնույթ և հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական […]

̰
ԵՄ-ն 100 հոգանոց քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստան. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

08:59 18.02.2023

Եվրամիությունը (ԵՄ) նախատեսում է հաջորդ շաբաթ Հայաստան ուղարկել 100 հոգանոց քաղաքացիական առաքելություն։ Այս մասին ուրբաթ օրը գրել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Twitter-ում։ «ԵՄ-ն հաջորդ շաբաթ կուղարկի 100 անդամից բաղկացած առաքելություն՝ խթանելու խաղաղությունն ու կայունությունը: Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների միջոցով ձեռք բերված առաջընթացը և կհիմնվենք մեր տնտեսական ներդրումային ծրագրի ներուժի վրա», […]

̰
Սիրիայում զինված ահաբեկիչների հարձակման թիրախ են դարձել 7 զինվորական և 46 գյուղացի

08:55 18.02.2023

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ուրբաթ օրը զինված թռիչք է իրականացրել Էս-Սուխնա օազիսում, որի ընթացքում հարվածել է 7 սիրիացի զինվորականի և 46 գյուղացու։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներից մեկին։ Նրա խոսքով՝ զինյալները մոտոցիկլետներով հայտնվել են այն ժամանակ, երբ մի խումբ քաղաքացիներ Հոմս նահանգի արեւելքում գտնվող սիրիական անապատում տրյուֆելներ էին հավաքում։ Տուժածների մեծ մասը […]

̰
BACK_TO_TOP