TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զելենսկին Վրաստանի կառավարությանը կոչ է անում փրկել Սաակաշվիլիի կյանքը

18:23 20.12.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Վրաստանի կառավարությանը և կոչ արել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել արտերկիր: Հաղորդում է Aliq Media-ն։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր օգնում են ուկրաինացիներին պատերազմում։ «Ուզում եմ դիմել Վրաստանի մեր բոլոր ընկերներին և պարզապես ազնիվ, ողջախոհ մարդկանց: Հավանաբար, բոլորն են տեսնում Միխեիլ […]

̰
Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ. ՀՀ առողջապահության նախարար

16:00 20.12.2022

Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նաև զորակցություն է հայտնել Արցախում շրջափակման պայմաններում մահացած 44-ամյա տղամարդու ընտանիքի անդամներին ու հարազատներին: «Ցավոք, քաղաքակիրթ աշխարհում մարդիկ զրկված են առողջ լինելու, ժամանակին բուժօգնություն ստանալու հիմնարար իրավունքից: […]

̰
Հայտարարվել է գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերման մրցույթ

15:58 20.12.2022

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու և գիտական սարքեր/սարքավորումներ ձեռք բերելու նպատակով հայտարարում է գնման մրցույթ: Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացվում է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունների կամ բուհերի կողմից՝ տպագիր և էլեկտրոնային տարբերակներով: Հայտի տպագիր տարբերակը ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտե (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), իսկ էլեկտրոնային տարբերակը […]

̰
ՊԵԿ-ը հրապարակել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը

15:51 20.12.2022

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Ցանկում ներառված են 31 355 ապրանքատեսակներ։ Ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» բաժնում: Կոմիտեն հիշեցնում է, որ ցանկում […]

̰
Վթար Բերդ-Իջևան ավտոճանապարհին․ վարորդի վիճակը ծանր է

15:30 20.12.2022

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 10։48-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում «VAZ-2106» […]

̰
Չստացված անասնագողություն, մարմնական վնասվածքներ և ոչ միայն…

15:09 20.12.2022

Դեկտեմբերի 17-ին` ժամը 22.55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ Օշական գյուղում իրենց անասնագոմից փորձել են գողություն կատարել, իսկ երբ որդին նկատել է` որդուն կացինով հարվածել են ու փախել, նաև հայտնել էր, որ որդուն տեղափոխել են հիվանդանոց: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ քիչ անց ստացվեց նաև հիվանդանոցի հաղորդումը: «Գագաթային […]

̰
Պաշտպանը Լաչինի միջանցքը վերաբացելու համար միջազգային դերակատարներին դիմել է կոչով

14:52 20.12.2022

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների «Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» սույն թվականի դեկտեմբերի 15-ին հրապարակված արտահերթ համատեղ զեկույցը, ինչպես նաև բովանդակային տեղեկատվություն առանձին խումբ անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատն ունեցող երկու տասնյակ միջազգային կազմակերպություններին և հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին, […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի իրավապահ կառույցների միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

14:23 20.12.2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Բուլատ Դեմբաևի գլխավորած պատվիրակությանը: Անահիտ Մանասյանը ողջունել է ղազախ գործընկերների՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցը և ընդգծել Հայաստանի ու Ղազախստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցության կարևորությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու […]

̰
Նախատեսվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն

13:50 20.12.2022

Արտաքին հետախուզության ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձեւավորել հետախուզական համայնք, եւ այդ հետախուզական համայնքում կարեւոր դերակատարություն է ունենալու Արտաքին հետախուզության ծառայությունը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասինե օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Անվտանգության […]

̰
Անում ենք այն, ինչ հնարավոր է, որպեսզի դիվանագիտական միջազգային ճնշում լինի և Ադրբեջանը բացի ճանապարհը. Գևորգ Պապոյան

12:57 20.12.2022

«Անում ենք այն, ինչ հնարավոր է, որպեսզի դիվանագիտական միջազգային ճնշում լինի և Ադրբեջանը բացի ճանապարհը»։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանի «բնապահպան ակտիվիստները» կանխում են մարդասիրական բեռների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով. Էդմոն Մարուքյան

12:46 20.12.2022

«Ադրբեջանի «բնապահպան ակտիվիստները» ստանձնել են մարդասիրական բեռների ստուգման պատասխանատվությունը և կանխում են բեռների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով։ Հիմնականում ապօրինի են վերապահել մաքսատուրքերը։ Պետք է վերջ տալ այս անհեթեթությանը»: Թվիթերի իր միկրոբլոգում նման գրառում է կատարել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: “Environmental activists” of Azerbaijan have taken responsibility for checking humanitarian cargo and are preventing […]

