20:33 19.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱԻՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և […]
19:56 19.12.2022
Ֆինանսների նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը նշանակվել է փոխվարչապետ: Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»,- նշված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով Տիգրան Խաչատրյանն ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից:
19:33 19.12.2022
Թուրքիայում Մուշի նահանգապետարանը մինչև տարվերջ արգելք է դրել որոշակի բնույթի հանրային միջոցառումների կազմակերպման վրա։ Մասնավորապես արգելվում է քաղաքում կազմակերպել ցույցեր, նստացույցեր, բողոքի ակցիներ, քայլերթեր, տեղադրել պաստառների, նստացույցներ։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան ներքին և անդրսահմանյան օպերացիներ է իրականացնում ահաբեկչության դեմ, իսկ մասսայական վայրերը կարող են ընտրվել որպես թիրախային կետ ահաբեկչական […]
19:17 19.12.2022
Սփյուռքի տարբեր կառույցների նախաձեռնությամբ Բելգիայում հայերը բողոքի ակցիա են անցկացրել Բրյուսելում՝ Եվրամիությունից, միջազգային հանրությունից պահանջելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացելու Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն իր ելույթում կարծիք է հայտնել, որ Եվրոպան, միջազգային հանրությունը շարունակում են երկու «կշիռ» ունենալ: Միջազգային մամուլը, բոլորը շատ լավ, պատկերավոր ձևով […]
16:53 19.12.2022
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբերի 19-ի հրամանով՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում (նախկինում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազը (նախկինում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ), առանց հարգելի պատճառի, պարբերաբար բացակայել է դատական նիստերից, իսկ իր […]
16:00 19.12.2022
Գործող օրենսդրությունը թույլ է տալիս ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կարող են նույնական կամ շփոթության աստիճանի նման լինել շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների անվանումների կամ ապրանքային նշանների հետ, ինչը հնարավորություն է տալիս ունենալ ռադիո կամ հեռուստաալիքներ, որոնց անվանումները մարդկանց մոտ կարող են ասոցացվել խաղային բիզնեսի հետ` ըստ էության դառնալով անուղղակի գովազդ: ԱԺ պատգամավոր, […]
15:43 19.12.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը անդրադարձավ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությանը և կազմակերպության արձագանքին: Զասը ընդգծեց, որ ՀԱԿՊ-ը արագ և արդյունավետ աշխատանք է կատարել այդ ուղղությամբ՝ ընդունելով մի շարք կարևոր որոշումներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Զասը նշեց, որ ընթացիկ տարում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերի […]
15:07 19.12.2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մամուլի ասուլիս է տալիս 2022 թվականին ՀԱՊԿ գործունեության արդյունքների և Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի արդյունքների մասին։ Քննարկվելու է նաև Կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրությունը և 2023 թվականին՝ ՀԱՊԿ-ում Բելառուսի Հանրապետության նախագահության շրջանում, ՀԱՊԿ-ի առջև ծառացած հիմնական խնդիրներն ու գերակայությունները ։ Հատուկ ուշադրություն կհատկացվի ձեռնարկվող քաղաքական քայլերին և […]
13:42 19.12.2022
Հոլանդացի լրագրող Թոմաս վան Լինգեն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և դրա հետևանքներին։ «Անցած գիշեր Լեռնային Ղարաբաղի երիտասարդները հավաքվել էին Ստեփանակերտում, որպեսզի լույս սփռի մթության մեջ և կոչ անեն բացել Լաչինի միջանցքը։ 120 000 խաղաղ հայ բնակիչներ այս պահին մնացել են ցրտին ու մթության մեջ, հնարավոր է՝ նրանց պատերազմ է սպառնում։ Սակայն ԵՄ առաջնորդները […]
12:50 19.12.2022
Սույն թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպաններ, կեղծ պատրվակով ապօրինաբար զավթել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀ-ից Արցախ գազի մատակարարումը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության դատախազությունից: Հիշյալ դեպքերի կապակցությամբ […]
