22:38 06.02.2023
Թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության նախկին ղեկավար, պրոֆեսոր Սինան Աթեշի սպանության մեջ կասկածվողին բերման են ենթարկել Հունաստան փախչելու փորձի ժամանակ, փետրվարի 6-ին հայտնել է Sözçü թերթը։ Էդիրնե քաղաքում Հունաստան անցնելու փորձի ժամանակ ձերբակալվել է Էրայ Օզյագջի անունով տղամարդը։ Աթեշը և նրա ընկեր Սելման Բոզքուրթը դեկտեմբերի 31-ին գնդակահարվել են երկու մոտոցիկլավարների կողմից, երբ նրանք դուրս էին գալիս […]
22:13 06.02.2023
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման գործը երկու-երեք օրից կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։ «Անշուշտ, մենք կբողոքարկենք սա [Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը՝ Սաակաշվիլիին առողջական նկատառումներով կալանքից ազատելուց հրաժարվելու մասին] միայն վերաքննիչ դատարանում, որպեսզի փուլերն արագ ավարտվեն, և երկու-երեք օրից, Կանոնակարգի 39-րդ կետի համաձայն […]
21:41 06.02.2023
Փետրվարի 7-8-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը: Այցի շրջանակներում Խորվաթիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այլ պաշտոնատար անձանց հետ:
20:31 06.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում երկրի վարչապետը նշել է. «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, «իԳործ» ծրագրի հարգելի մասնակիցներ, Ողջունում եմ բոլորիդ և ուրախ եմ մեր հանդիպման համար: Ուրախ եմ նաև, որ ծրագիրը հաջողությամբ իրականացվում է, և նախորդ տարիներին մենք […]
20:21 06.02.2023
Փետրվարի 6-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը որպես բանախոս հանդես է եկել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում տեղի ունեցած կլոր սեղան֊քննարկմանը։ Իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրին և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար […]
20:15 06.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: Էմանուել Մակրոնն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ […]
19:21 06.02.2023
Ամերիկյան հեղինակավոր «Bloomberg»-ը գրում է, որ «TESLA»-ի հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած կապի և հաղորդակցության խափանումները կարգավորելու համար առաջարկել է «Starlink»-ի արբանյակները։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Ըստ «Bloomberg»-ի՝ թուրքական կողմը, սակայն, մերժել է։ Համացանցի թուրք օգտատերից մեկը Twitter-ում գրառում է արել՝ հարցնելով, թե արդյոք չի կարող Մասկն օգնել Թուրքիային, որին […]
19:13 06.02.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Խոր ցավակցություն հայտնելով Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի կապակցությամբ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ դարձան, Վլադիմիր Պուտինը վերահաստատել է իր պատրաստակամությունը անհապաղ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել թուրք գործընկերներին այս տարերային աղետի հետևանքները վերացնելու համար»,- ասվում է հաղորդագրության […]
18:54 06.02.2023
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա – Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահ Յոհան Վադեֆուլի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով շրջափակման վերացման նպատակով գործընկեր պետությունների կողմից […]
18:35 06.02.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2017-2022թթ.-ին Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ի որդին՝ Ա. Մ.-ն, առանց համապատասխան շինարարության թույլտվության, 2015-2016թթ. Բերդ քաղաքում կառուցել է 1088,71 քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնք օրինականացնելու նպատակով Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք: […]
17:28 06.02.2023
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 30-ից փետրվարի 5-ը. «Սևանա լճի մակարդակը հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.25մ (05.02.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13սմ-ով: Արփա-Սևան ջրատարով հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. […]
15:57 06.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարօրություն և հետագա առաջընթաց: Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում՝ հիմնված […]
15:30 06.02.2023
Հայտնի են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված ազգությամբ հայ քաղաքացիների անունները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, երկրաշարժի հետևանքով զոհվել են ամուսիններ են՝ Սամի Թաբաշը և Աիդա Թաբաշը: Գոչունյանը նաև հայտնել է, որ նրանց զավակները ծանր վիրավոր են: Հիշեցնենք՝ Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ […]
14:52 06.02.2023
Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Աղբյուրի տեղեկություններով ՝ այն տեղի է ունեցել ժամը 13:24-ին ՝ Քահրամանմարաշ քաղաքից 59 կմ դեպի հյուսիս-արևելք: Ի սկզբանե հաղորդվել էր, որ այս ցնցման մագնիտուդը եղել է 7,8, սակայն ավելի ուշ սեյսմոլոգները ճշտել են տվյալները։ Նոր ցնցումներ են զգացվել նաև Սիրիայում՝ […]
14:40 06.02.2023
Պոլսո հայոց պատրիարքարանը հրավիրում է համայնքային խորհրդակցություն երկրաշարժի հետևանքների վերացման թեմայով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, համայնքի աշխարհիկ կառույցները կքննարկեն ավերված եկեղեցիների վերականգնման հարցերը, ինչպես նաև՝ երկրում ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակի շտկման, նյութական վնասների վերացման հարցում ներդրում ունենալու հետագա քայլերը: Թուրքական Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7.4 մագնիտուդ հզորությամբ […]
13:51 06.02.2023
Այս օրերին տեղացած ձյան ընթացքում ու տեղումները դադարելուց հետո ձնամաքրող տեխնիկան աղով ու ավազով մշակել է մայրաքաղաքի փողոցները։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գործընթացն իրականացվել է նաև գիշերային ժամերին, ի մի է բերվել ողջ հատուկ տեխնիկան, աշխատանքներում ներգրավվել են պատասխանատու բոլոր կառույցները, այդ թվում` համայնքին աջակցել է պարեկային ծառայությունը: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է […]
13:12 06.02.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում և Սիրիայում զոհվածների ընտանիքներին՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերելու։ «Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորուստի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերելու»,- գրել […]
13:03 06.02.2023
Պեկինն իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողությունների, եթե ԱՄՆ-ն չինական օդապարիկի հետ կապված միջադեպն օգտագործի ի վնաս Չինաստանի շահերի և արժանապատվության, Interfax-ի փոխանցմամբ՝ ասված է Չինաստանում ԱՄՆ դեսպանատանը փոխանցված ՉԺՀ-ի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ «Ամերիկյան կողմի գործողությունները լրջորեն ազդել և վնաս են հասցրել չին-ամերիկյան հարաբերությունների կայունացմանն ուղղված երկու կողմերի ջանքերին և գործընթացին: Չինաստանը վճռականորեն դեմ է […]
12:45 06.02.2023
Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։ Նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի […]
12:14 06.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արմեն Արզումանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Արզումանյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
12:10 06.02.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Վայթանգիի օրվա կապակցությամբ շնորհավորել է Նոր Զելանդիայի Գեներալ-նահանգապետ Սինդի Կիրոյին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Լիահույս եմ, որ առաջիկայում մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի և կնախանշվեն փոխգործակցության նոր ոլորտներ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, […]
10:55 06.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու ևս մեկ դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հաղորդում է ՀՀ Քնչական կոմիտեի մամուլի ծառայությունը: ՀՀ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ պարեկային ծառայության երկու ծառայող, 2023թ. հունվարի 28-ին Երևան քաղաքի […]
10:40 06.02.2023
Պաղեստինն ակնկալում է, որ ևս ինը երկրներ կճանաչեն իր անկախությունը 2023 թվականին, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին։ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն ավելի վաղ հայտարարել էր, որ Պաղեստինի ճանաչումը տարածաշրջանում խաղաղության բանալին է։ Ներկայումս Պաղեստինի անկախությունը ճանաչում է 138 պետություն։ «Ճանաչման հարցը շարունակական խնդիր է: Մենք դրան շատ լուրջ […]
09:13 06.02.2023
Փետրվարի 6-7֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բեռլինում, այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Գերմանիայի օրենսդիր մարմինների, փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։ Իր հանդիպումների […]
17:07 05.02.2023
Ռուս-ուկրաինական բանակցություններն ընդհատվել են Արևմուտքի կողմից: Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը, ով ռուսական հատուկ գործողության սկզբում միջնորդի դեր է կատարել Մոսկվայի և Կիևի միջև։ Նա հավելել է, որ իր բոլոր գործողությունները ամենափոքր մանրամասներով համաձայնեցված են եղել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ։ Այդ երկրները, սակայն, ընդհատեցին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը։ Քաղաքական […]
11:40 05.02.2023
Դանիան, ընդլայնելով իր ռազմական աջակցությունը Կիևին, ավելի ու ավելի է ներքաշվում Ուկրաինայի հակամարտության մեջ, երկխոսության հիմքեր չկան այն պայմաններում, երբ Կոպենհագենը խաղադրույք է կատարում Ռուսաստանի Դաշնության պարտության վրա, կիրակի օրը հայտարարել է Դանիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Իհարկե, քանի որ Կիևի ռեժիմին ռազմական աջակցությունն ընդլայնվում է, Դանիան ավելի խորը կներքաշվի հակամարտության […]
11:08 05.02.2023
Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆը մահացել է կիրակի օրը՝ Դուբայի հիվանդանոցներից մեկում, 79 տարեկանում՝ երկարատև հիվանդությունից հետո, հայտնում է Geo News-ը՝ վկայակոչելով նախկին նախագահի ընտանիքի ներկայացուցիչներին։ Մուշարաֆը հիվանդանոցում էր ամիլոիդոզի բարդության պատճառով, հիվանդություն, որի ժամանակ օրգանիզմում խանգարվում է նյութափոխանակությունը:
00:13 05.02.2023
ԱՄՆ ռազմաօդային ուժերը Հարավային Կարոլինայի երկնքում՝ երկրի հարավարևելյան ափերի մոտ, խոցել են Չինաստանին պատկանող «չինական օդապարիկը»։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։ Աղբյուրի տեղեկություններով՝ այս պահին որոնվում են բեկորները և դուրս բերվում ջրից։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն կործանիչներ է ուղարկել Ատլանտիկայի երկնքում չինական հետախուզական աերոստատը խոցելու համար: […]
23:32 04.02.2023
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հաստատել է երկրի հարավ-արևելքի մի շարք շրջաններում օդային տարածքի փակումը: Պատճառը Պենտագոնի գործողություններն են ազգային անվտանգության ոլորտում։ Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ իշխանությունները մտադիր են սպասել մինչև ԱՄՆ-ի վրայով թռչող չինական օդապարիկը հասնի Ատլանտյան օվկիանոս: Դրանից հետո ԱՄՆ-ը ցանկանում են խոցել օդապարիկը։ Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է […]
21:30 04.02.2023
Շաբաթն աչքի ընկավ ՄԱԿ -ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանին ու Ադրբեջանին առնչվող դատական լսումներով: Միաժամանակ դրանք զուգորդվեցին այլ իրադարձություններով. ԱՄՆ-ն Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական նշանակեց: Ուշագրավ հայտարարություններ արեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Շաբաթվա կարևոր իրադարձություններն ամփոփել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը՝ «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: