16:37 03.02.2023
Ինչպես արդեն հայտնի է, Ստամբուլում գտնվող մի շարք դիվանագիտական ներկայացուցչություններ փակվել են օրեր առաջ հնարավոր ահաբեկչական գործողությունների տեղի ունենալու պատճառաբանությամբ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ի պատասխան այս ամենի՝ Թուրքիայի ԱԳՆ են կանչվել ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Անգլիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և Իտալիայի Անկարայում դեսպաններն ու ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է այն հանգամանքը, որ Թուրքիայում գտնվող դիվանագիտական ծառայողների […]
16:30 03.02.2023
Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը լիովին կենտրոնացած է մայիսի 14-ին երկրում նշանակված համընդհանուր ընտրությունների վրա, նա այդ ամսաթիվը համարում է պետության ապագա տեսլականի շրջադարձային կետ. գրել է կառավարական շրջանակներին մոտ «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, ով չորեքշաբթի մասնակցել է Էրդողանի՝ TRT-ին տված հարցազրույցին։ «Էրդողանն ամբողջությամբ կենտրոնացած է ընտրությունների վրա: Նա մայիսի 14-ը շրջադարձային է համարում […]
16:29 03.02.2023
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն կոչ է արել Անկարայում ԱՄՆ դեսպանին «հեռացնել կեղտոտ ձեռքերը» երկրից։ «Ես ամերիկացի դեսպանին ասում եմ ՝ ես գիտեմ, թե ինչպիսի լրագրողներին եք թելադրում, ձեր կեղտոտ ձեռքերը հեռացրեք Թուրքիայից։ Ես սա շատ հստակ եմ ասում՝ կեղտոտ ձեռքերդ հեռացրու Թուրքիայից։ Ես հստակ գիտեմ, թե ինչ եք արել, ինչ քայլեր եք ձեռնարկել, […]
16:16 03.02.2023
Փետրվարի 3-ին տեղի ունեցավ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2022 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստը վարում էր և ներածական խոսքով հանդես եկավ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը: Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Ներքին […]
15:55 03.02.2023
Այսօր կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: Հարցազրույցների արդյունքում Խորհրդի որոշմամբ հանձնաժողովի անդամ են ընտրվել Ռաֆիկ Գրիգորյանն ու Դավիթ Հակոբյանը, և ըստ այդմ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը:
15:14 03.02.2023
ՆԱՏՕ-ն կարծում է, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը (ДСНВ, СНВ-III) նպաստում է աշխարհում կայունությանը։ Նման հայտարարություն է տրված Հյուսիսատլանտյան դաշինքի կայքում։ «ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայն են, որ СНВ-III-ը խթանում է միջազգային կայունությունը՝ սահմանափակելով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ռազմավարական միջուկային ուժերը: Ուստի մենք մտահոգությամբ նշում ենք, որ Ռուսաստանը չի կատարել պայմանագրի իրավաբանորեն պարտադիր պահանջները»,- ասված […]
14:55 03.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև միությունում Ուզբեկստանի վարչապետը և Կուբայի դիվանագիտական ներկայացուցիչը: Նիստում Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Կառավարությունների hարգելի ղեկավարներ, Պատվիրակությունների հարգելի անդամներ, Ուրախ եմ ողջունել Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա առաջին նիստի […]
14:41 03.02.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ Եվրահանձնաժողովի հրապարակած վերլուծական զեկույցը մատնանշում է Վրաստանի հաջողությունը Եվրամիության թեկնածու անդամի կարգավիճակ ստանալու ճանապարհին։ «Եվրահանձնաժողովը հրապարակել է վերլուծական զեկույց Վրաստանի ազգային իրավական դաշտի ԵՄ օրենսդրության հետ համատեղելիության վերաբերյալ: Փաստաթուղթը հստակ արտացոլում է մեր երկրի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին և ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Վրաստանն արժանի […]
14:24 03.02.2023
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ ժամանել է Կիև՝ մասնակցելու ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովին։ Գագաթնաժողովը տեղի կունենա ուրբաթ օրը՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։ «Ես եկել եմ Կիև՝ ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովին Վլադիմիր Զելենսկու, Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Խոսեպ Բորելի հետ հանդիպման»,- գրել է Միշելը Twitter-ում։ Նախօրեին Կիևում […]
14:09 03.02.2023
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակությանը՝ «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» (SEPR) նախագահ Քրիստիան Դրոզին, գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆյուրլանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում գործող «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը: 2022թ. հունիսին Լիոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև, որով կողմերը համաձայնել են գործուն […]
13:43 03.02.2023
Հունվարի 9-ից վթարված, Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի՝ Բերձոր-Աղավնո հատվածում վերականգնողական աշխատանքներ մինչ այս պահը չեն իրականացվել: Վնասված հատվածն ադրբեջանցիների վերահսկողության տակ է: Վթարի վայրին մոտենալ նրանք թույլ չեն տալիս: «Մեր վերլուծությունների համաձայն՝ աշխատանքները կարելի է բավականին կարճ ժամանակահատվածում կատարել, սակայն դեռևս այդ հնարավորությունը չի ընձեռվում, որպեսզի կարողանանք դեպքի վայր այցելենք ու վերանորոգենք»,- ասել […]
13:37 03.02.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Ինչպես տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից, ողջունելով ներկաներին՝ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Ֆրանսիայի հանձնառությունը՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու եւ ընդլայնելու հարցում: Փոխվարչապետը շեշտել է նաեւ ֆրանսիական կողմի օժանդակության կարեւորությունը ՀՀ կառավարության կողմից […]
13:02 03.02.2023
ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ արտաքին հարաբերությունների մշտական […]
12:36 03.02.2023
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում են անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի տեղափոխման խափանման և կանխման ուղղությամբ։ Օրերս Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվող մաքսային հսկողության շրջանակում, Իրանից Հայաստան ժամանած բեռնատարի մաքսային զննման ժամանակ վարորդի վարքագիծը կասկած է առաջացրել մաքսային ծառայողների մոտ և որոշում է […]
11:26 03.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ Ուզբեկստանի վարչապետի հետ մասնակցել է «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստին: Նախ տեղի է ունեցել ԵԱՏՄ երկրների վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև նրանք կարճատև շրջայց են կատարել համաժողովի շրջանակում բացված բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված ցուցահանդեսի տաղավարներով: Ցուցահանդեսին ներկայացված […]
11:15 03.02.2023
Փետրվարի 2-ին դեսպան Մակունցը հանդիպել է Միջին Արևելքի Ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ինստիտուտի ավագ փոխնախագահ Քեյթ Սիլին, «Frontier Europe» ծրագրի ղեկավար Յուլիա Ժոժան, Եվրասիայի գծով ավագ գիտաշխատող Մամուկա Ծերեթելին և նախագահի օգնական Թոմաս Հալվորսենը։ Դեսպանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների և տարածաշրջանում խաղաղության օրակարգը, անվտանգային իրադրությունը Հայաստանում և […]
10:52 03.02.2023
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում Կալիֆորնիայի 30-րդ շրջանը ներկայացնող կոնգրեսական Ադամ Շիֆը, մասնակցելով ի պաշտպանություն Արցախի ակցիային, հանդես է եկել ելույթով: Ինչպես այս մասին տեղեկացնում է նա իր ֆեյսբուքյան էջում, նշել է. «Ոչ մի կոպեկ: Ոչ ևս մեկ դրամ: Կոնգրեսը պետք է դադարեցնի Ադրբեջանի ֆինանսավորումը. Մենք չենք կարող անտարբեր մնալ, քանի որ Բաքվի դահիճը դաժանորեն հարձակվում […]
10:38 03.02.2023
Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձմեռ պապիկ միջազգային հանրությունը…Այս շրջանում հաճախակի հիշում եմ մեր ավագ աղջկա՝ Նանեի նախամանորյա պատասխանը Արմինեին: Երբ Ամանորից առաջ Ձմեռ պապիկին նամակ էին պատրաստում և Արմինեն առաջարկեց Նանեին, որ նամակում գրվի ճանապարհը բացելու ցանկության մասին, Նանեն ասաց. – Մամ, բայց Ձմեռ պապիկը չի կարող ճանապարհ […]
10:30 03.02.2023
Ալմաթիում ընթացող ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունենում թվային համաժողովի լիագումար նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ելույթ է ունեցել, որում ընդգծել է. «Հայաստանի համար թվային տնտեսության զարգացումը եղել է և մնում է ամենակարևոր առաջնահերթությունը»։ Նա հայտարարել է, որ ՀՀ-ի համար կարևոր է եվրասիական ինտեգրման տարածքում միասնական թվային տարածքի […]
10:15 03.02.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է անհապաղ խոցի դիտորդական օդապարիկը երկրի երկնքում, որը, ըստ Պենտագոնի, պատկանում է Չինաստանին և տեղեկատվություն է հավաքում, նման պահանջով հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլորը։ «Բայդենը պետք է անհապաղ խփի չինական լրտեսական օդապարիկը», – ասվում է նրա Twitter-ի հայտարարության մեջ։ Գրինը հավելել է, որ ԱՄՆ նախկին […]
