19:27 14.02.2023
Երևանի թաղապետարաններում կիրականացվի հաստիքացուցակների օպիմալացում, պատերազմի հետևանքով շահառու հանդիսացող ընտանիքները կօգտվեն արտոնություններից, կանվանափոխվեն մի շարք փողոցներ. նախագծերը հավանության են արժանացել Երևանի ավագանու այսօրվա նիստին:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ներկայացրեց վարչական շրջանների հաստիքացուցակների կրճատման՝ իր բնութագրմամբ օպտիմալացման մասին նախագիծը:
Ըստ այդ` հաստիքները և՛ կրճատվել են, և՛ ավելացել. արդյունքում տարեկան տնտեսվելու է 4.5 մլն դրամ: Օրինակ վարչական ղեկավարն այսուհետ ունենալու է օգնական: Դահլիճում հատկապես այս լուրը բուռն քննարկման առիթ դարձավ, չնայած նրան, որ նախագիծն, ըստ Հովհաննիսյանի, նախօրոք ներկայացված է եղել:
Հարցի քննարկումը ձգվեց մինչև նիստի ընդմիջում. ի վերջո նախագիծն ընդունվեց հետևյալ քվեարկությամբ՝ 43 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ:
Օրակարգի որոշ հարցեր զեկուցե՞լ, թե՝ ոչ. Երևանի ավագանու անդամները երկար քննարկում ունեցան, ի վերջո հարցը որոշվեց քվեարկությամբ և ըստ այդմ, օրակարգի 2-12 և 17-20 հարցերը, որոնք հիմնականում վերաբերում են հողերի նպատակային նշանակության փոփոխությանը, համարվեցին չզեկուցվող և հաստատված:
Հաստատված, չզեկուցվող հարցերի թվում էր նաև Երևան քաղաքի Սևանի փողոցում գտնվող սեփականության իրավունքով «Շանթ» ՍՊԸ-ին պատկանող հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին նախագիծը, որով նախատեսվում է այդ տարածքում կառուցել գերժամանակակից ենթակառուցվածքներով համալրված բնակելի թաղամաս:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:37 08.07.2025
UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է. ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը գրառում է կատարել սոցցանցերում` անդրադառնալով թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի և բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև հնարավոր մենամարտին: Օրեր առաջ կայացած տիտղոսային մենամարտում Տոպուրիայի նոկաուտով հաղթանակից հետո 30-ամյա Փիմբլեթը դուրս էր եկել օկտագոն: Սպասվում է, որ առաջիկայում բրիտանացին հնարավորություն կստանա մենամարտելու թեթև քաշային կարգի գոտու համար: «Իլյան ընդդեմ Փեդիի: […] ...
18:30 08.07.2025
Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-իցԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...