12:11 19.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում խոսել է Ադրբեջանի կողմից արդեն 8-րդ օրը Արցախը շրջափակման մեջ պահելու մասին: Նա մասնավորապես գրել է. «8 օր Լաչինի միջանցքը փակ է Ադրբեջանի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական […]
12:02 19.12.2022
Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է. «Ցավով տեղեկացանք ՀՀ ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան մասին։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ամբողջ անձնակազմը և անձամբ ես մեր վշտակցությունն ու զորակցություն ենք հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին ‘ համբերություն և տոկունություն մաղթելով […]
11:27 19.12.2022
Այսօր տեղի է ունենում ԱԽ նիստ, որը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ, Անվտանգության խորհրդի հերթական նիստում հարցերի լայն շրջանակ ենք քննարկելու, իհարկե, այդ թվում՝ կքննարկենք տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ուզում նաև տեղյակ պահել, որ այսօր Հանրապետության նախագահի հետ էլ […]
11:16 19.12.2022
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։ Հանդիպմանը ներկա էր նաև Չինաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ ավագ գնդապետ Ան Ցյանը։ Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության մակարդակը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության […]
11:06 19.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Պաշտպանության նախարարի […]
11:00 19.12.2022
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Մինչ Ալիևի ռեժիմը Արցախի 120 հազար մարդու՝ որպես պատանդ, պահում է լիակատար շրջափակման մեջ և զրկում գազամատակարարումից, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան դեկտեմբերի 17-ին համաձայնագիր են ստորագրել՝ ի լրումն գազ-նավթային հարաբերությունների՝ Եվրոպա ադրբեջանական էլեկտրաէներգիա մատակարարելու մասին։ Ստորագրմանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի […]
10:48 19.12.2022
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը թվիթերյան իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ գործընկերների հետ դիմել է երկրի նախագահ Ջո Բայդենին, նա մասնավորապես գրել է. «Միացա իմ գործընկերների՝ Ջո Բայդենին ուղղված նամակին՝ կոչ անելով նրան քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար այն բանից հետո, երբ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ վտանգելով […]
10:34 19.12.2022
Բրյուսելում տեղի է ունեցել Հունաստանի վարչապետի դիվանագիտական գրասենյակի տնօրեն Աննա-Մարիա Բուրայի գաղտնի հանդիպումը Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի հետ, հայտնում է newsbreak.gr-ը։ «Ուրբաթ օրը Իբրահիմ Կալինը և Աննա-Մարիա Բուրան հանդիպել են Բրյուսելում խիստ գաղտնիության պայմաններում։ Նրանք խոսել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական խորհրդական Յենս Պլյոտների ներկայությամբ»,–գրում է թերթը՝ նշելով, որ հանդիպումը կայացել է չնայած […]
09:40 19.12.2022
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ևս տեսակապով ներկայացրել է իրավիճակը շրջափակված Արցախում: «168 ժամ է՝ մենք շրջափակման մեջ ենք, կյանքը շարունակվում է, մենք գնում ենք առաջ, ոչ մի բան չի փոխվել, միակ տարբերակը, որով մենք պետք է գնանք առաջ, այն է, որ մեր արժանապատվությունը պիտի պահպանենք»,-ասել է Վարդանյանը: Նա խոսել է նաև համայնքներում իր […]
09:31 19.12.2022
Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի, հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը: Հաշվի առնելով ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ: Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի […]
19:18 18.12.2022
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը թողարկել է թվային կոլեկցիոն NFT քարտերի հավաքածու, որոնցում նա պատկերված է տարբեր կերպարներով, այդ թվում ՝ սուպերհերոս, տիեզերագնաց և Nascar ավտոմրցույթի վարորդ: «Այս սահմանափակ թողարկման քարտերը ցույց են տալիս իմ կյանքի և կարիերայի զարմանալի արվեստը»,- ասել է Թրամփը,գրում է BBC-ին: Նոյեմբերին Թրամփը կրկին պայքարի մեջ մտավ նախագահական աթոռի համար, և […]