09:53 03.02.2023
ԱՄՆ իշխանությունները երկրի հյուսիսային մասում նկատել են հետախուզական օդապարիկ և այժմ ուշադիր հետևում են դրան։ Պենտագոնը կարծում է, որ այն պատկանում է Չինաստանին: «ԱՄՆ կառավարությունը հայտնաբերել և հետևում է բարձր սավառնող հետախուզական օդապարիկին, որը ներկայումս թռչում է ԱՄՆ-ի մայրցամաքի վրայով», – հայտնել են ռազմական գերատեսչությունից: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պենտագոնը չի կասկածում, որ օդապարիկը չինական է։ […]
09:42 03.02.2023
Ուրբաթ առավոտյան ուժգին պայթյուն է հնչել Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքում։ Այս մասին հայտարարել է «Մենք Ռուսաստանի հետ միասին ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը։ «Էներգոդարում ուժգին է, ժամը 07:50-ի սահմաններում ուժգին պայթյուն է հնչել էներգետիկների քաղաքում»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։ Նրա խոսքով՝ պայթյունի ձայնն ամենաուժեղը լսվել է քաղաքի հինգերորդ թաղամասում։
09:33 03.02.2023
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երկրի որոշ դաշնակիցների մեղադրել է երկիրը ապակայունացնելու փորձի և անցյալ տարի Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած ահաբեկչության մասին տեղեկությունները թաքցնելու մեջ։ Նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող հետիոտնային Իսթիքլալ փողոցում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 6 մարդ զոհվել է, 81-ը վիրավորվել են։ Կասկածյալ ահաբեկչուհին ձերբակալվել է, նա խոստովանել է, որ […]
08:19 03.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար: Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս, Թալին-Մաստարա-Լանջիկ, […]
23:58 02.02.2023
Էստոնիայում հայտնվել է Վլադիմիր Զելենսկու ավազից պատրաստված հուշարձանը՝ Ազատության արձանի տեսքով, քանդակի ֆոնի վրա լուսանկարը Twitter-ում հրապարակել է բալթյան երկրի վարչապետ Քայա Կալլասը։ Էստոնացիների աջակցությունն Ուկրաինային անսասան է. դրա նշաններն ամենուր են Էստոնիայում: Տիրվայի տեղի բնակիչները ստեղծել են Ուկրաինային նվիրված «Ազատության այգի»՝ նախագահ Զելենսկու ավազե մոնումենտալ քանդակով»,- գրել է նա: Զելենսկին ներկայացվել է որպես Ազատության […]
23:40 02.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Ստեփանավանի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի […]
22:35 02.02.2023
Նոր մանրամասներ են հայտնի դարձել անցած շաբաթ Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակում գործած անձի մասին: Պարզվում է, նա ու իր ընտանիքի անդամները կապեր են ունեցել Բաքվի ու Անկարայի հետ առնչվող ադրբեջանական անջատողական կառույցների հետ: Որտեղի՞ց այդպիսի տեղեկություն և ի՞նչ ցուցմունքներ է տալիս դեսպանության վրա հարձակված անձը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնին» մանրամասներ հայտնել: […]
22:25 02.02.2023
Երեկ՝ փետրվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Գառնի» ամբուլատոր կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հացավան գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են այրված դի, հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկանները, քննիչներն ու պարեկները նշված տանը՝ ննջասենյակի հատակին, մեջքի վրա պառկած վիճակում […]
21:19 02.02.2023
ԵՄ-ն մինչև փետրվարի 24-ը կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը և կպատրաստի Ուկրաինայի զինված ուժերի 30.000 զինծառայող։ Հաագայում ռուսական ագրեսիայի ապացույցների հավաքագրման կենտրոն կստեղծվի. Բրյուսելը Կիևին կօգնի վերականգնել էներգետիկ ենթակառուցվածքները։ Եվրամիությունը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: «Մինչև փետրվարի 24-ը՝ ռուսական ներխուժման տարելիցը, մենք կպատրաստենք պատժամիջոցների տասներորդ փաթեթը», – հինգշաբթի՝ փետրվարի 2-ին, Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու […]
20:53 02.02.2023
Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջների վերաբերյալ լսումները: Երկու կողմերը հիմնավորեցին իրենց՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջները, դրանք հիմնավորող ապացույցները, այնուհետև առարկություններ ներկայացրեցին միմյանց պահանջների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում։ Հիշեցնենք, որ […]