10:51 08.02.2023
Արևմտյան Ավստրալիայի Ֆիցջերալդ Ռիվեր ազգային պարկում «անսովոր» վթար է տեղի ունեցել Coulson Group-ին պատկանող Boeing 737 Fireliner-ը։ Փետրվարի 7-ի գիշերը, ժամը երեքին մոտ, ինքնաթիռը օդ է բարձրացել անտառային հրդեհը մարելու համար, սակայն կործանվել է։ Վթարի պահին ինքնաթիռում երկու օդաչու է եղել։ Տեղի շտապօգնության ներկայացուցչի խոսքով՝ երկուսն էլ լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Նախկին օդաչու և ավիացիոն […]
10:40 08.02.2023
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել «Արցախպրես» լրատվական գործակալությանը: -Դուք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել եք շատ ծանր շրջանում, երբ Հանրապետության առջև ծառացած են գոյաբանական մարտահրավերներ, որոնք ավելի են սրվում Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման պատճառով։ Ի՞նչ առաջնահերթ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու համար: Կարճաժամկետ հեռանկարում […]
10:17 08.02.2023
ԱՄՆ ռազմածովային ուժերը Twitter-ում հրապարակել են Ատլանտյան օվկիանոսում խոցված չինական օդապարիկի բեկորների լուսանկարը։ «ԱՄՆ ռազմածովային ուժերի երկրորդ թիմի նավաստիները դուրս են բերում հետախուզական օդապարիկը Հարավային Կարոլինայի Միրթլ Բիչի ափերից»,- ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Չինաստանը, իբր, օգտագործել է սարքը ռազմավարական օբյեկտների մոնիտորինգի համար։ Նահանգները օդապարիկը նկատել […]
10:02 08.02.2023
Կարիք չկա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտել, և Բաքուն և Երևանը համաձայն են նրանց աշխատանքի ձևերի հետ և աջակցում են դրան, ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պետր Իլյիչևը։ «ԼՂ հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը մնում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, որին պետք չէ ՄԱԿ-ի մանդատ տալ, […]
09:59 08.02.2023
ՀՀ ազգային ժողովում դռնփակ ռեժիմով շարունակվում են Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկումները: Փետրվարի 7-ի նիստում Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազի առաջին միջնորդությունը քննարկվել էր բաց ռեժիմով, երկրորդը՝ դռնփակ: Փետրվարի 8-ին դռնփակ ռեժիմով քննարկվում է երրորդ […]
09:41 08.02.2023
Փետրվարի 8-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Սպիտակի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բքի պատճառով Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է […]
09:36 08.02.2023
Կալիֆորնիայի նահանգի ամերիկահայ ղեկավարներն այս շաբաթ վիրտուալ հանդիպում են ունեցել կոնգրեսական Բարբարա Լիի (D-CA) հետ՝ քննարկելու Արցախում Ադրբեջանի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը: Ճեպազրույցը ներառել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) մեծ թվով շահագրգիռ կողմերի մասնակցությունը, ովքեր աշխատում են միասնական քարոզարշավի վրա՝ Միացյալ Նահանգների ANCA-ի այլ ժողովրդական […]
09:16 08.02.2023
Փետրվարի 7-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսության ու փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի լայն […]
23:37 07.02.2023
Մոտ 757 հազար մարդ երեքշաբթի ամբողջ Ֆրանսիայում մասնակցել է կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ ցույցերին, հայտնում է BFMTV-ն՝ երկրի ՆԳՆ-ին հղումով։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողջ Ֆրանսիայում ցույցերին մասնակցել է 757 հազար մարդ, Փարիզում՝ 57 հազար մարդ։ Ֆրանսիական առաջատար արհմիությունը՝ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիան (CGT), իր հերթին հայտնել է, որ բողոքի ցույցերին ամբողջ երկրում մասնակցել է գրեթե […]
23:16 07.02.2023
Փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ ԱԳ նախարարի տեղակալը, շնորհավորելով դեսպան Ֆիշերին նշանակման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր նպաստը կբերի Հայաստանի և բարեկամ Պորտուգալիայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։ Հանդիպման շրջանակներում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես […]
22:20 07.02.2023