̰
Միջազգային ինը կազմակերպություն կոչ են արել կանխել հայերի ցեղասպանությունը

12:38 20.12.2022

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը ութ այլ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի հայտնաբերած դաժան հանցագործությունների կատարման բոլոր 14 ռիսկի գործոնները ներկայումս առկա են»,- նշված է կազմակերպության պաշտոնական կայքում, փոխանցում է Առաջին լրատվականը: «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էյբները նշել է. «Լեռնային Ղարաբաղը շրջափակման […]

̰
Լաչինի միջանցքի հիմնական պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է. Արմեն Գրիգորյան

12:01 20.12.2022

ԱԺ-ում տեղի է ունենում արտահերթ նիստ, որի ժամանակ «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» և կից ներկայացվածխ օրենքների նախագինն է ներկայացնում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա անդրադարձավ արտաքին հետախուզության ծառայության ստեղծման անհրաժեշտությանը, պատասխանեց նաև պատգամավորների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստանից տանում եմ հիշողություններ, որոնք ընդմիշտ կապրեն իմ հոգում. ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հրաժեշտի տեսաուղերձը

11:55 20.12.2022

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հրապարակել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հրաժեշտի տեսաուղերձը: Ավելի քան 3 տարի առաջ Հայաստան ժամանելիս դեսպան Թրեյսիին դիմավորեց «ՖԼԷՔՍ» կրթական ծրագրի շրջանավարտ Եվա Գասպարյանը։ Այժմ Եվան օդանավակայանում է՝ հրաժեշտ տալու նրան։ Դեսպան Թրեյսին հեռանում է Հայաստանի ապագայի վերաբերյալ լավատեսորեն տրամադրված, ինչի հիմքում հայ մարդու և հատկապես՝ հայ երիտասարդների ուժն ու կամքն է: […]

̰
Մերօրյա Արցախն այլևս ապրում է փոփոխվող տարածաշրջանային մարտահրավերների պայմաններում. ԱՀ ԱԱԾ-ն ուղերձ է հղել մասնագիտական տոնի առթիվ

11:51 20.12.2022

Արցախի ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը շնորհավորական ուղերձ է հղել ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ, որում ասվում է. «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ ծառայողներ, վետերաննե՛ր, շնորհավորո՛ւմ եմ ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի կապակցությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է՝ կոչված լինելով ապահովելու անձի, հասարակության ու պետության անվտանգությունը: Որպես առավել […]

̰
ԱԺ-ն նոր պատգամավորներ ունի. նրանք երդմամբ ստանձնել են լիազորությունները

11:48 20.12.2022

Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին արտահերթ նստաշրջան է հրավիրել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են դեկտեմբերի 18-ին կյանքից անժամանակ հեռացած ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հիշատակը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված […]

̰
ԱՄՆ կոնգրեսականը միացել է Բայդենին ուղղված նամակին՝ կոչ անելով պաշտպանել Արցախի ժողովրդին

11:35 20.12.2022

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն ևս միացել է Բայդենին ուղղված կոնգրեսականներին նամակին՝ հորդորելով նախագահին պաշտպանել Արցախի ժողովրդին: Այս մասին կոնգրեսականը հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում: Նա մասնավորապես գրել է. «Ես կանգնած եմ հազարավոր մարդկանց կողքին, ովքեր տառապում են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով։ Ես հպարտորեն միացա […]

̰
ՀՀ նախագահը ստորագրել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարար նշանակելու մասին հրամանագիրը

10:38 20.12.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարար նշանակելու մասին։ Հրամանագրում ասված է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե Հովհաննիսյանին նշանակել ֆինանսների նախարար»:

̰
ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

10:27 20.12.2022

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հայաստանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 20-ին նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված է քննարկումը՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի հիման վրա: Այս մասին հայտնել է նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: «Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության […]

̰
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

10:04 20.12.2022

Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Հայաստանի խնդրանքով, նիստ կանցկացնի՝ նվիրված Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին։ Այս մասին ասված է Խորհրդի երեքշաբթի օրվա աշխատանքային ծրագրում։ Ինչպես պարզաբանել է ՏԱՍՍ-ի աղբյուրը, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լինելու է ուշադրության կենտրոնում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն անցյալ շաբաթ այցելել է Բաքու և հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ […]

̰
Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Լաչինի միջանցքը բաց լինելու մասին խոսակցություններին և իր քաղաքականությունից դժգոհություններին

09:51 20.12.2022

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը տեսակապով դարձյալ ներկայացրել է իրավիճակն Արցախում, անդրադարձել է ճանապարհի բաց լինելու մասին զանգերին, հայտնել է, որ դա այդպես չէ. «Ճանապարհի կողքերին մեկ է՝ մնացել են ադրբեջանցիները, մենք գտնում ենք, որ դա անընդունելի է, իրենք լրիվ պետք է դուրս գան և չխանգարեն մեքենաների շարժին»,-ասել է Վարդանյանը: Նա նաև խոսել է տարբեր […]

̰
ՀՀ տարածքում կան մառախլապատ և փակ ճանապարհներ

00:07 20.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արմավիրի, Արարատի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի մարզերի նախալեռնային հատվածներում և Արենի գյուղում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]

̰
Ի՞նչ գնահատական է տվել Զասը Լաչինի փակ միջանցքին

23:30 19.12.2022

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր կայացած մամլո ասուլիսում ամփոփել է իր գործունեությունը այդ պաշտոնում: Նա անդրադարձել է նաև Հայաստանի համար կարևորագույն խնդիրներին: Ինչպե՞ս է գնահատում Զասը ՀԱՊԿ-ի աշխատանքը՝ իր ղեկավարած շրջանում: «Փաստորեն, իր ղեկավարած շրջանում աշխատանքն ամփոփելով` Զասը, ըստ էության, ամփոփել է նաև Հայաստանի նախագահության շրջանը, քանի որ Հայաստանը մինչև դեկտեմբերի 31-ը դեռ նախագահող […]

̰
Գիտնականները նախազգուշացրել են մոտ ապագայում Երկրի վրա զանգվածային ոչնչացման մասին

22:30 19.12.2022

Երկրին սպառնում է կենդանի էակների զանգվածային անհետացում՝ կապված կլիմայի փոփոխության և մարդկանց կողմից մոլորակի բնական ռեսուրսների գիշատիչ շահագործման հետ, զգուշացրել են ավստրալացի և եվրոպացի գիտնականները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին։ Սուպերհամակարգչի օգնությամբ մասնագետներն ավելի քան 15 հազար սննդային շղթաներով երկրի մոդել են ստեղծել և պարզել, որ վատագույն սցենարի դեպքում մինչև 2050 թվականը կվերանան […]

̰
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով

22:24 19.12.2022

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.30մ (18․12.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 13 սմ-ով, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ 2022 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացվել է հունիսի 3-ից սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում […]

̰
Մենք սկսում ենք Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածության նոր փուլը․ Բորել

22:16 19.12.2022

ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր կստեղծի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար: Այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի ղեկավարների պայմանավորվածության հիման վրա՝ EUMCAP-ը հոկտեմբերի 20-ին տեղակայվել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանի […]

̰
Հայաստանի որոշ ճանապարհներին մառախուղ է

21:47 19.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 20:20-ի դրությամբ, Բաղրամյանի, Մասիսի , Աշտարակի տարածաշրջաններում և Թալին-Արմավիր ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար․ ՌԴ ՊՆ

21:40 19.12.2022

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: Ինչպես նշվում է՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել: Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ հոկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է […]

̰
Արցախը՝ աշխարհից կտրված. մթնեց 8-րդ օրն էլ

21:15 19.12.2022

Արցախի հիվանդանոցներից մեկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է, մյուսին Կարմիր Խաչի ուղեկցությամբ տեղափոխել են Երևան և կատարել սրտի բաց վիրահատություն: «Հորիզոնը» շարունակում է Արցախի հանրային հեռուստաընկերության իր գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ լինել, և նրանց օգնությամբ Արցախի առօրյայի, փակ ճանապարհի առաջացրած դժվարությունների ու դրանք հաղթահարող մարդկանց մասին պատմություններ փոխանցել հեռուստադիտողին: Եվ այսպես, […]

̰
Դանակահարել էր նախկին կնոջ եղբորը․  ոստիկանների բացահայտումը

20:51 19.12.2022

Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան Մխչյան գյուղում դանակահարություն էր եղել: Նույն օրը հաղորդում է ստացվել Արտաշատ բժշկական կենտրոնից. կրծքավանդակի ծակած-թափանցող, արնահոսող վերքով բուժօգնության էր ընդունվել Ոստան գյուղի բնակիչ 47-ամյա մի տղամարդ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 8-ին, […]

̰
BACK_TO_TOP