16:33 18.12.2022
Վաշինգտոնը գնալով ներքաշվում է ուկրաինական հակամարտության մեջ՝ կորցնելով ինքնապահպանման բնազդը, Կիևին ավելի ու ավելի հզոր զենքի մատակարարումը խոսում է ԱՄՆ-ի էսկալացիայի տրամադրության մասին։ Նման կարծիք է հայտնել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը շաբաթ օրը ամերիկյան Newsweek ամսագրում հրապարակված հոդվածում,փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ակնհայտ է դառնում, որ մենք բազմաբևեռ աշխարհի կառուցման բարդ և երկար ճանապարհորդության սկզբում ենք»,- […]
13:43 18.12.2022
Ֆիջիում կուսակցություններից ոչ մեկը խորհրդարանական ընտրություններում չի ստացել բավարար մանդատ՝ մեծամասնություն կազմելու համար, ինչի կապակցությամբ կառավարությունը կոալիցիոն է լինելու, հաղորդում է RNZ ռադիոկայանը, փոխանցում է Ռիա Նվոստին։ Չորեքշաբթի օրը խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավային Ֆիջի կղզիներում։ Նոր 55-տեղանոց խորհրդարանի կազմը կլինի հետևյալը՝ FijiFirst՝ 26 մանդատ, Ժողովրդական դաշինք՝ 21 մանդատ, Ազգային դաշնային կուսակցություն՝ […]
13:15 18.12.2022
Հունաստանը, զենքից բացի, նաև միլիոնավոր եվրոներ է ուղարկում Ուկրաինա՝ մասնակցելով Եվրամիության կողմից այս երկրի վարկային աջակցությանը։ Այս մասին կիրակի հայտնել է հունական pronews.gr լրատվական պորտալը։ Նա նշում է, որ «ի լրումն զենքի և զինամթերքի, Հունաստանը նաև ներգրավված է Ուկրաինային միլիոնավոր վարկերով ֆինանսապես աջակցելու մեջ՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կառավարության համապատասխան որոշումից հետո»։ Պորտալը մեջբերում է Հունաստանի […]
12:40 18.12.2022
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը «համաշխարհային պատերազմ» է և շուտով չի ավարտվի։ Այս տեսակետը նա հայտնել է իսպանական ABC թերթին կիրակի օրը հրապարակված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այժմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երրորդ անգամ է ինձ մոտ ուղարկում իր կրոնական խորհրդականներից մեկին», – ասել է նա։ «Ես կապի մեջ եմ, ստանում եմ, […]
23:25 17.12.2022
Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումները պատճառ դարձան, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ևս մեկ հրատապ պահանջ ներկայացվի: Ընդհանրապես որոնք են այս հարցում իրավական գործիքների կիրառության հնարավորությունները և ի՞նչ սպասել: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հարցազրույցը «Հորիզոնին»:
19:52 17.12.2022
Killnet հաքերները որսացել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ավելի քան 10000 աշխատակիցների թրաֆիկը։ Այդ մասին նրանք հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, հայտնել են իրենց Telegram ալիքում։ «Մեր տրամադրության տակ են առցանց խանութներից մինչև բժշկական ընդունելության քարտեր, Google-ի և Apple-ի հաշիվների բոլոր գաղտնաբառերը»,- ասվում է հրապարակման մեջ: Հաքերները նշել են, որ իրենց հասանելի են եղել աշխատակիցների սոցիալական […]
19:43 17.12.2022
Շաբաթ օրը ժամը 16.45-ին ուկրաինական զորքերը հինգ հրթիռ են արձակել Grad MLRS-ից Մայորսկի ուղղությամբ, հաղորդում է Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում (JCCC) ԴԺՀ ներկայացուցչությունը: «ՀՀՖ-ից (Ուկրաինայի զինված կազմավորումներ – խմբ.) կրակ է արձանագրվել հետևյալ ուղղություններով. 16.45 – Կատերինիվկա բնակավայր – Մայորսկ բնակավայր. Գրադ ՄԼՌՍ-ից հինգ հրթիռ է արձակվել»,- հայտնել […]
19:35 17.12.2022
Իրանը բարձրացրել է ուրանի հարստացման տեմպերը՝ հասցնելով ամենաբարձր ցուցանիշին Իսլամական Հանրապետության միջուկային արդյունաբերության պատմության մեջ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԻԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Այսօր Իրանի ուրանի հարստացման կարողությունները հասել են երկրի միջուկային արդյունաբերության պատմության մեջ ամենաբարձր մակարդակին՝ ավելի քան կրկնապատկելով նախորդ մակարդակները», – մեջբերում է Tasnim-ը […]