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե դիրքորոշում է ներկայացրել զինված ուժերում ժողովրդավարական վերահսկողության ներքին ու արտաքին մեխանիզմների բարեփոխման անհրաժեշտության վերաբերյալ: Պաշտպանության ոլորտում վերահսկման գործիքներն առանձին դեպքերում կա՛մ թերի են, կա՛մ ընդհանրապես չեն գործում։ Այս խնդիրների լուծումը սկզբունքային է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման համար: Հիմնադրամը հատուկ դիրքորոշումը ներկայացրել է […]
22:10 07.02.2023
Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանին փոխանցել է նոր առաջարկներ և մի քանի օր առաջ ստացել է ադրբեջանական հերթական արձագանքն ու առաջարկները: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հե: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Գերմանիայի ԱԳ […]
22:07 07.02.2023
ԱԺ-ում քննարկվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը: Գլխավոր դատախազը երեք միջնորդություն է ներկայացրել: Դրանցից մեկը քննարկվել է բաց նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:40 07.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադի հետ: Վարչապետն իր և ՀՀ կառավարւթյան անունից ցավակցություններ է փոխանցել բարեկամ Սիրիայի նախագահին և ժողովրդին՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի շղթայի պատճառած մեծաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և նշել, որ Հայաստանը պատրաստվում է աջակցել […]
20:15 07.02.2023
Փետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների, պաշտպանության, մարդու իրավունքների և հումանիտար օժանդակության, ինչպես նաև ԵՄ հարցերով մշտական հանձնաժողովների ավագ պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամներ: Նախարար Միրզոյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում հաստատվել է արդյունավետ համագործակցություն: ԱԳ […]
20:00 07.02.2023
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուհամմեդ Բաղերին և Իրանի բանակի գլխավոր հրամանատար Աբդուլրահիմ Մուսավին այցելել են ռազմաօդային ուժերի «Արծիվ-44» առաջին ստորգետնյա ավիաբազա, հաղորդում է IRNA գործակալությունը։ Մարտավարական ավիաբազան ունակ է ընդունելու բոլոր տեսակի կործանիչներ և ռմբակոծիչներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Այս ընդարձակ ստորգետնյա ավիաբազան նույնպես կկարողանա ընդունել և օպերատիվ կերպով օգտագործել ռազմաօդային […]
19:35 07.02.2023
Աշխարհը գիտակցաբար ուկրաինական պատերազմից անցնում է ավելի լայնածավալ ռազմական գործողությունների: Ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հայտնում է CNN-ը։ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անասելի տառապանք է պատճառում ուկրաինացի ժողովրդին և սպառնում է ունենալ խորը գլոբալ հետևանքներ։ Խաղաղության հեռանկարները շարունակում են մարել։ Հետագա էսկալացիայի և արյունահեղության հավանականությունը շարունակում է […]
19:05 07.02.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ Տոյվո Կլաարի հետ,Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում են Վրաստանի կառավարությունից: Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության միջավայրին և մարտահրավերներին։ «Հերթական անգամ ընդգծվեց Վրաստանի հաջող միջնորդությունը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ արձակեց հայ ռազմագերիներին, իսկ դրա […]
15:55 07.02.2023
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ պարգևատրվել էր «Հայրենիքի շքանշան»-ով, պետք է զրկվի այդ կոչումից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանն այս մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Լրագրողը նկատել է, որ իշխանությունում մեջ եղել է «Ազգային հերոս»-ի կոչում […]
15:44 07.02.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության Արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-խորվաթական բարեկամությանը՝ առավել զարգացնելով և ամրապնդելով երկու երկրների միջև ձևավորված փոխգործակցությունը։ «Համոզված եմ, որ Ձեր […]
15:32 07.02.2023
Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3,4 հազարը, տուժել է ավելի քան 20,5 հազարը: Այս մասին երեքշաբթի հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը տեղական հեռուստատեսության եթերում։ «Երկրի 10 նահանգներում այս պահին զոհերի թիվը 3419 է, տուժել է 20534 մարդ, ավերվել է 5775 շինություն»,- ասել է նա։ Օքթայը հավելել է, որ ավերածությունների վայրերում […]
15:24 07.02.2023
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը չլինի սովորական երևույթ։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ նոր գործողություններ են արվում Լաչինի միջանցքը բացելու համար, որի փակը լինելը, կարծես թե, սովորական է դարձել, Սիմոնյանը պատասխանեց, որ նախ և առաջ պետք է թույլ չտալ, որ դա դառնա սովորական […]
13:52 07.02.2023
Լեռնային Ղարաբաղը գրեթե 2 ամիս է՝ ապրում է արտաքին աշխարհից մեկուսացած վիճակում: Պաշտոնական Բաքուն փաստացիորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը: Մարդիկ չունեն սնունդ և դեղորայք և սովորել են ապրել ջեռուցման և էլեկտրաէներգիայի անջատումների պայմաններում: BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել՝ ներկայացնելով կյանքը շրջափակված Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է «Արմենպրես»-ը: Հոդվածի հեղինակը Լիլիթ […]
11:46 07.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 3 անձի կողմից ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տաշիրի բաժնի վարչական շենքի պարեկային ծառայության համար նախատեսված աշխատասենյակում Տաշիր քաղաքի 31 […]
11:33 07.02.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել մարմնի նորանշանակ ղեկավար Վաղարշակ Մատիկյանին: Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել տեսչական մարմնի նախկին ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին և տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Ռաիսա Գալստյանին կատարած աշխատանքի համար, իսկ Վաղարշակ Մատիկյանին մաղթել հաջողություն նոր պաշտոնում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով, տեսչական մարմինը կարևոր դերակատարում ունի […]
10:56 07.02.2023
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն այսօր քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը: Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքով՝ […]
09:58 07.02.2023
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը տեղեկացնում է, որ հանդիպում է ունեցել Կովկասի բանակցությունների և ԵԱՀԿ ՄԽ ավագ խորհրդական ԱՄՆ համանախագահ Լուի Բոնոյի հետ: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ուրախ էի հանդիպել Կովկասի բանակցությունների և ԵԱՀԿ ՄԽ ավագ խորհրդական ԱՄՆ համանախագահ պարոն Լուի Բոնոյի հետ: Մենք քննարկել ենք իրավիճակը Լաչինի միջանցքում և հումանիտար ճգնաժամը։ […]
09:40 07.02.2023
Շաբաթ օրը ամերիկացի զինվորականների կողմից խոցված չինական օդապարիկի բեկորների առաջին խմբաքանակը վերլուծության համար հանձնվել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ), երկուշաբթի երեկոյան հայտնում է CNN-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ այս բեկորների ուսումնասիրությունը տեղի է ունենում Վիրջինիա նահանգի ՀԴԲ լաբորատորիայում։ Այլ մանրամասներ հեռուստաալիքը չի հայտնում։ Օդապարիկը, որը, ըստ ամերիկացիների, օգտագործվել է Չինաստանի կողմից հետախուզական […]
08:36 07.02.2023
Տնտեսագետ Նուրիել Ռուբինին Financial Times-ի (FT) հոդվածում գրել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի աշխարհաքաղաքական առճակատումը կազդի ԱՄՆ արժույթի վիճակի վրա։ Նրա խոսքով՝ այս համակարգը վտանգ է ներկայացնում զարգացող տնտեսությունների համար՝ կապված ԱՄՆ-ի ներքին պայմանների հետ, օրինակ՝ գնաճի պատճառով: Ռուբինին նշել է, որ դեկտեմբերին ՉԺՀ-ն Սաուդյան Արաբիայի հետ իր առաջին գործարքն է կատարել յուանով, որը կարող […]
23:59 06.02.2023
Պերուում մոտ 30 մարդ դատապարտվել է ազատազրկման՝ երկրում բողոքի ցույցերի ժամանակ վանդալիզմի համար, հայտնել է ներքին գործերի նախարարությունը։ «Ընդհանուր առմամբ 27 մարդ դատապարտվել է երկրում բողոքի ցույցերի ժամանակ վանդալիզմի համար… Նրանք դատապարտվել են ավելի քան երեք տարվա ազատազրկման, նրանցից պահանջվում է նաև վճարել գրեթե 13,000 դոլար»,- ասվում է զեկույցում։ Բացի դրանից, ևս 22 անձ դատապարտվել […]