TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանին

13:30 09.02.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Պորտուգալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մադալենա Ֆիշերին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները զգալի վերընթաց կապրեն: Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն աչքի չեն ընկնում ակտիվությամբ՝ […]

̰
Մեքսիկայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ է ընդունել

13:15 09.02.2023

Փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատը ընդունեց փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկացնում են Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունից։ Միաժամանակ, Սենատը հորդորում է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։

̰
Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը. վարչապետ

12:23 09.02.2023

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը՝ վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խողովակը երեկ կրկին փակելուն և նշել, որ 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի հետ կատարել է նմանատիպ շուրջ 27 գործողություն, ինչը հանգեցրել է հումանիտար և […]

̰
Ադրբեջանի «բնապահպաններն» Արցախի համար նաև իրական բնապահպանական ճգնաժամ են ստեղծել. Նիկոլ Փաշինյան

12:09 09.02.2023

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանն արդեն 7 անգամ փակել է Արցախ մտնող գազատարը: Այն փակ է հիմա էլ: Ձմռան պայմաններում բնական գազի պարբերաբար ու էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները արցախցիներին այլընտրանք չեն թողնում, քան հատել անտառներն ու ջեռուցման հարց լուծել: Այսպիսով, Ադրբեջանի չակերտավոր բնապահպանները հումանիտար աղետից զատ, Արցախում ստեղծել են նաև բնապահպանական իրական ճգնաժամ: Աղաղակող այս խնդիրը, […]

̰
Արմեն Չարչյանը ևս զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

11:38 09.02.2023

ԱԺ Հաշվեքննիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ քվեարկության արդյունքները: 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: 67 պատգամավոր կողմ է քվեարկել, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Այսպիսով, Արմեն Չարչյանը ևս զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Խորհրդարանը կշարունակի օրակարգում […]

̰
Զելենսկին բանակցություններ է վարում Բրյուսելում ԵՄ-ին անդամակցելու և զենքի համար

11:36 09.02.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում պատրաստվել է լոբբինգի ենթարկել եվրոպացի առաջնորդներին՝ Ռուսաստանի դեմ պայքարում ավելի շատ զենքի և իր երկրի համար ԵՄ անդամակցության բանակցությունների արագ մեկնարկի համար, հայտնում է Ռոյթերզ գործակալությունը: Բելգիայի մայրաքաղաքում, որը եվրոպական այցի երրորդ կանգառն է, Զելենսկին պետք է ելույթ ունենա Եվրախորհրդարանում: Թեև ուկրաինացի առաջնորդը դժվար թե անհապաղ […]

̰
Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը

10:16 09.02.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Աննա Գրիգորյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Շիրակի մարզ, ք. Գյումրի): Տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են նախկինում հայտնաբերված խախտումները:

̰
ԱՄՆ ներկայացուցիչների երկկուսակցական լայն կոալիցիան ներկայացրել է Արցախի հակաշրջափակման մասին օրենքը

09:11 09.02.2023

ԱՄՆ ներկայացուցիչների երկկուսակցական լայն կոալիցիան Կոնգրեսի հայկական խմբի գլխավորությամբ, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) աջակցությամբ և ամերիկյան քաղաքացիական հասարակության կոալիցիոն գործընկերների լայն շրջանակի աջակցությամբ ներկայացրել է հակաշրջափակման մասին օրենքը՝ մեծացնելով ԱՄՆ ճնշումը` պահանջելով Ադրբեջանի կողմից դադարեցնել իր երկամսյա շրջափակումը 120,000 հայերի նկատմամբ իրենց բնակավայր Արցախում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: «Հակաշրջափակման բանաձևի […]

̰
Քվեբեկի Ազգային Ժողովը միաձայն ընդունել է Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև

23:46 08.02.2023

Փետրուար 8-ին կայացած Գանատայի Քեպէգ նահանգի Ազգային Ժողովի նիստի ընթացքին, Ազատական կուսակցութեան անդամ Սոնա Լախոյեան ընթերցեց Ատրպէյճանի կողմէ Արցախի շրջափակումը դատապարտող բանաձեւ մը, որ ընդունուեցաւ Ազգային Ժողովի բոլոր կուսակցութիւններուն կողմէ։ Coalition Avenir Québec (CAQ), Quebec Liberal Party (QLP), Québec solidaire (QS) եւ Parti Québécois (PQ) կուսացկութիւններու պատգամաւորները միաձայնութեամբ թեր քուէարկեցին բանաձեւին։ Այս մասին կը հաղորդէ […]

̰
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը

23:25 08.02.2023

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ Լոնդոնը կշարունակի ուսումնասիրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը։ «Երբ մենք հնարավորություն ունենանք խստացնել դրանք (պատժամիջոցները) և անել ավելին, մենք կդիտարկենք նման հնարավորությունը, ինչպես դա արեցինք այսօր»,- ասել է Սունակը Մեծ Բրիտանիայում Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է բրիտանական հեռուստաալիքներով։ Չորեքշաբթի օրը Մեծ Բրիտանիան նոր […]

