10:38 17.12.2022
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ և, անկեղծ ասած, դանդաղեցնում է խաղաղության գործընթացը։ Մենք ուրախ ենք, որ վերականգնվել է […]
10:21 17.12.2022
ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ևս ներկայացնել իրավիճակը շրջափակված Արցախում: «Բացի հրատապ հարցերից, անում ենք նաև սիստեմատիկ աշխատանք, որը պետք է փոխի մեր կյանքը: Ընդհանուր վիճակը նորմալ է, իհարկե, հարցեր կան, փորձում ենք լուծել: Ունենք կանխիկի հետ կապված խնդիրներ, կոչ ենք անում քարտերը օգտագործել: Այն խանութները, որոնք չունեն տերմինալներ, կստանան: Տեղի են ունենում հանդիպումներ […]
09:58 17.12.2022
Լիտվայի ԱԳՆ-ն թվիթերյան միկրոբլոգում իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի փակման կապալցությամբ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շարունակական շրջափակմամբ, ինչը հանգեցրել է մարդասիրական ծանր հետևանքների Լեռնային Ղարաբաղի համար: Նման զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժը, այլև վտանգում Հարավային Կովկասում խաղաղության ողջ գործընթացը»: Deeply concerned about the continuing blockade of #LachinCorridor, […]
09:13 17.12.2022
Ուկրաինական զորքերը գնդակոծել են Լուգանսկի մոտ գտնվող Սչաստիե քաղաքը՝ երեք հրթիռ արձակելով HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգից (MLRS), հաղորդում է Ուկրաինայի պատերազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում (JCCC) LPR ներկայացուցչությունը: «Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից հրետակոծություն է գրանցվել՝ ժամը 04.00-ին Սչաստիե քաղաքում HIMARS MLRS (երեք հրթիռ) կիրառմամբ»,- ասվում է Telegram ալիքում ներկայացուցչության […]
08:24 17.12.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական զորքերի դուրսբերումը 1991 թվականի սահմաններ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու գլխավոր պայմանն է։ Այս մասին ասված է The Economist ամսագրի՝ դեկտեմբերի 15-ին հրապարակված նյութում։ «Եթե նա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը.-Խմբ.) այժմ նահանջում է մինչև 1991 թվականի սահմանները, ապա կսկսվի դիվանագիտության հնարավոր ճանապարհը։ Սա կարող է հակամարտությունը ռազմական զարգացման […]
01:29 17.12.2022
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի հարցի քննարկմանը: «Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը: Թեև քննարկումը փակ ռեժիմով է, սակայն դա արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում: Հուսամ՝ ՄԱԿ-ը ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր […]
00:07 17.12.2022
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պարզաբանել է Լաչինի միջանցքի արգելափակման վայրի մոտ ԵՄ դիտորդների մասնակցությամբ կադրերը։ «Տեսանյութ է տարածվում, թե ինչպես են ԵՄ դիտորդական առաքելության անդամները հետևում Լաչինի միջանցք տանող ճանապարհին։ Այդ ժամանակ պարեկային խումբը գտնվել է հայ-ադրբեջանական սահմանից մոտ 1,2 կմ հեռավորության վրա գտնվող անցակետում։ ԵՄ դիտորդական առաքելությունը, իր մանդատի համաձայն, աշխատում է բացառապես […]
23:57 16.12.2022
ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների քաղաքականության և հումանիտար օժանդակության հարցերով հանձնակատար Լուիզե Ամթսբերգն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին. «Լաչինի միջանցքում մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների ազատ տեղաշարժը պետք է շուտափույթ վերականգնվի, հակառակ դեպքում առկա է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների համար հումանիտար աղետի վտանգ: Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունն ու խաղաղ բանակցությունները պետք է հրատապ ուշադրության […]
23:48 16.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 27-ամյա Սերինե Վ-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Եղեգնավան-Այգավան միջհամայնքային ճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտերում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը՝ վթարի հետևանքով Սերինե Վ․-ն մարմնական վնասվածքներով […]
23:36 16.12.2022
