23:08 13.12.2022
Ֆրանսիայի գլխավոր դատախազությունը պահանջել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին վերաքննիչ բողոքով դատապարտել երեք տարվա պայմանական ազատազրկման՝ «գաղտնալսման գործով», հաղորդում է Agence France-Presse-ը։
Փարիզում դեկտեմբերի 5-ին բողոքարկման գործընթաց է սկսվել «գաղտնալսման գործով», որում մեղադրյալ է Սարկոզին։ Նրա հետ միասին բողոքը ներկայացրել են նրա մյուս պաշտպանյալները՝ փաստաբան Թիերի Էրզոգը և Վճռաբեկ դատարանի նախկին բարձրաստիճան աշխատակից Ժիլբեր Ազիբերը։
Հաղորդվում է, որ դատախազությունը Փարիզի վերաքննիչ դատարանին խնդրել է Սարկոզիին և երկու այլ մեղադրյալների դատապարտել նույն ժամկետով՝ երեք տարվա պայմանական ազատազրկման։
Սպասվում է, որ դատավարությունը կտևի մինչև դեկտեմբերի 16-ը։
2021 թվականի մարտին Փարիզի դատարանը, այսպես կոչված, «գաղտնալսման գործով», որը թվագրվում է 2014 թվականին, Սարկոզիին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի և ազդեցության առևտրի մեջ և դատապարտել երեք տարվա ազատազրկման, որոնցից երկուսը պայմանական: Սարկոզիի փաստաբան Թիերի Էրզոգը և Վճռաբեկ դատարանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ժիլբեր Ազիբերը նույնպես մեղավոր են ճանաչվել կոռուպցիայի մեջ։
Մեղադրող կողմի խոսքով՝ Սարկոզին իր փաստաբանի միջոցով խոստացել է օգնել Ազիբերին պաշտոն ստանալ Մոնակոյի Իշխանությունում՝ ֆրանսիական L’Oreal տան կողմից իր նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման հետաքննության ընթացքի վերաբերյալ գաղտնի տեղեկատվության դիմաց։ Հետաքննությունն անդրադարձել է իր տրամադրության տակ եղած գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների բազմաթիվ ձայնագրություններին։
Նախագահական քարոզարշավի ֆինանսավորման գործի հետաքննության շրջանակներում քննիչները 2013 թվականի սեպտեմբերին սկսել են գաղտնալսել Սարկոզիի հեռախոսային խոսակցությունները։ 2014 թվականի սկզբին նրանք հայտնաբերել են, որ քաղաքական գործիչը կեղծ անուններով գրանցված բջջային հեռախոսներով շփվում է իր փաստաբան Էրզոգի հետ։ Դատարանը հաստատել է «կոռուպցիոն պայմանագրի» առկայությունը, որը կնքվել է Սարկոզիի, նրա փաստաբանի, Էրզոգի և Ազիբերի միջև։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...