̰
Թրամփը Բայդենին առաջարկել է «զովանալ»

22:37 08.02.2023

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղերձ հղող պետության գործող ղեկավար Ջո Բայդենին առաջարկել է «զովանալ»։ «Նա կարծես շատ զայրացած է, բարձրախոսով գոռում է, թեև փորձում է հաշտարար ձևանալ: Գուցե ինչ-որ մեկը մոտենա նրան, դիպչի նրա ուսին և կասի. «Զովացե՛ք», – գրել է Թրամփը իր Truth Social-ում: ԱՄՆ նախկին նախագահը, ինչպես խոստացել էր, մեկնաբանում է […]

̰
Ձայները լսում են, բայց չեն կարողանում օգնել, 4-5 ժամ ունենք, հետո ուշ կլինի. նոր մանրամասներ Թուրքիայից

22:28 08.02.2023

Թուրքիայի աղետի որոշ գոտիներում մարդիկ չեն կարողանում փլատակներում հայտնված հարազատներին օգնել. չկա համապատասխան տեխնիկա, և Ստամբուլում ապրող մեր հայրենակցի կարծիքով` նաև ցանկություն իշխանությունների կողմից, քանի որ այդ հատվածներում ապրողները փոքրամասնության ներկայացուցիչներ են: «Հորիզոնին» տված հարցազրույցում արխիվագետ Գայուշ Չալըքման Կավրիլոֆը նշել է, որ զոհերի թիվը կրկնակի քիչ է հաղորդվում, զոհերի թվում կան ծպտված հայեր, պաշտոնական լրահոսով […]

̰
Բայդենը նշել է ԱՄՆ-ում ռեկորդային գնաճի պատճառները

22:11 08.02.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին ուղղված ուղերձում ռեկորդային գնաճը բացատրել է որպես կորոնավիրուսային համաճարակի և Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետևանքներ։ Նա գների բարձրացումն անվանել է «գլոբալ ֆենոմեն» և ընդունել ԱՄՆ-ի տեմպերի դանդաղումը։ «Գնաճը համաշխարհային խնդիր է դարձել համաճարակի պատճառով, որը խաթարել է մատակարարման շղթաները», – ասել է Բայդենը՝ հավելելով, որ «էներգիայի և սննդի մատակարարումները» նույնպես […]

̰
Էրդողանը նոր տվյալներ է հրապարակել երկրաշարժի հետևանքների մասին

21:51 08.02.2023

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9057-ի, Հաթայ նահանգում ելույթի ժամանակ հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Այս պահին զոհերի թիվը 9057 է, վիրավորներինը՝ 52 979», – հայտարարել է նա: Չորեքշաբթի կեսօրին պետության ղեկավարը հստակեցրել է, որ տուժած Նահանգներում փլուզվել է 6444 շենք: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով […]

̰
Հայաստանից Թուրքիա ժամանած փրկարարները սկսել են իրենց աշխատանքը. Փայլան

21:39 08.02.2023

Հայաստանից Թուրքիա ժամանած փրկարարների ջոկատը սկսել է իր աշխատանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։ «Հայաստանից ժամանած փրկարարական ջոկատը սկսել է իր աշխատանքը Ադըյամանում»,- գրել է Փայլանը։

̰
Բաքուն ընդունո՞ւմ է Հայաստանի առաջարկները և կա՞ ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում. պարզաբանել է Միրզոյանը

21:00 08.02.2023

Արդյո՞ք Բաքուն ընդունել է հինգ սկզբունքներն ընդարձակելու, Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների հարցերը ներառելու Հայաստանի առաջարկը: Այսօր իր խորվաթ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով հարցին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ  նպատակահարմար չի համարում բացահայտել ադրբեջանական առաջարկների բովանդակությունը։ Նա անդրադարձել է նաև մոսկովյան հետաձգված հանդիպմանն ու հայ-ռուսական հարաբերություններին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատում ընդունել է Զելենսկիին 

19:20 08.02.2023

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատում չորեքշաբթի ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Հայտնում է Sky News հեռուստաալիքը։ Միապետը սեղմել է Ուկրաինայի առաջնորդի ձեռքն ու մի քանի արտահայտություն փոխանակել նրա հետ, սակայն դրանք լսելի չեն եղել, հայտնել է հեռուստաալիքը։ 2020 թվականի հոկտեմբերին Զելենսկիին  Բուքինգհեմյան պալատում ընդունել էին,  ներկայիս միապետի ավագ որդին՝ արքայազն Ուիլյամը և […]

̰
Բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

19:04 08.02.2023

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը, թե իբր «Հայաստանն ու Իրանը պլանավորում են գրոհել Լաչինի ու Կուբաթլուի (Քաշունիք, -խմբ) ուղղությամբ»։ «Բացարձակ սուտ է, չի համապատասխանում իրականությանը», – «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալները Պարարվեստի պետական քոլեջի պատասխանատուների հետ քննարկել են մի շարք հարցեր

17:56 08.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Արաքսիա Սվաջյանն այսօր աշխատանքային այցով եղել են Երևանի պարարվեստի պետական քոլեջում: Քոլեջի տնօրեն Դավիթ Գալստյանի, ընդհանուր կազմակերպչական և մասնագիտական հարցերով տնօրենի տեղակալ Հասմիկ Մարկոսյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալները շրջայց են կատարել քոլեջում, ծանոթացել ինչպես շենքային պայմանների և ենթակառուցվածքների խնդիրներին, այնպես էլ բովանդակային և կառուցվածքային մի […]

̰
Հետցնցումներ, տագնապած սիրիացիներ. հայ համայնքն այս գիշեր անցկացրել է եկեղեցիներում ու ակումբներում

16:32 08.02.2023

Սիրիայում հայ համայնքն այս գիշերն անցկացրել է եկեղեցիներում ու ակումբներում: Լուսադեմին կրկին հետցնցումներ են եղել: Անօթևան ու տագնապած մարդկանց, փրկարարների աշխատանքի ու երկրաշարժից ցնցված Սիրիայի մասին «Հորիզոն»-ին մանրամասներ է հայտնել Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը

16:26 08.02.2023

Խորհրդարանը փետրվարի 8-ի նիստում քննարկել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրությունը եւ աշխատանքային ուղին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Սարգիս Խանդանյանը 2021 թ. […]

̰
Սեյրան Օհանյանը զրկվել է անձեռնմխելիությունից. ԱԺ-ն բավարարել է դատախազի միջնորդությունը

16:22 08.02.2023

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարել է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցով քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 68-ը, որոնք բոլորը կողմ են քվեարկել: Քվեարկության արդյունքների համաձայն` ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը զրկվում է անձեռնմխելիությունից:

̰
ԵՄ դիտորդների թվում կլինեն ֆրանսիացի ժանդարմներ. Civilnet.am

15:18 08.02.2023

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերի նախկին նախարար Նատալի Լուազոն ՍիվիլՆեթի հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում երկու տարով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ Բրյուսելի որոշմանը։ Լուազոն խոսել է նաև ԵՄ առաքելությունում և ընդհանրապես խաղաղության գործընթացում Ֆրանսիայի դերի մասին։ – Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որը կոչ էր անում ոչ միայն բացել Լաչինի միջանցքը, այլև […]

̰
ՀՀ ՆԳՆ փրկարարական ջոկատները մեկնեցին Սիրիա

15:06 08.02.2023

Փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ ուղարկեց Սիրիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհեցին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն, Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը և փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:    

̰
Նախագահ Խաչատուրյանն ու Պորտուգալիայի դեսպանն անդրադարձել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կարևորությանը

15:01 08.02.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ արգասաբեր աշխատանք և հաջողություններ է մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում: Մադալենա Ֆիշերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ իր ջանքերը կուղղի հայ-պորտուգալական հարաբերությունների սերտացմանն ու որակական նոր մակադրակի բարձրացմանը: Հանդիպման […]

̰
Հայտնի են երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքները

14:43 08.02.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. փետրվարի 3-ի N 177-Ա/2 հրամանով  հաստատվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը: Այս տարի մրցույթին մասնակցելու համար Գիտության կոմիտե է ներկայացվել 34 հայտ, ֆինանսավորման է երաշխավորվել 6 գիտական թեմա: Թեմաների ֆինանսավորումը կսկսվի 2023 թ. փետրվարից:

̰
Արարատ Միրզոյանն ու Խորվաթիայի ԱԳ նախարարը հուշագիր են ստորագրել

14:12 08.02.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը ստորագրել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագիր դիվանագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցության վերաբերյալ:

̰
Թուրքիայի երկրաշարժի կապակցությամբ սուգ է հայտարարվել Կոսովոյում

13:18 08.02.2023

Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին հայտնել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների համար մեկօրյա սուգ հայտարարելու մասին: «Մենք պիտի կանգնենք նրանց կողքին, ովքեր աջակցության կարիք ունեն նման ողբերգությունների ժամանակ։ Թուրքիայի և Սիրիայի ժողովրդի ցավը նաև մեր ցավն է։ Ուստի, ելնելով իմ սահմանադրական լիազորություններից, ես փետրվարի 8-ը, Կոսովոյի Հանրապետությունում հայտարարել եմ ազգային սգո […]

̰
Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը ժամանել է ՀՀ ԱԳՆ

11:28 08.02.2023

Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Տեղի է ունենում Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

̰
ՄԹ-ում ՀՀ դեսպանը նախարար Դոհերթիին է ներկայացրել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր ճգնաժամը

11:00 08.02.2023

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակից Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոհերթիի հետ: Այս մասին հայտնում են Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Ներսեսյանը նախարար Դոհերթիին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր ճգնաժամը։ Այս համատեքստում դեսպանն ընդգծել է […]

̰
BACK_TO_TOP