21-րդ դարում 120.000 արցախցի շարունակում է պատանդի կարգավիճակում մնալ իր իսկ հայրենիքում՝ զրկված աշխարհի հետ կապից: Անցնող օրվա ընթացքում ի՞նչ զարգացումներ տեղի ունեցան, ինպե՞ս է մեկնաբանվում այդ ամենը Բաքվում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում Արտակ Հովհաննիսյանի հետ զրուցել է Արտյոմ Երկանյանն ու մանրամասներ հայտնել: «Ադրբեջանական մամուլի տեղեկություններով` այսօր հանդիպում է տեղի ունեցել ռուս խաղաղապահների ղեկավարների հետ: […]
23:14 16.12.2022
ԵՄ-ն հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը։ Այն պաշտոնապես ուժի մեջ է մտնում։ Սահմանափակումները ներառում են. ▪️չորս պետական լրատվամիջոց՝ Առաջին ալիքը, НТВ, «Россия-1», «Рен ТВ» հեռուստաալիքները, ▪️Ավելի քան 200 անհատներ, այդ թվում՝ յոթ ռուս նահանգապետեր, նախարարներ և պատգամավորներ, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երկու դուստրերը, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, կատարող Գրիգորի Լեպսը, հաղորդավար Բորիս Կորչևնիկովը, ▪️Երեք […]
23:00 16.12.2022
ԱՄՆ Սենատը հաստատել է 2023 թվականի ռեկորդային պաշտպանական բյուջեն ՝ նույնիսկ ավելին, քան առաջարկում էր նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է DW-ն։ 2023 թվականին ԱՄՆ-ը նախատեսում է պաշտպանության վրա ծախսել 858 միլիարդ դոլար։ Դա 45 միլիարդով ավելի է, քան Բայդենն էր առաջարկում։ Բյուջեն նախատեսում է զինվորականների աշխատավարձերի բարձրացում, զենքի գնումների ֆինանսավորում, ինչպես նաև սուբսիդիաներ Ուկրաինային և […]
22:15 16.12.2022
Թուրքիայի «Հաց արտադրողների պրոֆմիության» նախագահ Ջիհան Քոլիվարին մեղադրանք է առաջադրվել հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ արած արտահայտությունների և սոցցանց իր էջում արած գրառումների համար։ Մեղադրող կողմը պահանջում է 11 տարի 11 ամիս բանտարկություն, փոխանցում է Ermenihaber-ը։ Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից կազմված մեղադրանքում Թուրքիայի նախագահ Էրդողանը ներկայացված է «բողոքող» բառով։ Ըստ մեղադրանքի՝ մեղադրյալի որոշ գրառումներ «բացեիբաց» վիրավորանք […]
22:08 16.12.2022
Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հակոբջանյանը՝ վստահեցնելով, որ առաջիկայում սպասվող արտահերթ ընտրություններին մասնակցելու է: Այս տարվա սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններով այդպես էլ համայնքը քաղաքային իշխանություն չէր ձևավորել: Համայնքի ավագանին չէր կարողանում քվորում ապահովել և նիստեր գումարել, ինչն էլ պատճառ էր դարձել, որ վարչապետը համայնքի ղեկավարի […]
21:45 16.12.2022
Առավոտ է. Ստեփանակերտի փողոցներում ավտոմեքենաները սովորականից քիչ են. Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակումից հետո բենզին և դիզվառելիք Արցախ չի մատակարարվում, հեղուկ գազն էլ սպառվել էր գազամատակարարման դադարեցումից հետո: Ուստի, երթուղային ավտոբուսների թիվը կիսով չափ կրճատվել էր, չէին աշխատում նաև տաքսիները: Վաղն արդեն պատկերն այլ կլինի, քանի որ գազը այսօր առավոտյան վերականգնվեց Արցախի գազամատակարարումը: Գազը դեռ գազալցակայաններ չի […]
21:22 16.12.2022
Գերմանիայի Բունդեսթագի Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Հայ-գերմանական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանը Twitter-ում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված վիճակին: «Ձմռան կեսին հազարավոր մարդկանց էներգիայի և սննդի մատակարարումների դադարեցումը նշանակում է գազն ու սնունդը որպես զենք օգտագործել։ Գերմանիան և ԵՄ-ն պետք է մեծացնեն ճնշումը»,- գրել է Մանսմանը: Նա գրել է, որ բնապահպան ակտիվիստներին որպես մարդու իրավունքների ոտնահարման […]
20:47 16.12.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը և շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։ Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:
20:41 16.12.2022
Այսօր կայացավ բողոքի հերթական ակցիան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջոմ գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը «Ցուցարարների հետևողական պահանջների արդյունքում գրասենյակի համակարգողի պաշտոնակատար Քրիստին Վեյգանդը իջավ բակ և հանդիպեց ինձ ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին: Մենք ներկայացրեցինք Արցախի առկա վիճակը և մեր պահանջներն ու ակնկալիքները ՄԱԿ-ից: Նա հավաստիացրել է, որ […]
20:35 16.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների:
20:26 16.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ընդհանուր անվտանգության, պաշտպանության քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիզին: Վարչապետը կարևորել է պարոն Ֆրիզի այցը Երևան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության դրական դինամիկայի փաստը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը կարևորել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն արդյունավետ իրականացնելու գործում ԵՄ-ի […]
20:03 16.12.2022
Ուկրաինայում իրավիճակի շուրջ բանակցությունների ժամանակը դեռ չի եկել, ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին։ Այս մասին դեկտեմբերի 16-ին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։ «Մեր խնդիրն է նրանց լավագույն դիրքում տեսնել մարտի դաշտում, որպեսզի երբ գա դիվանագիտության ժամանակը, նրանք լավագույն դիրքերում լինեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այդ պահը դեռ չի հասել»,- […]
17:01 16.12.2022
Դեկտեմբերի 16-ին, ժամը 11։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 81 հասցեի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։54-ին, մարվել՝ 11։59-ին: Այրվել է «VAZ-2109» […]
16:59 16.12.2022
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին հյուրընկալել են Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակմանն ու դրա հետեւանքով ստեղծված աղետալի վիճակին առնչվող հարցեր: Այս բարդ ժամանակահատվածում կարեւորվել են արցախակենտրոն քաղաքականության իրականացումը, ինչպես […]
16:06 16.12.2022
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում նշանակեց Շիրակի մարզի Անի համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների անցկացման օրը։ Այն կկայանա 2023 թվականի մարտի 26-ին։ Հարցը զեկուցող ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանն իր խոսքում դիմելով Անի համայնքի ընտրողներին, ասաց, որ ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում՝ բոլորի համար տեսանելի վայրում, ինչպես նաև ոստիկանության պաշտոնական կայքում հասանելի կլինեն 2023 փետրվարի […]
15:59 16.12.2022
Դեկտեմբերի 15-ին Շվեդիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմի և Ռիկսդագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահող Արոն Էմիլսոնի ու հանձնաժողովի անդամների հետ: Ա. Գրիգորյանը զրուցակցներին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակման և արդյունքում ի հայտ եկած […]
14:46 16.12.2022
Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանը բացման խոսքով հանդես է եկել «Կոռուպցիայի դեմ պայքարը և դրանում գործարար ոլորտի դերակատարումը» թեմայով վերապատրաստման դասընթացին: Հասմիկ Տիգրանյանը նշել է, որ Կառավարությունը շարունակական աշխատանքներ է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչպես նաև ընդգծել՝ կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության անհրաժեշտությունը՝ պետականությունն ամրապնդելու և ուժեղ […]
14:23 16.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
13:51 16.12.2022
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն: Փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 67 «կողմ», 6 «դեմ» ձայներ: Ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու են երեք ծառայություններ՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը: Նախարարության ենթակայության ներքո լինելու է առանձին ակադեմիա, որը պատասխանատու կլինի […]
12:46 16.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային և թագաժառանգ, վարչապետ Սալման Բին Համադ Ալ Խալիֆային՝ այդ երկրի ազգային տոնի առթիվ: Բահրեյնի թագավորին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ Արքայական Մեծություն, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բահրեյնի Թագավորության Անկախության 51-րդ տարեդարձի կապակցությամբ: Լիահույս եմ, որ […]
12:42 16.12.2022
Հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության հարցը պետք է որոշվի ոչ միայն նրանց ֆիզիկական առողջության հաշվառմամբ, այլ նաև հոգեկան առողջության վիճակի գնահատմամբ և պատշաճ փորձաքննության իրականացման արդյունքում. բոլոր այն դեպքերում, երբ հայրենադարձված գերիները հոգեկան առողջության հետ կապված խնդիրը անհամատեղելի կլինեն զինվորական ծառայությունը շարունակելու հետ, նրանք պետք է արձակվեն զինված ուժերից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին […]